Երևան
23 °C
ԱՄՆ նախագահի թեկնածուներ Քամալա Հարրիսը և Դոնալդ Թրամփը նոյեմբերի քվեարկությունից առաջ ABC News-ի ուղիղ եթերում անցկացրել են իրենց առաջին և հավանաբար միակ նախընտրական հեռուստաբանավեճը:
Քննարկման առաջին մասը և ABC-ի հաղորդավար Դեյվիդ Մյուիրի տված առաջին հարցը վերաբերել է տնտեսությանը։ «Դուք հավատո՞ւմ եք, որ ամերիկացիներն ավելի լավ վիճակում են, քան չորս տարի առաջ»,- հարցրել է նա:
Հարրիսը արձագանքել և ասել է, որ նախատեսում է կառուցել «հնարավորությունների տնտեսություն»: Նա խոստացել է լուծել բնակարանային ծախսերի խնդիրը, օգնել երիտասարդ ընտանիքներին և փոքր բիզնեսին։
Թրամփն իր հերթին նշել է, թե դեմոկրատները չորս տարում ոչնչացրին տնտեսությունը, իսկ Հարրիսը պարզապես կրկնօրինակել է Ջո Բայդենի տնտեսական ծրագիրը։
«Դոնալդ Թրամփը մեզ թողել է ամենավատ գործազրկությունը։ Այն ամենը, ինչ մենք (դեմոկրատները) արել ենք, մաքրելն է Դոնալդ Թրամփի ստեղծած խառնաշփոթը»,- ասել է Հարրիսը:
Փոխնախագահն առանձին-առանձին անդրադարձել է, այսպես կոչված, «2025 նախագծին», որը խոսում է այն մասին, թե ինչպիսին կարող է լինել Դոնալդ Թրամփի նոր ժամկետը։ Դեմոկրատներն իրենց ծրագիրը հակադրում են այս փաստաթղթին:
Գրեթե հազար էջ ունեցող նախագծի հեղինակը Heritage Foundation-ն է։ Ինքը՝ նախկին նախագահը, փորձել է հեռու մնալ դրանից, թեև դրա մշակմանը մասնակցել են նրա դաշնակիցները։
Բանավեճի ընթացքում նախկին նախագահը կրկին հրաժարվել է «Project 2025»-ից՝ ասելով, որ չի կարդացել այն և մտադրություն չունի։
Թեկնածուները մի քանի անգամ միմյանց մեղադրել են ստելու համար։ Բանավեճի հենց սկզբում Հարրիսը հայտարարել է, որ հեռուստադիտողները Թրամփից կլսեն «շատ ստեր, դժգոհություններ և ոչինչ չասող անուն-ազգանուններ»: Թրամփի պատասխանը չի ուշացել.
«Եթե նա երբևէ ընտրվի, ամեն ինչ կփոխի: Եվ սա կլինի մեր երկրի վերջը։ Նա մարքսիստ է, բոլորը գիտեն, որ նա մարքսիստ է։ Նրա հայրը մարքսիստ տնտեսագիտության պրոֆեսոր է, և նա լավ է սովորեցրել նրան»,- ասել է Թրամփը։
Հարրիսը մի քանի անգամ օգտագործել է «ամոթ» բառը Թրամփին դիմելիս և նրա խոսքերը մեկնաբանելիս։
«Աշխարհի առաջնորդները ծիծաղում են Դոնալդ Թրամփի վրա. ես խոսել եմ զինվորականների հետ, որոնցից ոմանք աշխատել են ձեզ հետ, և նրանք ասում են, որ դուք խայտառակություն եք»,- ասել է Հարրիսը նախկին նախագահին:
Բանավեճի ամենաթեժ հատվածներից մեկը Ուկրաինայի պատերազմին է վերաբերել:
Թրամփն ասել է, որ պատերազմը պետք է ավարտվի, և ինքը կարող է հասնել դրան։ Նա կրկնել է, որ մտադիր է դա անել նույնիսկ նախքան պաշտոնը ստանձնելը (եթե հաղթի ընտրություններում):
Նրա խոսքով՝ ինքը լավ է ճանաչում Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկիին, իսկ նրանք հարգում են իրեն։
«Նրանք հարգում են ինձ և չեն հարգում Բայդենին: Ինչու՞ հարգել նրան»,- հայտարարել է Թրամփը:
Հարրիսն արձագանքել է՝ հիշեցնելով Թրամփին, որ ընտրություններում նա պայքարում էր իր, ոչ թե Բայդենի հետ:
