Երևան
25 °C
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ արդեն 8 տարի է, ինչ ՀՀ-ում նորածինների ամենատարածված անունները Դավիթն ու Նարեն են։
2023 թվականին 747 Նարե է ծնվել (2022–ին՝ 319), 1251 Դավիթ (2022–ին` 590)։
Տղա նորածինների անունների վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղում Նարեկ անունն է (906), երրորդ տեղում` Հայկը (602), 4–րդում՝ Մարկը (570)։
Աղջիկների անունների երկրորդ հորիզոնականում Արփին է (616 նորածին), երրորդ տեղում` Մարիան (522), 4–րդում` Լյուսին (401)։
Տղաների ցանկի առաջին տասնյակում ներառված են նաև Տիգրան, Արեգ, Մոնթե, Միքայել, Ռոբերտ, Լեո անունները, իսկ աղջիկների առաջին տասնյակում` Մանե, Մարի, Եվա, Լուսե, Անգելինա, Աննա անունները։
Յուրաքանչյուր ցանկում 50 անուն է ներառված, որոնց վերջին 5 հորիզոնականներում տղաների դեպքում հայտնվել են Նոյը, Հենրին, Ադամը, Ալբերտը, Վահանը, Համլետը, աղջիկների դեպքում էլ՝ Նարինեն, Սոֆյան, Անուշը, Վիկտորյան, Արմինեն, Մոնիկան։
Ազգագրագետ Կարինե Բազեյանի խոսքով՝ մեր հասարակության շրջանում նորածինների անուններն ընտրելու վերաբերյալ տարբեր մոտեցումներ ու ավանդույթներ կան։ Վերջինս շեշտում է՝ նախկինում երեխան ծնվում էր ու մայրն իրավունք չուներ իր երեխայի անունը որոշելու, նույնիսկ հայրը չէր խառնվում անվան ընտրության հարցում, տատիկն ու պապիկն էին որոշում, թե ինչ պետք է լինի իրենց թոռնիկի անունը: Հիմա այդ ավանդական բարքերը աստիճանաբար վերանում են։
«Մինչև ԽՍՀՄ տարիներն այդպես էր․ տատիկ-պապիկներն էին որոշում նորածինների անունները։ Սովորաբար երեխաներին հենց այդպես էլ անվանում էին՝ ի պատիվ տան մեծերի կամ ազգականների։ Հատկապես նախախորհրդային շրջանում, եթե երեխան ծնվում էր որևէ տոնի միջակայքում, սրբի անուն էին տալիս, դրա համար տարածված էին նաև աստվածանչյան անունները։ Հիմա մեզ մոտ նաև ազգանուններն ունեն քրիստոնեական հիմք՝ Սարգսյան, Կարապետյան, Պողոսյան։ Հետո սկսվեցին մշակութային փոխառնչությունները, որոնց արդյունքում մենք վերցնում էինք մշակութային մի շարք տարրեր, այդ թվում՝ լեզվական, որոնց մեջ մտնում են նաև անունները»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։
Ազգագրագետի խոսքով՝ վաղ տարիներին տարածված էին նաև օտար՝ արաբական, թուրքական ծագում ունեցող անունները, բյուզանդական ծագմամբ անվանումները:
«19-րդ դարի կեսերից, երբ ժողովրդի մոտ ազգային զարթոնք սկսվեց, տարածվեցին նաև ազգային թեմաններով անունները, նախընտրելի դարձան հայկական պատմական հերոսների, առասպելաբանության մեջ առկա մարդկանց անունները։ Մենք ունենք նաև Նապոլեոններ, Վաշինգտոններ։ Այսինքն՝ պատմաազգարգրական տարբեր շրջաններում ՀՀ յուրաքանչյուր տարածաշրջանին բնորոշ անուններ են եղել, իսկ կոմունիստական գաղափարախոսության ազդեցությամբ կային բազմաթիվ հորինված անուններ՝ Կիմ, Լեմվեր, Ռեմա. սրանք բոլորը հապավումներ էին, որոնք դրվում էին որպես անուններ»։
Վերջինս շեշտում է՝ հիմա երիտասադրությունը շեշտը դրել է հայկական անունների վրա, քանի որ ուզում է ավելի ընդգծել իր ազգային ինքնությունը։ Ըստ նրա՝ երիտասարդները փորձում են գտնել իրենց արմատները, վեր հանել ազգայինն ու դա արտահայտել անուններով։ Նրա խոսքով՝ վիճակագրական տվյալները դա են ցույց տալիս, որ երիտասարդությունը արտահայտում է իր վերաբերմունքը ազգայինի հանդեպ։ Սա, ըստ մասնագետի, նշանակում է, որ մենք ունենք ազգայինը կրող երիտասարդներ։
