Երևան
23 °C
Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գլխավորած շարժման աշնանային սեզոնի անդրանիկ հանրահավաքը նախանշած էր սեպտեմբերի առաջին շաբաթը՝ 4-ին, սակայն, ինչպես գրել է լրատվամիջոցներից մեկը, այն հետաձգվել է եւ տեղի կունենա սեպտեմբերի 22-ին։ Որպես պատճառ նշվում է մարզահամերգային համալիրի մեծ դահլիճի «ռեզերվի» հանգամանքը, թե իբր տնօրինությունը «հրաժարվել է շարժման նախանշած օրերին մեծ դահլիճ տրամադրել միջոցառման համար՝ պատճառաբանելով, որ այդ օրը միջոցառումներ կան նախապես ծրագրված»:
Բանակցություններից հետո համալիրը, ի վերջո, համաձայնել է սեպտեմբերի 22-ին մեծ դահլիճ տրամադրել ընդդիմադիր շարժմանը, ուստի մեծ հավաքը կկայանա այդ օրը:
Հիշեցնենք՝ դեռ օգոստոսին Գալստանյանը հայտարարել էր, թե «համալիրի մեծ դահլիճը մերժել են, եւ քանի որ այլ մեծ դահլիճներ չկան Երեւանում կամ Հայաստանում, ստիպված որոշակի իմաստով կոմպրոմիսի են գնացել թե՛ օրվա, թե՛ դահլիճի առումով։
«Բայց դա զուտ պայմանավորված է տեղի հետ, այն, ինչ մենք նախատեսել ենք, գոնե դրա ինչ-որ մասով կարողանանք իրականացնել»,- ասել էր նա:
Այսինքն՝ Գալստանյանն ակնարկել էր, թե իրենք մեծ՝ գրանդիոզ, բազմամարդ միջոցառում անելու մտադրություն ունեն, բայց, ահա, այն իրագործելու համար դահլիճ գտնելու խնդրի են բախվել։ Այժմ, փաստորեն, հավաքը հետաձգելով ու համալիրի մեծ դահլիճում անցկացնելով՝ կարողանալու են ապահովել միջոցառման «գրանդիոզությունը»։
Մինչ այդ, սակայն, կարելի է փոքր-ինչ հաշվարկ անել․ համալիրի համերգային (փոքր) դահլիճը մոտավորապես ունի 1900 տեղ, իսկ հիմնական դահլիճը՝ 6000 նստատեղ, որն ընդլայնվելով կարող է ունենալ մինչեւ 8800 նստատեղ։ Այսինքն՝ պարզագույն հաշվարկը հուշում է, որ հետաձգված հավաքին առավելագույնը կարող է մասնակցել շուրջ 9 հազար մարդ՝ մի քանի անգամ ավելի քիչ, քան մայիսի 9-ի եւ դրան հաջորդած հանրահավաքներին։
Ուշագրավ է, որ բացօթյա հանրահավաք անելու փոխարեն որոշվել է փակ-դահլիճային հավաք անել, այն էլ այն դեպքում, երբ սեպտեմբերը եղանակային առումով հոյակապ, եթե կուզեք՝ թավշյա սեզոն է հենց բացօթյա միջոցառումներ անելու համար (ի տարբերություն ապրիլ-մայիսի, երբ գրեթե օրումեջ անձրեւում էր ու «համարում» հայրենափրկության սրբազան գործը)։
Արդ, ումի՞ց կամ ինչի՞ց է վախենում շարժման կազմկոմիտեն, որ որոշել է փողոցի, հրապարակի փոխարեն նախընտրել դահլիճն ու «չորս պատը»։ Հաստատ՝ ոչ եղանակից, այլ, կարելի է ենթադրել, մարդաքանակ ապահովել չկարողանալու մտավախությունից դրդված, քանի որ եթե սեպտեմբերին տեղի չունենա խոստացված «բումը», ապա վերջնականապես կարձանագրվի շարժման կապիտուլյացիան՝ դրանից բխող խայտառակությամբ։
Նկատենք, որ շարժման նախկին համաառաջնորդ Սուրեն Պետրոսյանի՝ Հ1-ին տված սկանդալային հարցազրույցից հետո այլեւս էական չէ, թե որտեղ կանցկացվի առաջիկա հանրահավաքը, ինչ ֆորմատով։
