ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել Շառլ Ազնավուրին և Երվանդ Քոչարին նվիրված արծաթե հուշադրամներ

14/08/2024 schedule18:44

ՀՀ կենտրոնական բանկը 2024 թվականի օգոստոսի 15-ին շրջանառության մեջ է դնում «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» և «Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակ» արծաթե հուշադրամները:

Այս մասին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ (1924–2018 թթ.)՝ ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, կինոդերասան, գրող և հասարակական գործիչ:

Ծնվել է Փարիզում, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ գաղթականների ընտանիքում:

Մանկուց մեծ հետաքրքրություն է ունեցել արվեստի հանդեպ: Պրոֆեսիոնալ ստեղծագործական ուղին սկսել է 1940-ական թվականներին: Համընդհանուր ճանաչման է արժանացել 1956 թ.՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո:

Երաժշտական կարիերայի ընթացքում հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն՝ «Մամա», «Բոհեմ», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Նա», «Երկու կիթառ», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն, ձայնագրել է մոտ 1400 երգ տարբեր լեզուներով: Հայաստանին նվիրված երգերի շարքում են «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան», «Քնքուշ Հայաստան» երգերը:

Ազնավուրը նկարահանվել է 90-ից ավելի ֆիլմերում, հեղինակ է մի շարք գրքերի:

1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո հիմնել է «Ազնավուրը Հայաստանին» ասոցիացիան, 2016 թ. որդու՝ Նիկոլա Ազնավուրի հետ ստեղծել է «Ազնավուր» հիմնադրամը՝ կրթական, սոցիալական, մշակութային ծրագրեր իրականացնելու նպատակով։

Արժանացել է բազմաթիվ պետական բարձրագույն պարգևների և կոչումների, որոնց շարքում են Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանը (ասպետի, սպայի և կոմանդորի աստիճաններ), Հայաստանի ազգային հերոսի կոչումն ու Հայրենիքի շքանշանը: 2009 թ-ից եղել է Շվեյցարիայում ՀՀ դեսպանը և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Ազնավուրի ստեղծագործությունը բանաստեղծության, երաժշտության և դերասանական արվեստի ինքնատիպ միահյուսում է: Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ 200 միլիոն ձայնասկավառակ։

Ազնավուրի անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը, Գյումրիում կանգնեցված է նրա հուշարձանը (քանդակագործ՝ Ս. Պետրոսյան, ճարտարապետ՝ Ա. Թարխանյան, 2002 թ.):

Դիմերես՝ Շառլ Ազնավուրին շնորհված Հայրենիքի շքանշանը՝ հավերժության նշանի ֆոնին:

Դարձերես՝ Շառլ Ազնավուրի դիմապատկերը` հավերժության նշանի ֆոնին, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության դրոշների միաձուլվող պատկեր:

Դիմերես՝ Շառլ Ազնավուրին շնորհված Հայրենիքի շքանշանը՝ հավերժության նշանի ֆոնին:

Դարձերես՝ Շառլ Ազնավուրի դիմապատկերը` հավերժության նշանի ֆոնին, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության դրոշների միաձուլվող պատկեր:

Էսքիզների հեղինակ՝ Հարություն Սամուելյան:

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակին նվիրված հուշադրամ

ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ (Քոչարյան, 1899–1979 թթ.)՝ հայ մեծ նկարիչ-արձանագործ, տարածական (քառաչափ, կինետիկ) նկարչության հիմնադիր, ՀԽՍՀ (1965 թ.) և ԽՍՀՄ (1976 թ.) ժողովրդական նկարիչ:

1909–1919 թթ. սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, հաճախել նկարչության և քանդակի դպրոց, ուսանել Մոսկվայի Ազատ գեղարվեստական արվեստանոցներում:

Քոչարի վաղ շրջանի ստեղծագործություններն աչքի են ընկնում յուրօրինակությամբ և գույների նուրբ զգացողությամբ. «De Profundis » (1919 թ.), «Դեռահասը» (1919 թ.), «Իտալացի պոետը» (1922 թ.):

