Պուտինը բանակցություններ է վարում Պաղեստինի նախագահի հետ

13/08/2024 schedule18:10

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նովո Օգարևոյում բանակցություններ է վարում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ։

Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Բոլորին քաջ հայտնի է, որ Ռուսաստանն այսօր, ցավոք, պետք է պաշտպանի իր շահերը, իր մարդկանց պաշտպանի զենքը ձեռքին, բայց այն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, այն, ինչ կատարվում է Պաղեստինում, անշուշտ, աննկատ չի մնում մեր կողմից», - ասել է Պուտինը` բացելով հանդիպումը։

Նա նշել է, որ Մոսկվայում մեծ ցավով ու տագնապով են հետևում Գազայի հատվածում ծավալված հումանիտար աղետին և ամեն բան անում են պաղեստինյան ժողովրդին աջակցելու համար։ Ռուսաստանը Պաղեստին է ուղարկել շուրջ 700 տոննա բեռ․ «Առաջին հերթին, իհարկե, մենք անհանգստանում ենք քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների համար: ՄԱԿ-ի տվյալներով՝ դա արդեն 40 000 մարդ է, և դրանք հիմնականում կանայք ու երեխաներ են»:

Ինչպես հայտնել են Կրեմլում, հանդիպմանը նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության զարգացման հարցեր և Մերձավոր Արևելքի իրադրությունը՝ պաղեստինաիսրայելական հակամարտության ներկայիս սրման ու Գազայի հատվածում աննախադեպ հումանիտար աղետի լույսի ներքո։

Աբասն իր հերթին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է, որ մեկնում է Ռուսաստան՝ կարծիքներ փոխանակելու միջազգային վերջին իրադարձությունների շուրջ, համակարգելու դիրքորոշումները և ամրապնդելու երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև քննարկելու պաղեստինյան կարգավորման խաղաղ գործընթացը։

Ռուսական կողմից բանակցություններին մասնակցում են երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Աշխատանքի նախարարության ղեկավար Անտոն Կոտյակովը, Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և Պաղեստինի ազգային վարչակազմում Ռուսաստանի ներկայացուցիչ Գոչա Բուաչիձեն։

Պաղեստինյան պատվիրակության կազմում են քաղաքացիական գործերի նախարար Հուսեյն ալ Շեյխը, ընդհանուր հետախուզության  ծառայության ղեկավար Մաջեդ Ֆերեջը, Մոսկվայում դեսպան Աբդելհաֆիզ Նոֆալը և Պաղեստինի նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Մաջդի Խալդին։

Տպել
604 դիտում

Որքան թոշակառու կա ՀՀ-ում, որ տարիքից են այն ստանում, աշխատանքային ստաժը ինչպես է հաշվարկվում. մանրամասներ

Մեկնարկել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի այցը Հայաստան

Դեսպանատան մոտ հաստաբուն ծառն արմատից կոտրվել, ընկել է «Հոնդա»-ի վրա

ԱՄՆ ընտրությունները շատ բան կփոխեն. Թրամփը նոր հայտարարություն է արել ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ

«Նիվա»-ն վրաերթի է ենթարկել 3-ամյա երեխային. տղան հիվանդանոցում մահացել է

Եվրոպական մի շարք երկրներում լայնածավալ ջրհեղեղները շարունակվում են. Չեխիայում տարհանում է սկսվել

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը սրճել են աշնանային Երևանում

Մեքենան մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում․ 30-ամյա ուղևորը մահացել է, կա տուժած

Ռուսական լրատվամիջոցների դեմ ԱՄՆ-ի գործողություններն անպատասխան չեն մնա. Զախարովա

Կովկասյան ազնվացեղ ևս 10 եղջերու. բնություն է արձակվել երկրորդ և ամենամեծ խումբը

Լիբանանից շուրջ 40 հրթիռ է արձակվել. իսրայելական բանակը հայտարարություն է տարածել

Մասնակցեցինք Բերքի տոնին. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Գյուղական կյանքի և ավանդույթների 11-րդ փառատոն (լուսանկարներ)

Կառուցվող էլիտար շենքում աշխատանքի պահին Եգիպտոսի քաղաքացին ընկել, տեղում մահացել է

Նիկոլ Փաշինյանը Երևանում մեքենա է վարում. նա և Աննա Հակոբյանը ուղևորվել են՝ մասնակցելու Բերքի տոնին (տեսանյութ)

Պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի մակարոնի գործարանում, որին հաջորդել է հրդեհը. կան տուժածներ

Հրդեհ է բռնկվել «Լադա Պրիորա»-ում. տուժածները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն

Պատմական տիեզերական զբոսանքն ավարտվել է. Polaris Dawn-ի անձնակազմը վերադարձել է Երկիր

Հայաստանի ազգային հավաքականում նորամուտն է նշել Գոռ Մանվելյանը

Պատժամիջոցները ձախողված գործիքներ են, Արևմուտքը չի կարող դրանցով իր կամքը պարտադրել Իրանին

Իրանը հաստատել է նախագահի մասնակցությունը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Հայաստանի երեք մարզում ԲՏԱ նախարարության իրականացրած տեխնոլոգիական դասընթացներն ավարտվել են

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5, որոշ մարզերում՝ մինչև 7 աստիճանով. անձրև և ամպրոպ կլինի

20-ամյա Գեորգի Հարությունյանը տարիքային նոր ռեկորդ է սահմանել Հայատանի ազգային հավաքականում

Սեպտեմբերի 15-ը Ժողովրդավարության միջազգային օրն է. ինչ է այն ըստ ՀՀ քաղաքացիների (տեսանյութ)

ՊՆ ռազմական ակադեմիայի պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարություն և Սեն-Սիրի ռազմական ակադեմիա

Կրակոցներ Երևանի քաղաքապետարանի մոտ․ պարեկները մեքենաներ են վնասազերծել. կա վիրավոր

Հութիները լուսադեմին բալիստիկ հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Աշտարակի 5 բնակավայրի մի շարք փողոցներ գազաֆիկացվում են

Ռուսական «Միր» վճարային համակարգը ինտեգրվում է իրանական «Շետաբ»-ին. երբ այն կսկսի գործել

Երևանում և Արարատի մարզում գազ չի լինի. հասցեներ

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 15-ին

Լառնակա-Բրատիսլավա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Աթենքում

2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ն ևս բռնել է ժողովրդավարական բարեփոխումների ուղին. Ալեն Սիմոնյանի ուղերձը

Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը չորրորդ անընդմեջ հաղթանակն է տարել

Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մետր գլորվել ձորը. վարորդը մահացել է

Այսպիսին էր մեր 16-րդ հեծանվային լուսաբացը. վարչապետը տեսանյութ է հրապարակել