Օր առաջ պատրաստ ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրն այն տեքստով, որը համաձայնեցված է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև. Միրզոյան

16/09/2024 schedule18:40

Սեպտեմբերի 16-ին շարունակվել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի այցը Հայաստան: ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցը:

Տեղի է ունեցել նաև նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ. Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերություններ, ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգ, տարածաշրջանային կայունության ու անվտանգության հարցեր։

Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Ստեֆան Սեժուրնեն հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

ԱԳՆ-ն ներկայացրել է նախարար Միրզոյանի ելույթը և պատասխանը լրագրողի հարցին:

«‎‎Հարգելի՛ պարոն նախարար, թանկագին բարեկամ, հարգելի’ գործընկերներ,

Ուրախ եմ ողջունել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում:

Ես տարբեր առիթներով, այդ թվում նաև` այս ամբիոնից բազմիցս առիթ ունեցել եմ խոսելու Հայաստանի և Ֆրանսիայի միջև ջերմ բարեկամության և ամուր գործընկերության մասին, նշել եմ այդ հարաբերությունների առանձնաշնորհյալ բնույթը: Ուզում եմ հիմա ուղղակի հավելել, որ այդ հարաբերությունների հիմքում կա մի շատ ուժեղ շարժիչ ուժ: Դա իսկապես ամուր բարեկամությունն է, որը կա մեր ժողովուրդների միջև, պատմականորեն մեր երկրների միջև: Դա այն ամուր գործընկերությունն է, որը կա և, կրկին, ընկերությունն ու գործընկերությունը, բոլոր մակարդակներում՝ երկրի ղեկավարներ, կառավարություններ, առանձին գերատեսչություններ, խորհրդարաններ, բոլոր ոլորտներում՝ քաղաքականություն, մշակույթ, տնտեսություն: Շատ ուրախ եմ տեսնել, որ այդ օրակարգը գնալով ավելի հարստանում է, և առանձին նոր բաղադրիչներ են ավելանում:

Ուզում էի առանձին նշել, օրինակ՝ տնտեսության և ընդհանրապես Հայաստանի դիմակայունության ուղղությունը: Մենք երեկ, հարգելի՛ գործընկերներ, առիթ ունեցանք այցելել Վեդիի ջրամբար, որի շինարարությունն արդեն ավարտվում է, շուտով կհանձնվի շահագործման: Սա շատ կոնկրետ և շոշափելի օրինակ է Հայաստանի և Ֆրանսիայի գործընկերության, Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամության: Բայց սա մեր օրակարգում եղած տարբեր ծրագրերից մեկն է միայն, և հուսանք առաջիկայում նոր այդպիսի դրսևորումներ կտեսնենք:

Ես ուզում եմ նշել ժողովրդավարության և Եվրոպական միության գործընկերության խորացման հարցում Ֆրանսիայի ամուր աջակցությունը: Տեղյակ եք, որ մենք արդեն պաշտոնապես Եվրոպական միության հետ մեկնարկեցինք վիզաների ազատականացման մասին երկխոսությունը: Արդեն եղավ որոշում, և Հայաստանը կստանա աջակցություն խաղաղության գործիքի ներքո: Բոլորդ գիտեք, որ արդեն երկու տարուց ավել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը մոնիթորինգի է ենթարկում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը: Այս և բազմաթիվ այլ բաներ, որոնց մասին ես հիմա չնշեցի, կամ որոնք դեռ պատրաստվում են: Այս ամենը եղել է նաև Ֆրանսիայի ամուր աջակցությամբ, և կրկին միայն երկկողմ օրակարգով չէ, որ սահմանափակվում է մեր գործընկերությունը:

Մյուս հարցը՝ տարածաշրջանային կայունությունը: Ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի ամուր նվիրվածությունը խաղաղության օրակարգին: Կրկին բազմիցս խոսել ենք, տեղյակ եք, որ փոխանցել ենք մեր հերթական խմբագրական առաջարկները, որոնցում բացառապես Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն փոխհամաձայնեցված տեքստն է: Տարբեր շատ գործընկերներ տարբեր փուլերում ներկա են եղել այս գործընթացին, նկատի ունեմ, գործընկեր պետություններ, բայց ուզում եմ նորից նշել Ֆրանսիայի աջակցությունն այս գործընթացին Հայաստանին, Ֆրանսիայի աջակցությունը խաղաղության հաստատմանը, այդ տեսլականին, և այս ամենի համար ևս ուզում եմ և մեր երախտիքը հայտնել և ասել, որ այդ աջակցությունը շատ զգալի է և կարևոր:

Ամփոփելով կրկին ասեմ, որ մենք օր առաջ պատրաստ ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրն այն տեքստով, որն արդեն համաձայնեցված է Ադրբեջանի և Հայաստանի միջև: Համաձայնագիր, որով ըստ էության երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը կճանաչեն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Մի փաստաթուղթ, որը սահմանում էր, ի թիվս այլ բաների, Հայաստանի և Ադրբեջանի սահմանները. դրանք այն սահմաններն են, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության շրջանում, դրա փլուզման պահին երկու երկրների միջև:

Իհարկե, մենք անդրադարձել ենք մեր փոխգործակցությանը նաև բազմակողմ տարբեր հարթակներում, որտեղ Ֆրանսիան շարունակաբար իր աջակցությունն է ցուցաբերել. այստեղ ևս օրակարգում անելիքներ կան, և մենք առաջիկայում կտեսնենք այդ գործում դրսևորումները ևս:

