Ավարտվել է Մելքոնյանի տան և Արսենյանին պատկանող տարածքում պայթուցիկների տեղադրման գործի նախաքննությունը. նոր մանրամասներ

20/09/2024 schedule10:15

3 անձի մասով ավարտվել է Երևան քաղաքի Նոյ թաղամասի առանձնատան և Գյուլբենկյան փողոցում տեղակայված կուսակցությունների գրասենյակների մոտ 2024թ․ փետրվարին կազմակերպված ահաբեկչության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացված հսկայածավալ քննչական ու գաղտնի քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքացի Գ.Ս.-ն, Վ․Հ․-ն և նախաքննությամբ դեռևս չպարզված անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, Հայաստանում գործող իշխանության հետ ունենալով գաղափարական թշնամանք, կազմակերպել են 2024 թվականի փետրվարի 10-ին Երևան քաղաքի Նոյ Թաղամասի 143/1 հասցեում, իսկ 2024 թվականի փետրվարի 20-ին՝ Գյուլբենկյան 30/3 և Գյուլբենկյան 33 հասցեներում ահաբեկչությունների կատարում:

Մասնավորապես, Գ.Ս.-ն բնակչությանն ահաբեկելու, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու, հանրային իշխանության ներկայացուցիչ և հանրային ծառայող, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գուրգեն Մելքոնյանին քաղաքական կոնկրետ հայտարարություններից ու դիրքորոշումներից ձեռնպահ մնալուն հարկադրելու և այդպիսով հանրային իշխանության մարմիններին ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի կոնկրետ լուծումներից ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով, կազմակերպել է Ա.Գ.-ի և Է. Պ.-ի կողմից ահաբեկչություն կատարելը, այն է՝ Գուրգեն Մելքոնյանի բնակության վայրի հարակից տարածքի քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու վտանգով, ինչպես նաև խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով զուգորդված պայթյուն կատարելը:

Է.Պ.-ն և Ա.Գ.-ն,  նախապես քննարկելով կատարվելիք գործողության մանրամասները, 2024թ․ փետրվարի 10-ին, իրավապահ մարմինների կողմից չբացահայտվելու նպատակով, իրենց բջջային հեռախոսները թողել են վերջինիս բնակության վայրում, և իրենց հետ վերցնելով նախապես պատրաստված, փշրտող գործողության տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութով լիցքավորված ինքնաշեն պայթեցման սարքը, տաքսի ավտոմեքենայով ուղևորվել են դեպի Երևան քաղաքի նախապես որոշված հասցե։ Այնտեղ Է.Պ.-ն, կարծելով, թե Երևան քաղաքի Նոյ թաղամասի 143/1 հասցեում գտնվող առանձնատունը պատկանում է Գուրգեն Մելքոնյանին, Ա.Գ.-ի կողմից նախապես բացատրված եղանակով, ապօրինի կերպով ձեռք բերված վերոհիշյալ պայթեցման սարքի մեջ է տեղադրել դրա համար խթանիչ հանդիսացող էլեկտրական մարտկոցը, պայթեցման սարքը պարսպի վրայից նետել է դեպի նշված առանձնատան աջ անկյունային հատվածը և հեռացել։ Այնուհետև հիշյալ անձինք տարբեր տաքսի ավտոմեքենաներով գնացել են Ա․Գ-ի բնակության վայր:

Նույն օրը՝ ժամը 04:30:02-ին, տեղի է ունեցել նշված պայթեցման սարքի պայթյունը, որը զուգորդվել է քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու իրական վտանգով, և առանձնատան սեփականատեր Ա.Բ.-ին պատճառվել է առնվազն խոշոր չափերի գույքային վնաս:

