Երևան
25 °C
Կառավարության նախագծով աջակցություն է տրամադրվում աղետի գոտում ոչնչացած կամ անկած գյուղատնտեսական կենդանիների համար, ինչպես նաև ոչնչացված կամ կորսված պտղատու ծառերի, հատապտղի թփերի ու ցանքատարածությունների համար:
Կառավարության նիստի ժամանակ անդրադառնալով Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղի հետևանքով տնտեսվարողներին աջակցություն տրամադրելուն՝ այս մասին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Նախագծով աջակցություն է տրամադրվում համայնքի տնտեսությունների գրքերում հաշվառված, խոշոր եղջերավոր կենդանիների դեպքում նաև «anipas» էլեկտրոնային համակարգի տվյալների հետ համադրված կենդանիների համար գնահատված արժեքի 100 տոկոսի չափով: Օրինակ՝ մեկ գլխի համար ցուլ՝ 650 հազար դրամ, կով՝ 550 հազար դրամ, հորթ՝ 110 հազար դրամ, խոզ՝ 100 հազար դրամ, խոճկոր՝ 400 հազար դրամ, ոչխար և այծ՝ 50 հազար դրամ, գառ՝ 40 հազար դրամ: Մեկ հատի համար՝ ձի՝ 350 հազար դրամ, ավանակ՝ 80 հազար դրամ, ճագար՝ 3000 դրամ, հավ՝ 2500 դրամ, բադ՝ 4000 դրամ, սագ 5000 դրամ, հնդկահավ՝ 7000 դրամ, մեղվափեթակ՝ 60 հազար դրամ, ծիածանափայլ իշխանի մայրական կազմ՝ մեկ հատը՝ 2400»,- ասաց նախարարը:
Պապոյանը նշեց նաև, որ համայնքային տնտեսությունների գրքերում չհաշվառված կենդանիների դեպքում փոխհատուցում տրվելու է գնահատված արժեքի 50 տոկոսի չափով, բացառությամբ խոշոր եղջերավոր կենդանիների ու ծիածանափայլ իշխանի մայրական կազմի:
«Այս դեպքում խոզը 100 հազարի փոխարեն կլինի 50 հազար դրամ, խոճկորը՝ 20 հազար դրամ, ու այսպես շարունակ: Ամեն տնամերձ հողամասի համար (անշարժ գույքի սեփականության վկայականի դեպքում) տրվելու է 150 հազար դրամ՝ միանվագ եղանակով: Գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա պտղատու ծառեր, հատապտղի թփեր մշակված լինելու ու ցանքեր իրականացնելու դեպքում անշարժ գույքի սեփականության իրավունքի փոխհատուցում տրվելու է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով: Գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա պտղատու ծառեր, հատապտղի թփեր մշակված լինելու ու ցանքեր իրականացնելու դեպքում փոխհատուցում տրվելու է գնահատված արժեքի 30 տոկոսի չափով»,- ասաց նա:
Պապոյանն ընդգծեց, որ աջակցություն ստանալու համար շահառուն մինչև սեպտեմբերի 6-ը պետք է դիմի համայնք՝ նշելով, թե կարգի ո՞ր կետի համապատասխան է համարվում տուժած և ներկայացնի կորստի մասին տեղեկատվություն:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
ՀՀ կառավարությունը շահագրգիռ է բարեկամ Վրաստանի հետ ռազմավարական համագործակցությամբ. Նիկոլ Փաշինյանը՝ Իրակլի Կոբախիձեին
Հուսանք՝ ամեն բան կգնա դրական զարգացման. Հովհաննիսյանը՝ մինչ COP29-ը խաղաղության պայմանագրի կնքման հավանականության մասին
«Տոյոտա»-ն բախվել է ծառերին, մի քանիսը կոտրել. վիրավորների թվում դերասան, նաև տիկտոկեր կա
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման դրական ընթացքը. Կոբախիձե
Ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակում. Փաշինյան
Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանում
Իրակլի Կոբախիձեի հետ առանձնազրույցից հետո քննարկումները շարունակեցինք ընդլայնված կազմով. Փաշինյան
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում դիմավորել է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
