Երևան
21 °C
Ինչպես տեղեկացրել էինք՝ 2024 թվականի օգոստոսի 9-ին Վահրամաբերդ գյուղում տեղի էր ունեցել վիճաբանություն, որի հետևանքով կար մեկ սպանված և մեկ վիրավոր:
ՀՀ քննչական կոմիտեն դեպքի առթիվ հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ պարզվել են սպանության և սպանության փորձի հանգամանքները:
«Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և այլ վարութային մի շարք գործողություններ, որի արդյունքում պարզվել են դեպքի որոշ հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Վահրամաբերդ բնակավայրի բնակիչ Զ. Հ.-ն:
Նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2024 թվականի օգոստոսի 9-ին՝ ժամը 18:00-ից 20:35-ն ընկած ժամանակահատվածում, Ա.Թ.-ի և Զ.Հ.-ի միջև նախկինում տեղի ունեցած վիճաբանության կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով, վերջինս իր եղբայրների հետ մի կողմից, իսկ տուժողները և քննությամբ դեռևս չպարզված մի շարք անձինք մյուս կողմից, հանդիպել են Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Վահրամաբերդ բնակավայրի «Վահրամաբերդի ձոր» կոչվող տարածքում, որտեղ ծագած վիճաբանության ժամանակ Զ.Հ.-ն դեպքի վայրում գտնվող և իր կողմից շահագործվող «MERCEDES-BENZ» մակնիշի ավտոմեքենայից վերցրել է քննությամբ չպարզված ժամանակահատվածում ապօրինի ձեռք բերված, պահված ու դեպքի վայր փոխադրված հրազենը և գիտակցելով իր գործողությունների հնարավոր հետևանքները, Ա.Թ.-ին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, կրակել է վերջինիս կրծքավանդակի աջ կեսին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք:
Լ.Թ.-ն, տեսնելով կատարվածը, հայհոյանքներ հնչեցնելով մոտեցել է Զ.Հ.-ին, ինչից հետո Զ.Հ.-ն, Լ.Թ.-ին սպանելու ուղղակի դիտավորությամբ, կրակել է նրա ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածք, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված չի կարողացել ավարտին հասցնել հանցանքը, քանի որ միջամտել է Զ.Հ.-ի եղբայրը, ով նրա ձեռքից վերցրել է հրազենը, եղբորը նստեցրել մեքենան՝ այդ կերպ խոչընդոտելով վերջինիս կողմից իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելուն:
Որոշում է կայացվել դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալել Զ.Հ.-ին:
Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ Զ.Հ.-ն հատել է ՀՀ պետական սահմանը։
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ»,-մասնավորապես գրված է հայտարարության մեջ:
Արարատ Միրզոյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ոչ պաշտոնական մեկնարկը
Քեյթ Միդլթոնը կվերադառնա թագավորական պարտականությունների կատարմանը․ քաղցկեղից բուժումն ավարտվել է
Ավելի մեծ էկրաններ. Apple-ը ներկայացրել է iPhone 16 Pro-ն և 16 Pro Max-ը (տեսանյութ)
Բաքուն արձագանքել է Հայաստանի՝ Խաղաղության պայմանագիրն արդեն իսկ համաձայնեցված դրույթներով ստորագրելու առաջարկին
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
«Սխրագործության համար» մեդալ՝ հետմահու. տեղի է ունեցել կապիտան Հայրապետ Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունը
Դավիթ Բեկի փողոցի փլուզված հատվածը վերակառուցվում է. կուսումնասիրվեն Երևանի բոլոր կամրջային կառույցներն ու հանգույցները
Որսի ժամանակ ընկերներից մեկի հրացանը պատահաբար ձեռքից ընկել է, հնչել է կրակոց. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց
ԼՂ նախկին պաշտոնյաները ՀՀ-ում «5-րդ շարասյան» մասն են կազմում», Շահրամանյանը հատուկ առաքելությամբ է այստեղ. Ստեփանյան