Շնորհակալ եմ, թանկագին բարեկամ, այցի համար, մեր ունեցած խոսակցության համար և ընդհանրապես մեր ամուր համագործակցության համար»:

Տպել
7294 դիտում

Տղամարդը մոտ 70 տոկոս այրվածքներով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ բժիշկները պայքարում են կյանքի համար

Պատերազմի պարտության պատճառների քննությունը վերջնական փուլում է, 600-ից ավել մեղադրական եզրակացություն կա. Քյարամյան

Հայաստանը կարող է դառնալ խաղաղության կրթության գաղափարի տարածման միջազգային հարթակ. Անդրեասյանը՝ Էլմար Հայնրիխ Բրոքին

Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից առաջ նախատեսված նախախաղային մարզումը չեղարկվել է

Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ

Զելենսկին Հռոմի պապին նկար է նվիրել, նաև խնդրել է օգնել ռուսական գերությունից ուկրաինացիներին վերադարձնելու հարցում

Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

ՀՀ-ում չկան արտոնյալներ՝ լինեն նախկին, թե ներկա, և օրենքը, արդարադատությունը ճառերում հիշատակվող խոսքեր չեն. Փաշինյան

Բալասանյանի անունով որևէ փաստաթղթային հիմք կամ դիմում Երևանի քաղաքապետարանում առկա չէ. Կոստանյանը՝ ի պատասխան Չախոյանի

ՀՀ քաղաքացիների համոզմունքը պիտի ավելի խորանա արդարադատության, օրենքի և օրինականության առկայության մասին. վարչապետ

Արարատ Միրզոյանը և Ստեֆան Դոութին մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ

«Ընկել է ձեռքը, համոզել է, փրթել, ղասաբ են». Արթկոսմեդում մահացած կնոջ ամուսինը մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

ԵՄ-ն ծրագրում է ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները Ռուսաստանի հետ համագործակցության համար

Ըստ ադրբեջանցի քարոզիչների՝ Հայաստանը Թուրքիայի հետ հարձակվելու է Ադրբեջանի վրա. Առաքելյան

ԱՍՀ նախարարությունը պատրաստակամ է համագործակցել նաև ԵԽ հետ՝ կառույցի մանդատի շրջանակում. Նարեկ Մկրտչյանը՝ Լոնգանգեին

ՀՀ-ի համար կարևոր է հարևանների հետ խաղաղ գոյակցությունը. Գրիգորյանը Բալլային է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը

Մղձավանջային սցենար նույնիսկ ամենափորձառու նավաստու համար. օվկիանոսում սառնարանից կառչած տղամարդ է հայտնաբերվել

Բաքվի բանտում պահվող ԼՂ նախկին ղեկավարների կալանքի ժամկետը կրկին երկարաձգվել է

Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը լուրջ սադրանք կլինի. Լավրով

Շարունակվում է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի հայտագրումը. հայտնի է վերջնաժամկետը

Արցախ էին պահում Տանզանիայում տարբեր ընկերություններում փայ մտնելով. Սաֆարյանը՝ Քոչարյաններից բռնագանձման պահանջի մասին

Իրանի հետ հարաբերությունները մեզ համար առաջնային են. Աշխաբադում հանդիպել են Պուտինն ու Փեզեշքիանը

Գնել Սանոսյանը «Հայաէրոնավիգացիա»-ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Պրահա և Բեռլին

Գերասիմ Վարդանյանի խափանման միջոցը փոխվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 8 աստիճանով. անձրև ու ամպրոպ կլինի

Դրամական միջազգային փոխանցումներ առանց սահմանների Ամիօ բանկի հետ

Համաձայնեցվել է պաշտպանության ոլորտում Հայաստան-Գերմանիա համագործակցության 2025 թվականի ծրագիրը

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը Շիրակի մարզում շրջիկ ծառայություններ կմատուցի. ժամանակացույց

Հայաստանին 236 մլն եվրոյի չափով վարկ կտրամադրվի. հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել համաձայնագրին

Աննա Վարդապետյանը Բելգիայի դեսպանին է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազության առաջնահերթությունները

Մահթումկուլի Ֆրագիի ուղերձները շարունակում են արդի մնալ մինչ օրս. նախագահը մասնակցել է Աշխաբադում ընթացող համաժողովին

Դոլարը թանկացել է, եվրոն՝ էժանացել. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 11-ին

Սահմանադրական մշակույթը ոչ միայն տեքստի իմացությունն է, այլև հարգանքը դրանում եղած դրույթների նկատմամբ. Սիմոնյան

Վարչապետը ստորագրել է որոշումները. Հակոբ Վարդանյանն ու Նարեկ Տերյանն ազատվել են պաշտոններից

Կրակոցներ Արարատի մարզում. հեղինակին հրացանով հայտնաբերել են դեպքի վայրում

«Մալադեց». Աշոտ Ղազարյանն արձագանքել է իր ծանր հիվանդ լինելու մասին լուրերին

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը

Գարեգին Բաղրամյանի հրաժարականի դիմումն ընդունվել է. վերջինս ազատվել է պաշտոնից

Հայաստանում քննարկվել է արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ոլորտում կրթությունը