Ադրբեջանը ցինիզմի հերթական դրսևորումով ներկայացրել է Երևանի «օրհներգը». «Գեղարդ» հիմնադրամի հայտարարությունը

14/08/2024 schedule16:26

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը դատապարտում և անթույլատրելի է համարում միջազգայնորեն ճանաչված պետության մայրաքաղաքի (Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի) մասին ադրբեջանական կամ թուրքական օրհներգի պատրաստումն ու տարածումը։ 

«Ալիևյան ռեժիմի նկրտումները Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ շարունակաբար աճում են։ Միջազգայնորեն ճանաչված անկախ պետության տարածքն Ադրբեջանի պատմական հողեր հռչակելուց զատ՝ Բաքվի քարոզչամեքենան ակտիվ աշխատում է նաև մշակույթի, այդ թվում՝ երաժշտագիտության ոլորտում։

Օրերս հրապարակվեց, իրենց կեղծ բնորոշմամբ, «Իրևանի թուրքական հանրապետության» պետական օրհներգը, որի բովանդակությունը Երևանը «օտար ձեռքերից ազատելու և հետ վերադարձնելու» մասին է։

Օրհներգի հեղինակն Ադրբեջանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ջավանշիր Գուլիևն է, ով, ինչպես ինքն է նշում, Իլհամ Ալիևի ֆավորիտն է և նախագահական վերջին ընտրություններում աջակցել է նրան։ «Օրհներգը» գրելու պատվեր Գուլիևը ստացել էր դեռևս 2021 թվականին։ 

Այստեղ ակնհայտ է «մեծ պատմաբան» Ալիևի նկրտումը՝ երաժշտագիտության ոլորտում ևս բարձունքներ նվաճելու և այդ բնագավառում նույնպես հավերժանալու։

Հատկանշական է, որ Ադրբեջանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքը, որտեղ հնչել է «ստեղծագործությունը», նախագծել է ազգությամբ հայ ճարտարապետ Նիկոլայ Բաևը, և այն ժամանակին պատկանել է Մայիլյան եղբայրներին»,- ասվում է Հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը դատապարտում է Ադրբեջանի վարած քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ և անթույլատրելի համարում միջազգայնորեն ճանաչված պետության մայրաքաղաքի մասին ադրբեջանական կամ թուրքական օրհներգի պատրաստումն ու տարածումը․ «Հերթական անգամ պաշտոնական Բաքուն իրականացնում է ադրբեջանական հասարակության «ուղեղների լվացում» և շարունակում հանրայնացնել ագրեսիվ, հակահայկական տրամադրությունները»։

Տպել
1648 դիտում

Հակոբ Արշակյանը մի քանի օր կկատարի ԱԺ նախագահի պարտականությունները

Քաղաքացին գերեզմանատան ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք է թողել (տեսանյութ)

Արարատի մարզի բոլոր համայնքներում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են

20 տարվա ազատազրկում. Թրամփի դեմ ենթադրյալ մահափորձի համար կասկածվողին մեղադրանք է առաջադրվել (լուսանկար)

Շարունակվում է Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների կիսաեզրափակիչ մրցաշարը. ովքեր են առաջատար

Բարձր գիտելիքներ ու կարողություններ ունեցողներն են կերտելու Հայաստանի ապագան. ԲՏԱ նախարարը՝ «Քվանտա»-ի շրջանավարտներին

Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան ավարտվել է (տեսանյութ)

Պետք է ուսումնասիրել Ուկրաինայում խաղաղ գործընթաց սկսելու հնարավորությունները. Օլաֆ Շոլց

Հայաստանի ձեռքբերումները՝ Ադրբեջանում անհանգստության պատճառ. ինչու է Բաքուն վախենում

Վթարային ջրանջատում Շիրակի մարզում. որ գյուղերում ջուր չի լինի

Խաչմերուկում բախվել են «Տոյոտա»-ն և «Սետրա» ավտոբուսը, որում մոտ 45 երեխա է եղել. մեքենայի ուղևորը հիվանդանոցում է