Ինչպես է հայտնաբերվել ԱՄՆ-ում հայտնի գործարարի առևանգված կինը, ովքեր են ձերբակալված անձինք. ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել
Մերձավոր Արևելքը հայտնվել է տարածաշրջանային մեծ պատերազմի շեմին. Լավրով
Սասուն Բադասյանն ազատվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից
Մենք չենք ասում, որ այս իշխանությունն անպայման պետք է հեռանա, թող ապաշխարի ու մնա. Միքայել սրբազան
Աննա Հակոբյանը Շանդուն նահանգի և Վան Յույանի առաջարկը կփոխանցի հայ պաշտոնյաներին. հանդիպում Ցինդաո քաղաքում
Գնդակը գտնվում է Ադրբեջանի դաշտում. որ ուղղությամբ կգնա Բաքուն. վերլուծում է քաղաքագետ Հարություն Մկրտչյանը
Միրզոյանը Մարգարիտիս Սխինասին է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու Հայաստանի քայլերը
Ովքեր են եղել ԱԱԾ-ի կեղծ համազգեստով անձինք, որտեղ է հայտնաբերվել լողավազանից առևանգված ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կինը
Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը պետք է դիտարկել ԵՄ-ի՝ ՀՀ-ի հանդեպ հանձնառու վերաբերմունքի դրսևորում. Սխինաս
Ազդարարում ենք գործընթացի մեկնարկը, որի արդյունքում հնարավոր կլինի հասնել ԵՄ կողմից վիզաների ազատականացմանը. փոխվարչապետ
Կրկնակի բարձրացվել է փոխհատուցվող գումարի առավելագույն սահմանաչափը. պատահարի դեպքում վարորդները պետք է արագ կողմնորոշվեն
ԱԺ նախագահը Բետելի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Լյուքսեմբուրգը ջանքեր կներդնի հայ գերիներին վերադարձնելու հարցում
Երևանում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ են հայտնաբերել տեսուչները
Վարչապետն ու Քսավյե Բետելը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին վերաբերող հարցեր են քննարկել
Դեղերի ոչնչացմանը ներկա կլինի տեսչական մարմնի ներկայացուցիչը. գործընթացը կտեսաձայնագրվի
Հայաստանի հետ Աստանայում բանակցություններ անցկացնելու առաջարկն ընդունելի է Բաքվի համար. Ալիև
Պռոշյանում մեքենաներ են բախվել. կան վիրավորներ
Քննարկվում է Երևան-Լոս Անջելես և Երևան-Նյու Յորք ուղիղ չվերթեր սկսելու հարցը
Աննա Հակոբյանը նոր տեսանյութ է հրապարակել Չինաստանից
Մենք պատրաստ ենք րոպե առաջ սկսել ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքներով. Միրզոյան
Հայաստանը գնում է տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Լիտվայում եռակողմ հանդիպում է տեղի ունեցել
Սիմոնյանը Մուհամմադ Աբուդի հետ հանդիպմանը վերահաստատել է խաղաղության օրակարգին ՀՀ հավատարմությունը և հաստատակամությունը
Երևանը և Դուշանբեն կապված են ջերմ և բարեկամական հարաբերություններով. վարչապետը ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին
Երևանից մեկնելուց հետո 36 ժամ անց հասանք Ցինդաո․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Հայաստանը փաստացի ընդլայնում է օրակարգը Եվրամիության հետ. վարչապետն ընդունել է Սխինասի գլխավորած պատվիրակությանը
Զննության է ենթարկվել դեպքի վայր հանդիսացող բնակարանը. մանրամասներ Ղարամյանի նախկին փեսայի ինքնասպանության դեպքից
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 ոստիկանի սպանության, 4-ի նկատմամբ սպանության փորձ կատարած Մարգարյանի նկատմամբ
Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. քանի դեպք է հաստատվել վերջին մեկ շաբաթում
Ստեղծվել է կեղծ էջ. ինչ է զգուշացնում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 9-ին
Արմավիրի մարզի իր հյուրատանն ինքնասպանություն գործած տղամարդը Արշավիր Ղարամյանի նախկին փեսան է
© 2024 Հայկական ժամանակ