Գեղարքունիքի մարզպետն այցելել է Երանոս գյուղ՝ ծանոթանալու երկրաշարժի հետևանքով պատճառված վնասներին

14/08/2024 schedule14:04

Օգոստոսի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ աշխատանքային այց է կատարել Երանոս գյուղ՝ տեղում ծանոթանալու 2024 թվականի օգոստոսի 12-ի գիշերվա ընթացքում գրանցված երկրաշարժի հետևանքով տնտեսություններին պատճառված վնասներին։

Այս մասին ասված է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի «Ֆեյսբուք»-ի էջում:

«Կարեն Սարգսյանին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ՔՀ և ԵԿ վարչության պետ Սասուն Սահակյանը, ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Գարիկ Հակոբյանը, Երանոսի վարչական ղեկավար Սաշա Բավեյանը։

Կարեն Սարգսյանն անձամբ այցելեց երկրաշարժից վնասված բնակարաններ, Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոց, աղետի պատճառած վնասների չափերը հստակեցնելու նպատակով լսեց համայնքապետարանի և ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության կողմից ստեղծված հանձնաժողովների ներկայացուցիչներին, Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Ադամիկ Փինաչյանին, տվեց համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ։

Այնուհետ Կարեն Սարգսյանը Մարտունու համայնքապետարանում նույն թեմայով խորհրդակցություն անցկացրեց համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի և բնակավայրերի վարչական ղեկավարների հետ՝ լսելով նրանց զեկուցումները ստացված ահազանգերի և համապատասխան ուսումնասիրությունների մասին։

Մեկօրյա ուսումնասիրությունների նախնական արդյունքներով՝ ահազանգերի մեծ մասը ստացվել է Երանոս բնակավայրից, որը մոտ է գտնվել երկրաշարժի էպիկենտրոնին։

Վնասներ են կրել նաև Վարդաձոր, Ձորագյուղ, Ծակքար, Վերին Գետաշեն Ծովասար, Զոլաքար, Լիճք բնակավայրերի որոշ տնտեսություններ։

Փլուզումները հիմնականում տեղի են ունեցել հողաշեն կառույցներում, իսկ ժամանակակից շինությունների ներսի կամ դրսի պատերին նկատվել են ճաքեր, ծեփաթափումներ։

Խորհրդակցության ավարտին մարզպետ Կարեն Սարգսյանը հանձնարարեց՝ ավելացնել գործող հանձնաժողովների անդամների թիվը՝ նրանցում ներգրավելով նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության մասնագետներին, որպեսզի սեղմ ժամկետներում ամբողջ ծավալով գույքագրվեն աղետի պատճառած վնասները, գնահատվեն դրանց չափերը, իսկ շինությունների հետագա փլուզման ռիսկայնության դեպքում ձեռնարկվեն համապատասխան միջոցներ»,- նշված է գրառման մեջ։

Ավելի վաղ ՆԳՆ-ն ներկայացրել էր Երանոս գյուղում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով արձանագրված վնասները:

Տպել
436 դիտում

Մեր պարտքն է ամեն կերպ աջակցել երիտասարդներին՝ օգնելով իրականություն դարձնել իրենց ձգտումները. Ալեն Սիմոնյան

Մահացել է բռնցքամատի ծանր քաշային կարգում ԽՍՀՄ չեմպիոն Խորեն Ինջյանը

«Ֆորդ»-ը վրաերթի է ենթարկել չթույլատրելի հատվածով անցած հետիոտնին, ով շպրտվել է հանդիպակաց գոտի և ընկել «Մազդա»-ի տակ

Պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ և Տալլին. Ալեն Սիմոնյանը կարգադրություններ է ստորագրել

Քարաթափում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

Քանի դեռ Ադրբեջանը իրեն տեղավորում է ռուսական հարթակում, Արևմուտքը Հայաստանին զինելու է. Լիլիթ Դալլաքյան

Ձերբակալվել են Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը, դպրոցներից մեկի տնօրենն ու տեղակալը

Հիմնադրվել է ՀՀ քննչական կոմիտեի պատմության թանգարանը

Թալինի 6 բնակավայրում խմելու ջրի ցանցերի հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում

Նոր Գեղիի խաչմերուկում բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Ֆորդ տրանզիտ»-ը. կա 7 վիրավոր

էքսկավատորը հանգստյան գոտու տարածքում կողաշրջվել, փոսն է ընկել. կա վիրավոր

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ու դրույթները մանիպուլացնելու փորձեր ենք տեսնում. Զախարովա

Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում. հասցեներ

Որպես անհետ կորած որոնվող երիտասարդը ներկայացել է ոստիկանություն

Նոր նշանակում ՀՀ քաղաքաշինության կոմիտեում. վարչապետը որոշում է ստորագրել

Կիրանցի պատը 3-րդ հանրապետության ամենամեծ հաջողությունն է. Նիկոլ Փաշինյան

Դեսպան Գուրգեն Արսենյանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինին

ՊՆ ռազմաբժշկական ծառայության պատվիրակությունն այցելել է Հունաստանի համապատասխան հաստատություններ

Տոյվո Կլաարը նշանակվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպան

Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ քաղաքական հարաբերությունների զարգացման մակարդակը

Ձեր խմբակցության նախկին անդամը ավտոմատով ՀՀ Ազգային ժողովում կոտորել է Հայաստանի վերնախավին․ վարչապետը՝ Խամոյանին

Բեռնատարը կողաշրջվել է, տեղի է ունեցել վառելիքի արտահոսք. կան տուժածներ

ՆԳՆ-ն տեղեկացված չի եղել. ինչպես է ապամոնտաժվել ՊԵԿ-ի նախկին շենքը (տեսանյութ)

Չենք կարող ոստիկանական պահակախմբեր տեղակայել և ասել՝ այս տարածք ոչ ոք չմտնի. վարչապետը՝ «Հրազդան Ջէկ»-ի դեպքի մասին

Վազգեն Գալստանյանը գնացել է Սերժ Սարգսյանի տուն

Ո՞վ պետք է իրականացնի Նոյեմբերի 9-ի կետով ճանապարհների անվտանգության վերահսկողությունը․ վարչապետը պարզաբանում է

Ձեր իմացած արդարադատությունը սկսվել և ավարտվել է զուգարաններում ու շքամուտքերում՝ պապլավոկը վկա. Չախոյանը՝ Քոչարյանին

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ վարորդը տեղում մահացել է

Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ․ Նիկոլ Փաշինյան

Թվային տարածքում կանանց հզորացումը կարևոր բաղադրիչ է. Աննա Հակոբյանի ելույթը ՇՀԿ կանանց համաժողովի բացման ժամանակ

Մեր ընկալումն այն չէ, որ մեր մեղքը բարդենք ուրիշի վրա, այլ հասկանանք՝ որտեղ է ճշմարտությունը. Փաշինյան

Դատախազը սուտ մատնություն կատարելու համար մեղադրվող անձի վերաբերյալ քրեական գործը հանձնել է դատարան

Դուք և ձեր խմբակցությունից բազմաթիվ մարդիկ դատական համակարգի վրա լծակները մինչև այսօր պահում են. վարչապետը՝ Քոչարյանին

Մարդիկ մտածել են՝ ընտրություններին ով 10 հազար դրամ տա՝ Աստված է․ ՀՀ վարչապետ

Բնություն կարձակվի «Դիլիջան» ազգային պարկում բուծված եղջերուների երկրորդ խումբը՝ 10 առանձնյակ (լուսանկար)

Ուղղաթիռով թռիչքի 2 տոմս` Ամիօ բանկի կողմից հայտարարված մրցույթում հաղթողների համար

Նախաբանը և վերնագիրը համաձայնեցված են․ ՀՀ վարչապետը մանրամասներ հայտնեց Խաղաղության պայմանագրի վերաբերյալ

«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ դպրոցներին հեծանիվներ են տրամադրվում

«ՀրազՋԷԿ» ընկերությունն իր տարածքում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ հայտարարություն է տարածել

Ընդդիմադիրները իրենց հիմնական նպատակն են դարձրել քաղաքային կառավարումը խափանելը և անընդհատ դիմում են բոյկոտի. Գալջյան