Երևան
26 °C
Հայաստանում էլեկտրամատակարարման անջատումների հետ կապված խնդիրը նորություն չէ․ վերջին շրջանում ավելի հաճախակի են դարձել բողոքները ՀԷՑ-ից, երբեմն լինում են դեպքեր, երբ մայրաքաղաքի այս կամ այն հատվածում առանց զգուշացումների և երկար ժամանակով լույս չի լինում։
Առհասարակ, գրեթե չկան օրեր, երբ չեն լինում Երևանում ու մարզերում պլանային անջատումների վերաբերյալ հաղորդագրություններ: Սրան գումարվում են նաև ոչ պլանային և վթարային անջատումները:
«Հայկական ժամանակ»-ն օրեր առաջ արձանագրել էր՝ էլեկտրաէներգիայի անջատումներով պայմանավորված՝ պարբերաբար արձանագրվում են լուսացույցների խափանման աշխատանքներ, դրանք երբեմն մի քանի ժամ չեն գործում՝ երթևեկությունն անելով կաթվածահար, ստեղծելով վթարային իրավիճակներ:
Այժմ պարզվում է, որ լույսերի անջատումների հարցը ավելի լայն շերտերի է անհանգստացնում ու դնում անհարմար իրավիճակների մեջ։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից ևս ահազանգում են էլեկտրաէներգիայի մատակարարման հաճախակի անջատումների մասին, ինչի պատճառով ընդհատվում են նաև թատրոնում կայանալիք ներկայացումները։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում թատրոնի շենքի շահագործման գծով տնօրենի տեղակալ Սուրեն Աղաբայանը ներկայացնում է՝ էլեկտրաէներգիայի անջատումների խնդիրը սկսվել է ամռան սկզբից։ Ցերեկային անջատումների ժամանակ տուժում են թատրոնի անձնակազմի փորձերը, երեկոյան ժամերին՝ չեղարկվում են ներկայացումները։
«Հանդիսատեսին չենք կարողանում բացատրել։ Ոմանք խնդիրը հասկանում են, ըմբռնումով են մոտենում, բայց որոշները՝ ոչ։ Պլանային անջատումների ժամանակ մենք նախապատրաստվում ենք, դիմում ենք անհրաժեշտ գործողությունների, որ որևէ վնաս չկրենք, բայց երբ անջատումները անկանխատեսելի են լինում, առանց զգուշացումների, ամեն ինչ տուժում է։ Հոսանքը գնում է, վերականգնումը տևում է մեկ ժամ, այդ ընթացքում պետք է տեխնիկաները նախկին վիճակի վերադարձնենք, ծրագրավորենք նորից, լուսային վահանակը կարգավորենք, ուստի երբեմն հանդիսատեսին սպասեցնում ենք 40 րոպե կամ մեկ ժամ, լինում է, որ ստիպված դուրս են գալիս թատրոնից»,- ասում է նա։
Հոսանքի անջատում եղել է նաև օգոստոսի 7-ին, երբ թատրոնում կայացել է Սանկտ Պետերբուրգից Հայաստան ժամանած բալետային հրավիրյալ խմբի ներակայացումը։ Ըստ թատրոնի փոխտնօրենի՝ ներկայացման սկսվելուց 15 րոպե հետո լույսերն անջատվել են, մեկ ժամից ավելի վերականգնել հնարավոր չի եղել, և ներկայացումը հանվել է, հանդիսատեսից ներողություն են խնդրել ու ճանապարհել տուն․
«Տուն ուղարկեցինք քաղաքացիներին, այլ բան անել չէինք կարող։ Առաջարկել ենք մյուս օրը գալ կամ տոմսերը հետ վերադարձնել։ Բալետի խումբը մեզ մոտ է օգոստոսի մեկից և մինչև օգոստոսի 18-ը ամենօրյա ներկայացումներով պետք է հանդես գա։ Մայիսին էլ ունեինք խումբ Անգլիայից հյուրախաղերով ժամանած, նույն վիճակում հայտնվեցինք, նորից մեկ ժամ սպասում էինք, որ վերականգնվեն լույսերը»,- նշում է Աղաբաբյանը։
Վերջինս նկատում է, որ նման դեպքերը վնաս են հասցնում թատրոնի հեղինակությանը։ Դժվար է արտերկրից ժամանած արտիստներին բացատրել, թե ինչ է կատարվում, ինչու հոսանք չկա։
