Երևան
14 °C
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Համաշխարհային հայկական գագաթնաժողովի «Հայաստանի կայուն զարգացում և Սփյուռքի ներուժի ներգրավում» խորագրով նախարարական պանելային քննարկմանը։
Իր ելույթում նախարար Մկրտչյանը ներկայացրել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված ու նախատեսվող բարեփոխումները, մասնավորապես՝ անդրադառնալով ժողովրդագրության, աշխատանքի և զբաղվածության, ինչպես նաև թվայնացման ոլորտներում առկա մարտահրավերներին, իրականացվող աշխատանքին և հեռանկարներին։
Քննարկման շրջանակում նախարարը խոսել է ժողովրդագրության ռազմավարությամբ սահմանված գերակայությունների մասին՝ նշելով, որ փաստաթղթի առանցքում 4 առաջնահերթություններ են՝ ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծում, ծնելիության մակարդակի բարձրացում, ակտիվ և առողջ ծերության պայմանների ապահովում, ինչպես նաև էմիգրացիայի հանգեցնող դրդապատճառների նվազեցում․ այս տեսլականի իրագործման նպատակով՝ նախատեսվում է իրականացնել շուրջ 190 միջոցառում։ Նարեկ Մկրտչյանը նաև նշել է, որ ռազմավարությունն առաջիկայում կներկայացվի Կառավարության հավանությանը։
«Ծնելիության մակարդակի բարձրացումից զատ՝ մեզ համար կարևոր է ստեղծել այնպիսի միջավայր, որը հնարավորության կտա զարգացնել մարդկային կապիտալն ու խթանել ընտանիքների բարեկեցությունը։ Ժողովրդագրության ռազմավարության մշակմանը զուգահեռ՝ երեխա ունեցող ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովման նպատակով՝ ԱՍՀ նախարարությունը շարունակում է իրականացնել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման, ընտանիքում երրորդ և հաջորդ երեխա ունեցող ընտանիքների աջակցության և մի շարք այլ ծրագրեր»,- ասել է նախարարը։
Անդրադառնալով մարդկային կապիտալի արդյունավետ օգտագործման կարևորությանը՝ Նարեկ Մկրտչյանն ընդգծել է նաև աշխատանքի և զբաղվածության ոլորտում մշակվող ռազմավարության կարևորությունը։ Նա նշել է, որ փաստաթղթում որպես հիմնանպատակ է սահմանվել զբաղվածության խթանումը՝ մրցունակ և զբաղունակ աշխատուժի ձևավորման և բարձր արտադրողական աշխատանքային հնարավորությունների ընդլայնման միջոցով։ Արդյունքում՝ ոլորտի քաղաքականության իրականացման համար թիրախային խմբեր են սահմանվել մարզային քաղաքները ներառող համայնքների աշխատանքային տարիքի քաղաքացիները, 18-29 տարեկան չսովորող, չաշխատող երիտասարդները և միջին տարիքի չաշխատող կանայք։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է, որ մինչ ռազմավարությամբ նախատեսվող միջոցառումների մեկնարկը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացրել է որոշ պիլոտային ծրագրեր, ինչպես օրինակ՝ «Կանանց աքսելերատոր»-ը և «Պլատֆորմ #5»-ը, որոնք որոշակի օրինակ են ծառայել այլ երկրների համար։
Պանելային քննարկման ընթացքում նախարար Մկրտչյանն անդրադարձել է նաև սոցիալական ծառայությունների թվայնացման կարևորությանը՝ ներկայացնելով ճգնաժամային իրավիճակներում թվային գործիքների կիրառման հաջողված փորձն ու այդ ուղղությամբ տարվող աշխատանքները։
Ֆարերյան կղզիներ-Հայաստան հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով
Իրենց սահմանը, Ոսկեպարը, Կիրանցը, Արցախն էլ չէր հետաքրքրում, ուղղակի չեն կարող իրական օրակարգը բերել հրապարակ. Սաֆարյան
Կարևոր է հստակեցնել՝ ովքեր են ՀՀ ռազմավարական դաշնակիցները, աշխարհին ուղղված մեր ազդանշանները պիտի հստակ լինեն. Սաֆարյան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. ինչ է քննարկվել
Թուրք գեներալին զրկել են կոչումից և ձերբակալել. ինչի համար է մեղադրվում Բիլալ Չոքայը