Դատելով շարժման ներքին խոհանոցի վերաբերյալ Պետրոսյանի բացահայտումներից՝ այն «Դիմադրության շարժում-2»-ն է, որի կուլիսային շահառուները Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանն ու նրանց շուրջ համախմբված մարդիկ են, որոնք, փաստորեն, օգտագործելով եկեղեցին՝ ի դեմս դրա սպասավորի, իշխանազավթման նոր «վարիացիան» են փորձում խաղարկել։
«Բագրատ սրբազանը, այո, առաջնորդել է շարժումը, բայց էնտեղ խորքային ներգրավվածություն են ունեցել ուժեր, որոնց ներգրավվածությունը, պրոցեսի վրա ազդեցությունն ինձ համար եղել է «կարմիր գիծ»․․․։ Ես մի քանի անգամ հայտարարել եմ, ասել եմ՝ մայիսի 9-ին մարդիկ հավաքվել են հրապարակում երկու բան լսելու համար, որ՝ ներկա իշխանությունը պիտի գնա, բայց միեւնույն ժամանակ նախկին որեւէ իշխանություն չպետք է վերարտադրվի։ Առաջին պահանջը հնչեց, երկրորդի մասին՝ ոչ մի բառ։ Ես մայիսի 26-ին նույնիսկ՝ թուղթը իմ ձեռքում էր, ես պիտի խոսեի ու ասեի, որ նախկին որեւէ վարչակարգ չի վերարտադրվելու։ Մայիսի 9-ի եւ հունիսի 9-ի հանրահավաքին ես դրա համար բեմ դուրս չեմ եկել, որ էդ բառը չասեմ»,- անկեղծացել էր Պետրոսյանը։
Հարցադրմանը՝ շարժումը կառավարում էին նախկին իշխանություննե՞րը, Պետրոսյանն արձագանքել էր. «Չեմ կարող ասել՝ հենց բուն իրենք, բայց իմ տեսածով խորքային, հիմնական ազդեցություն ունեին իրենք։ Ո՞նց եղավ, որ էս պրոցեսը դարձավ «Դիմադրություն-2» շարժում։ Հիմա ուզում եք ասել՝ ով դուրս գա փողոց, արդյունքը լինելու ա նո՞ւյնը, դրսեւորումը նույն ա լինելո՞ւ՝ «սիթի-տուր»-եր, վերջում՝ Բաղրամյան, իմպիչմենտ, ու վերջ, տուն գնա՞լ․․․»։
Սա նշանակում է, որ եթե Գալստանյանի գլխավորած, այսպես կոչված, «սրբազան» շարժմանը հավատացող-համակրող քաղաքացիները ծրագրել են մասնակցել դրա առաջիկա որեւէ մասշտաբային միջոցառման, ապա պետք է իմանան՝ մասնակցելու են նախկին ռեժիմի կողմից վերահսկվող օպերացիայի, որի նպատակն ամենեւին էլ Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության կողմից իրականացվող քաղաքականությանն ընդդիմանալը չէ՝ սահմանազատում, Խաղաղության պայմանագիր, ԼՂՀ խնդիր եւ արցախահայության վերադարձ․․․․, այլ գործող իշխանության քաղաքականությանն ընդդիմանալով՝ ընդդիմության տիտղոսը պինդ պահելն ու այլընտրանքային ընդդիմադիր ուժերի ասպարեզ գալը չեզոքացնելը։
Ի դեպ, դեռ հուլիսին եվրոպական վոյաժից վերադարձած, շարժման երեւանյան հավաքներին մեկումեջ ծիկրակող Իշխան Սաղաթելյանը հարցազրույց էր տվել եւ խոսելով շարժման, ընդդիմության խորհրդարանական անելիքների ու մասնավորապես մանդատները վայր դնելու մասին՝ անկեղծացել էր․ «Էդ հիմնավորումը, որ՝ «մանդատը վայր դրեք, փողոցը կլցվի», էդ գիտե՞ք որն ա, որ ասում են՝ եթե դուք չլինեք, մի հատ ազնիվ, մաքուր, նոր մարդ լինի, հրապարակները լեփ-լեցուն կլինեն, ու հարցը կփակվի։ Ես սրբազանի պես ազնիվ, մաքուր, սրբազան, սուրբ մարդ (քթի տակ ժպտալով -խմբ․)․․․ չէր կարա հրապարակ իջներ, հասկանո՞ւմ եք էդ բլեֆը»։
