Երևան
24 °C
Գյումրու «Մեր մանկության տանգոն» հայտնի ֆիլմի առավել հայտնի՝ «Վառեմ-մարեմ»-ի պատշգամբով պատմական շենքի փրկության ծրագիրը ոչ միայն չի հետաձգվել, այլ առավել գործնական կետի է հասել:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Պետգույքի կառավարման կոմիտեի հանրային կապերի պատասխանատու Արաքս Առաքելյանն ասում է՝ նախագիծը մշակել, ընթացքում նաև լրամշակել, ուղարկել են Կառավարություն, սպասում են քննարկմանն ու վերջնական որոշմանը:
Այն, որ պատմական այս շենքը վերականգնելու ցանկություն է հայտնել «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, տեղեկացրել էինք դեռ ապրիլին, գործընթացը, սակայն, որոշակի առումով ձգձգվել է՝ փաստաթղթային և այլ ընթացակարգային հարցերով պայմանավորված:
«Ընթացքում լրամշակումներ են արվել, որոշ բաներ են վերանայել թե՛ Կառավարությունը, թե՛ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը: Սպասում ենք, որ նախագիծը մտնի Կառավարություն ու հաստատման դեպքում անմիջապես սկսենք վերականգնողական աշխատանքը: Այն, ինչ ընթացակարգային իմաստով մեր տիրույթում էր, արված է, սպասում ենք արդեն, թե ինչ որոշում կկայացվի: Մասնավոր-պետական կառույց համագործակցությունը ստացված է և առանց խնդիրների առաջ է գնում »,- ասում է Առաքելյանը:
Շենքի վերականգնման բազմաթիվ ծրագրերն ու չեղարկված նախագծերը
1988-ի երկրաշարժից հետո կառույցում բնակություն են հաստատել անօթևան գյումրեցիները, նրանց հեռանալուց հետո այն մնացել է դատարկ ու անտեր, թալանվել ու աստիճանաբար ինքնափլուզվել:
2017-ին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը վերականգնման մի նախագծի մասին էր բարձրաձայնել, համաձայն որի՝ շենքի առաջին հարկում արհեստագործական սենյակներ էին լինելու, երկրորդ հարկում սենյակ էր հատկացվելու Գյումրու պատկերասրահին և երկրագիտական թանգարանին: Իսկ շենքի այն հատվածը, որը տարիներ առաջ գործել էր որպես Ցարական Ռուսաստանի փոստատուն, նպատակ կար դարձնել փոստի թանգարան:
Այնուհետև առաջարկ էր եղել վերականգնել միայն շենքի պատշգամբը, որը այդ տարիների Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը համարել էր աննպատակահարմար:
Նույն տարում Մշակույթի նախարարությունը հայտարարել էր, թե ռուսական կողմը շենքը վերականգնելու ցանկություն է հայտնել՝ հավանաբար ցարական Ռուսաստանի հետ կապ ունենալու փաստը հաշվի առնելով։ Որոշվել էր հայ-ռուսական թանգարան կառուցել:
2019-ին արդեն Կառավարության որոշմամբ պատմական կառույցը հատկացվել էր Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանին, որ վերակառուցումից հետո այն դառնար տեխնոլոգիական միջազգային կրթական կենտրոն։ Ճարտարապետական նախագծերի մրցույթ էր հայտարարվել։
Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ծրագիրն իրականացվելու էր «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի», «Սինոփսիս Արմենիայի» և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ:
Ձեռքից ձեռք անցած ու քայքայված պատմական շինությունը, սակայն, այս ծրագրով փրկվելու հնարավորությունն էլ չունեցավ:
Հիմա հերթը «Տաշիր» բարեգործական հիմնադրամինն է: Հաստատակամ որոշում ունեն պատմական կառույցը նույնությամբ վերականգնել, նվիրել պետությանն ու Գյումրուն:
