Սերժ Սարգսյանի եղբայրը և նրա ընտանիքի անդամները չեն ներկայացել դատախազություն․ որն է եղել պատճառը

13/08/2024 schedule20:48

Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանը, ու նրա ընտանիքի անդամները չեն ներկայացել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:

«Հայկական ժամանակ»-ին դատախազությունից հայտնեցին, որ Սարգսյանների ներկայացուցիչները կապ են հաստատել և տեղեկացրել, որ վերջիններս երկրում չեն գտնվում։

«Այդ անձինք դատախազություն կներկայանան օգոստոսի 20-ին»,- նշեցին դատախազությունից։

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանն ու նրա ընտանիքի անդամները օգոստոսի 13-ին հրավիրվել էին դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

Մասնավորապես՝ դատախազություն էին հրավիրվել Ալեքսանդր Սարգսյանը, նրա կինը՝ Ավրիգա Սարգսյանը, որդիները՝ Նարեկ և Հայկ Սարգսյանները, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված Սոնա Սարգսյանը:

Այս փուլում դատախազությունը տեղեկություններ չի փոխանցում, թե ի՞նչ գույք, կամ որքա՞ն դրամ է ենթակա բռնագանձման: Պատճառաբանությունն այն է, որ շահագրգիռ անձիք կարող են ներկայացնել ապացույցներ, որով հնարավոր է հիմնավորվի գույքի օրինականությունը:

Նշվում է, որ դատախազությունը բոլորին ծանուցել է, որ Սաշիկ Սարգսյանին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացվել, ինչի հիման վրա ընտանիքի անդամների անվամբ հաշվառված գույքը ևս բռնագանձման առարկա է:

Միաժամանակ, առաջարկվել է ներկայանալ ս/թ օգոստոսի 13-ին՝ ժամը 14:30-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնել նախապես:

2019 թվականին Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ։ Նա մեղադրվում էր առանձնապես խոշոր չափերի խարդախության համար։

Քրեական գործով մեղադրյալ Ալեքսանդր Սարգսյանն իր կամքով 9,506,000,000 (9 միլիարդ 506 միլիոն) ՀՀ դրամին համարժեք 19,600,000 (19 միլիոն 600 հազար) ԱՄՆ դոլար էր նվիրաբերել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակին։

Տպել
3200 դիտում

Հակոբ Արշակյանը մի քանի օր կկատարի ԱԺ նախագահի պարտականությունները

Քաղաքացին գերեզմանատան ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք է թողել (տեսանյութ)

Արարատի մարզի բոլոր համայնքներում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են

20 տարվա ազատազրկում. Թրամփի դեմ ենթադրյալ մահափորձի համար կասկածվողին մեղադրանք է առաջադրվել (լուսանկար)

Շարունակվում է Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների կիսաեզրափակիչ մրցաշարը. ովքեր են առաջատար

Բարձր գիտելիքներ ու կարողություններ ունեցողներն են կերտելու Հայաստանի ապագան. ԲՏԱ նախարարը՝ «Քվանտա»-ի շրջանավարտներին

Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան ավարտվել է (տեսանյութ)

Պետք է ուսումնասիրել Ուկրաինայում խաղաղ գործընթաց սկսելու հնարավորությունները. Օլաֆ Շոլց

Հայաստանի ձեռքբերումները՝ Ադրբեջանում անհանգստության պատճառ. ինչու է Բաքուն վախենում

Վթարային ջրանջատում Շիրակի մարզում. որ գյուղերում ջուր չի լինի

Խաչմերուկում բախվել են «Տոյոտա»-ն և «Սետրա» ավտոբուսը, որում մոտ 45 երեխա է եղել. մեքենայի ուղևորը հիվանդանոցում է

Դուք դժվարին ժամանակներին եղել եք Հայաստանի կողքին և շարունակում եք լինել. նախագահը՝ Թաթոսյանին և Թալին Յակուբյանին

Պաշտոնյայի մոտ «Մարիխուանա» է հայտնաբերվել. տղամարդը թմրամիջոցը ձեռք է բերել «Տելեգրամ»-ի միջոցով

Միջազգային փորձագետի հետ քննարկվել են ՆԳՆ կրթահամալիրի ձևավորման և կրթության բովանդակային վերափոխմանն առնչվող հարցերը

«Իմ Քայլը» հիմնադրամի մագիստրոսական ծրագրի 1-ին շրջանավարտները ստացան դիպլոմները. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Այն մարդիկ, որոնք հանդիպում են Գալստանյանին, թող պահանջեն՝ հագուստը հանի, տեսնենք՝ КГБ-ի աստղերը երևո՞ւմ են. Սուքիասյան

ԿԳՄՍ նախարարն ընդունել է «Ավետարան ըստ Փարաջանովի» վավերագրական ֆիլմի հովանավորներին

Ուր կտեղափոխվի Իրանի մայրաքաղաքը. ինչ տարբերակներ են դիտարկվում

Երևանի օդում փոշու պարունակությունը չափող 108 սարք է տեղադրվել. տվյալներն առցանց հասանելի են բոլորին (տեսանյութ)

Վերին Լարսի՝ Ռուսաստանի հետ սահմանի անցակետերը ժամանակավորապես կփակվեն

Զենքի լիցքավորման ժամանակ զինծառայողի արձակած անզգույշ կրակոցից այլ զինծառայող է վիրավորվել. հանգամանքները պարզվում են

Մեքենան բախվել է գազատար խողովակներին, կոտրել դրանք և գլխիվայր շրջվել. վիրավորին հատուկ տեխնիկայով են դուրս բերել

ԱՄՆ-ն բոլոր ջանքերը կգործադրի Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար. Բլինքենը զանգահարել է Ալիևին

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Օր առաջ պատրաստ ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրն այն տեքստով, որը համաձայնեցված է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև. Միրզոյան

Հնարավորություն ունեցանք տեսակետներ փոխանակել այն գործընթացների մասին, որոնք տարածաշրջանում են ընթանում. Իրակլի Կոբախիձե

ՀՀ կառավարությունը շարունակելու է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղությունը հնարավոր դարձնելու ուղղությամբ. Փաշինյան

Նոր հնարավորություններ Ամիօ բանկի հաճախորդների համար

ՀՀ-ն և Վրաստանը փոխադարձաբար հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը. հայտարարություններ

Իրապես հավատում եմ, որ ունենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու պատմական հնարավորություն. Փաշինյան

Կանխվել է ապօրինի փայտանյութի քողարկված տեղափոխումը. վարչական վարույթ է հարուցվել  

Փոխադրամիջոցի տեխվիճակից մինչև վարորդների փաստաթղթերի և առողջության ստուգում. կանխարգելիչ միջոցառումներ կանցկացվեն

ՀՀ կառավարությունը շահագրգիռ է բարեկամ Վրաստանի հետ ռազմավարական համագործակցությամբ. Նիկոլ Փաշինյանը՝ Իրակլի Կոբախիձեին

Հուսանք՝ ամեն բան կգնա դրական զարգացման. Հովհաննիսյանը՝ մինչ COP29-ը խաղաղության պայմանագրի կնքման հավանականության մասին

«Տոյոտա»-ն բախվել է ծառերին, մի քանիսը կոտրել. վիրավորների թվում դերասան, նաև տիկտոկեր կա

Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման դրական ընթացքը. Կոբախիձե

Ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակում. Փաշինյան

Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր

Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանում

Իրակլի Կոբախիձեի հետ առանձնազրույցից հետո քննարկումները շարունակեցինք ընդլայնված կազմով. Փաշինյան