«Եթե Դոնալդ Թրամփը նախագահ լիներ, Պուտինը հենց հիմա նստած կլիներ Կիևում և կնայեր մնացած Եվրոպային՝ սկսած Լեհաստանից։ Պուտինը «բռնապետ է, ով քեզ (Թրամփին) կուտի ճաշի համար»,- ասել է Հարիսը:
Այս խոսքերից հետո Թրամփը Հարրիսին անվանել է «պատմության մեջ ամենավատ փոխնախագահը» և նշել, որ փոխնախագահ եղած ժամանակ նա չի կարողացել կանխել պատերազմը:
ԱՄՆ նախկին նախագահ 78-ամյա Դոնալդ Թրամփը հուլիսին կայացած համագումարում պաշտոնապես առաջադրվել է որպես Հանրապետական կուսակցության թեկնածու։
ԱՄՆ-ի ներկայիս փոխնախագահ 59-ամյա Քամալա Հարրիսը դարձել է Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու օգոստոսին՝ Ջո Բայդենի նախագահական մրցապայքարից դուրս գալուց անմիջապես հետո, որը հաջորդել էր Թրամփի հետ հունիսին անհաջող բանավեճին:
Բանավեճի նախօրեին երկու թեկնածուների աջակցության մակարդակը, ըստ հարցումների, մոտավորապես նույնն է եղել։
Սա Թրամփի յոթերորդ նախագահական բանավեճն է այն բանից հետո, երբ նա հայտնվել է որպես թեկնածու 2016 թվականից սկսած: Հարրիսի համար առաջին փորձն է եղել։ Ընդ որում, երկու թեկնածուները երբեք անձամբ չեն հանդիպել կամ զրուցել միմյանց հետ։
Բանավեճը տեղի է ունեցել Ֆիլադելֆիայի Սահմանադրության ուսումնասիրության ազգային կենտրոնում (Փենսիլվանիա նահանգի ամենամեծ քաղաքում՝ առանցքային քաղաք ընթացիկ ընտրություններում) և տևել 90 րոպե՝ երկու գովազդային ընդմիջումով։
Բանավեճի ձևաչափը չի փոխվել հունիսից. լսարան չի եղել, հարցեր են ուղղել ABC-ի հաղորդավարներ Դեյվիդ Մյուիրը և Լինսի Դևիսը, յուրաքանչյուր թեկնածուի խոսափողն անջատվել է՝ մինչ հակառակորդը խոսել է:
Բացի այդ, թեկնածուներին թույլ չի տրվել գրություններ պատրաստել կամ թղթեր բերել, իսկ աշխատակազմի աշխատակիցները չեն կարողացել շփվել նրանց հետ գովազդի ժամանակ: Բանավեճի մասնակիցներին նույնպես արգելված է միմյանց հարցեր տալ:
Մնում է սպասել, թե արդյոք թեկնածուները նորից կբանավիճեն մինչ ընտրությունները: Երկու շտաբներն էլ չեն բացառել այս հնարավորությունը։ Թրամփն առաջարկել է հաջորդ փուլն անցկացնել սեպտեմբերին, Հարրիսի խումբը նշել է հոկտեմբեր ամիսը:
Ինչ հնարավորություններ կտան ՀՀ քաղաքացուն նոր ձևաչափով տրվելիք կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը
Սևանի թերակղզու հանգստի գոտու տարածքում ապօրինի ջրառ է կատարվել
Տուգանքի որոշումը բողոքարկելու դեպքում 30 տոկոս բոնուսային բաղադրիչը չի գործում
ՀՀ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել առանց հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ. Միրզոյան
Այստեղ մեզ զգում ենք ինչպես տանը. ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ (տեսանյութ)
Արշակյանը հաստատել է Մեքսիկայի հետ բոլոր բնագավառներում համագործակցությունը խորացնելու Հայաստանի շահագրգռվածությունը
Առաջացել է քարերի տեղաշարժման և քարաթափման վտանգ. ինչպես է ընթանալու Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգումը
Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 3-ին
ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարն առաջին պաշտոնական այցով ժամանել է Կիև (տեսանյութ)