Քննարկվել է Հայաստանում «FIRST Global Challenge» օլիմպիական ոճի միջազգային ռոբոտաշինության մրցույթ անցկացնելու գաղափարը
Աջափնյակ վարչական շրջանում գազ չի լինի. հասցեներ
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնի շենքերին. կան զոհետ, խուճապ է սկսվել
ՆԱՏՕ-ն խոշոր միջուկային զորավարժություններ կանցկացնի
Պուտինը նախատեսում է ԲՐԻԿՍ-ի շրջանակում շուրջ 20 երկկողմ հանդիպում ունենալ
Կարեն Գիլոյանը Եվրոպայի Խորհրդի կողմից նշանակվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադիր խորհրդի անդամ
Ծղուկ գյուղի լեռան մոտակայքում հրդեհ է բռնկվել
Մեկ ամսում՝ 800 դոլարի տնտեսում․ ՀՀ-ում էլեկտրական շարժիչով մեքենաների քանակն ավելանում է. ինչ առավելություններ ունի այն
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ազատման դիմում է ներկայացրել
Սևան-Գավառ ճանապարհին «Օպել»-ներ են բախվել. վարորդներից մեկը հիվանդանոցում է
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Տաջիկստանում է (լուսանկարներ)
ՀՀ նախագահը նոր դատավորներ է նշանակել
Բռնի տեղահանվածների կողմից փաստացի շահագործվող մեքենաների սեփականության իրավունքի գրանցման արտոնյալ ընթացակարգ կգործի
Սյունիքում եղբայրներ են ծեծի ենթարկվել․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար
Երկրների խոր պատմական կապերը մշակութային համագործակցության ներուժ են ի հայտ բերում. Ալի Աբդուլքարեմ Ուտավին՝ Դանիելյանին
Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դիմացի հրապարակում
Հակոբ Արշակյանն առցանց մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների նիստերին. ներկայացվել են հայկական կողմի առաջարկները
ՀՀ-ում չվերթների ավելացման հնարավորություն և ոչ միայն. Պապոյանը հանդիպում է ունեցել Wizz Air-ի ներկայացուցիչների հետ
6 զոհ, հեղեղված «Դիսնեյլենդ», առանց էլեկտրականության մնացած 3 մլն ամերիկացի. «Միլթոն» փոթորիկը շարունակում է մոլեգնել
2024 թվականին «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ում ստուգումներ չեն իրականացվել. ՊԵԿ
Տարածաշրջանի համար կարող է լավ օրինակ լինել ՀՀ ժողովրդագրության ռազմավարությունը. Նարեկ Մկրտչյանը՝ Ֆլորենս Բաուերին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան խաչմերուկում
Պուտինը Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմն ընդլայնել է
Թիվ 20 դպրոցում կատարվածի առնչությամբ ՄԻՊ աշխատակազմում ուսումնասիրություն է սկսվել
Ձորակում հայտնաբերվել է 1 ուղևորի դի և «Գազել»-ը՝ գլխիվայր շրջված. պարզվում են Երևան-Սևան ճանապարհի վթարի հանգամանքները
Հայտնի է՝ երբ ԱԺ հանձնաժողովը կքննարկի սահմանազատման կանոնակարգը
Արփի Դավոյանի թեկնածությունն արդարադատության նախարարի պաշտոնում չի հաստատվել. Աղազարյան
«Արթկոսմեդ»-ի տնօրենը հայտարարություն է տարածել բուժառուի մահվան դեպքի վերաբերյալ
Բարձր ենք գնահատում Ճապոնիայի օժանդակությունը՝ ուղղված Հայաստանի զարգացմանը. վարչապետը ուղերձ է հղել Շիգերու Իշիբային
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել թիվ 20 դպրոցում հատուկ գործողություն իրականացնելու առնչությամբ
Քննչական կոմիտեն թիվ 20 դպրոցում կատարվածի վերաբերյալ հրապարակումների հարցով դիմել է լրագրողներին և օգտատերերին
Ամիօ բանկի UBPay արագ դրամական փոխանցումներ ՌԴ-ից և դեպի ՌԴ, ինչպես նաև ՀՀ տարածքում
Համագործակցության շրջանակն ընդլայնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել. Արփինե Սարգսյանն ընդունել է Ֆլորենս Բաուերին
Ինչ վիճակում են Երևան-Սևան ճանապարհի վթարի հետևանքով տուժածները
© 2024 Հայկական ժամանակ