1922 թ. մեկնում է Կ. Պոլիս, Վենետիկ, այնուհետև՝ Փարիզ: 1923–1936 թթ. մասնակցում է բազմաթիվ ցուցադրությունների, ունենում չորս անհատական ցուցահանդես։ Փարիզում Քոչարը ստեղծում է տարածական նկարչությունը, ինչն Ավանգարդ արվեստի մեծագույն նվաճումներից է:

Քոչարը համարվում է ժամանակակից արվեստի այն ռահվիրաներից, որոնք վերափոխեցին արդի գեղանկարչության մասին պատկերացումները: Նա հայ արվեստ է բերում բարձրագույն պրոֆեսիոնալիզմ, նպաստում կարծրատիպերի, միօրինակության հաղթահարմանը՝ մեծ ներգործություն ունենալով հայ կերպարվեստի և գեղագիտական մտքի զարգացման վրա. ստեղծվում են «Պատերազմի արհավիրքը» գեղանկարը (1962 թ.), «Զվարթնոցի արծիվ» հուշակոթողը (1955 թ., ճարտարապետ՝ Ռ. Իսրայելյան), «Կիբեռնետիկայի մուսան» (1972 թ., ճարտարապետ՝ Հ. Քոչար), «Վարդան Մամիկոնյան» (1975 թ., ճարտարապետ՝ Ս. Քյուրքչյան) արձանները և համայն հայության խորհրդանիշ դարձած «Սասունցի Դավիթը» (1959 թ., ճարտարապետ՝ Մ. Մազմանյան):

Երևանում գործում է Երվանդ Քոչարի թանգարանը (1984 թ.), նրա անունով անվանակոչվել են փողոց Երևանում և Հրազդան քաղաքի արվեստի կենտրոնը:

Արվեստագետի գործերը ներկայացված են աշխարհի բազմաթիվ թանգարաններում, սակայն «Տարածական նկարչությունը» կարելի է տեսնել միայն Երվանդ Քոչարի թանգարանում և Փարիզի ժամանակակից արվեստի ազգային թանգարանում՝ Պոմպիդու կենտրոնում։

Դիմերես՝ Երվանդ Քոչարի «Մելինեի դիմանկարը» գեղանկարը (1930 թ.) և «Էրեբունի-Երևան» տարածանկարը (1968 թ.):
Դարձերես՝ Երվանդ Քոչարի դիմապատկերը, դրվագ «Պատերազմի արհավիրքը» կտավից (1962 թ.) և «Մելամաղձություն» քանդակը (1959 թ.):

Էսքիզների հեղինակ՝ Կարեն Մելիքյան:
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

ErvandKochar125_500.jpg (93 KB)

Տպել
532 դիտում

Հակոբ Արշակյանը մի քանի օր կկատարի ԱԺ նախագահի պարտականությունները

Քաղաքացին գերեզմանատան ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք է թողել (տեսանյութ)

Արարատի մարզի բոլոր համայնքներում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են

20 տարվա ազատազրկում. Թրամփի դեմ ենթադրյալ մահափորձի համար կասկածվողին մեղադրանք է առաջադրվել (լուսանկար)

Շարունակվում է Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների կիսաեզրափակիչ մրցաշարը. ովքեր են առաջատար

Բարձր գիտելիքներ ու կարողություններ ունեցողներն են կերտելու Հայաստանի ապագան. ԲՏԱ նախարարը՝ «Քվանտա»-ի շրջանավարտներին

Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան ավարտվել է (տեսանյութ)

Պետք է ուսումնասիրել Ուկրաինայում խաղաղ գործընթաց սկսելու հնարավորությունները. Օլաֆ Շոլց

Հայաստանի ձեռքբերումները՝ Ադրբեջանում անհանգստության պատճառ. ինչու է Բաքուն վախենում

Վթարային ջրանջատում Շիրակի մարզում. որ գյուղերում ջուր չի լինի

Խաչմերուկում բախվել են «Տոյոտա»-ն և «Սետրա» ավտոբուսը, որում մոտ 45 երեխա է եղել. մեքենայի ուղևորը հիվանդանոցում է

