Մարդիկ մեդիահարթակներում ներկայանում են առանց բարդույթների՝ ճեղքելով հասարակության մեջ առկա բազում տաբուներ. Գրիգորյան

05/10/2024 schedule19:00

«Հայկական ժամանակ»-ը մեդիահոգեբան Սաթեն Գրիգորյանի հետ զրուցել է բլոգինգում առկա կոնտենտի և հանրության վրա դրանց ազդեցությունների մասին:

Հարցազրույցը ներկայացնում ենք՝ ստորև.

- Տիկին Գրիգորյան, վերջին շրջանում նկատելի է, որ ոլորտում արդեն կայացած և տեսադաշտում նոր հայտնվող բլոգերների ճնշող մեծամասնությունը հանդես է գալիս կանացի «դեմքով», բովանդակությունը կառուցում՝ ոչ իր ֆիզիոլոգիական սեռին համարժեք: Սա ինչի՞ մասին է խոսում, հոգեբանության տեսանկյունից արդյոք կա՞ որևէ բացատրություն երևույթին:

- Այսօր, երբ մեդիան մեզ առաջարկում է լայն և բազմազան ընտրանի, ոլորտի մարդիկ ներկայանալու խնդիր ունեն, և դա հաճախ կապված է թե՛ ձևի, թե՛ բովանդակության հետ: Մեդիաբովանդակություն ստեղծող անձինք գերհագեցած տեղեկատվական դարաշրջանում պետք է կարողանան այնպիսի կոնտենտ ստեղծել, որը ոչ միայն կգրավի, այլև դիտելիություն կապահովի, և, այս հանգամանքով պայմանավորված, հաճախ ստեղծվում է աչքի համար սովորականից տարբեր մեդիակոնտենտ: Հակառակ սեռի դերերում հանդես գալը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ այսօր արդիականություն ունեցող կոնկրետ թեմաներ կան, որոնք շահարկելով՝ հնարավոր է լինում ձեռք բերել լայն լսարան՝ լինի երևույթը սատարողի, թե պախարակողի դերում:

Առհասարակ, սոց. ցանցեր մտնելու, դրանք որպես անձնական մեդիա կիրառելու, կախվածություն ձեռք բերելու պատճառը դոֆամին հորմոնն է: Երբ մենք մտնում ենք սոց. ցանցեր, մեր օրգանիզմում արտադրվում է դոֆամին հորմոն, որը հաճույքի զգացողություն առաջացնող, ինչպես նաև կախվածություն ստեղծող հորմոնն է. այն արտադրվում է օրգանիզմում այն ժամանակ, երբ մենք խաղում ենք, սնվում, խմում, ծխում, քաղցր ուտում, խաղադրույք կատարում և այլն: Վերոհիշյալը մարդկանցից պահանջում է դոֆամին, որն էլ նրանց հաճախ հեռացնում է իրական կյանքից և վերջինիս վերաբերյալ պատկերացումներից:

- Հումորային կոնտենտ ստեղծող բլոգերների գործունեությունն ինչպե՞ս կարող է անդրադառնալ երեխաների վրա, հատկապես, երբ առկա են սեռային փոխակերպումներ:

- Շարունակ դիտվող կոնտենտը կարող է տալ պատկերացում և մտահղացում՝ ոճի և վարքի առումով, սակայն կարող է նաև որևէ ազդեցություն չունենալ: Եթե երեխայի մեջ արդեն իսկ կան տարասեռ դիրքորոշման նախադրյալներ, վերջինս կարող է հետևել և կրկնօրինակել սիրելի կերպարներին՝ մտածելով, որ նրանք կրում են տարբերվողը, ժամանակակիցը, թրենդայինը և, վերջապես, որ նրանց նման լինելը փառքի և հեղինակության ուղենիշ կարող է լինել:

- Այս կերպ արդյոք չի՞ փոքրացվում կամ նսեմացվում կնոջ և տղամարդու դերերի կարևորությունը, քանի որ ստացվում է՝ հակառակ սեռի կերպարով հանդես գալու դեպքում միայն շատ ասելիք կա: Հատկանշական է, որ նույն բլոգերներից շատերը, որոնք բլոգում ինչ-որ իմաստով հանդես են գալիս որպես դերասան, ստեղծում են մտացածին կերպար՝ համապատասխան բնավորության գծերով, շատ ժամանակ իրական կյանքում էլ սկսում են նմանվել այդ կերպարներին: Ի՞նչ խնդրի մասին է խոսում սա, կամ ինչպե՞ս անվանել երևույթը:

