Երևան
18 °C
Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը կարծում է, որ առաջիկա ամիսների ընթացքում ոչ միայն իրատեսական չէ Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագրի ստորագրումը, այլ նաև կանոնակարգի վավերացումը:
«Իմ կարծիքով՝ Ադրբեջանում խորհրդարանը ցրելու նպատակը հենց դա չվավերացնելն էր: Իսկ եթե վավերացնի խորհրդարանը, արդյոք Սահմանադրական դատարանը կվավերացնի՞ այն, քանի որ իրենց Սահմանադրության մեջ հակասություն կա Ալմա-Աթայի հռչակագրի հետ, իրենք իրենց չեն ճանաչում Սովետական միության իրավահաջորդ: Ստացվում է՝ մեխանիկորեն Ալմա-Աթան էլ չեն ճանաչում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Դալլաքյանը:
Նրա համոզմամբ՝ միակողմանի խաղաղության չեն գնում, իսկ այն, որ Ադրբեջանը չի պատրաստվում և այս պահին էլ շահ չունի գնալ խաղաղության, ակնհայտ է. «Հայաստանը, խաղաղության մասին հայտարարություններով փորձում է ցույց տալ, որ կոնստրուկտիվ է, բայց կարծում եմ՝ ամբողջ աշխարհը գիտի, թե դեստրուկտիվ կողմը որն է: ՀՀ իշխանությունները անընդհատ փորձում են ներկայացնել, որ պատրաստ են խաղաղության, սակայն իրենք էլ գիտեն, որ Ադրբեջանը դա չի ուզում և նորանոր պահանջներ է ներկայացնելու՝ Սահմանադրության, փախստականների վերադարձի և այլնի հետ կապված: Մենք էլ մեր օրակարգում պետք է ներառենք մեր հայելային օբյեկտիվ պահանջները, թե չէ ստացվում է՝ մի կողմը մեր հանդեպ ունի «պրիտենզիաներ», իսկ մենք որևէ պահանջ չունենք, ասում ենք՝ գնում ենք խաղաղության»:
Ըստ քաղաքագետի՝ Հայաստանը որևէ խնդիր չունի ցույց տալու, որ պատրաստ է խաղաղության, որովհետև թե՛ Արևմուտքում, թե՛ անգամ ՌԴ-ում կասկած չկա այդ առումով, աշխարհը գիտի՝ ով է պատրաստ խաղաղության, ով՝ ոչ:
«Միաժամանակ մենք պիտի շարունակենք երկխոսել, այնպես չէ, որ որոշ ընդդիմադիրների պես պետք է ասենք. «Չէ, մենք հետ ենք բերում ԼՂ-ն զինված մեթոդներով», բայց ինչպես Ադրբեջանն է իր դիվանագիտության մեջ անընդհատ ներառում հորինված պահանջներ՝ փախստականներ, Արևմտյան Ադրբեջան, Անկախության հռչակագիր, մենք էլ մեր լեգիտիմ իրավունքներից պիտի խոսենք: Ամբողջ Արևմուտքը խոսում է ԼՂ ժողովրդի իրավունքներից, գոնե պատմական հայրենիք վերադառնալու առումով, ՀՀ ղեկավարությունը չպիտի թողնի, որ նախկինն իշխանությունները, կամ ՌԴ-ն այդ հարցը օգտագործեն ՀՀ-ի վրա որպես մահակ: Այդ հարցը պետք է պահվի, և հենց պահանջ են ներկայացնում, մենք էլ մեր պահանջը ներկայացնենք»,- ասում է Լիլիթ Դալլաքյանը:
Զրուցակցի համոզմամբ՝ ՀՀ-ի հետ կանոնակարգի ստորագրելը նպատակ ուներ ԿՈՊ 29-ից առաջ Արևմուտքի աչքին «թոզ փչել», որովհետև, ըստ նրա, միջազգային ֆորում անել մի երկրում, որը տարածքային պահանջներ ունի հարևան երկրի հանդեպ, ճիշտ չէր ընկալվի:
Անդրադառնալով հարցին, որ Ադրբեջանը կարծես թե հրաժարվում է նաև գերիների վերադարձնել՝ վերջինս ասում է. «Միայն ԼՂ նախկին ղեկավարությունը չէ գերի, մենք այնտեղ գերիներ ունենք, որոնք իշխանության մաս չեն կազմել: 2-րդն էլ՝ եթե նրանք ռազմական հանցագործ են, դրա համար ապացույցներ պետք է ներկայացնել, համենայն դեպս Ադրբեջանը ստորագրել է հրադադարի եռակողմ համաձայնագիր 1994 թվականին, որտեղ ԼՂ ղեկավարները հանդիսացել են կողմ, այսինքն՝ ո՞ւմ հետ է ստորագրել այդ համաձայնագիրը, ռազմական հանցագործների՞»:
Հարցին՝ իսկ հնարավո՞ր է՝ որքան Ադրբեջանը ապակառուցողական մոտեցում ցուցաբերի, այնքան աշխարհը շատ օգնի Հայաստանին, Դալլաքյանը նկատում է. «Արևմուտքն ինչու է այսօր մեզ ուզում օգտակար լինել, որովհետև Ադրբեջանը իրեն տեղավորել է ռուսական նավի մեջ, այստեղ խնդիր կա ՌԴ-ին և Ադրբեջանին Հարավային Կովկասում զսպել, Արևմուտքը մեր հանդեպ բարյացակամ է տրամադրված, սա քաղաքականություն է: Այսինքն՝ յուրաքանչյուրը նայում է իր շահին, իրենց շահերից այսօր բխում է Ադրբեջանին բերել կոնստրուկտիվ դաշտ նաև իրենց հետ հարաբերություններում, որովհետև Ադրբեջանն ասում է՝ ՌԴ-ն է Հարավային Կովկասում որոշողը, պարզ է, որ սա Արևմուտքին դուր չի գալիս: Քանի դեռ Ադրբեջանը իրեն տեղավորում է ռուսական հարթակում, Արևմուտքը մեզ զինելու է, բայց մենք պետք է երկարաժամկետ շահեր ու գործընկերներ ունենանք»:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համբուրգի Կայունության համաժողովի բացմանը