Բացի այդ, Գ.Ս.-ի և նախաքննությամբ դեռևս չպարզված անձանց կազմակերպմամբ, Վ.Հ.-ն, բնակչությանը, ինչպես նաև դրա առանձին խմբին՝ մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, նրանց աջակիցներին ահաբեկելու, հանրային իշխանության գործունեությունը կազմալուծելու, հանրային իշխանության մարմիններին, այդ թվում՝ հանրային իշխանության ներկայացուցիչ և հանրային ծառայող, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, «Միավորված աշխատանքային կուսակցության» հիմնադիր ղեկավար Գուրգեն Արսենյանին իրենց համար անընդունելի քաղաքականություն վարելուց և քաղաքական դիրքորոշումներ պահպանելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու դիտավորությամբ, իրավապահ մարմինների կողմից չբացահայտվելու նպատակով նախապես անջատելով բջջային հեռախոսը, 2024 թվականի փետրվարի 20-ին, իր հետ վերցնելով ապօրինի կերպով նախապես պատրաստված պայթուցիկ սարքերը, հեծանվով գնացել է Երևան քաղաքի Գյուլբենկյան 33 հասցեում գտնվող «Միավորված աշխատանքային կուսակցության» գրասենյակի մոտ և ժամը 03։50-ին գրասենյակից 9 մետր հեռավորության վրա գտնվող մայթեզրի ծառի տակ տեղադրել է նախապես պատրաստված, որպես պայթեցման միջոց շուրջ 1 կիլոգրամ տրոտիլ և պենտալիտ, իսկ որպես խոցման միջոց՝ հեղյուսներ և մանեկներ պարունակող, ավերածություններ գործելու, մարդկանց կյանքից զրկելու, շրջակա շինություններն ամբողջությամբ ավերելու համար պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը։

Այնուհետև նույն ժամանակահատվածում իր մոտ գտնվող, որպես խոցման էլեմենտներ՝ մանեկներ, իսկ որպես պայթուցիկ նյութ՝ անծուխ վառոդ պարունակող, մարդկանց կյանքից զրկելու, գույք վնասելու և ոչնչացնելու համար պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել է Գյուլբենկյան 30/3 հասցեում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային գրասենյակի մուտքի մոտ՝ այդ կերպ առաջացնելով պայթյունի և հրկիզման իրական սպառնալիք՝ զուգորդված քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով:

Վ.Հ.-ի կողմից տեղադրված պայթեցման սարքերը չեն պայթել, և նշված հետևանքները վրա չեն հասել պատահականությամբ՝ ինքնաշեն պայթեցման սարքերի գործարկման մեխանիզմը հաշվարկված եղանակով չգործելու պատճառով:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գ․Ս․-ին մեղադրանք է ներկայացվել,  Վ․Հ․-ին, Ա․Գ․-ին ներկայացվել են մեղադրանքներ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նախաքննությունը, հիշյալ երեք մեղադրյալների մասով, ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասվում է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Տպել
3242 դիտում

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել ռեժիսոր Գինթս Զիլբալոդիսի «Հոսք» ֆիլմի փակ դիտմանը (տեսանյութ)

Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Հայաստանին առնչվող երկու բանաձև

Երևանում կպատրաստեն լոլիկով ամենամեծ ձվածեղը

Կինս ասաց՝ ինչ ուզում ես արա, բայց քաղաքականությամբ չզբաղվես. բելգիացի գործարարը նշանակվել է Ֆլանդրիալում ՀՀ հյուպատոս

«Զիլ» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. տուժածը հոսպիտալացվել է

Երկրաշարժ Հայաստանում. ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ

Սովորում ենք ավելի ճիշտ աշխատել և առավել արդյունավետ լինել. «Իմ քայլը» հիմնադրամի անձնակազմը վերապատրաստվում է

Սահմանապահ ծառայությունն իրականացվում է առանց խնդիրների և լուրջ միջադեպերի. վարչապետն այցելել է «Զվարթնոց»

