Երևան
14 °C
Վերականգնվել է հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությունից թաքցված ավելի քան 102 մլն դրամ:
Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեն:
«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առաջին վարչությունում 2024թ․ մի քանի ընկերությունների կողմից ընդհանուր տնտեսական շահերից ելնելով և համաձայնեցված գործելու, հարկման հատուկ համակարգում (շրջանառության հարկ) գործունեություն ծավալելու, իրական իրացման շրջանառության ծավալները թաքցնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է կատարվել Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող տարածքում, որտեղ հայտնաբերվել և վերցվել են համակարգիչներ, այդ թվում սերվերային համակարգիչ։
Դրանց թվային խուզարկության արդյունքում հայտնաբերվել է «1C» առևտրային ծրագիր՝ մի քանի փոխկապակցված ընկերությունների կողմից կատարված մեծածախ իրացման գործարքների վերաբերյալ տեղեկատվությամբ։ Կատարված ուսումնասիրության և լրացուցիչ հարկային պարտավորությունների հաշվարկի արդյունքում պարզվել է, որ 2012-2024թթ. ժամանակահատվածում այդ ընկերություններից մեկի՝ «Մ․․․» ՍՊԸ-ի կողմից պակաս հաշվարկված հարկային պարտավորության չափը առանց տույժերի և տուգանքների կազմում է 102.258.184 ՀՀ դրամ։
Այդ առթիվ նախաձեռնվել է առանձին քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը միացվել է վերոնշյալ քրեական վարույթին։
Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող քննիչը միջնորդություն է ներկայացրել դատախազին՝ «Մ․․․» ՍՊԸ-ի նախկին տնօրենի և հիմնադրի (ում պատկանող տարածքում կատարվել էր խուզարկությունը) նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, իսկ գործող տնօրենի նկատմամբ՝ 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։
Որոշումներ են կայացվել դատարան ներկայացնելու համար ձերբակալել մեղադրյալներ՝ ընկերության նախկին տնօրենին և հիմնադրին։
Սեպտեմբերի 3-ին վերջինս ձերբակալվել է, ներկայացվել քննիչին և նրան ներկայացվել է մեղադրանք: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ ընկերության հիմնադրի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է, և մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 2 ամիս ժամկետով:
Հետագա նախաքննության ընթացքում վերջինս տվել է խոստովանական ցուցմունք, ընդունել, որ «Մ» ՍՊԸ-ի կողմից պակաս են վճարվել հարկերը և պատրաստակամություն հայտնել հատուցելու պետությանը պատճառված վնասը:
Հետագայում ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել նաև նախկին տնօրենը, ով նույնպես տվել է խոստովանական ցուցմունք՝ պատրաստակամություն հայտնելով հատուցելու պետությանը պատճառված վնասը, գործող տնօրենը ներկայացել է ինքնակամ՝ ևս տալով խոստովանական ցուցմունք։
Հարկային մարմին են ներկայացվել ճշտված հաշվարկներ, և ՀՀ պետական բյուջե է վճարվել ընդհանուր 102.259.000 ՀՀ դրամ լրացուցիչ հարկային պարտավորության գումար:
Ընկերության հիմնադրի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվել է և ընտրվել է բացակայելու արգելքը։
Նշված «Մ․․․» ՍՊԸ-ում և նրան փոխշաղկապված ևս մի քանի կազմակերպություններում նշանակվել է համալիր հարկային ստուգում։
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ֆարերյան կղզիներ-Հայաստան հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով
Իրենց սահմանը, Ոսկեպարը, Կիրանցը, Արցախն էլ չէր հետաքրքրում, ուղղակի չեն կարող իրական օրակարգը բերել հրապարակ. Սաֆարյան
Կարևոր է հստակեցնել՝ ովքեր են ՀՀ ռազմավարական դաշնակիցները, աշխարհին ուղղված մեր ազդանշանները պիտի հստակ լինեն. Սաֆարյան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. ինչ է քննարկվել