Տեղի է ունեցել ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի ղեկավար կազմի ընտրությունը
Գևորգ Պապոյանը կգործուղվի Ֆրանսիա
Եկեղեցու վերնախավն ուղղորդվում է արտաքին ազդակներով, չի բացառվում, որ Գալստանյանին փոխարինեն Աջապահյանով. Դալլաքյան
Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ՝ աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյին. Տիգրան Ավինյանը պարգևատրել է
ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում Հայաստանի Հանրապետությունը չի միացել երկու հայտարարության. ԱԳՆ
«Մերսեդես»-ը դուրս է եկել հանդիպակաց, բախվել «Ֆորդ»-ին․ 57-ամյա վարորդը մահացել է
Հրդեհը զարգացել է կայծակնային արագությամբ, ազդանշման համակարգն աշխատել է. «Դոմուս»-ը հայտարարություն է տարածել
Հասանք Մոսկվա. վարչապետը տեսանյութ է հրապարակել
2018-ին ամենուր «Մերժիր Սերժին» խոսույթն էր, երեխաներին հատուկ չէին սովորեցնում, այս դեպքի հետ համեմատելի չէ. Հակոբյան
ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում Միրզոյանն անդրադարձել է խաղաղության պայմանագրի կնքման շուրջ վերջին զարգացումներին
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն (լուսանկարներ, տեսանյութ)
Զինծառայող Վահե Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հարցաքննվել են դպրոցի տնօրինությունն ու ուսուցիչները, համադասարանցիները. մանրամասներ 15-ամյա աշակերտի մահվան դեպքից
Չենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնական
Վերին Լարսի անցակետը փակ է
Պարզվել են Սուրենավանում զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության դեպքի էական հանգամանքները. մեկ անձ կալանավորվել է
Գրիգոր Մինասյանը նոր պաշտոն ունի
Հայաստանն ուսումնասիրում է կորեական K2 «Սև Հովազ» մարտական տանկերի ձեռքբերման հնարավորությունը. Army Recognition
Հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում
ԲՐԻԿՍ-ի շրջանակներում Պուտին-Էրդողան առանձին հանդիպման պայմանավորվածություն է հաստատվել. հեռախոսազրույց է տեղի ունեցել
Անհրաժեշտ է սահմանել փորձագետների ընտրության չափանիշ. վարչապետի գլխավորությամբ նիստ է տեղի ունեցել
Աշխատանքային այցով մեկնեցի Մոսկվա. վարչապետը տեսանյութ է հրապարակել ինքնաթիռից
«Գործարանային» կայարանի շարժասանդուղքներն ամբողջությամբ կփոխարինվեն
Լավագույն ֆինանսական փորձառությունը Converse Mobile-ում
Շուրջ 14կգ տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության նոր դեպք է բացահայտվել. կա 2 կալանավորված
ԱԽ քարտուղարն ու Գերմանիայի դեսպանը տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր են քննարկել
Ադրբեջանի նախագահը Ռուսաստանում է. ովքեր են դիմավորել Իլհամ Ալիևին
Առողջապահության նախարարն աշխատանքային այցով Տավուշի մարզում է. ինչ հարցեր են քննարկվել
Ադրբեջանում գտնվելու ընթացքում Դուրովն այցելել է Լեռնային Ղարաբաղ. ինչ է պատմել Ալիևի նախկին փեսան
Արևմուտքը փորձում է քաոս ստեղծել Հարավային Կովկասում, երևում է ՆԱՏՕ-ի՝ պղտոր ջրում ձուկ որսալու ցանկությունը. Զախարովա
Հիմք չկա ասելու, որ ահաբեկչություն էր. Նարեկ Սարգսյանը՝ «Դոմուս»-ի հրդեհի ժամանակ լսված պայթյունի ձայների մասին
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 7-ին
Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Հայաստանի միջազգային համաժողովին
Տեսչական մարմինը «Դոմուսի» Իսակովի հասցեում վերահսկողական գործառույթներ չի իրականացրել
ՌԴ նախագահը հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ
Հրդեհը մեկուսացվել է, տուժածներ չկան. Կամո Ցուցուլյանը մանրամասներ է հայտնել
«Դոմուս»-ի աշխատակիցները դիմում են «Շտապօգնություն» ծառայությանը․ մեկ հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Հաջորդ հանդիպումը՝ Ղազախստանում. ինչ փաստաթուղթ են հաստատել ԱՊՀ երկրների ԱԳ նախարարները
«Դոմուս»-ի պահեստում հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար հատկացվել է Երևանի քաղաքապետարանի մոտ մեկ տասնյակ ջրցան
© 2024 Հայկական ժամանակ