Հայաստանի դեսպանը «Բարեկամության շքանշան»-ներ է հանձնել ֆրանսիացի խորհրդարանականներին

19/09/2024 schedule09:52

Սեպտեմբերի 17-ին Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատում՝ Սենատում, նախագահ Ժերար Լարշեի բարձր հովանու ներքո կազմակերպված հանդիսավոր միջոցառման ընթացքում Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիասին, Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելին և Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամիին հանձնել է ՀՀ նախագահի հրամանագրով նրանց շնորհված «Բարեկամության շքանշանները»՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած ավանդի համար։

Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Սենատի նախագահ Ժերար Լարշեն։ Ելույթներով հանդես եկան Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն, ինչպես նաև շնորհակալական խոսքերով՝ Պիեռ Ուզուլիասը, Անն-Լորանս Պետելն ու Ֆրանսուա-Քզավիե Բելամին։

460157721_550957987454392_2966196307122344226_n.jpg (559 KB)

Ժերար Լարշեն, շնորհավորելով Սենատի փոխնախագահին, ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահին և Եվրոպական խորհրդարանի պատգամավորին Հայաստանի Հանրապետության բարձր պետական պարգևներով պարգևատրվելու կապակցությամբ, անդրադարձել է հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության ու Ֆրանսիայի և Հայաստանի միջև առանձնահատուկ կապերին՝ վերահաստատելով Սենատի շարունակական աջակցությունն ու համերաշխությունը հայ ժողովրդին, ինչպես նաև մշտապես Հայաստանի կողքին լինելու հանձնառությունը։

Իր ելույթում դեսպան Տոլմաջյանը վերահաստատել է Հայաստանի խորին երախտագիտությունը Ֆրանսիայի Սենատին, հանձինս նախագահ Լարշեի, հայ ժողովրդի նկատմամբ բացառիկ համերաշխության ու մի շարք դրսևորումներով արտահայտված հստակ գործողությունների միջոցով Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին լինելու համար: Բարձր գնահատելՊիեռ Ուզուլիասի, Անն-Լորանս Պետելի և Ֆրանսուա-Քզավիե Բելամիի մեծ ավանդը հայ և ֆրանսիացի ժողովուրդների հազարամյա բարեկամության ամրապնդման, հայ-ֆրանսիական առանձնահատուկ հարաբերությունների ընդլայնման, ինչպես նաև վերջին տարիներին հայ ժողովրդի համար կարևոր հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու ու միջազգային հանրությանը ահազանգելու գործում։

460171147_550957947454396_8063649516574834055_n.jpg (564 KB)

Հայաստանի դեսպանը, շնորհավորելով ֆրանսիացի խորհրդարանականներին Հայաստանի «Բարեկամության շքանշանների» շնորհման կապակցությամբ, ընդգծել է, որ այն արտահայտում է նրանց՝ Հայաստանի և հայ ժողովրդի հետ ունեցած անկեղծ բարեկամության, մեծ ուշադրության ու Հայաստանին և Ֆրանսիայի միավորող ընդհանուր արժեքների պաշտպանության համար Հայաստանի երախտագիտությունը։
Նա շնորհակալություն է հայտնել նաև Ֆրանսիայի սենատորներին ու պատգամավորներին Հայաստանին շարունակական աջակցության, բացառիկ համերաշխության և հայ ժողովրդի հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար։

459788075_550955010788023_1435881760972751977_n.jpg (480 KB)

Պիեռ Ուզուլիասը, Անն-Լորանս Պետելն ու Ֆրանսուա-Քզավիե Բելամին նշել են, որ իրենց համար մեծ պատիվ և հպարտություն է ստանալ ՀՀ նախագահի հրամանագրով իրենց շնորհված Հայաստանի բարձր պարգևները։ Շեշտել, որ կշարունակեն նույն համոզմունքով, հետևողականությամբ ու հանձնառությամբ Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունների և համագործակցության ամրապնդմանն ուղղված ջանքերը, բարձրաձայնել հայ ժողովրդին մտահոգող հարցերը։

Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Ֆրանսիայի Սենատի անդամներ, ԱԺ պատգամավորներ, Ֆրանսիայի նախագահի խորհրդականը, կառավարության անդամներ, արտաքին գործերի նախարարության դիվանագետներ, հասարակական և մշակութային անվանի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, ֆրանսիացի լրագրողներ։

Տպել
2164 դիտում

Փաշինյանը մասնակցել է Էմանուել և Բրիջիթ Մակրոնների անունից ի պատիվ ՖՄԿ 19-րդ գագաթնաժողովի մասնակիցների տրված ընթրիքին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Եթե զավթիչները «սխալվեն», ապա հարձակում կձեռնարկենք. Իրանը սպառնացել է հարվածել Իսրայելի էներգետիկ ոլորտին

