Գնդակը գտնվում է Ադրբեջանի դաշտում. որ ուղղությամբ կգնա Բաքուն. վերլուծում է քաղաքագետ Հարություն Մկրտչյանը

09/09/2024 schedule21:00

«Եթե հաշվի չառնենք ադրբեջանցիների խանդը, ռուսների հետ միասին պրոցեսը տորպեդահարելու ցանկությունն ու կապրիզները, ապա վստահաբար կարող ենք ասել, որ Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագրի փաստաթուղթը կարող է ստորագրվել»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Հարություն Մկրտչյանը՝ հավելելով, որ դրանում հակասող կետեր չկան:

«Հայկական կողմը թե՛ կոմունիկացիաների ապաշրջափակման, թե՛ տարածաշրջանում կայունություն և հարատև խաղաղություն հաստատելու քաղաքական կամքի դրսևորման մասով ապացուցել է, որ պատրաստ է»,- ասում է նա:

Անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, որ րոպե առաջ պատրաստ են ստորագրել արդեն համաձայնեցված Խաղաղության համաձայնագիրը՝ Մկրտչյանն ասում է, որ սա հայտարարություն է ի լուր աշխարհի՝ հերթական անգամ ցույց տալու համար, որ հայկական կողմը խարդավանքներ, նոր էսկալացիաներ չի փնտրում, պատրաստ է խաղաղության:

«Կարծում եմ, որ ադրբեջանական կողմը, ցավոք, այս պահին հակված չէ հայկական կողմի հետ որևէ փաստաթուղթ ստորագրելու՝ հաշվի առնելով իրենց հռետորաբանությունը Պուտինի այցից հետո: Դրա մասին են խոսում նաև Իրանի Իսլամական Հանրապետությունից ուղիղ ՌԴ-ին սաստող հայտարարությունները: Այս իրավիճակում մնում է հասկանալ, թե Բաքուն ինչպես կկողմնորոշվի, որ ուղղությամբ է ուզում շարժվել՝ դեպի պատերա՞զմ՝ ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունների շրջանակ, թե՞ տարածաշրջանային երկրների և նրանց շահերի հետ ևս հաշվի նստելու ուղղությամբ»,- նկատում է նա:

Ըստ նրա՝ այժմ գնդակը գտնվում է պաշտպանական Բաքվի կիսադաշտում. արդյոք նրանք պատրա՞ստ են Իրանի Իսլամական Հանրապետության հետ ընդհուպ մինչև ուղիղ առճակատման գնալ. «Իսկ Իրանը դեռևս Իսրայելի հարձակման պատասխանը չի տվել և դա կարող է անել ընդհուպ որևէ երրորդ երկրում՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ Ադրբեջանը Իսրայելի պլոցդարմի է վերածվել: Վստահաբար, Բաքվում հիմա ծանրութեթև են անում, զուգահեռ ապատեղեկատվություններ տարածում ՊՆ-ի մակարդակով՝ հող նախապատրաստելով նոր էսկալացիայի համար: Կգնա՞ Բաքուն դրան, թե՞ չէ, ժամանակի և իրենց որոշումների հարցն է: Պարզ է, որ հիմա Բաքուն խաղում է երկու լարի վրա և մինչև ԿՈՊ29-ը խնդիր ունի ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակը պահել, ստատուս քվոն պահպանել, ՀՀ-ի և միջազգային հանրության աչքերին «թոզ փչել», իսկ թե ինչ կլինի ԿՈՊ 29-ից հետո, կրկնում եմ՝ ցույց կտա ժամանակը»:

Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանը խաղում է թե՛ արևմտյան, թե՛ ռուսական հարթակներում. «Իհարկե, ռուսական հարթակներում բացառապես ծավալապաշտական նկրտումներ ունեն, իսկ արևմտյան հարթակում կեղծ խաղաղարարի պատմուճանով են հանդես գալիս և ժամանակի վրա խաղում՝ մինչև տեսնեն՝ ԱՄՆ-ում ինչպիսի արդյունք կլինի, ռուս-ուկրաինական ճակատում ինչպիսի զարգացումներ կլինեն, ի վերջո, տարածաշրջանում ինչ գործողություններ կլինեն՝ հաշվի առնելով Իրան-Իսրայել սառը պատերազմի մթնոլորտը»:

Իսկ թե այս իրավիճակում ի՞նչ է անում Հայաստանը, քաղաքագետի համար շարունակում է մշուշոտ մնալ:

«Կարծում եմ՝ ՀՀ-ն ռազմավարական կողմնորոշման խնդիր ունի, երկու աթոռի վրա նստելու քաղաքականությունը ոչ մի լավ տեղ չի տանելու: ՀՀ-ն պետք է եվրաինտեգրման ուղին բռնի, ճանապարհ բռնի դեպի ԵՄ, նպատակ դնի ԵՄ լիիրավ անդամ դառնալու ու դա անի ՀՀ քաղաքացիների հետ՝ ձեռք ձեռքի տված, որպեսզի որևէ Զախարովա, Պուտին, Լավրով և Պեսկով չկարողանան հյուսիսից վայրահաչել և ՀՀ ուղղությամբ քարեր նետել: Դա նաև ՀՀ-ի համար անվտանգային միջավայր կապահովի»,- եզրափակում է Մկրտչյանը:

