Երևան
26 °C
Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Jam.news-ին տված հարցազրույցում, խոսելով հայ-ադրբեջանական կարգավորման մասին, նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կլինեն հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս, և որ Բաքվի և նրանց միջև ուղիղ բանակցություններ կլինեն իրենց հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադրձել է Կլաարի հայտարարություններին:
«Ադրբեջանն այս առումով պարտավորություն ունի, որից, ինչպես ինձ է թվում, չի հրաժարվում»,- ասել է Կլաարը։ Կլարը մեկ անգամ ևս վերահաստատել է, որ «առաջնայինը ղարաբաղցի հայերի՝ իրենց նախնիների հայրենիք վերադարձին մղված աջակցությունն է, որը Ադրբեջանի պարտավորությունն է»։ Կլաարը խոսել է նաև այն մասին, որ գոյություն ունի Ադրբեջանի այլ մասերում, այդ թվում՝ Բաքվում նախկինում բնակված հայերի խնդիր ևս։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հայտարարությունը։ Այս հայտարարությունն իր կարևորությամբ շոշափում է երկու հիմնահարց՝ առաջինը Լեռնային Ղարաբաղի հայության վերադարձի անժխտելի անհրաժեշտությունը, որը իրապես Ադրբեջանի պարտավորությունն է, իսկ երկրորդը՝ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի տարածքում նախկինում բնակված և 1988-1992 թթ․ էթնիկ զտման ենթարկված հայության խնդիրն է, որը տասնամյակներ շարունակ չի ստացել միջազգային իրավաքաղաքական անհրաժեշտ գնահատական։
Թեև ժամանակագրորեն երկու խնդիրները միմյանցից անջատ են, դրանք տեղի են ունեցել տարբեր պայմաններում և հանգեցրել են տարբեր հետևանքների, սակայն պատմականորեն կազմում են միևնույն հակահայկականության երկու իրար հաջորդող փուլեր, որոնք հետապնդել են միևնույն նպատակը՝ հայազրկել հայկական բնակավայրերը և հայաբնակ, հայահոծ շրջանները, ջնջել տվյալ տարածքներում հայկականության բոլոր ապացույցները, էթնոցիդի ենթարկել հայկական մշակութային արեալը։
Կատարելապես միևնույն գործողություններն այսօր Ադրբեջանն իրականացնում է Լեռնային Ղարաբաղում։ Հետևապես Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների վերականգնման խնդրի մասին խոսելիս միջազգային հանրությունը, տարանջատելով երկու խնդիրներն, այնուհանդերձ պետք է հստակորեն տեսնի դրանցում առկա պատճառահետևանքային կապը, ադրբեջանական «տարբեր» վարչակարգերի նույնությունը, երբ խոսքը գնում է հայկականության ոչնչացման մասին։
Տոյվո Կլաարը և միջազգային հանրության մյուս հեղինակավոր ներկայացուցիչներ պետք է գիտակցեն, որ էթնիկ ռասիզմով տասնամյակներ շարունակ սնված հասարակությունը վերածվել է ահաբեկչածին զանգվածի, որը սպառնում է տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը»,- ասված է միության հաղորդագրության մեջ։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը նաև կոչ է արել Տոյվո Կլաարին իր հետագա գործունեության ընթացքում հաշվի առնել անցյալի հանցանքների նկատմամբ համապատասխան պատժի ու պատասխանատվության անհրաժեշտությունը և նպասել նման մեխանիզմների ստեղծմանը, համաշխարհային քաղաքական կամքի բյուրեղացմանը և երևույթների անաչառ մեկնաբանմանը։
Հիշեցնենք՝ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ ԵՄ-ն ակնկալում է, որ Ղարաբաղի հայերը Բաքվի հետ ուղիղ կբանակցեն հայրենի տարածաշրջան անվտանգ վերադարձի շուրջ:
Ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակում. Փաշինյան
Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռն հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանում
Իրակլի Կոբախիձեի հետ առանձնազրույցից հետո քննարկումները շարունակեցինք ընդլայնված կազմով. Փաշինյան
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում դիմավորել է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
ԱԽ քարտուղարը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
3 ադրբեջանցու Չեչնիայում ձերբակալել և բռնի ուղարկել են ռազմական գոտի. Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին
Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը դժվար թե ունենա սահմանադրական խնդիր. Հովհաննիսյան
Սահմանամերձ Երասխում և Արարատում շարունակվում են մարզադպրոցների կառուցման աշխատանքները
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. կան վիրավորներ
Ոտքի վրա հանդիպումներ չեմ անում, թող զանգեն գրանցվեն․ Արշակյանը՝ Գալստանյանի հետ հնարավոր հանդիպման մասին
Մեռելոցին Սուտասան տերտերի ԱԺ այցելությունն ու ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպումը շատ խորհրդանշական է. Չախոյան
ՀՀ վարչապետը ժամանել է Թբիլիսի (լուսանկարներ)
Վազգեն Գալստանյանը չի բացահայտում՝ ինչ է խոսել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ
Ցրտելու է 8-13 աստիճանով, սպասվում են ինտենսիվ տեղումներ, որոշ հատվածներում՝ մառախուղ
Վրաերթի ենթարկված 37-ամյա կինը տեղում մահացել է, վարորդը՝ դիմել փախուստի
Առատ անձրևների հետևանքով հեղեղումներ են ոչ միայն Երևանում, այլև եվրոպական մի շարք երկրներում (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան
Ինչպիսին են Խոսրովի անտառում բնակվող «Կարմիր գրքում» գրանցված սպիտակագլուխ անգղերը
Բելգորոդը հայտնվել է գնդակոծության տակ. տուժել է 8 մարդ, գրանցվել են բազմաթիվ ավերածություններ (տեսանյութ)
Եվրոպայում ջրհեղեղների հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել, մի շարք երկրներում հեղեղումներ են (տեսանյութ)
Ոստիկանություն տարված տղամարդկանց մոտ հայտնաբերվել են լիցքավորված ատրճանակ, դանակ և արցունքաբեր գազաբալոն
Ադրբեջանն անհանգստացած է՝ ՀՀ կառավարությունը մեր անվտանգության մակարդակը բարձրացրել է մի քանի աստիճանով. Քոչարյան
Ուզում ենք ամրապնդել մեր պետականությունը, այս ճանապարհին Ֆրանսիայի աջակցությունը բարձր ենք գնահատում. վարչապետ
Հայազգի ռեժիսոր Սթիվ Զայիլյանը «Ռիփլի» ֆիլմի համար արժանացել է հեղինակավոր «Էմմի» մրցանակի
Սեպտեմբերի 16-ի դրությամբ էլեկտրամոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 876 հատ․ ՊԵԿ
Գուցել կլինի պաշտոնյաների փոփոխություն, սակայն հանձնառությունը կշարունակվի․ Ֆրանսիայի արտգործնախարարը՝ ՀՀ այցի մասին
Չեմ ուզում ևս մեկ անգամ արձանագրել որևէ տեղ աշխատանք, դրանից շատ կարճ ժամանակ հետո՝ քանդում. Տիգրան Ավինյան
Կանխվել է Դոնալդ Թրամփի դեմ հարձակումն ու ենթադրյալ մահափորձը. ինչ է հայտնի
Չնայած թշնամանքին, որով ՌԴ-ն ցանկանում է ճնշում գործադրել, Հայաստանը շարունակում է իր ուղին․ Ֆրանսիայի արտգործնախարար
Երևանում կրակել են երթուղային ավտոբուսի վրա
Նման հեղեղումներ Երևան քաղաքում ես չեմ հիշում, պետք է ադապտացվենք նոր իրավիճակին. Ավինյան
Անահիտ աստվածուհու արձանը բրիտանական թանգարանից բերվել է Հայաստան (տեսանյութ)
Ադրբեջանի պատասխանատվությունն է ցույց տալ, որ անկեղծորեն ցանկանում է հասնել խաղաղության նախքան COP29-ը․ Սեժուրնե
Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր տարածքը, բնակչությանը, Ֆրանսիայի հետ համագործակցությունը կշարունակվի. Սեժուրնե
Դեսպան Մակունցը Միչիգանի համալսարանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի առանձնազրույցը
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտամիջյան հատվածում և շրջվել
Հայաստանի կանանց հավաքականը շախմատի համաշխարհային օլիմպիադայում տարել է հինգերորդ անընդմեջ հաղթանակը
© 2024 Հայկական ժամանակ