«Բողոքներ, իհարկե, լինում են։ Արտիսիտներն ամբողջ օրը թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես պատրաստվում են, որ ելույթ ունենան, դուրս են գալիս բեմ, 10-15 րոպե հետո լույս չի լինում, ամեն ինչ ի չիք է դառնում։ Սթրեսային իրավիճակ է ստեղծվում, մենք էլ ենք նեղվածություն զգում մեր կողմից, որովհետև մեր դաշտում է խնդիրը։ Մարդիկ չեն կարողանում իրենց պլանային ելույթներն ունենալ։ Իսկ այդ ելույթների համար էլ պայմանագրեր են գործում մեծ գումարներով, որոնք մենք պարտավոր ենք վճարել։ Այսինքն՝ մենք էլ թե՛ ֆինանսական, թե՛ բարոյական վնասներ ենք կրում»,- նշում է նա։
Ըստ պատասխանատուի՝ թատրոնի հանդիսատեսը նույնպես հիասթափվում է, քանի որ երեկո է հատկացնում իր օրը թատրոնում անցկացնելու համար, բայց չի կարողանում և ելույթների փոխարեն ներողությունների շարան է ստանում։
Էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով նաև գույքային վնաս են կրում․ «Այս պահին դեռ վաղ է նշել արժեքը, թե որքան գույքային վնաս ունենք, հարցումների փուլում ենք, ամբողջ տեխնիկան արտասահմանյան արտադրության է։ Պետք է հասկանանք, թե վերականգնումը որքան կարժենա»։
Թատրոնը դիմել է նաև Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը, օգոստոսի 9-ին տեխնիկական հերթապահ խումբ է եկել, որ ուսումնասիրի խնդիրը:
«Այսօր անխափան էլեկտրամատակարարում ենք ունեցել։ Այսինքն՝ վթարից հետո անխափան լույս ունենք։ Պետք է ուսումնասիրություն կատարվի, որ մեզ պատասխան տան։ Եթե քաղաքում էլեկտրամատակարարումը նորմալ է լինում, նորմալ աշխատում ենք, եթե խնդիր կա, դա ազդում է նաև մեզ վրա»։
Թատրոնի շենքի շահագործման գծով տնօրենի տեղակալը ասում է՝ երկուշաբթի հանդիպում ունեն նաև ընկերության ներկայացուցիչների հետ։ Խնդիրը պետք է լուծում ստանա, համոզված են նրանք, քանի որ ՀԷՑ-ին նաև պահանջ են ներկայացնելու՝ ո՞վ է փոխհատուցելու վնասված գույքի համար։ Գալիք հանդիպումից հետո նաև պարզ կլինի՝ դիմո՞ւմ են իրավապահ մարմիններին, թե՝ ոչ։
Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունից էլ ի պատասխան ասում են, որ խնդիրը, ինչի մասին բարձրաձայնում է թատրոնը ու պահանջներ ներկայացնում, հենց թատրոնի խնդիրն է։ Ըստ ՀԷՑ-ի՝ ընդհատումները պայմանավորված են թատրոնին պատկանող էլեկտրատնտեսության թերություններով՝ տրանսֆորմատորները ենթակա են նորոգման, կարգի բերման, հնարավոր է նաև՝ փոխարինման:
«Հայկական ժամանակ»-ին ընկերությունից հարցի վերաբերյալ տվել են հետևյալ պատասխանը․
«Ընկերությունը վերջին շրջանում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կողմից մի քանի անգամ ահազանգ է ստացել այն մասին, որ թատրոնում պարբերաբար տեղի են ունենում հոսանքազրկումներ: Խնդիրը պարզելու նպատակով ընկերության անձնակազմը մի քանի անգամ ստուգայց է կատարել, ուսումնասիրել թատրոնի էլեկտրամատակարարման սխեման և պարզել, որ առկա է խնդիր թատրոնի ներքին էլեկտրատնտեսությունում: Մեր մասնագետները տվյալ հանգամանքը մանրակրկիտ բացատրել են թատրոնի համապատասխան աշխատակիցներին՝ ներկայացնելով անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն:
Ինչ վերաբերում է օգոստոսի 7-ին տեղի ունեցած բալետային ներկայացման ընթացքում արձանագրված էլեկտրամատակարարման ընդհատմանը, ապա ընկերության աշխատակիցները մեկ անգամ ևս այցելել են թատրոն և մեկ անգամ ևս արձանագրել խնդիրը: «ՀԷՑ» ՓԲԸ բաշխիչ ցանցի այդ հատվածում թերություններ չեն հայտնաբերվել»։