Սաղաթելյանի ասածը ուղիղ խոստովանություն է այն մասին, որ ՀՀ-ում չկա իշխանափոխության հանրային պահանջարկ (եթե լիներ, հրապարակները լեփ-լեզուն կլինեին), այն գեներացվում է արհեստականորեն, իշխանսաղաթելյանների կատարմամբ ու նրանց արտաքին հովանավորների թելադրանքով: Եվ նույնիսկ Գալստանյանի պես «սրբազան ու այլ բարեմասնություններով օժտված» մարդուն քաղաքական խաղի մեջ ներքաշելով ու «խաչի զորությունն» օգտագործելով՝ այդ սուբյեկտներին չհաջողվեց եւ սեպտեմբերին ու առաջիկա ամիսներին էլ (մինչեւ սրբազանի նշած հաջորդ մայիսը) չի հաջողվելու «շոուն» տրամաբանական ավարտին հասցնել։
Հետեւապես, անկեղծ ու բարոյական լինելու պարագայում առաջիկա հավաքի ժամանակ այս՝ ռեբրենդինգի ենթարկված, իրականում՝ «Դիմադրություն-2» շարժման կուլիսային շահառուները պետք է դուրս գան «փարդի հետեւից», Գալստանյանին շնորհակալություն հայտնեն մատուցած ծառայության, ժողովրդից էլ ներողություն խնդրեն խաբս տալու համար ու ցրվեն տներով՝ չմոռանալով ազդարարել՝ «ֆենտա լա կոմեդիա»։ Այժմ եւ ետայսու։
Հեղինե Մանուկյան
Վիկտորյա Բեքհեմը 19-ամյա որդու՝ Քրուզի 29-ամյա ընկերուհուն ջնջել է համատեղ ընտանեկան լուսանկարից
Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է անվերապահ աջակցությունը Հայաստանին. Փաշինյանը խոսել է խաղաղության պայմանագրի մասին
Ալիքը «ծեփեց» ժայռին, «արյունլվիկ» եղա․ դերասանուհի Իննա Խոջամիրյանը կիսվել է Կիպրոսում անցկացրած հանգստի լուսանկարներով
ՀՀ և Տոգոյի ԱԳ նախարարները բազմակողմ հարթակներում փոխգործակցության ու տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր են փոխանակել
Հայաստանը գտնվում է կարևորագույն օրենսդրական բարեփոխումների իրականացման փուլում. ՄՊՀ նախագահը Վաշինգտոնում է
Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 18:00-ից, Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը ժամանակավորապես կփակվեն. ինչպես երթևեկել
Ինչ հնարավորություններ կտան ՀՀ քաղաքացուն նոր ձևաչափով տրվելիք կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը
Սևանի թերակղզու հանգստի գոտու տարածքում ապօրինի ջրառ է կատարվել
Տուգանքի որոշումը բողոքարկելու դեպքում 30 տոկոս բոնուսային բաղադրիչը չի գործում
ՀՀ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել առանց հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ. Միրզոյան
Այստեղ մեզ զգում ենք ինչպես տանը. ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ (տեսանյութ)
Արշակյանը հաստատել է Մեքսիկայի հետ բոլոր բնագավառներում համագործակցությունը խորացնելու Հայաստանի շահագրգռվածությունը
