Օբյեկտին ասում ենք՝ ձեռք չտաս, կպայթի, ինքը գնում, դատարան է դիմում․ ՀՀ վարչապետ

19/09/2024 schedule11:43

Կառավարությունը նիստի ընթացքում քննարկեց «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու մասին օրենքների փոփոխությունը։

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը մանրամասնեց.

«Գործող օրենսդրության համաձայն՝ տեսչական մարմնի ընդունած գործունեության դադարեցման մասին վարչական ակտի դադարումը կասեցվում է, և տնտեսվարողը շարունակում է իր գործունեությունը, եթե օրենքով նախատեսված չէ, որ դա ենթակա է անհապաղ կատարման։ Ցավոք, մեր որոշ տնտեսվարողներ օգտվում են ընձեռնված հնարավորություններից, ու, չնայած ակնհայտորեն իրենց գործունեությունը էական ռիսկեր է պարունակում մարդկանց կյանքի ու առողջության համար, տեսչական մարմնի ընդունած վարչական ակտը բողոքարկում են ու ստանում ժամանակ խախտումներով գործելու հնարավորություն։

Փաստացի ստացվում է, որ տարկետում են ստանում խախտումներն ուղղելու և օրենքի անվտանգ գործունեության դաշտ վերադառնալու համար։ Հիմա առաջարկվում է նախատեսել, որ այդ ոլորտներում տեսչական մարմնի ընդունած հետևյալ վարչական ակտերը ենթակա են լինելու անհապաղ կատարման, հետևաբար դատարան բողոքարկումը չի տալու այդ տարկետումը»։

Նրա խոսքով՝ կատարվում է Կառավարության նախորդ նիստերի ժամանակ հնչեցված այն միտքը, որ պետք է վերացվեն այն բոլոր խոչընդոտները, որոնք թույլ չեն տվել ապահովել ամբողջական վերահսկողությունը՝ պաշտպանելու մարդկանց կյանքն ու առողջությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով նախատեսված փոփոխություններին, ընդգծեց, որ այս օրենսդրական փոփոխություններին բավական երկար են նախապատրաստվում, բայց դրանց անհրաժեշտությունը գալիս է հետևյալից․ «Երբ մենք ունենում ենք միջադեպ, պայթյուններ, ու արձագանքն այս է լինում՝ «ի՞նչ ենք արել, ի՞նչ պետք է անեինք ու արդյոք արե՞լ ենք», հետո դեպքի հետևից գնում ենք ու տեսնում, որ պետական մարմինները իրենց գործառույթը իրականացրել են, ու դա դառնում է մեզ համար մխիթարանք։

Այստեղ խնդիրն այն է, որ մենք գալիս ենք այդ հայեցակարգային խնդրից, թե ամբողջական լուծման հետ ենք բախվում, երբ մեր մոտեցումը ինչ-որ առումով ֆորմալացված է, երկրորդ կողմից էլ հիմնված է խելամտության կանխավարկածի վրա։ Վեց տարի շարունակվող բանավեճն է՝ տուգանքի մատերիալ լինել-չլինելու հետ կապված։ Էությունն այն է՝ մարդուն ասում ենք՝ ակտը գրել ենք, դու տես՝ ինչ ես անում, վերջին տարբերակով էլ դատարան կդիմենք։

Հիմա վտանգավոր օբյեկտին ասում ենք՝ ձեռք չտաս, կպայթի, ինքը գնում է, դատարան դիմում, դատարանն ասում է՝ կքննարկենք, ու այդ ընթացքում կարող են տեղի ունենալ բազմաթիվ միջադեպեր։ Հիմա դա պետք է փակվի, հետո դատարանում կպարզվի, եթե պարզվի, որ սխալ է փակվել, մենք կհատուցենք դատական կարգով: Ավելի լավ է՝ այդպիսի ռիսկ առաջացնենք, քան թե ռիսկ, որ մարդիկ զոհվեն, որովհետև այդ դեպքում ոչ մեկԸ հասցված վնասը չի կարող կոմպենսացնել»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Տպել
2679 դիտում

Տղամարդը մոտ 70 տոկոս այրվածքներով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ բժիշկները պայքարում են կյանքի համար

Պատերազմի պարտության պատճառների քննությունը վերջնական փուլում է, 600-ից ավել մեղադրական եզրակացություն կա. Քյարամյան

Հայաստանը կարող է դառնալ խաղաղության կրթության գաղափարի տարածման միջազգային հարթակ. Անդրեասյանը՝ Էլմար Հայնրիխ Բրոքին

Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից առաջ նախատեսված նախախաղային մարզումը չեղարկվել է

Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ

Զելենսկին Հռոմի պապին նկար է նվիրել, նաև խնդրել է օգնել ռուսական գերությունից ուկրաինացիներին վերադարձնելու հարցում

Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

ՀՀ-ում չկան արտոնյալներ՝ լինեն նախկին, թե ներկա, և օրենքը, արդարադատությունը ճառերում հիշատակվող խոսքեր չեն. Փաշինյան

Բալասանյանի անունով որևէ փաստաթղթային հիմք կամ դիմում Երևանի քաղաքապետարանում առկա չէ. Կոստանյանը՝ ի պատասխան Չախոյանի

ՀՀ քաղաքացիների համոզմունքը պիտի ավելի խորանա արդարադատության, օրենքի և օրինականության առկայության մասին. վարչապետ

Արարատ Միրզոյանը և Ստեֆան Դոութին մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ

«Ընկել է ձեռքը, համոզել է, փրթել, ղասաբ են». Արթկոսմեդում մահացած կնոջ ամուսինը մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

ԵՄ-ն ծրագրում է ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները Ռուսաստանի հետ համագործակցության համար

Ըստ ադրբեջանցի քարոզիչների՝ Հայաստանը Թուրքիայի հետ հարձակվելու է Ադրբեջանի վրա. Առաքելյան

ԱՍՀ նախարարությունը պատրաստակամ է համագործակցել նաև ԵԽ հետ՝ կառույցի մանդատի շրջանակում. Նարեկ Մկրտչյանը՝ Լոնգանգեին

ՀՀ-ի համար կարևոր է հարևանների հետ խաղաղ գոյակցությունը. Գրիգորյանը Բալլային է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը

Մղձավանջային սցենար նույնիսկ ամենափորձառու նավաստու համար. օվկիանոսում սառնարանից կառչած տղամարդ է հայտնաբերվել

Բաքվի բանտում պահվող ԼՂ նախկին ղեկավարների կալանքի ժամկետը կրկին երկարաձգվել է

Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը լուրջ սադրանք կլինի. Լավրով

Շարունակվում է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի հայտագրումը. հայտնի է վերջնաժամկետը

Արցախ էին պահում Տանզանիայում տարբեր ընկերություններում փայ մտնելով. Սաֆարյանը՝ Քոչարյաններից բռնագանձման պահանջի մասին

Իրանի հետ հարաբերությունները մեզ համար առաջնային են. Աշխաբադում հանդիպել են Պուտինն ու Փեզեշքիանը

Գնել Սանոսյանը «Հայաէրոնավիգացիա»-ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Պրահա և Բեռլին

Գերասիմ Վարդանյանի խափանման միջոցը փոխվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 8 աստիճանով. անձրև ու ամպրոպ կլինի

Դրամական միջազգային փոխանցումներ առանց սահմանների Ամիօ բանկի հետ

Համաձայնեցվել է պաշտպանության ոլորտում Հայաստան-Գերմանիա համագործակցության 2025 թվականի ծրագիրը

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը Շիրակի մարզում շրջիկ ծառայություններ կմատուցի. ժամանակացույց

Հայաստանին 236 մլն եվրոյի չափով վարկ կտրամադրվի. հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել համաձայնագրին

Աննա Վարդապետյանը Բելգիայի դեսպանին է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազության առաջնահերթությունները

Մահթումկուլի Ֆրագիի ուղերձները շարունակում են արդի մնալ մինչ օրս. նախագահը մասնակցել է Աշխաբադում ընթացող համաժողովին

Դոլարը թանկացել է, եվրոն՝ էժանացել. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 11-ին

Սահմանադրական մշակույթը ոչ միայն տեքստի իմացությունն է, այլև հարգանքը դրանում եղած դրույթների նկատմամբ. Սիմոնյան

Վարչապետը ստորագրել է որոշումները. Հակոբ Վարդանյանն ու Նարեկ Տերյանն ազատվել են պաշտոններից

Կրակոցներ Արարատի մարզում. հեղինակին հրացանով հայտնաբերել են դեպքի վայրում

«Մալադեց». Աշոտ Ղազարյանն արձագանքել է իր ծանր հիվանդ լինելու մասին լուրերին

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը

Գարեգին Բաղրամյանի հրաժարականի դիմումն ընդունվել է. վերջինս ազատվել է պաշտոնից

Հայաստանում քննարկվել է արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ոլորտում կրթությունը