ՀԷՑ-ը նաև առաջարկում է թատրոնին տրամադրել լրացուցիչ մասնագիտական խորհրդատվություն, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ թատրոնին հնարավորինս աջակցելու համար:
Մերի Խաչատրյան
Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել
Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է
Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել
Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում
Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա
SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը
«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի
Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց
Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել
Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին
7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում
Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի
Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս
Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը
Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան
Բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-ն․ վերջինը հրդեհվել է, կա 3 վիրավոր
Ժնևում ներկայացվել է ՆԳՆ գործունեության երեխայակենտրոն բաղադրիչը. ՀՀ կառավարության ջանքերը բարձր են գնահատվել
Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 7-ին
Իրանի նախագահը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին
Հայաստանի և Լատվիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Հովտաշատում փայտե տնակ է այրվել
Վստահ եմ՝ ՀՀ-ի և Ուկրաինայի կառուցողական համագործակցության շարունակությունը կբերի նոր ձեռքբերումներ. Սիբիհան՝ Միրզոյանին
ԵԽ արդարադատության նախարարները Ուկրաինային առնչվող հռչակագիր են ընդունել. Հայաստանը չի միացել
Հնդկաստանից Գերմանիա մեկնած ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ժնևում ՀՀ պատվիրակությունը ներկայացրել է բռնի տեղահանված երեխաների իրավունքների ապահովման նպատակով իրականացվող քայլերը
Հայաստանի Մ-17 հավաքականն ընկերական խաղում զիջել է Լատվիայի ընտրանուն
Հրդեհ է բռնկվել Սոթքի դաշտերում. հրդեհաշիջմանը նաև զինծառայողներ են մասնակցել
Տեղի են ունեցել ՔՊ Շենգավիթ տարածքային կառույցի խորհրդի և նախաձեռնող խմբի նիստերը. արտաքին քաղաքական հարցեր են քննարկվել
Գևորգ Մանթաշյանը Ղազախստանում մասնակցել է UNESCAP-ի թվային ընդգրկման և վերափոխման թեմայով նախարարական խորհրդաժողովին
ԱԺ նախագահը նոր օգնական ունի
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին. Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել
«Դիմադրության» շարժման «սրբազան» շարունակությունը․ առաջիկա հավաքին իրական շահառուները դուրս կգա՞ն «փարդի հետևից»
Բարի գալուստ Հայաստան. Նիդերլանդների դեսպանությունը ողջունել է Մարիեկե Մոնրոյ-Վինթերին
Կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է. Գերմանիայում հանդիպել են Զելենսկին ու Շոլցը
Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկմանը
ՀՀ տարածքով անցնող կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելու գործառույթը վերապահված է Հայաստանին. վարչապետ (տեսանյութ)
© 2024 Հայկական ժամանակ