Մեկնարկել է «ԴիջիԹեք 2024»-ը. Մխիթար Հայրապետյանը մասնակցել է բացմանը, շրջել ցուցահանդեսի տաղավարներով

04/10/2024 schedule20:25

Մերիդիան էքսպո կենտրոնում հոկտեմբերի 4-ին տեղի է ունեցել տարվա ամենատեխնոլոգիական «ԴիջիԹեք 2024» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

ԲՏԱ նախարարությունն այս տարի առաջին անգամ «ԴիջիԹեք» էքսպոյին ներկայացել է նոր, հետաքրքիր և տարբերվող ձևաչափով: Նախարարության միասնական տաղավարում ներկայացված են «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն»-ը, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ը, «Հայփոստ»-ը, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան»-ը, «Ինժեներական քաղաք»-ը:

gallery_1728056330172805633067000c0acc0fe.jpeg (213 KB)

Բացման հանդիսությանը՝ նախարար Մխիթար Հայրապետյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, հյուրերին, տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներին, ընդգծել է, որ Հայաստանի ապագան կանխորոշողը Հայաստանի ուժեղ և մրցունակ տնտեսությունն է. «Տնտեսություն, որը գիտելիքահենք է, որի հիմքում դրված են նորարարությունները և բարձր տեխնոլոգիական նորարար լուծումները, տնտեսություն, որտեղ խրախուսվում է արտահանելի ճյուղերի խթանումը, որտեղ արտադրական գործընթացների արժեշղթան հենց մեր երկրի ներսում առավելագույնս երկարացվում է։ Տնտեսություն, որի տրամաբանությունը և փիլիսոփայությունը խրախուսում է ոչ թե հումք, այլ՝ պատրաստի արտադրանք արտահանել մեր երկրից։ Այս ամենի լավագույն արտացոլանքը կարելի է տեսնել հենց «ԴիջիԹեք»-ի շրջանակներում»,- ասել է Մխիթար Հայրապետյանը։

gallery_1728056331172805633167000c0bab822.jpeg (218 KB)

Նախարարը նաև ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը զուգընթաց քայլում է տեխնոլոգիական համայնքի մասնավոր հատվածի գործընկերների հետ՝ ունենալով նույն ընկալումը։ Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին, կարևորել «ԴիջիԹեք»-ի միջազգայնացման ուղղությամբ աշխատանքների անհրաժեշտությունը։
Ներկաներին ողջունել է նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա անդրադարձել է տեխնոլոգիական այն նոր գործիքներին, որոնք ներդրվում են Երևանի քաղաքապետարանի կողմից՝ նշելով, որ թվային փոխակերպումը մեր քաղաքի զարգացման ամենակարևոր հենասյունն է։

gallery_1728056331172805633167000c0b2b4fb.jpeg (220 KB)

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը և ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։ Այնուհետև նախարար Մխիթար Հայրապետյանը շրջել է էքսպոյի տաղավարներով, զրուցել մասնակիցների հետ, ծանոթացել ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված տեխնոլոգիական ընկերությունների վերջին նորություններին ու ձեռքբերումներին։

«ԴիջիԹեք 2024»-ի ընթացքում տեղի կունենա նաև DigiTalks-ը, որտեղ միջոցառման 3 օրերի ընթացքում կքննարկվեն տեխնոլոգիական կրթության, էկոհամակարգի զարգացման, տաղանդների կառավարման լավագույն փորձի, տեխնոլոգիական վերջին նորարարությունների, ինչպես նաև արհեստական բանականության, դրա ազդեցության և նոր մարտահրավերների վերաբերյալ թեմաներ:

gallery_1728056331172805633167000c0b1638e.jpeg (227 KB)

«ԴիջիԹեք 2024»-ի տարածքը գերազանցում է 10 հազար քմ-ն։ «Ստարտափների արահետում» ներկայացված են մոտ 100 ստարտափ: Գործում է նաև «վերելակային ելույթի» (elevator pitch) հնարավորությունը․ նորարար գաղափարներ ունեցող անհատները կկարողանան դրանք ներկայացնել անմիջապես ներդրողներին։

«ԴիջիԹեք»-ը Հայաստանում անցկացվող ամենամեծ ցուցահանդեսն է՝ հագեցած ՏՏ նորագույն լուծումների, ինժեներական ներուժի ներկայացումներով, մասնագիտական սեմինար-քննարկումներով։ Կազմակերպիչը՝ ավանդաբար Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է՝ ԱՏՁՄ-ն։

gallery_1728056331172805633167000c0b9598f.jpeg (221 KB)

«ԴիջիԹեք» էքսպո ցուցահանդեսների անցկացման մեկնարկը տրվել է 2005 թվականին՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի նախաձեռնությամբ։