Առաջացել է քարերի տեղաշարժման և քարաթափման վտանգ. ինչպես է ընթանալու Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգումը
Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 3-ին
ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարն առաջին պաշտոնական այցով ժամանել է Կիև (տեսանյութ)
Համակարգող խորհրդի նիստը իրավական հարցեր քննարկելու համար կարևոր հարթակ է. Վարդապետյանը՝ Բելառուսի գլխավոր դատախազին
Երևանում մեքենաներ են բախվել. կան տուժածներ
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Փաշինյան-Մակրոն հանդիպումը
Վերածննդի այգում բարեկարգման աշխատանքները շարունակվում են. կլինի ամբողջությամբ նոր խաղահրապարակ (տեսանյութ)
Բարձր ենք գնահատում Բեռլինի ներգրավվածությունը Հարավային Կովկասում անվտանգության հաստատման գործընթացում. Գրիգորյան
Ասեք՝ Ադրբեջանի համար ինչ կարող ենք անել ու մենք կանենք. Լուկաշենկո
Ուսումնասիրվել են շուկայում առկա տոմատի մածուկները, մի շարք արտադրողների մոտ արձանագրվել են խախտումներ. որոնք են դրանք
Տասնյակ փաթեթներով հաշիշի յուղ ու մարիխուանա են տեղադրել Շիրակի մարզի տարբեր հատվածներում. 2 անձ կալանավորվել է
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (լուսանկար, տեսանյութ)
Երևանում քաղաքացին հատել է 45 բարդի, կան ոստիկանություն տեղափոխված անձինք. քաղաքապետարանը մանրամասնում է
Լուկաշենկոն կմեկնի Ադրբեջան
Վարդապետյանն ընդունել է ԱՊՀ դատախազների խորհրդի նիստին ժամանած Տաջիկստանի իր գործընկերոջը
Ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, տեղումներ չեն սպասվում
Կանխվել է Դուբայից շուրջ 8 միլիոն դրամի ադամանդանման թանկարժեք քարերի և ոսկյա զարդերի ներմուծման փորձը (տեսանյութ)
Թողարկվել է «Գրանդ Հոլդինգի» հիմնադիր Հրանտ Վարդանյանի ծննդյան 75-ամյակին նվիրված նամականիշ
Իրանում վերացվել են թռիչքների սահմանափակումները
«Արաբկիր» առողջության կենտրոնը հարկ առ հարկ նորոգվում է (տեսանյութ)
Ակնհայտորեն պատվիրատուն որոշել է արագորեն մաշեցնել «վախճանվող առաջնորդին». Սաֆարյան
Երգչուհի Լյուբով Ուսպենսկայան Բաքվից վերադառնալուց հետո հայտարարել է դստեր անհետացման մասին
Երևան-Երասխ ճանապարհին «Infinity»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին կետ խաղաղության պայմանագրում չկա․ փոխնախարար
Ծեծկռտուք քոլեջում. երկու ուսանողի մոտ դանակ է հայտնաբերվել
էսկալացիաների վտանգը շարունակում է մնալ, քանի դեռ հարաբերությունների կարգավորման պայմանագիր չի կնքվել. Կոստանյան
Խաղաղության պայմանագրի բովանդակությունը հանրությունից չի թաքցվում․ ՀՀ ԱԳ փոխնախարար
Հայաստանը «Գլոբալ ինովացիոն ինդեքս» 2024-ում նախորդ տարվա համեմատ գրանցել է առաջընթաց 9 դիրքով
© 2024 Հայկական ժամանակ