ՌԴ-ն փորձում է դիրքավորվել և Մերձավոր Արևելքում Իրանի ու Իսրայելի մասնակցությամբ լայնամասշտաբ բախում հրահրել. Մեհրաբյան

07/08/2024 schedule23:30

Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Թեման արդիական է մնում միջազգային մամուլի էջերում և օրակարգային՝ տարածաշրջանի երկրների համար:

«Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի բնորոշմամբ՝ լարվածությունը Մերձավոր Արևելքում ձևավորվել է անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին՝ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը, երբ ՀԱՄԱՍ-ը արյունալի հարձակում սկսեց Իսրայելի դեմ:

«Բացարձակապես ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքում որևէ մեկը շահագրգռված չէ էսկալացիայի մեջ, շահագրգիռ կողմերը դրսում են՝ տարածաշրջանից դուրս, և դա, իհարկե, առաջին հերթին Ռուսաստանն է, որովհետև դրանով իսկ, այո՛, լղոզվում է Ուկրաինայի վրա ՌԴ հարձակման թեման, այո՛, դրանով հարվածի տակ է դրվում Արևմուտքի և Հարավի համերաշխությունը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցում, իսկ մենք գիտենք, որ Ջիդայում այդ պայմանավորվածությունը արդեն իսկ կայացել էր մինչև հոկտեմբերի 7-ը, և այո՛, ՌԴ-ն փորձում է դիրքավորվել և հենց հիմա փորձում է Մերձավոր Արևելքում և՛ Իրանի, և՛ Իսրայելի մասնակցությամբ առավելագույնս լայնամասշտաբ բախում հրահրել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետը:

Մեկնաբանելով Reuters-ի՝ ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված, չճշտված այն տեղեկությունը, թե Վլադիմիր Պուտինն Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդին Շոյգուի միջոցով խնդրել է զուսպ արձագանքել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը և զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակիչների վրա հարձակումներից, Մեհրաբյանն ասում է, որ դա ընդամենը ծխածածկույթ է և պարզապես պրոպագանդա.

«ՌԴ-ն իրականում այդ բախման շահառուն է, ինչպես այն տեռորիստական խմբերը, որոնք գործում են Մերձավոր Արևելքում: ՌԴ-ին ձեռք է տալիս, որ այդ խմբերը կապվեն Իրանի հետ և վերջինս շարունակի մնալ մարգինալացված, որովհետև Իրանը իր նավթագազային հարստություններով ուղղակի ՌԴ կոնկուրենտն է, և հաշվի առնելով Իրանի ներկայիս խոցելի վիճակը, ռուսները փորձում են Իրանից համաձայնություն պոկել և դեպի Իրանի նավահանգիստներ Ռուսաստանի մուտքն ապահովել, ՌԴ-ն հիմա դա է ուզում: Նայե՛ք Շոյգուի պատվիրակության կազմը՝ բոլորը տրանսպորտային ենթակառուցվածքային պատասխանատուներ են, արտգործնախարարության որոշ ներկայացուցիչներ և այո՛, նրանք փորձում են դա անել Ադրբեջանի միջոցով, Շոյգուի այցը Բաքու նաև դրանով էր պայմանավորված»:

Ըստ Ռուբեն Մեհրաբյանի՝ ներկայիս իրավիճակը Մերձավոր Արևելքում պայթյունավտանգ է և ռիսկը՝ վերածվելու լայնամասշտաբ պատերազմի, շատ մեծ է:

Մեկնաբանելով մեկ այլ ոչ պաշտոնական տեղեկատվություն, ըստ որի՝ Իրանը ՌԴ-ից խնդրել է հակաօդային պաշտպանության միջոցներ, և հարցին՝ թե ՌԴ-ն պատրա՞ստ է Իրանին զինել, քաղաքագետը պատասխանում է, որ ՌԴ-ն շատ կուզենար դա անել և կանի այնքան, որքան հնարավոր է. «Բայց պետք է հասկանալ, որ ՌԴ-ի հնարավորությունները էապես սահմանափակվել են և դրա վկայությունն է Կուրսկի մարզում տիրող «բառդակը», որը տեսնում ենք լրահոսում»:

Անդրադառնալով ոչ պակաս կարևոր հարցին, թե ինչպե՞ս կարող է իսրայելա-իրանական հակամարտությունը ազդել մեր տարածաշրջանի և, մասնավորապես, Հայաստանի վրա, և արդյո՞ք կարող է Ադրբեջանը օգտվել «խառը» իրավիճակից և նոր գործողություններ սկսել մեր դեմ, Մեհրաբյանը նկատում է, որ այդ հետևանքները տարածաշրջանի և Հայաստանի համար կախված են նրանից, թե որքանով թույլ կտրվի Ադրբեջանին Մերձավոր Արևելքում հնարավոր բախումն օգտագործել որպես հնարավորություն իր ծավալապաշտական նկրտումների համար:

«Հայաստանը բոլոր դեպքերում ունի ընդամենը երեք անելիք՝ զինվել, ռուսներին այստեղից վռնդել, և ռազմավարական մակարդակի հասցնել հարաբերությունները Արևմուտքի հետ:

Դա էապես մեծացնում է մեր շանսերը, էապես զսպում Ադրբեջանի ախորժակը և բարձրացնում քաղաքական գինը ՀՀ-ի դեմ ագրեսիայի դեպքում»,- եզրափակեց Մեհրաբյանը:

