Երևան
12 °C
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 13-ին այցելել է «Ինժեներական քաղաք»՝ ծանոթանալու ընթացող աշխատանքներին:
«Ինժեներական քաղաքը» պետություն-մասնավոր գործընկերության հենքով ծրագիր է, որն իրականացվում է ՀՀ կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Համաշխարհային բանկի և մասնավոր հատվածի համագործակցությամբ ու աջակցությամբ։
Նախաձեռնության նպատակն է Հայաստանում «Ինժեներական քաղաքի» հիմնման միջոցով նպաստել ինժեներական և բարձր տեխնոլոգիաների (ԻԲՏ) ոլորտի հետագա զարգացմանը` խթանելով Հայաստանում տնտեսության մրցունակության և արտադրողականության բարձրացումը:
Նախարար Հայրապետյանը «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի, Հայաստանի ինժեներական ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահ Արամ Սալաթյանի և նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել «Ինժեներական քաղաքում», ծանոթացել տարածքում ընթացող և նախատեսվող շինարարական աշխատանքների ժամանակացույցին, ենթակառուցվածքներին, քաղաքի համար նախատեսվող կանաչ հատվածին: Նախարարին ներկայացվել է տարածքում իրենց տեղն ամրագրած ռեզիդենտ ընկերությունները, նրանց հետ տարվող աշխատանքները:
Նախարարը տեղեկացվել է նաև որոշ խնդիրների առկայության մասին, որոնք խոչընդոտում են աշխատանքների արդյունավետ իրականացմանը, հայտնել, որ պետք է արվի ամեն բան հնարավորինս սեղմ ժամկետում քաղաքի կառուցումն ավարտին հասցնելու համար:
Ինժեներական քաղաքում գործունեության հիմնական ոլորտներն են լինելու անվարորդ տեխնոլոգիաների առաջատար լաբորատորիան, ինչպես նաև 5G հետազոտական, իրերի ինտերնետ /IOT/ արդյունաբերական, կիսահաղորդիչների տեստավորման, ռադիոհաճախականության և միկրոալիքների, մեքենաների և չափման լաբորատորիաները:
Փաշինյանը մասնակցել է Էմանուել և Բրիջիթ Մակրոնների անունից ի պատիվ ՖՄԿ 19-րդ գագաթնաժողովի մասնակիցների տրված ընթրիքին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին
Եթե զավթիչները «սխալվեն», ապա հարձակում կձեռնարկենք. Իրանը սպառնացել է հարվածել Իսրայելի էներգետիկ ոլորտին
Կապիկի ծաղիկ հիվանդության համար Հայաստանը շարունակում է մնալ ցածր ռիսկայնության գոտի
Եղիպատրուշի միջնակարգ դպրոցը նոր մարզադահլիճ ունի․ ներդրվել է շուրջ 11 մլն դրամ
«Երիտասարդի Երազանք». «Իմ Քայլը» նոր նախագծի իրականացման համար հաջողակ տղամարդկանց բարեգործական ընթրիքի է հրավիրում
Ի գիտություն՝ ՄԻՊ-ն ունի սահմանադրական լայն մանդատ. պաշտպանն արձագանքել է Երևանի քաղաքապետարանի հայտարարությանը
Լավրովն ընդունել է ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանին
Պապիկյանն այցելել է «Զառ» ուսումնական կենտրոն, որտեղ անցկացվում է բարձր դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարը
Ի սկզբանե շարժմանը ժպիտով եմ վերաբերվել, ասել՝ Բագրատը «12 աթոռ» ֆիլմի տերհայրն է, կարող է ֆուտբոլիստ դառնալ. Սիրունյան
Սյունիքում առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել. կան ձերբակալվածներ (տեսանյութ)
Հայաստանում կայուն էկոհամակարգի ձևավորումն առաջնահերթություն է. Հակոբ Արշակյանը պանելային քննարկման է մասնակցել
Բոսնիա և Հերցեգովինայում հեղեղումները 14 մարդու կյանք են խլել. կան անհետ կորածներ
Դավթաշենում 45 բարդու առեևույթ ապօրինի հատման հանգամանքները քննվում են քրեական վարույթի շրջանակներում. Աբրահամյան
Մերձավոր Արևելքի կաթսան եռում է, Իսրայելը ԱՄՆ-ի հետ այս պահին երեք սցենար է խաղարկում. Արմեն Վարդանյան
Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
Մեկնարկել է «ԴիջիԹեք 2024»-ը. Մխիթար Հայրապետյանը մասնակցել է բացմանը, շրջել ցուցահանդեսի տաղավարներով
Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է անվտանգության և խաղաղության հարցերում կանանց դերակատարությանը նվիրված համաժողովին
Նա անմոռանալի հետք թողեց ռուսական անիմացիայի պատմության մեջ. մահացել է լեգենդար նկարիչ-մուլտիպլիկատոր Մարինա Ոսկանյանցը
Քաղաքաշինության կոմիտեն և անգլիական «Առուպ» ընկերությունը կհամագործակցեն. առաջիկայում հուշագիր կստորագրվի
Դատախազությունն իր 2 բացառիկ լիազորությամբ պետությանն է վերադարձրել 30 մլն դոլարը գերազանցող գույք և ֆինանսական միջոցներ
Երևանի քաղաքապետարանն արձագանքել է ՄԻՊ-ի՝ Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները խախտելու վերաբերյալ հրապարակմանը
«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացվում է Ֆրանսիայում՝ առաջին անգամ վերջին 33 տարում. ՀՀ վարչապետը մասնակցել է բացմանը
Ընկերությունը խեղաթյուրել է հարկային հաշվարկները. պետությանը պատճառված վնասից պետբյուջե է վճարվել 140 մլն դրամ
Արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվում է Խաղաղության օրակարգից. ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Ալիևի վերջին հայտարարություններին
Յունիբանկը գործարկել է մոբայլ հավելված անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց համար
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները ծաղկեպսակ են դրել Անհայտ զինվորի հուշարձանին
Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները. ՄԻՊ
Չեղարկված չվերթեր չկան ո՛չ Իրանից, ո՛չ Թել-Ավիվից․ քաղավիացիա
ՔՊ խմբակցության պատգամավորների, Կառավարության անդամների մասնակցությամբ աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել
Բաքուն կոնտեքստից կտրում է Հայաստանից հեռացած ադրբեջանցիների հարցը, որպեսզի հարձակվի ՀՀ-ի վրա. Իոաննիսյան
Մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային 19-րդ գագաթնաժողովը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության դեպքի նախաքննությունն ավարտվել է․ 3 անձի մասով գործը դատարանում է
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, ոգելից խմիչք․ ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ներում սեպտեմբերին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աճառյան փողոցում
Առաջիկա օրերին հնարավոր է նվազի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցակետերի թողունակությունը. ՊԵԿ-ը հայտնել է՝ ինչու
ՌԴ գլխավոր դատախազը Աննա Վարդապետյանին պարգևատրել է «ԱՊՀ մասնակից պետությունների պատվավոր դատախազ» կրծքանշանով
Սիսիան-Գորիս հատվածում 2 պայթյուն կիրականացվի. ՊՆ
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հոկտեմբերի 4-ին
© 2024 Հայկական ժամանակ