Դուք դժվարին ժամանակներին եղել եք Հայաստանի կողքին և շարունակում եք լինել. նախագահը՝ Թաթոսյանին և Թալին Յակուբյանին

Պաշտոնյայի մոտ «Մարիխուանա» է հայտնաբերվել. տղամարդը թմրամիջոցը ձեռք է բերել «Տելեգրամ»-ի միջոցով

Միջազգային փորձագետի հետ քննարկվել են ՆԳՆ կրթահամալիրի ձևավորման և կրթության բովանդակային վերափոխմանն առնչվող հարցերը

«Իմ Քայլը» հիմնադրամի մագիստրոսական ծրագրի 1-ին շրջանավարտները ստացան դիպլոմները. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Այն մարդիկ, որոնք հանդիպում են Գալստանյանին, թող պահանջեն՝ հագուստը հանի, տեսնենք՝ КГБ-ի աստղերը երևո՞ւմ են. Սուքիասյան

ԿԳՄՍ նախարարն ընդունել է «Ավետարան ըստ Փարաջանովի» վավերագրական ֆիլմի հովանավորներին

Ուր կտեղափոխվի Իրանի մայրաքաղաքը. ինչ տարբերակներ են դիտարկվում

Երևանի օդում փոշու պարունակությունը չափող 108 սարք է տեղադրվել. տվյալներն առցանց հասանելի են բոլորին (տեսանյութ)

Վերին Լարսի՝ Ռուսաստանի հետ սահմանի անցակետերը ժամանակավորապես կփակվեն

Զենքի լիցքավորման ժամանակ զինծառայողի արձակած անզգույշ կրակոցից այլ զինծառայող է վիրավորվել. հանգամանքները պարզվում են

Մեքենան բախվել է գազատար խողովակներին, կոտրել դրանք և գլխիվայր շրջվել. վիրավորին հատուկ տեխնիկայով են դուրս բերել

ԱՄՆ-ն բոլոր ջանքերը կգործադրի Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար. Բլինքենը զանգահարել է Ալիևին

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Օր առաջ պատրաստ ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրն այն տեքստով, որը համաձայնեցված է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև. Միրզոյան

Հնարավորություն ունեցանք տեսակետներ փոխանակել այն գործընթացների մասին, որոնք տարածաշրջանում են ընթանում. Իրակլի Կոբախիձե

ՀՀ կառավարությունը շարունակելու է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղությունը հնարավոր դարձնելու ուղղությամբ. Փաշինյան

Նոր հնարավորություններ Ամիօ բանկի հաճախորդների համար

ՀՀ-ն և Վրաստանը փոխադարձաբար հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը. հայտարարություններ

Իրապես հավատում եմ, որ ունենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու պատմական հնարավորություն. Փաշինյան

Կանխվել է ապօրինի փայտանյութի քողարկված տեղափոխումը. վարչական վարույթ է հարուցվել  

Փոխադրամիջոցի տեխվիճակից մինչև վարորդների փաստաթղթերի և առողջության ստուգում. կանխարգելիչ միջոցառումներ կանցկացվեն

ՀՀ կառավարությունը շահագրգիռ է բարեկամ Վրաստանի հետ ռազմավարական համագործակցությամբ. Նիկոլ Փաշինյանը՝ Իրակլի Կոբախիձեին

Հուսանք՝ ամեն բան կգնա դրական զարգացման. Հովհաննիսյանը՝ մինչ COP29-ը խաղաղության պայմանագրի կնքման հավանականության մասին

«Տոյոտա»-ն բախվել է ծառերին, մի քանիսը կոտրել. վիրավորների թվում դերասան, նաև տիկտոկեր կա

Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման դրական ընթացքը. Կոբախիձե

Ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակում. Փաշինյան

Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր

Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանում

Իրակլի Կոբախիձեի հետ առանձնազրույցից հետո քննարկումները շարունակեցինք ընդլայնված կազմով. Փաշինյան