Համակարգող խորհրդի նիստը իրավական հարցեր քննարկելու համար կարևոր հարթակ է. Վարդապետյանը՝ Բելառուսի գլխավոր դատախազին
Երևանում մեքենաներ են բախվել. կան տուժածներ
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Փաշինյան-Մակրոն հանդիպումը
Վերածննդի այգում բարեկարգման աշխատանքները շարունակվում են. կլինի ամբողջությամբ նոր խաղահրապարակ (տեսանյութ)
Բարձր ենք գնահատում Բեռլինի ներգրավվածությունը Հարավային Կովկասում անվտանգության հաստատման գործընթացում. Գրիգորյան
Ասեք՝ Ադրբեջանի համար ինչ կարող ենք անել ու մենք կանենք. Լուկաշենկո
Ուսումնասիրվել են շուկայում առկա տոմատի մածուկները, մի շարք արտադրողների մոտ արձանագրվել են խախտումներ. որոնք են դրանք
Տասնյակ փաթեթներով հաշիշի յուղ ու մարիխուանա են տեղադրել Շիրակի մարզի տարբեր հատվածներում. 2 անձ կալանավորվել է
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (լուսանկար, տեսանյութ)
Երևանում քաղաքացին հատել է 45 բարդի, կան ոստիկանություն տեղափոխված անձինք. քաղաքապետարանը մանրամասնում է
Լուկաշենկոն կմեկնի Ադրբեջան
Վարդապետյանն ընդունել է ԱՊՀ դատախազների խորհրդի նիստին ժամանած Տաջիկստանի իր գործընկերոջը
Ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, տեղումներ չեն սպասվում
Կանխվել է Դուբայից շուրջ 8 միլիոն դրամի ադամանդանման թանկարժեք քարերի և ոսկյա զարդերի ներմուծման փորձը (տեսանյութ)
Թողարկվել է «Գրանդ Հոլդինգի» հիմնադիր Հրանտ Վարդանյանի ծննդյան 75-ամյակին նվիրված նամականիշ
Իրանում վերացվել են թռիչքների սահմանափակումները
«Արաբկիր» առողջության կենտրոնը հարկ առ հարկ նորոգվում է (տեսանյութ)
Ակնհայտորեն պատվիրատուն որոշել է արագորեն մաշեցնել «վախճանվող առաջնորդին». Սաֆարյան
Երգչուհի Լյուբով Ուսպենսկայան Բաքվից վերադառնալուց հետո հայտարարել է դստեր անհետացման մասին
Երևան-Երասխ ճանապարհին «Infinity»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին կետ խաղաղության պայմանագրում չկա․ փոխնախարար
Ծեծկռտուք քոլեջում. երկու ուսանողի մոտ դանակ է հայտնաբերվել
էսկալացիաների վտանգը շարունակում է մնալ, քանի դեռ հարաբերությունների կարգավորման պայմանագիր չի կնքվել. Կոստանյան
Խաղաղության պայմանագրի բովանդակությունը հանրությունից չի թաքցվում․ ՀՀ ԱԳ փոխնախարար
Հայաստանը «Գլոբալ ինովացիոն ինդեքս» 2024-ում նախորդ տարվա համեմատ գրանցել է առաջընթաց 9 դիրքով
Ընդդիմության առաջնորդությունը ստանձնած գողական եկեղեցականը հակապետական գործունեություն է վարում․ Հովհաննիսյան
Ակնկալում ենք սերտ համագործակցություն Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության ամրապնդման շուրջ. Միրզոյանը՝ Ռյուտեին
Էկոպարեկային ծառայությանը 509 միլիոն 512 հազար դրամ կհատկացվի
Արդարադատության նախարարի թեկնածուի հարցով դեռ որոշում չկա․ Հովհաննիսյան
Հայաստանի և Իրաքի միջև քաղաքական երկխոսությունը բարձրացել է որակապես նոր մակարդակի. Փաշինյանը՝ Շիա Ալ-Սուդանիին
Մտավախություններ չունեմ․ Բադասյանը՝ իր դեմ նույնպես ստորագրահավաք սկսելու մասին
© 2024 Հայկական ժամանակ