- Եկեք միանշանակ չդիտարկենք մոտեցումները, քանի որ սեռային ներկայացուցչականությունից զատ՝ կան նաև այլ կերպարակերտումներ, որոնք կրկին արժեքներ և արժեհամակարգ կարող են խարխլել: Ի վերջո, երևույթի արմատները շատ ավելի խորն են, քան առաջին հայացքից նկատելի է: Դիցուք՝ որևէ մեկի մտքով չի անցնում, որ երբ մանուկ հասակում հայրիկները փոքր-ինչ ավելի ակտիվ վարք ունեցող աղջիկ երեխաներին ներկայացնում են որպես իրենց տղա կամ հակառակը, լացկան, դժգոհող տղաներին՝ անվանում հայտնի ածականով, դա կարող է խարխլել երեխայի սեռական պատկանելիությունը և այլ բնազդներով օժտել:

Մեդիան այսօր շատ է թիրախավորվում, տպավորություն է՝ շարունակ փորձ է արվում ամեն ինչ վերջինիս վրա բարդել, սակայն երևույթի արմատները կարող են սկսվել ընտանիքից, բակից, միջավայրից, հետո նոր գնալ դեպի մեդիադաշտ: Ինչ կոնկրետ մեդիակոնտենտին է վերաբերում, ապա, այո, փոխվել է բովանդակությունը, փոխվել են սեռային պատկերացումները, ներկայացվող արժեքներն ու արժեհամակարգերը: Երևույթները սկսել են առավել մակերեսային պատկերվել, հաճախ՝ արժեքներից զերծ, ինչը նույնպես խնդիր է: Զուր չէ ասված՝ մարդը դաստիարակվում է ընտանիքում, ձևավորվում՝ հասարակության մեջ: Մեդիան ևս հասարակություն է, և վերջինիս դերն անհատի կայացման հարցում այսօր շատ դեպքերում ավելին է, քան միջավայրինը: Անհրաժեշտ է մեդիան սպառել այս ամենի հաշվառումով, հասկանալ՝ ինչն է վնասակար, ինչից է պետք խուսափել, ինչն էլ պետք բացառել՝ կառավարվող ամբոխի մաս դառնալուց խուսափելու համար:

Մատնանշված երևույթը վարքային մոդելի կրկնօրինակումն է, երբ երեխան իր շուրջը չի տեսնում այլընտրանք և փորձ է անում նմանվել իր համար լավագույնին: Այստեղ նշանակալին այն է, որ կրկնօրինակվող մոդելն իրեն հաճելի, ցանկալի, դուրեկան լինի, որտեղ հաճախ անտեսվում են հասարակական կարծիքն ու պահանջները: Մշտադիտարկումը ցույց է տալիս, որ մարդիկ մեդիահարթակներում ներկայանում են առանց բարդույթների, երբեմն ճեղքելով հասարակության մեջ առկա բազում տաբուներ՝ փորձելով հավատարիմ մնալ ակնառու և ոչ ստանդարտ նորաձևությանը, սակայն միայն մեդիայում. իրական կյանքում նրանք այլ մարդիկ են՝ լրիվ այլ մոտիվացիայով:

Դուք՝ որպես մեդիահոգեբան, ի՞նչ խնդիրներ եք տեսնում այդ համատեքստում և ինչպե՞ս եք պատկերացնում դրանց լուծումները:

- Հոգեբանության տեսանկյունից չափազանց պարզ թվացող երևույթներն իրականում շատ ավելի խորը արմատներ ունեն, քան կարելի է պատկերացնել: Հոգեբանությունը թույլ է տալիս տեսնել ոչ թե այսբերգի երևացող մասը, որն ընդամենը 10% է կազմում (և ունի առավելապես դեմոնստրատիվ գործառույթ), այլ ջրի տակ թաքնված 90%-ը, որն էլ հենց ձևավորում է անհատին:

Անձնական մեդիան ու դրա բովանդակությունը վերանայելու, խնամքով ընտրելու դեպքում մարտահրավերները հաղթահարված կհամարվեն, իսկ այս ամենն ունենալու համար անհրաժեշտ է նախևառաջ ունենալ մեդիագրեգետ հասարակություն, որի արմատները պետք է դրվեն դեռևս դպրոցից։ Մարդը պետք է կարողանա ֆիլտրել այն կոնտենտը, որն ինքը սպառում է: Հաճախ մարդիկ թյուրիմացաբար կարծում են, թե երեխաները շատ բան չեն հասկանում, բայց իրականում այդպես չէ. նրանք հրաշալի ընկալում են ամեն ինչ և երկար հիշում: Հոգեբանության մեջ և հարակից գիտություններում գոյություն ունի «երկարատև քնի էֆեկտ» կոչվող ֆենոմենը, երբ մանուկ հասակում երեխայի ինքնագնահատականը կարող է անմիջականորեն կապ ունենալ արդեն հասուն տարիքի նրա վարքային դրսևորումների հետ, ուստի պետք է հնարավորինս հետևողական լինել:

Տպել
8028 դիտում

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի մասնակցի COP29-ին

Փողոցների խաչմերուկում «Մերսեդես»-ներ են բախվել. կա վիրավոր

Առաջարկվում է հաստատել ՀՀ օրհներգի կարճ և միասնական տարբերակը. ինչ փոփոխություններ են նախատեսվում