Թբիլիսիի դատարանը տուգանել է 3 հեռուստաալիքի, որոնք հրաժարվել են ցուցադրել իշխող կուսակցության նախընտրական տեսահոլովակը

Հաստատվել է Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ ԵՊՀ պատվիրակությունն այցելել է սահմանագոտի (լուսանկարներ)

Գրոզնիում գազալցակայան է պայթել. զոհերի թվում երեխաներ կան (տեսանյութ)

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ Եռակողմ հայտարարության վերաբերյալ հայտարարություններին

Մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել, վնասվել է

Բարձրացնել զորքի մարտունակությունը և զգոնությունը. Ադրբեջանի պաշտպանության նախարարը խորհրդակցություն է անցկացրել

«Զվարթնոց»-ում ծանոթացա ՀՀ սահմանապահների աշխատանքին՝ նոր իրողության պայմաններում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Խաղաղության հիմնադրամից օգտվելու առումով ՀՀ-ն ԵՄ անդամ երկրներից կանաչ լույս է ստացել, ևս 30 մլն եվրո կհատկացվի. Մարագոս

ԵՄ դիտորդական առաքելությունը պատրաստ է համագործակցել նաև Ադրբեջանի հետ. «Ազատություն»

Մեկնարկել է Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի գավաթի բաց առաջնությունը

Ժամանակն է կոնգրեսներից մեկն անցկացնել ՀՀ-ում, գործընկերները կարծես դեմ չեն. Պապոյանը լուսանկար է հրապարակել Ֆրանսիայից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. շրջանների զգալի մասում անձրև կտեղա

«Խաղաղության խաչմերուկ»-ին նվիրված կոնֆերանսի բացմանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայաստանի Հանրապետությունն է երաշխավորում անվտանգությունը. ՌԴ ԱԴԾ-ին կարող է վերապահվել մոնիտորինգի գործառույթ. Փաշինյան

«Ոզնիների այգում» էինք. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել Արփիի հետ

Թուրքիայում չկա Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների նորմալացման վերաբերյալ քաղաքական որոշում. Ռուբինյան

Երևան են հասել 8.5 մետրանոց 20 նոր ավտոբուսները

Նիկիտա Սիմոնյանը 98 տարեկան է. ՀՖՖ-ն շնորհավորել է լեգենդար ֆուտբոլիստին

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ինտեգրվել միջին միջանցքի հետ, որը Թուրքիայի արտաքին քաղաքական կարևոր թեման է. Փաշինյան

Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի անդամները հանդիպել են Երևանի քաղաքապետի հետ

ՀՀ նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով կմեկնի Ղազախստան

Սեբաստիայի փողոցում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ

Բաքուն ուզում է Հայաստանի ճանապարհներն օգտագործելի լինեն իր համար, բայց միաժամանակ ՀՀ-ն մնա շրջափակման մեջ. վարչապետ

«Խաղաղության խաչմերուկ»-ը ՀՀ շահագրգռության կիզակետում է, այն կարող է լինել բարեբախտություն տարածաշրջանի համար. Փաշինյան

Ձեռք բերված 10 տրոլեյբուսներն արդեն Երևանում են

Ինչու է «Խաղաղության խաչմերուկ»-ը մտահոգում Ադրբեջանին. վարչապետը 2 կետ նշեց

«Խաղաղության խաչմերուկ»-ը ժամանակի հետ տարածաշրջանայինից ձեռք է բերում համաշխարհային նշանակություն. Փաշինյան

ՄԻՊ-ն այցելել է Լոռու մարզ, հանդիպել մարզպետ Արամ Ղազարյանի հետ, եղել կայազորային հոսպիտալում

Երևանում «Գազել» է այրվել

Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2024 թվականի իննամսյա աշխատանքը. Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Սոցիալական մարմնի աշխատակիցներ ներկայացածները ԼՂ-ից բռնի տեղահանվածներից հափշտակել են 7 մլն 158 հզր դրամ և 11 հզր դոլար