Դուք դժվարին ժամանակներին եղել եք Հայաստանի կողքին և շարունակում եք լինել. նախագահը՝ Թաթոսյանին և Թալին Յակուբյանին

Պաշտոնյայի մոտ «Մարիխուանա» է հայտնաբերվել. տղամարդը թմրամիջոցը ձեռք է բերել «Տելեգրամ»-ի միջոցով

Միջազգային փորձագետի հետ քննարկվել են ՆԳՆ կրթահամալիրի ձևավորման և կրթության բովանդակային վերափոխմանն առնչվող հարցերը

«Իմ Քայլը» հիմնադրամի մագիստրոսական ծրագրի 1-ին շրջանավարտները ստացան դիպլոմները. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Այն մարդիկ, որոնք հանդիպում են Գալստանյանին, թող պահանջեն՝ հագուստը հանի, տեսնենք՝ КГБ-ի աստղերը երևո՞ւմ են. Սուքիասյան

ԿԳՄՍ նախարարն ընդունել է «Ավետարան ըստ Փարաջանովի» վավերագրական ֆիլմի հովանավորներին

Ուր կտեղափոխվի Իրանի մայրաքաղաքը. ինչ տարբերակներ են դիտարկվում

Երևանի օդում փոշու պարունակությունը չափող 108 սարք է տեղադրվել. տվյալներն առցանց հասանելի են բոլորին (տեսանյութ)

Վերին Լարսի՝ Ռուսաստանի հետ սահմանի անցակետերը ժամանակավորապես կփակվեն

Զենքի լիցքավորման ժամանակ զինծառայողի արձակած անզգույշ կրակոցից այլ զինծառայող է վիրավորվել. հանգամանքները պարզվում են

Մեքենան բախվել է գազատար խողովակներին, կոտրել դրանք և գլխիվայր շրջվել. վիրավորին հատուկ տեխնիկայով են դուրս բերել

ԱՄՆ-ն բոլոր ջանքերը կգործադրի Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար. Բլինքենը զանգահարել է Ալիևին

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Օր առաջ պատրաստ ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրն այն տեքստով, որը համաձայնեցված է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև. Միրզոյան

Հնարավորություն ունեցանք տեսակետներ փոխանակել այն գործընթացների մասին, որոնք տարածաշրջանում են ընթանում. Իրակլի Կոբախիձե

ՀՀ կառավարությունը շարունակելու է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղությունը հնարավոր դարձնելու ուղղությամբ. Փաշինյան

Նոր հնարավորություններ Ամիօ բանկի հաճախորդների համար

ՀՀ-ն և Վրաստանը փոխադարձաբար հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը. հայտարարություններ

Իրապես հավատում եմ, որ ունենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու պատմական հնարավորություն. Փաշինյան

Կանխվել է ապօրինի փայտանյութի քողարկված տեղափոխումը. վարչական վարույթ է հարուցվել  

Փոխադրամիջոցի տեխվիճակից մինչև վարորդների փաստաթղթերի և առողջության ստուգում. կանխարգելիչ միջոցառումներ կանցկացվեն

ՀՀ կառավարությունը շահագրգիռ է բարեկամ Վրաստանի հետ ռազմավարական համագործակցությամբ. Նիկոլ Փաշինյանը՝ Իրակլի Կոբախիձեին

Հուսանք՝ ամեն բան կգնա դրական զարգացման. Հովհաննիսյանը՝ մինչ COP29-ը խաղաղության պայմանագրի կնքման հավանականության մասին

«Տոյոտա»-ն բախվել է ծառերին, մի քանիսը կոտրել. վիրավորների թվում դերասան, նաև տիկտոկեր կա

Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման դրական ընթացքը. Կոբախիձե

Ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակում. Փաշինյան

Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր

Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանում

Իրակլի Կոբախիձեի հետ առանձնազրույցից հետո քննարկումները շարունակեցինք ընդլայնված կազմով. Փաշինյան