Թուրք գեներալին զրկել են կոչումից և ձերբակալել. ինչի համար է մեղադրվում Բիլալ Չոքայը
Քննարկվել է Հայաստանում «FIRST Global Challenge» օլիմպիական ոճի միջազգային ռոբոտաշինության մրցույթ անցկացնելու գաղափարը
Աջափնյակ վարչական շրջանում գազ չի լինի. հասցեներ
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնի շենքերին. կան զոհետ, խուճապ է սկսվել
ՆԱՏՕ-ն խոշոր միջուկային զորավարժություններ կանցկացնի
Պուտինը նախատեսում է ԲՐԻԿՍ-ի շրջանակում շուրջ 20 երկկողմ հանդիպում ունենալ
Կարեն Գիլոյանը Եվրոպայի Խորհրդի կողմից նշանակվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադիր խորհրդի անդամ
Ծղուկ գյուղի լեռան մոտակայքում հրդեհ է բռնկվել
Մեկ ամսում՝ 800 դոլարի տնտեսում․ ՀՀ-ում էլեկտրական շարժիչով մեքենաների քանակն ավելանում է. ինչ առավելություններ ունի այն
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ազատման դիմում է ներկայացրել
Սևան-Գավառ ճանապարհին «Օպել»-ներ են բախվել. վարորդներից մեկը հիվանդանոցում է
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Տաջիկստանում է (լուսանկարներ)
ՀՀ նախագահը նոր դատավորներ է նշանակել
Բռնի տեղահանվածների կողմից փաստացի շահագործվող մեքենաների սեփականության իրավունքի գրանցման արտոնյալ ընթացակարգ կգործի
Սյունիքում եղբայրներ են ծեծի ենթարկվել․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար
Երկրների խոր պատմական կապերը մշակութային համագործակցության ներուժ են ի հայտ բերում. Ալի Աբդուլքարեմ Ուտավին՝ Դանիելյանին
Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դիմացի հրապարակում
Հակոբ Արշակյանն առցանց մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների նիստերին. ներկայացվել են հայկական կողմի առաջարկները
ՀՀ-ում չվերթների ավելացման հնարավորություն և ոչ միայն. Պապոյանը հանդիպում է ունեցել Wizz Air-ի ներկայացուցիչների հետ
6 զոհ, հեղեղված «Դիսնեյլենդ», առանց էլեկտրականության մնացած 3 մլն ամերիկացի. «Միլթոն» փոթորիկը շարունակում է մոլեգնել
2024 թվականին «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ում ստուգումներ չեն իրականացվել. ՊԵԿ
Տարածաշրջանի համար կարող է լավ օրինակ լինել ՀՀ ժողովրդագրության ռազմավարությունը. Նարեկ Մկրտչյանը՝ Ֆլորենս Բաուերին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան խաչմերուկում
Պուտինը Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմն ընդլայնել է
Թիվ 20 դպրոցում կատարվածի առնչությամբ ՄԻՊ աշխատակազմում ուսումնասիրություն է սկսվել
Ձորակում հայտնաբերվել է 1 ուղևորի դի և «Գազել»-ը՝ գլխիվայր շրջված. պարզվում են Երևան-Սևան ճանապարհի վթարի հանգամանքները
Հայտնի է՝ երբ ԱԺ հանձնաժողովը կքննարկի սահմանազատման կանոնակարգը
Արփի Դավոյանի թեկնածությունն արդարադատության նախարարի պաշտոնում չի հաստատվել. Աղազարյան
«Արթկոսմեդ»-ի տնօրենը հայտարարություն է տարածել բուժառուի մահվան դեպքի վերաբերյալ
Բարձր ենք գնահատում Ճապոնիայի օժանդակությունը՝ ուղղված Հայաստանի զարգացմանը. վարչապետը ուղերձ է հղել Շիգերու Իշիբային
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել թիվ 20 դպրոցում հատուկ գործողություն իրականացնելու առնչությամբ
Քննչական կոմիտեն թիվ 20 դպրոցում կատարվածի վերաբերյալ հրապարակումների հարցով դիմել է լրագրողներին և օգտատերերին
Ամիօ բանկի UBPay արագ դրամական փոխանցումներ ՌԴ-ից և դեպի ՌԴ, ինչպես նաև ՀՀ տարածքում
Համագործակցության շրջանակն ընդլայնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել. Արփինե Սարգսյանն ընդունել է Ֆլորենս Բաուերին
Ինչ վիճակում են Երևան-Սևան ճանապարհի վթարի հետևանքով տուժածները
© 2024 Հայկական ժամանակ