Տպել
6901 դիտում

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը (տեսանյութ)

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել ռեժիսոր Գինթս Զիլբալոդիսի «Հոսք» ֆիլմի փակ դիտմանը (տեսանյութ)

Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Հայաստանին առնչվող երկու բանաձև

Երևանում կպատրաստեն լոլիկով ամենամեծ ձվածեղը

Կինս ասաց՝ ինչ ուզում ես արա, բայց քաղաքականությամբ չզբաղվես. բելգիացի գործարարը նշանակվել է Ֆլանդրիալում ՀՀ հյուպատոս

«Զիլ» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. տուժածը հոսպիտալացվել է

Երկրաշարժ Հայաստանում. ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ

Սովորում ենք ավելի ճիշտ աշխատել և առավել արդյունավետ լինել. «Իմ քայլը» հիմնադրամի անձնակազմը վերապատրաստվում է

Սահմանապահ ծառայությունն իրականացվում է առանց խնդիրների և լուրջ միջադեպերի. վարչապետն այցելել է «Զվարթնոց»

Թբիլիսիի դատարանը տուգանել է 3 հեռուստաալիքի, որոնք հրաժարվել են ցուցադրել իշխող կուսակցության նախընտրական տեսահոլովակը

Հաստատվել է Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ ԵՊՀ պատվիրակությունն այցելել է սահմանագոտի (լուսանկարներ)

Գրոզնիում գազալցակայան է պայթել. զոհերի թվում երեխաներ կան (տեսանյութ)

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ Եռակողմ հայտարարության վերաբերյալ հայտարարություններին

Մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել, վնասվել է

Բարձրացնել զորքի մարտունակությունը և զգոնությունը. Ադրբեջանի պաշտպանության նախարարը խորհրդակցություն է անցկացրել

«Զվարթնոց»-ում ծանոթացա ՀՀ սահմանապահների աշխատանքին՝ նոր իրողության պայմաններում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Խաղաղության հիմնադրամից օգտվելու առումով ՀՀ-ն ԵՄ անդամ երկրներից կանաչ լույս է ստացել, ևս 30 մլն եվրո կհատկացվի. Մարագոս

ԵՄ դիտորդական առաքելությունը պատրաստ է համագործակցել նաև Ադրբեջանի հետ. «Ազատություն»

Մեկնարկել է Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի գավաթի բաց առաջնությունը

Ժամանակն է կոնգրեսներից մեկն անցկացնել ՀՀ-ում, գործընկերները կարծես դեմ չեն. Պապոյանը լուսանկար է հրապարակել Ֆրանսիայից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. շրջանների զգալի մասում անձրև կտեղա

«Խաղաղության խաչմերուկ»-ին նվիրված կոնֆերանսի բացմանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայաստանի Հանրապետությունն է երաշխավորում անվտանգությունը. ՌԴ ԱԴԾ-ին կարող է վերապահվել մոնիտորինգի գործառույթ. Փաշինյան

«Ոզնիների այգում» էինք. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել Արփիի հետ

Թուրքիայում չկա Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների նորմալացման վերաբերյալ քաղաքական որոշում. Ռուբինյան

Երևան են հասել 8.5 մետրանոց 20 նոր ավտոբուսները

Նիկիտա Սիմոնյանը 98 տարեկան է. ՀՖՖ-ն շնորհավորել է լեգենդար ֆուտբոլիստին

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ինտեգրվել միջին միջանցքի հետ, որը Թուրքիայի արտաքին քաղաքական կարևոր թեման է. Փաշինյան

Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի անդամները հանդիպել են Երևանի քաղաքապետի հետ

ՀՀ նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով կմեկնի Ղազախստան

Սեբաստիայի փողոցում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ

Բաքուն ուզում է Հայաստանի ճանապարհներն օգտագործելի լինեն իր համար, բայց միաժամանակ ՀՀ-ն մնա շրջափակման մեջ. վարչապետ

«Խաղաղության խաչմերուկ»-ը ՀՀ շահագրգռության կիզակետում է, այն կարող է լինել բարեբախտություն տարածաշրջանի համար. Փաշինյան

Ձեռք բերված 10 տրոլեյբուսներն արդեն Երևանում են

Ինչու է «Խաղաղության խաչմերուկ»-ը մտահոգում Ադրբեջանին. վարչապետը 2 կետ նշեց

«Խաղաղության խաչմերուկ»-ը ժամանակի հետ տարածաշրջանայինից ձեռք է բերում համաշխարհային նշանակություն. Փաշինյան

ՄԻՊ-ն այցելել է Լոռու մարզ, հանդիպել մարզպետ Արամ Ղազարյանի հետ, եղել կայազորային հոսպիտալում

Երևանում «Գազել» է այրվել

Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2024 թվականի իննամսյա աշխատանքը. Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել