Բոլորդ տեսել եք չէ՞, որ «Ֆեստիվառը» եղել է․ Գյումրու ավագանին մերժեց փառատոնի աջակցման համար գումարի տրամադրման նախագիծը

10/09/2024 schedule17:16

Գյումրու ավագանին մերժեց ու հուլիսի 27-ին Գյումրիում կայացած «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնին նախապես պայմանավորված գումարը չտվեց։ Խոսքը 2 մլն 434 հազար 350 դրամի մասին է, որով փառատոնի շրջանակներում տաղավարներ են վարձակալվել։ Դրանք փառատոնի օրը անվճար հատկացվել էին տեղի ձեռնարկատերերին՝ իրենց արտադրանքը ցուցադրել-վաճառելու համար։

Նախագծով առաջարկում էր նաև հավանություն տալ անհետաձգելի համարված գնումը մեկ անձից իրականացնելու ընթացակարգին՝ առանց գնման հայտարարությունը նախապես հրապարակելու՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն:

Չնայած փառատոնն անցկացվել է հուլիսին ու մինչ այս ավագանին 2 արտահերթ նիստ է գումարել, միայն այսօր՝ սեպտեմբերի 10-ին այս ծախսի մասին հայտնի դարձավ։ Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը հարցրեց՝ ումից է համայնքապետարանը վարձակալությամբ ձեռք բերել այդ տաղավարները։

Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն ասաց՝ ումից ասել են, նրանից էլ վարձակալել են։

1.jfif (220 KB)

«Ծրագիրն ամբողջական է եղել, հանրապետությունում 3 տեղ անցկացվել է փառատոնը։ Էդ վրանները կազմակերպություն կա, որն ունի, նրանից էլ միշտ վարձակալում են։ Մեզ ասել են էդ կազմակերպությունը, մենք էլ արել ենք։ Իրենք ասում են՝ էդ կազմակերպությունում կա, էդ կազմակերպությունը բերել, տեղադրել է, երևի, իրենց հետ էլ եղել է պայմանագիրը»,- ասաց Սամսոնյանը։

Հարությունյանի ճշտող հարցին՝ այսինքն մեկ անձից գնում է ստացվո՞ւմ, քաղաքապետն ասաց՝ այո։

Թե խոսքը հստակ քանի տաղավարի մասին է, պարզ չեղավ, որոշման նախագծում ևս թիվը գրված չէ։  Ընդամենն առկա է Հանրային հեռուստաընկերության տնօրենի՝ համայնքի ղեկավարին ուղղված գրությունը, որով տեղեկացրել է, որ փառատոնի պատշաճ իրականացնելու համար պետք է որոշ կազմակերպչական աշխատանքներ անել, օրինակ փողոցներ փակել, անվտանգություն ապահովելու, առավելագույնը 42 տաղավար տեղադրելու և այլն։

70ad3f59-dbe6-4c32-a6b5-c6a1687ac9b6.jfif (187 KB)

Քաղաքապետարանն էլ առանց ավագանու համաձայնության տվյալ կազմակերպության հետ պայմանագիրը կնքել, տաղավարները վարձակալել է՝ հավանաբար չմտածելով, որ գուցե ավագանին 2 ամիս անց դեմ կքվեարկի դրան։

«Զարթոնք» խմբակցությունից Գոռ Մանուկյանը նկատեց, որ որոշման նախագիծն իրավաչափ չէ, քանի որ համայնքապետարանն, առանց ստանալու ավագանու հանաձայնությունը, արդեն իսկ մեկ անձի կիրառմամբ գնում է կատարել, իսկ «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամ Կարեն Մալխասյանն հետաքրքրվեց, թե ինչու օգոստոսի արտահերթ նիստին չի ներկայացվել այս նախագիծը։

Ասացին՝ հնարավոր չի եղել, քանի որ հարցը պետք է քննարկվեր մշտական հաձնաժողովում, ապա նոր ընդգրկվեր ավագանու նիստի օրակարգում։ Ժամանակ չի եղել։

Քաղաքապետն ասաց նախ վստահ են եղել, որ ավագանին կողմ է քվեարկելու, բոլոր համայնքներն էլ նույն կերպ են վարվել, պետք չէ առանձնանալ ու ձգձգել այդ գումարի տրամադրումը։ Անկախ այս հորդորից, երկար քննարկումից հետո որոշման նախագիծը չհաստատվեց։ Կողմ քվեարկեց միայն «Բալասանյան դաշինք»-ը։

Քաղաքապետի խորհրդական Լենա Ջիլավյանն էլ նկատեց, որ տվյալ կազմակերպությունը կարող է դատարան դիմել, պայմանագրով նախատեսված գումարը բռնագանձել, համայնքապետարանի հաշվեհամարի վրա էլ արգելանք դնել։

0f12bb4e-7789-40b9-a72c-eb1563874109.jfif (170 KB)

Տպել
6707 դիտում

Փաշինյանը մասնակցել է Էմանուել և Բրիջիթ Մակրոնների անունից ի պատիվ ՖՄԿ 19-րդ գագաթնաժողովի մասնակիցների տրված ընթրիքին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Եթե զավթիչները «սխալվեն», ապա հարձակում կձեռնարկենք. Իրանը սպառնացել է հարվածել Իսրայելի էներգետիկ ոլորտին

Կապիկի ծաղիկ հիվանդության համար Հայաստանը շարունակում է մնալ ցածր ռիսկայնության գոտի

Եղիպատրուշի միջնակարգ դպրոցը նոր մարզադահլիճ ունի․ ներդրվել է շուրջ 11 մլն դրամ

«Երիտասարդի Երազանք». «Իմ Քայլը» նոր նախագծի իրականացման համար հաջողակ տղամարդկանց բարեգործական ընթրիքի է հրավիրում

Ի գիտություն՝ ՄԻՊ-ն ունի սահմանադրական լայն մանդատ. պաշտպանն արձագանքել է Երևանի քաղաքապետարանի հայտարարությանը

Լավրովն ընդունել է ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանին

Պապիկյանն այցելել է «Զառ» ուսումնական կենտրոն, որտեղ անցկացվում է բարձր դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարը

Ի սկզբանե շարժմանը ժպիտով եմ վերաբերվել, ասել՝ Բագրատը «12 աթոռ» ֆիլմի տերհայրն է, կարող է ֆուտբոլիստ դառնալ. Սիրունյան

Սյունիքում առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել. կան ձերբակալվածներ (տեսանյութ)

Հայաստանում կայուն էկոհամակարգի ձևավորումն առաջնահերթություն է. Հակոբ Արշակյանը պանելային քննարկման է մասնակցել

Բոսնիա և Հերցեգովինայում հեղեղումները 14 մարդու կյանք են խլել. կան անհետ կորածներ

Դավթաշենում 45 բարդու առեևույթ ապօրինի հատման հանգամանքները քննվում են քրեական վարույթի շրջանակներում. Աբրահամյան

Մերձավոր Արևելքի կաթսան եռում է, Իսրայելը ԱՄՆ-ի հետ այս պահին երեք սցենար է խաղարկում. Արմեն Վարդանյան

Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Մեկնարկել է «ԴիջիԹեք 2024»-ը. Մխիթար Հայրապետյանը մասնակցել է բացմանը, շրջել ցուցահանդեսի տաղավարներով

Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է անվտանգության և խաղաղության հարցերում կանանց դերակատարությանը նվիրված համաժողովին

Նա անմոռանալի հետք թողեց ռուսական անիմացիայի պատմության մեջ. մահացել է լեգենդար նկարիչ-մուլտիպլիկատոր Մարինա Ոսկանյանցը

Քաղաքաշինության կոմիտեն և անգլիական «Առուպ» ընկերությունը կհամագործակցեն. առաջիկայում հուշագիր կստորագրվի

Դատախազությունն իր 2 բացառիկ լիազորությամբ պետությանն է վերադարձրել 30 մլն դոլարը գերազանցող գույք և ֆինանսական միջոցներ

Երևանի քաղաքապետարանն արձագանքել է ՄԻՊ-ի՝ Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները խախտելու վերաբերյալ հրապարակմանը

«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացվում է Ֆրանսիայում՝ առաջին անգամ վերջին 33 տարում. ՀՀ վարչապետը մասնակցել է բացմանը

Ընկերությունը խեղաթյուրել է հարկային հաշվարկները. պետությանը պատճառված վնասից պետբյուջե է վճարվել 140 մլն դրամ

Արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվում է Խաղաղության օրակարգից. ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Ալիևի վերջին հայտարարություններին

Յունիբանկը գործարկել է մոբայլ հավելված անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց համար

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները ծաղկեպսակ են դրել Անհայտ զինվորի հուշարձանին

Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները. ՄԻՊ

Չեղարկված չվերթեր չկան ո՛չ Իրանից, ո՛չ Թել-Ավիվից․ քաղավիացիա

ՔՊ խմբակցության պատգամավորների, Կառավարության անդամների մասնակցությամբ աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Բաքուն կոնտեքստից կտրում է Հայաստանից հեռացած ադրբեջանցիների հարցը, որպեսզի հարձակվի ՀՀ-ի վրա. Իոաննիսյան

Մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային 19-րդ գագաթնաժողովը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության դեպքի նախաքննությունն ավարտվել է․ 3 անձի մասով գործը դատարանում է

Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, ոգելից խմիչք․ ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ներում սեպտեմբերին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աճառյան փողոցում

Առաջիկա օրերին հնարավոր է նվազի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցակետերի թողունակությունը. ՊԵԿ-ը հայտնել է՝ ինչու

ՌԴ գլխավոր դատախազը Աննա Վարդապետյանին պարգևատրել է «ԱՊՀ մասնակից պետությունների պատվավոր դատախազ» կրծքանշանով

Սիսիան-Գորիս հատվածում 2 պայթյուն կիրականացվի. ՊՆ

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հոկտեմբերի 4-ին