ԱԽ քարտուղարը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
3 ադրբեջանցու Չեչնիայում ձերբակալել և բռնի ուղարկել են ռազմական գոտի. Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին
Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը դժվար թե ունենա սահմանադրական խնդիր. Հովհաննիսյան
Սահմանամերձ Երասխում և Արարատում շարունակվում են մարզադպրոցների կառուցման աշխատանքները
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. կան վիրավորներ
Ոտքի վրա հանդիպումներ չեմ անում, թող զանգեն գրանցվեն․ Արշակյանը՝ Գալստանյանի հետ հնարավոր հանդիպման մասին
Մեռելոցին Սուտասան տերտերի ԱԺ այցելությունն ու ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպումը շատ խորհրդանշական է. Չախոյան
ՀՀ վարչապետը ժամանել է Թբիլիսի (լուսանկարներ)
Վազգեն Գալստանյանը չի բացահայտում՝ ինչ է խոսել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ
Ցրտելու է 8-13 աստիճանով, սպասվում են ինտենսիվ տեղումներ, որոշ հատվածներում՝ մառախուղ
Վրաերթի ենթարկված 37-ամյա կինը տեղում մահացել է, վարորդը՝ դիմել փախուստի
Առատ անձրևների հետևանքով հեղեղումներ են ոչ միայն Երևանում, այլև եվրոպական մի շարք երկրներում (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան
Ինչպիսին են Խոսրովի անտառում բնակվող «Կարմիր գրքում» գրանցված սպիտակագլուխ անգղերը
Բելգորոդը հայտնվել է գնդակոծության տակ. տուժել է 8 մարդ, գրանցվել են բազմաթիվ ավերածություններ (տեսանյութ)
Եվրոպայում ջրհեղեղների հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել, մի շարք երկրներում հեղեղումներ են (տեսանյութ)
Ոստիկանություն տարված տղամարդկանց մոտ հայտնաբերվել են լիցքավորված ատրճանակ, դանակ և արցունքաբեր գազաբալոն
Ադրբեջանն անհանգստացած է՝ ՀՀ կառավարությունը մեր անվտանգության մակարդակը բարձրացրել է մի քանի աստիճանով. Քոչարյան
Ուզում ենք ամրապնդել մեր պետականությունը, այս ճանապարհին Ֆրանսիայի աջակցությունը բարձր ենք գնահատում. վարչապետ
Հայազգի ռեժիսոր Սթիվ Զայիլյանը «Ռիփլի» ֆիլմի համար արժանացել է հեղինակավոր «Էմմի» մրցանակի
Սեպտեմբերի 16-ի դրությամբ էլեկտրամոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 876 հատ․ ՊԵԿ
Գուցել կլինի պաշտոնյաների փոփոխություն, սակայն հանձնառությունը կշարունակվի․ Ֆրանսիայի արտգործնախարարը՝ ՀՀ այցի մասին
Չեմ ուզում ևս մեկ անգամ արձանագրել որևէ տեղ աշխատանք, դրանից շատ կարճ ժամանակ հետո՝ քանդում. Տիգրան Ավինյան
Կանխվել է Դոնալդ Թրամփի դեմ հարձակումն ու ենթադրյալ մահափորձը. ինչ է հայտնի
Չնայած թշնամանքին, որով ՌԴ-ն ցանկանում է ճնշում գործադրել, Հայաստանը շարունակում է իր ուղին․ Ֆրանսիայի արտգործնախարար
Երևանում կրակել են երթուղային ավտոբուսի վրա
Նման հեղեղումներ Երևան քաղաքում ես չեմ հիշում, պետք է ադապտացվենք նոր իրավիճակին. Ավինյան
Անահիտ աստվածուհու արձանը բրիտանական թանգարանից բերվել է Հայաստան (տեսանյութ)
Ադրբեջանի պատասխանատվությունն է ցույց տալ, որ անկեղծորեն ցանկանում է հասնել խաղաղության նախքան COP29-ը․ Սեժուրնե
Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր տարածքը, բնակչությանը, Ֆրանսիայի հետ համագործակցությունը կշարունակվի. Սեժուրնե
Դեսպան Մակունցը Միչիգանի համալսարանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
© 2024 Հայկական ժամանակ