Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը դժվար թե ունենա սահմանադրական խնդիր. Հովհաննիսյան

16/09/2024 schedule14:53

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն ուղարկվել է Սահմանադրական դատարան, որից հետո կգնա Ազգային ժողով՝ վավերացման։

Այս մասին ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հիշեցրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Մենք դեռ ժամանակ կունենանք բավականին մանրամասն քննարկելու այս գործընթացը։ Կանոնակարգը, ըստ էության, հիմնականում տեխնիկական լուծումների մասին է։ Մենք կարող ենք արձանագրել, որ դժվար թե գործ ունենանք սահմանադրական խնդրի հետ՝ չնայած հարցը Սահմանադրական դատարանի դաշտում է։ Սպասենք, թե ինչ եզրակացություն կտա ՍԴ-ն»,- մանրամասնել է նա:

Հարցին, թե ինչո՞ւ Կիրանցում սահմազատման գործընթացից հետո է նոր կանոնակարգը ստորագրվել, Արթուր Հովհաննիսյանը հորդորել է վերհիշել համատեքստը, թե ինչպես Տավուշի մարզում սկսվեց սահմանազատումը, այնուհետև՝ նշել, որ Տավուշում սահմանազատման գործընթացը Հայաստանի Հանրապետության ձեռքբերումն է:

«Որովհետև այն գյուղերը, որոնք շարունակում էին մնալ Հայաստանի զինված ուժերի վերահսկողության ներքո, բայց Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս, պատերազմի համար հրձիգ էին և միակ լեգիտիմ հնարավորությունը Ադրբեջանի համար Հայաստանի Հանրապետության վրա հարձակվելու։ Եվ, ըստ էության, սահմանները, վերջանականապես գծելով, մենք ունենք հստակ սահման, որից գոհ են կիրանցեցիները, բաղանիսցիները, ոսկեպարցիները։ Եվ այստեղ մենք խնդիր չունենք։ Եվ սահմանազատման կանոնակարգն ու աշխատակարգը ձևավորվել է հենց այս գործընթացում, և ընդգծվել է Ալմա-Աթայի հռչակագիրը, որով էլ հենց Կիրանցում տեղի է ունեցել սահմանազատում։ Կարող ենք արձանագրել, որ Կիրանցում սահմանազատումը նախադեպ էր, որի հիման վրա ստեղծեցինք աշխատակարգը և դրա հիման վրա այն տարածելու ենք սահմանի ողջ երկայնքով»,- եզրափակել է Հովհաննիսյանը:

Տպել
3050 դիտում

Տղամարդը մոտ 70 տոկոս այրվածքներով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ բժիշկները պայքարում են կյանքի համար

Պատերազմի պարտության պատճառների քննությունը վերջնական փուլում է, 600-ից ավել մեղադրական եզրակացություն կա. Քյարամյան

Հայաստանը կարող է դառնալ խաղաղության կրթության գաղափարի տարածման միջազգային հարթակ. Անդրեասյանը՝ Էլմար Հայնրիխ Բրոքին

Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից առաջ նախատեսված նախախաղային մարզումը չեղարկվել է

Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ

Զելենսկին Հռոմի պապին նկար է նվիրել, նաև խնդրել է օգնել ռուսական գերությունից ուկրաինացիներին վերադարձնելու հարցում

Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

ՀՀ-ում չկան արտոնյալներ՝ լինեն նախկին, թե ներկա, և օրենքը, արդարադատությունը ճառերում հիշատակվող խոսքեր չեն. Փաշինյան

Բալասանյանի անունով որևէ փաստաթղթային հիմք կամ դիմում Երևանի քաղաքապետարանում առկա չէ. Կոստանյանը՝ ի պատասխան Չախոյանի

ՀՀ քաղաքացիների համոզմունքը պիտի ավելի խորանա արդարադատության, օրենքի և օրինականության առկայության մասին. վարչապետ

Արարատ Միրզոյանը և Ստեֆան Դոութին մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ

«Ընկել է ձեռքը, համոզել է, փրթել, ղասաբ են». Արթկոսմեդում մահացած կնոջ ամուսինը մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

ԵՄ-ն ծրագրում է ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները Ռուսաստանի հետ համագործակցության համար

Ըստ ադրբեջանցի քարոզիչների՝ Հայաստանը Թուրքիայի հետ հարձակվելու է Ադրբեջանի վրա. Առաքելյան

ԱՍՀ նախարարությունը պատրաստակամ է համագործակցել նաև ԵԽ հետ՝ կառույցի մանդատի շրջանակում. Նարեկ Մկրտչյանը՝ Լոնգանգեին

ՀՀ-ի համար կարևոր է հարևանների հետ խաղաղ գոյակցությունը. Գրիգորյանը Բալլային է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը

Մղձավանջային սցենար նույնիսկ ամենափորձառու նավաստու համար. օվկիանոսում սառնարանից կառչած տղամարդ է հայտնաբերվել

Բաքվի բանտում պահվող ԼՂ նախկին ղեկավարների կալանքի ժամկետը կրկին երկարաձգվել է

Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը լուրջ սադրանք կլինի. Լավրով

Շարունակվում է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի հայտագրումը. հայտնի է վերջնաժամկետը

Արցախ էին պահում Տանզանիայում տարբեր ընկերություններում փայ մտնելով. Սաֆարյանը՝ Քոչարյաններից բռնագանձման պահանջի մասին

Իրանի հետ հարաբերությունները մեզ համար առաջնային են. Աշխաբադում հանդիպել են Պուտինն ու Փեզեշքիանը

Գնել Սանոսյանը «Հայաէրոնավիգացիա»-ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Պրահա և Բեռլին

Գերասիմ Վարդանյանի խափանման միջոցը փոխվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 8 աստիճանով. անձրև ու ամպրոպ կլինի

Դրամական միջազգային փոխանցումներ առանց սահմանների Ամիօ բանկի հետ

Համաձայնեցվել է պաշտպանության ոլորտում Հայաստան-Գերմանիա համագործակցության 2025 թվականի ծրագիրը

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը Շիրակի մարզում շրջիկ ծառայություններ կմատուցի. ժամանակացույց

Հայաստանին 236 մլն եվրոյի չափով վարկ կտրամադրվի. հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել համաձայնագրին

Աննա Վարդապետյանը Բելգիայի դեսպանին է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազության առաջնահերթությունները

Մահթումկուլի Ֆրագիի ուղերձները շարունակում են արդի մնալ մինչ օրս. նախագահը մասնակցել է Աշխաբադում ընթացող համաժողովին

Դոլարը թանկացել է, եվրոն՝ էժանացել. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 11-ին

Սահմանադրական մշակույթը ոչ միայն տեքստի իմացությունն է, այլև հարգանքը դրանում եղած դրույթների նկատմամբ. Սիմոնյան

Վարչապետը ստորագրել է որոշումները. Հակոբ Վարդանյանն ու Նարեկ Տերյանն ազատվել են պաշտոններից

Կրակոցներ Արարատի մարզում. հեղինակին հրացանով հայտնաբերել են դեպքի վայրում

«Մալադեց». Աշոտ Ղազարյանն արձագանքել է իր ծանր հիվանդ լինելու մասին լուրերին

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը

Գարեգին Բաղրամյանի հրաժարականի դիմումն ընդունվել է. վերջինս ազատվել է պաշտոնից

Հայաստանում քննարկվել է արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ոլորտում կրթությունը