Կապիկի ծաղիկ հիվանդության համար Հայաստանը շարունակում է մնալ ցածր ռիսկայնության գոտի

Եղիպատրուշի միջնակարգ դպրոցը նոր մարզադահլիճ ունի․ ներդրվել է շուրջ 11 մլն դրամ

«Երիտասարդի Երազանք». «Իմ Քայլը» նոր նախագծի իրականացման համար հաջողակ տղամարդկանց բարեգործական ընթրիքի է հրավիրում

Ի գիտություն՝ ՄԻՊ-ն ունի սահմանադրական լայն մանդատ. պաշտպանն արձագանքել է Երևանի քաղաքապետարանի հայտարարությանը

Լավրովն ընդունել է ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանին

Պապիկյանն այցելել է «Զառ» ուսումնական կենտրոն, որտեղ անցկացվում է բարձր դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարը

Ի սկզբանե շարժմանը ժպիտով եմ վերաբերվել, ասել՝ Բագրատը «12 աթոռ» ֆիլմի տերհայրն է, կարող է ֆուտբոլիստ դառնալ. Սիրունյան

Սյունիքում առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել. կան ձերբակալվածներ (տեսանյութ)

Հայաստանում կայուն էկոհամակարգի ձևավորումն առաջնահերթություն է. Հակոբ Արշակյանը պանելային քննարկման է մասնակցել

Բոսնիա և Հերցեգովինայում հեղեղումները 14 մարդու կյանք են խլել. կան անհետ կորածներ

Դավթաշենում 45 բարդու առեևույթ ապօրինի հատման հանգամանքները քննվում են քրեական վարույթի շրջանակներում. Աբրահամյան

Մերձավոր Արևելքի կաթսան եռում է, Իսրայելը ԱՄՆ-ի հետ այս պահին երեք սցենար է խաղարկում. Արմեն Վարդանյան

Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Մեկնարկել է «ԴիջիԹեք 2024»-ը. Մխիթար Հայրապետյանը մասնակցել է բացմանը, շրջել ցուցահանդեսի տաղավարներով

Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է անվտանգության և խաղաղության հարցերում կանանց դերակատարությանը նվիրված համաժողովին

Նա անմոռանալի հետք թողեց ռուսական անիմացիայի պատմության մեջ. մահացել է լեգենդար նկարիչ-մուլտիպլիկատոր Մարինա Ոսկանյանցը

Քաղաքաշինության կոմիտեն և անգլիական «Առուպ» ընկերությունը կհամագործակցեն. առաջիկայում հուշագիր կստորագրվի

Դատախազությունն իր 2 բացառիկ լիազորությամբ պետությանն է վերադարձրել 30 մլն դոլարը գերազանցող գույք և ֆինանսական միջոցներ

Երևանի քաղաքապետարանն արձագանքել է ՄԻՊ-ի՝ Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները խախտելու վերաբերյալ հրապարակմանը

«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացվում է Ֆրանսիայում՝ առաջին անգամ վերջին 33 տարում. ՀՀ վարչապետը մասնակցել է բացմանը

Ընկերությունը խեղաթյուրել է հարկային հաշվարկները. պետությանը պատճառված վնասից պետբյուջե է վճարվել 140 մլն դրամ

Արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվում է Խաղաղության օրակարգից. ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Ալիևի վերջին հայտարարություններին

Յունիբանկը գործարկել է մոբայլ հավելված անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց համար

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները ծաղկեպսակ են դրել Անհայտ զինվորի հուշարձանին

Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները. ՄԻՊ

Չեղարկված չվերթեր չկան ո՛չ Իրանից, ո՛չ Թել-Ավիվից․ քաղավիացիա

ՔՊ խմբակցության պատգամավորների, Կառավարության անդամների մասնակցությամբ աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Բաքուն կոնտեքստից կտրում է Հայաստանից հեռացած ադրբեջանցիների հարցը, որպեսզի հարձակվի ՀՀ-ի վրա. Իոաննիսյան

Մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային 19-րդ գագաթնաժողովը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության դեպքի նախաքննությունն ավարտվել է․ 3 անձի մասով գործը դատարանում է

Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, ոգելից խմիչք․ ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ներում սեպտեմբերին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աճառյան փողոցում

Առաջիկա օրերին հնարավոր է նվազի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցակետերի թողունակությունը. ՊԵԿ-ը հայտնել է՝ ինչու

ՌԴ գլխավոր դատախազը Աննա Վարդապետյանին պարգևատրել է «ԱՊՀ մասնակից պետությունների պատվավոր դատախազ» կրծքանշանով

Սիսիան-Գորիս հատվածում 2 պայթյուն կիրականացվի. ՊՆ

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հոկտեմբերի 4-ին