Էստոնիայի վարչապետը վերահաստատել է ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման գործում իր աջակցությունը

Ակնկալում ենք խաղաղության պայմանագրի բոլոր կետերում հասնել համաձայնության. Փաշինյանը՝ Բուլղարիայի նախագահին

Շառլ Միշելը կմասնակցի Բաքվում կայանալիք COP29-ին

Վրաստանի դեսպանը քննադատել է Զուրաբիշվիլիին Լոռին «պատմական Վրաստան» ներկայացնող հրապարակմամբ կիսվելու համար

Հայ-թուրքական կարգավորման գործընթացի մեկնարկը Թրամփի ընտրվելով տրված է. Սաֆրաստյան (տեսանյութ)

Վարչապետի հետ հանդիպմանը Ֆիցոն Սլովակիայի աջակցությունն է հայտնել խաղաղությանն ուղղված Կառավարության ջանքերին

44-օրյա պատերազմում նոյեմբերի 7-ին ոստիկանության զորքերի 39 ծառայող զոհվեց. հարգանքի տուրք է մատուցվել

Վարչապետը ելույթ է ունեցել փակ ձևաչափով անցկացված «Տնտեսական անվտանգություն» թեմայով կլոր-սեղան քննարկմանը

Ֆրանսիան լիակատար աջակցություն է ցուցաբերում «Խաղաղության խաչմերուկ»-ին. Մակրոնը՝ Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը Բուդապեշտում հանդիպել է Սլովակիայի վարչապետի հետ (տեսանյութ)

Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը ներկայացվել են Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի վնասները

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասնակից պետությունների առաջնորդները համատեղ լուսանկարահանվել են

ՔՏՀԱ ՏՄ պաշտոնյաները ծանրաքաշ մեքենաների վարորդներից կաշառք են ստացել. վարույթի նյութերը դատարանում են

Աննա Հակոբյանը դստեր հետ նոր լուսանկար է հրապարակել

«BMW X5»-ը բախվել է պատին, ապա Հրազդան-Քաղսի-Երևան երթուղու «Գազել»-ին, որում 15 ուղևոր է եղել

Մեր նպատակն է Էգեյան ծովը վերափոխել խաղաղության ծովի. Ֆիդանը՝ թուրք-հունական հարաբերությունների մասին

Վարչապետի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցրած Վարուժան Ավետիսյանի որդին մեղավոր է ճանաչվել

Ալեն Սիմոնյանն ակնկալում է առաջիկայում հանդիպել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ. «Ազատություն»

Հովանավորչության առաջարկի մերժումից հետո 2,5 մլն դրամ հափշտակած խմբի անդամներից մեկը կալանավորվել է

Նիկոլ Փաշինյանը Բուդապեշտում հանդիպել է Էրդողանի հետ

Վարչապետը Բուդապեշտում մի շարք երկրների առաջնորդների հետ փակ ձևաչափով կլոր-սեղան քննարկման է մասնակցել

Ինչպես է վարչապետը պատրաստվում հեծանիվ վարել. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 7-ին

ԵՄ անդամ դառնալու ստորագրահավաքը նախաձեռնողները ԿԸՀ են ներկայացրել լրացված ձևաթղթերի 4 տուփ

Վարչապետը Բուդապեշտում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 5-րդ գագաթնաժողովի բացմանը

Բլոգեր Արթուր Չախոյանի պնդումը, թե գործող Կառավարությունը վաճառել է «Կոնյակ» առևտրային նշանը, սուտ է

Վարդապետյանը ՄԱԿ-ի արհեստական բանականության կենտրոնի ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Ռուսաստանում դեռահասը կացնով սպանել է մորը

Արաբկիր վարչական շրջանում ամբողջությամբ հեռացվել է 156 գովազդային վահանակ

Որ հայ ծանրորդները կմասնակցեն առաջիկայում սպասվող ծանրամարտի աշխարհի առաջնությանը

Թրամփի հետ հեռախոսազրույց երդմնակալությունից առաջ չի բացառվում, իսկ Բայդենի հետ ծրագրված չէ. Պեսկով

Պատահական չէ իրանցի փորձագետների հետ համաժողովը Կապանում անցկացնելը. Ծառուկյան

Գրավիչ պայմաններով վարկ Ձեր բիզնեսի համար

Կապանում մեկնարկել է «Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» խորագրով փորձագիտական աշխատաժողովը

Նախարարական կամ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպման պայմանավորվածություն առայժմ չկա. Կոստանյան

Կասեցվել է Արամի փողոցում գտնվող «Պեստո» ռեստորանի գործունեությունը. նշվել են պատճառները

Նոր հեծանիվներ և սաղավարտներ՝ Արարատի մարզի դպրոցներին