Տպել
2146 դիտում

Ըմբես ախորժակով կներկայացնեք, ինչխոր իսկականից տեսել եք տեսքը․ 75 մլն դրամով Գյումրին նոր տոնածառ և զարդարանքներ կունենա

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ է քննարկվել

Գնել Սանոսյանը վերահաստատել է Սև ծովի հատակով անցնող մալուխի ծրագրին միանալու Հայաստանի ցանկությունը

«Հրազդան ՋԷԿ»-ի տարածքում ապօրինի շահագործված օբյեկտին 2 անգամ բացասական եզրակացություն է տրվել․ ՔՏՀԱ տեսչական մարմին

Եկեղեցին Աջապահյանի շուրթերով կարծես փորձ է անում մաքրել իր անունը, այդ թվում՝ հեռու մնալ Վազգեն Գալստանյանից. Մեհրաբյան

Աննա Հակոբյանը Հայաստան է հրավիրել Չինաստանի Պետական խորհրդական Շեն Յիցինին (տեսանյութ)

Կրակել են Թուրքիայի բազկամարտի չեմպիոնի վրա․ հանցագործը փախուստի է դիմել

Գազ չի լինի Արագածոտնի և Կոտայքի մարզերում․ հասցեներ

«Սև աղբյուր» սարում հայտնաբերվել է քաղաքացու դի՝ կախված վիճակում

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

Ալիևը և Ադրբեջանը պատային իրավիճակում են, ԿՈՊ 29-ը պայմանավորվածության դիմաց են նրան տվել. Առաքելյան

«ՀրազՋԷԿ»-ի չգործող ձուլարանում տեղի ունեցած ողբերգական հետևանքով պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բաքուն պարտավորություն չունի ազատ արձակել ԼՂ-ի ապօրինի գերեվարված նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը․ Հաջիզադե

Վերահաստատում եմ ՀՀ առաջարկն Ադրբեջանին․ վարչապետը՝ Խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստի ստորագրման մասին

Մեկնարկել է ապագա պարեկների ամփոփիչ պետական ատեստավորումը․ քննություն է հանձնել 306 սովորող

Աննա Հակոբյանը Չինաստանում հանդիպել է ՉԺՀ պետական խորհրդականի հետ

«Այն ամենը, ինչ պետք է իմանալ». «Ապրելու երկիր»-ը բոյկոտել է Արևաշատում մանկապարտեզի բացման հարցը

Արարատ Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը տարածաշրջանային բնույթի հարցեր են քննարկել

Քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հեռանկարները

Մանրամասներ «ՀրազՋԷԿ»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին

Պայթյունը տեղի է ունեցել «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում, հայտնի է մահացածի ինքնությունը․ մանրամասներ

Պայթյուն Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում. կա զոհ և 6 վիրավոր

Աննա Հակոբյանն այցելել է Ցինդաո քաղաքում գտնվող Չինագիտության համաշխարհային կենտրոն

Կարևոր է Իրաքի հետ արդարադատության ոլորտում համագործակցության զարգացումը․ վարչապետն ընդունել է Ջասիմ Մուհամմադ Աբուդին

Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչությունը նոր ղեկավար ունի

Բոլորդ տեսել եք չէ՞, որ «Ֆեստիվառը» եղել է․ Գյումրու ավագանին մերժեց փառատոնի աջակցման համար գումարի տրամադրման նախագիծը

Հայտնի է` երբ ՍԴ-ն կքննի ՀՀ-ի Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հարցը

Ութ ամիս տևած մշակումից հետո հաստատվել է Երևանի նոր գլխավոր հատակագծի նախագիծը

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Ինքը ցանկանում էր, որ իրեն հեռացնեն․ Գրիգորյանը՝ Երիցյանին ավագանու անդամի մանդատից զրկելու մասին

Հայաստանն ու Թուրքիան կարող են լուծել բոլոր խնդիրները և կարգավորել հարաբերությունները. Ռուբինյանը հայտնել է՝ ինչպես

Նախաճաշում էլ եմ, բայց դա կապ չունի․ Գրիգորյանը՝ ինքնագլորով երթևեկելու և տրանսպորտի խնդիրները չտեսնելու մասին

ԿԳՄՍ նախարարը պարզաբանել է՝ ինչու պատրաստ չէ 10-րդ դասարանի «Պատմություն» առարկայի դասագիրքը

ԼՂ վերնախավին ասում էինք՝ գնացեք Սոֆիա, ՀՅԴ-ականները փոխեցին նախագահին ու ԼՂ ներկայացուցչին ուղարկեցին Եվլախ. պատգամավոր

Հայաստանը և Եվրոպական միությունը մեկնարկում են մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը

ՀՀ-ն պատրաստ է Նախիջևանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցային կապ տրամադրել, բայց ոչ բոլորն են հակված օգտվել դրանից. վարչապետ

Ջերմաստիճանը 5-6 աստիճանով կնվազի, այնուհետև կրկին կբարձրանա. սպասվում են տեղումներ

Տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը

Աննա Հակոբյանը Ցինդաոյում այցելել է Չինագիտության համաշխարհային կենտրոն, հետևել երեխաների ելույթներին (տեսանյութ)

Շոյգուն պատմել է Թուրքիայի առաջարկի մասին, որին Պուտինը համաձայնել է