Տպել
4878 դիտում

Իրանի գերագույն առաջնորդը սպառնացել է ԱՄՆ-ին և Իսրայելին

Երևանի «Շտապբուժօգնություն» ընկերության ծառայության որակն ու ֆինանսական վիճակն էականորեն բարելավվել է. Տիգրան Ավինյան

ԱԺ հանձնաժողովը մասնակցել է ԵՄ խորհրդարանների եվրոպական հարցերով հանձնաժողովների համաժողովին (տեսանյութ)

«Գիր ու ղուշ գցինք», ես դարձա դիսկ ջոկեյ. հույն գյումրեցին՝ Հայաստանի առաջին կին դիջեյը. Լյուդա Բիլբիլիդի

Բախվել են բեռնատարն ու «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան. կան տուժածներ

ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սերբիայում տեղի ունեցած փլուզման կապակցությամբ

Պետական քաղաքականությունը նպաստում է ոլորտի զարգացմանը և ընկերությունների կայացմանը. բացվել է «Լույսեր» բնակելի համալիրը

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչը հեռացվել է պաշտոնից. Էրիկ տեն Հագը հրաժեշտի նամակ է հրապարակել

Օդի ջերմաստիճանը կնվազի. լեռնային գոտիներում ձյուն կտեղա

Վաղինակ Քարամյանը որոնվում է որպես անհետ կորած

Սերբիայի Սուպերլիգայի խաղերը հետաձգվել են Նովի Սադում տեղի ունեցած ողբերգության պատճառով

Ղազախստանին առաջարկվել է դառնալ BRICS-ի գործընկեր

Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրները դատապարտել են Իրանի ռազմական օբյեկտների վրա հարձակումը

Որքան գումար է 1 օրում հավաքագրվել ուղեվարձը միայն 100 դրամանոցի կամ QR կոդի միջոցով վճարելու տարբերակով

Ալեքսանդր Լազարյանը` ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն

Դոլարը շարունակում է էժանանալ. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 2-ին

Աքորի գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Ամուսինը պատանդ է վերցրել 23-ամյա կնոջը և սպառնացել կտրել կոկորդը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արմավիրի մարզի ընդլայնված կազմով նախաձեռնող խմբի նիստ

Վաղուց գործելու ժամանակն է՝ հանուն մեր հայրենիքի շենացման և ուժեղացման. Էդգար Զաքարյան

Անսպասելի իրավիճակ՝ «Ну-ка, все вместе»-ի տաղավարում. ինչպես է Լազարևն օգնել Արփի Աբգարյանին՝ ցատկելով դեպի ժյուրին

Հեղեղված ավտոկայանատեղիներում կարող են մահացած մարդիկ լինել. Իսպանիայում զոհերի թիվը հնարավոր է հասնի 500-ի

Լիլիթ Մակունցը մասնակցել է ԱՄՆ Պետքարտուղարությունում կազմակերպված Դիվալիին նվիրված ընդունելությանը

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Մեքենաների բախումից հրդեհ է բռնկվել. «Օպել»-ի վարորդը մահացել է, կա տուժած (լուսանկարներ)

Էրդողանը դատի է տվել Ստամբուլի քաղաքապետին և ընդդիմության առաջնորդին

Գևորգ Պապոյանն այցելել է Արմավիրի գինեգործարաններ. «Ոսկենի»-ում նախարարը ստորագրություն է թողել անվանական տակառի վրա

Փոփոխություն է կատարվել «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքում. Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Օբիդ Նազարիոնի հետ

Ծանրորդ Միլենա Խաչատրյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների փոխչեմպիոն

Իսրայելը կարող է հասնել Իրանի ցանկացած կետ. Նեթանյահու

ՄԻՊ-ը կոչ է արել զերծ մնալ հաստատության հեղինակությունն արատավորող անհիմն հայտարարություններից

Բախվել են «Զիլ»-ն ու «ՎԱԶ 21099»-ը․ վիրավորը հիվանդանոցում մահացել է

Ուր է գնացել Գալստանյանը և ինչ նպատակով, նրան կփոխարինեն այլ անձո՞վ. մանրամասնում է Առաքելյանը

ՄԱԿ-ի շենքում ՀՀ-Ֆրանսիա բարեկամության սենյակի անվանակոչումը Հայաստանի ինքնիշխանության կարևոր խորհրդանիշ է

Միջգերատեսչական հանձնաժողովի նիստում համայնքներից ստացված սուբվենցիայի 50 հայտ է քննարկվել

Գայլերը հոշոտել են գյուղացուն պատկանող մայրացու գառների մեծ մասին, 28-ին փնտրում են

Գառնիում ավտոմեքենա է այրվել

Սկսվել է նոյեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը

Սերբիայում երկաթուղային կայարանի տանիքը փլուզվել է. զոհեր ու վիրավորներ կան (տեսանյութ)

Թուրքիայում պատրաստվում են «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծ ընդունել