«Մենք էլ մեր պայմանն ունենք, այն է՝ երբեք շենքը չի մասնավորեցվելու, մենք նվիրելու ենք պետությանը: Այս պահին բավական աշխատանք ենք արել, հիմնականում Պետգույքի կոմիտեի հետ ենք աշխատում: Շենքը մեր ազգի համար շատ կարևոր նշանակություն ունի, և շատ մանր և բարդ հարցեր կան, այդ պատճառով էլ մի քիչ ձգձգվել է գործընթացը: Փառք Աստծո, մեր համագործակցությունը առողջ մթնոլորտում է»,- նշում է Ալեքսանյանը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանն էլ ասում է՝ հարցը շարունակում է մնալ իրենց ուշադրության կենտրոնում: Ըստ նրա՝ նոր ձեռնարկը կյանքի կոչվելու համար փաստաթղթային տարբեր փուլեր է անցնում:
«Նախկին որոշումը չեղարկվելու է, նորն է կայացվելու, գերատեսչություններով պտտվում է նոր նախագիծը: Հուսանք՝ առաջիկայում Կառավարության որոշում կունենաք այս մասով: Թյուրիմացություններից խուսափելու համար ասեմ, որ 2 շենք կա այնտեղ. մեկը հենց պատշգամբով շենքն է, մյուսն էլ դեպի քաղաքային զբոսայգի հասնող սև շենքն է: «Տաշիր»-ի նախագիծը հենց «Վառեմ-մարեմ»-ի պատշգամբով շենքի վերաբերյալ է»,- մանրամասնում է Առուշանյանը:
2024-ի հուլիսի 28-ին՝ տեղի ունեցած վերջին ինքնափլուզումից հետո, հատկապես տարբեր շահարկումներ սկսվեցին կառույցի շուրջ, անգամ հանուն շենքի փրկության գյումրեցիներից մեկը նստադուլի մասին հայտարարեց:
Ալեքսանյանն ասում է՝ ինքն էլ է տարբեր սոցհարթակներում նկատել նման գրառումներ ու տարաբնույթ մեկնաբանություններ, սակայն գործընթացը օրենքով սահմանված ընթացակարգերով առաջ է գնում, կանգնած չէ:
«Անընդհատ նաև այս հարցը քաղաքական դաշտ է տարվում, սակայն գործընթացը քաղաքականացնելու կարիք չկա ընդհանրապես: Մենք մեր առաջարկն արել ենք, դրական արձագանքը ստացել ենք, հուսամ, որ առաջիկայում Կառավարությունից ևս կստանանք դրական պատասխան ու կանցնենք հաջորդ փուլ»,- նշում է հիմնադրամի ներկայացուցիչը:
Այս շենքը հիմնադրամը կբերի պատմական տեսքին ու կհանձնի պետությանը: Հիմնադրամն այնտեղ որևէ գործունեություն չի ունենալու:
«Մենք բազմաթիվ այլ կարևոր աշխատանքներ էլ ունենք հանրապետությունում արված և սովորություն չունենք ինչ-որ մի տեղ գործ անելուց հետո մնալ: Դա մեր ղեկավարի մեծ նվերը կլինի մեր ազգին, և այնտեղ վերակառուցումից հետո կշարունակեն մշակութային գործունեություն ծավալել: Պետության հետ համագործակցված ենք աշխատելու, սա պատմական շենք է, այն ամբողջությամբ նույնն է լինելու»,- վստահեցնում է Ալեքսանյանը:
Հիմնադրամին տրվելու է ոչ թե պատմական կառույցի տնօրինման, այլ վերակառուցման, վերականգնման իրավունք: Պետգույքի կառավարման կոմիտեից մեզ հետ զրույցում պատասխանատուն տեղեկացնում է՝ առաջարկ են ներկայացրել, որ աշխատանքների ավարտից հետո պատմական կառույցը հանձնվի ԿԳՄՍ նախարարությանը: Դավիթ Առուշանյանը ևս փաստում է՝ որևէ անհատի կամ ընկերության սեփականությունը չի լինելու:
«Ե՛վ բանավոր, և՛ գրավոր պայմանավորվածությունների ժամանակ «Տաշիր» հիմնադրամից հստակ պայման է եղել երբեք շենքը չօտարել, չվաճառել, այն մնալու է որպես պատմամշակութային հուշարձան»,- ասում է Առուշանյանը:
Պատգամավորն ու հիմնադրամի ներկայացուցիչը նաև նշում են, որ երբ շենքը պատրաստ լինի, այնտեղ հավանաբար նաև Մհեր Մկրտչյանի թանգարանը կտեղակայվի:
«Սովորական կառույց չէր, որ արագ ամեն ինչ արվեր: Պատմական շենք է, քար առ քար պետք է նույնը լինի: Սա շատ բարդ ու երկարատև ընթացք ունեցող հարց է, ամեն ինչ ճիշտ ու գրագետ է արվում»,- վստահեցնում է Առուշանյանը:
Կողմերը ընդգծում են՝ անհանգստանալու խնդիր չկա: Իհարկե, շենքի ներկայիս վիճակով պայմանավորված՝ շտապելու անհրաժեշտություն կա, սակայն օրենքը շրջանցել հնարավոր չէ: Ամեն ինչ օրենքի շրջանակներում է իրականացվում:
Բաժնային սեփականությամբ բնակարան, փոխառություններ և աշխատավարձ. ինչ է հայտարարագրել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը
Վերջին 11 օրում Լիբանանի տարածքում առնվազն 100 երեխա է սպանվել. ՅՈՒՆԻՍԵՖ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. անձրև հիմնականում չի տեղա
Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը մինչև նոյեմբերի 12-ը կշարունակի փակ մնալ
Չունի քաղաքական անցյալ. ինչ սկզբունքով է վարչապետի իր թեկնածուին ընտրել Սալոմե Զուրաբիշվիլին
ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին
Սրբատեղիի հարևանությամբ մեքենաներ են բախվել. «Օպել»-ը կողաշրջվել է, կա վիրավոր
Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը
Նոր հնարավորություն ստարտափների համար. «Աքսելերացիոն ծրագրին» մասնակցության հայտերի վերջնաժամկետը հոկտեմբերի 7-ն է
Գալստանյանը «փրկության» կարիք ունի. 6-ամսյա խայտառակության էջը փակելու համար նա ուժ կգտնի՞ արդյոք այսօր
Իլոն Մասկը ձեռքերն օդ պարզած ցատկել է բեմ. ինչ է նա խոստացել ամերիկացիներին Թրամփի հաղթանակի դեպքում
Բաքուն արձագանքել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում ընդունված բանաձևին. ինչ կոչ է Ադրբեջանն ուղղել Հայաստանին
Վերանայել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ. ադրբեջանցի պատգամավորները դիմել են ԱԳՆ-ին
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 6-ին
Չինական դպրոցի դիմաց «Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել Բեյրութում բնակելի շենքերի տակ գտնվող Հըզբոլլահի պահեստներին
Իսրայելը հարվածել է Գազայի մզկիթին և դպրոցին. առնվազն 24 մարդ է զոհվել
50 կիլոմետր, կեցցե’ հեծանիվը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Տևական ժամանակ լույս չի լինի Երևանում և 10 մարզում. հասցեներ
Հրդեհ է բռնկվել Հերմոն գյուղի հանգստի գոտում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Իսրայելն Իրանին պատասխան հարվածի մասին որոշում դեռ չի կայացրել․ Բայդեն
Ֆրանսիան Իսրայելին զենք չի մատակարարում. Մակրոն
Գևորգ Պապոյանը մասնակցել է Արենի գինու փառատոնին
Ընդդիմությունը «թեժ աշուն» էր խոստանում. Աջապահյանը «իր բաժին բենզինը» «պզզացրեց»
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տարածքում բացվեց ամբողջովին վերանորոգված «ԱրտԼանչ» սննդի ցանցի մասնաճյուղը (տեսանյութ)
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում ընդունվել է բանաձև, որով 54 անդամ պետություն համերաշխություն է հայտնել Հայաստանին
Ուսուցչուհին շշով հարվածներ է հասցրել 3 աշակերտի. նրանք գլխի շրջանում վնասվածքներ են ստացել
Վարչապետը Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիագումար նիստերին
Ձերբակալվել է Տեղ համայնքի ղեկավարը
Մարդիկ մեդիահարթակներում ներկայանում են առանց բարդույթների՝ ճեղքելով հասարակության մեջ առկա բազում տաբուներ. Գրիգորյան
Երևանում մեկնարկել է ՏՏ ոլորտի կարևորագույն իրադարձություն՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է պաշտոնական Երևանի հայտարարությանը
ԿԳՄՍ նախարարությունը Ուսուցչի օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ ներկայացուցիչների
Խաշթառակում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա տուժած
Ֆրանսիան կանգնած է հայ եղբայրների կողքին. Մակրոն
Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում. ՀՀ ԱԳՆ
Երևանում «Lexus» մակնիշի ավտոմեքենայից գողացել են 2 մլն 500 հազար դրամ և ականջակալ
ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Ծիծեռնակաբերդ
Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, շաբաթվա կեսին սպասվում են անձրև ու ամպրոպ
© 2024 Հայկական ժամանակ