Բազեյանի դիտարկմամբ՝ անունների ընտրությունը նաեւ գալիս է մարդու գրագիտության աստիճանից, միջավայրից, որում նա ապրում է։ Ասում է՝ հաճախ է լինում, որ մարդիկ ֆիլմից են տպավորվում ու ցանկանում այդ հերոսի անունով իրենց երեխային կոչել կամ գիրք են կարդում, գրքի հերոսի անունն են դնում։
Նա նաև մեկ այլ ավանդույթ է պատմում, որն ընդունված է եղել վաղ շրջանում։
«Երեխան ծնվում էր, մեկ շաբաթվա ընթացքում անպայման մկրտում էին ու անուն տալիս։ Դա պարտադիր էր, քանի որ այդ շրջանում մահացության վաղ ռիսկի մտավախություն էլ կար։ Բացի դրանից, երբ երեխան մկրտված չէր, չէին թողնում հուղարկավորել։ Մկրտության ժամանակ եթե տան մեծերը որոշած անուն չունեին, քահանան էր դնում, ու ստացվում էին քրիստոնեական անուններ։ Հասարակությունը նաև մտածում է՝ եթե երեխային մահացած կամ ողջ անձի անունով կնքեցիր, ապա կունենա նույն ճակատագիրը, ինչ անվան տերը։ Ճիշտ է, անունը խոսում է բնավորության մասին, բայց երեխան նմանվում է, օրինակ, տատիկին, գենետիկայի շնորհիվ։ Նաև մի բան կա․ եթե երեխան կրում էր տատիկի կամ պապիկի անունը, ընդունելի չէր նկատողություն անել, որովհետև, օրինակ, ասում ես՝ «Աստղիկ, աչքդ կհանեմ», բայց սկեսուրիդ անունն էլ է Աստղիկ»։
Վերջինս նաեւ նկատում է՝ երիտասարդությունն այսօր ավելի առաջադեմ է եւ շատերը չեն էլ ցանկանում իրենց երեխային կոչել տատիկի կամ պապիկի անունով, ինչը նախկինում շատ տարածված էր:
Դավիթ անունը ծագումով եբրայական է, նշանակում է «գեղեցկատեսիլ», «սիրելի»։ Բայց կասկած չկա, որ այն ամենահայկականն է թեկուզ այն բանի համար, որ հայոց դյուցազներգության գլխավոր հերոսի անունն է։ Հայերիս համար Սասունցի Դավթի կերպարը ոգեշնչող է, քրիստոնյա շատ ազգեր էլ ունեն այս անունը, անցել է նաև արաբներին, բայց Դավիթ անվան հայկական ընկալումը դրանից չի փոխվել։
Նարեկ անվան հայկականությունն ակնհայտ է։ Այն համեմատաբար նոր անձնանուն է, ծագել է Գրիգոր Նարեկացու հանճարեղ ստեղծագործության՝ «Մատյան ողբերգության» աղոթամատյանի կարճ՝ Նարեկ անվանումից (Նարեկ անունով գյուղ կար, հայտնի է Նարեկավանքը):
Տիգրանը հայոց հզոր արքայից արքայի անունն է, Հայկը՝ մեր ազգի անվանադիր նախահոր, Արեգը հազարամյակների պատմություն ունի. հայոց դիցաբանության հնագույն աստվածներից մեկի անունն է։
Մարկ և Ալեքս անունները մեզանում նորաձև են, ծագել են հին հունական Մարկոս և Ալեքսանդր անուններից:
Նարե, Արփի և Մանե անունների կողքին տեղ են զբաղեցնում Անգելինան, որը հայկական որևէ հիմք չունի։ Եբրայական ծագում ունեցող Եվա անվան կողքին հայտնվել է Էվան: Մարիան և Մարին անվանացանկում առաջ են անցել ավանդական Մարիամից, որը եբրայական ծագում ունի։
Մերի Խաչատրյան
ԼՂ-ի վրա հարձակման նպատակը եղել է ՀՀ-ն որպես պետություն ոչնչացնելը և բռնակցելը միութենական որևէ կառույցի. Սիմոնյան
Գեղամ Նազարյանի հեղինակած նախագիծը չի ընդգրկվել ԱԺ նիստերի օրակարգում
Արայիկ Հարությունյանը ինձ ասել էր՝ «կարող է մի օր արթնանաք, տեսնեք՝ ես չկամ»․ Սիմոնյան
ԱԺ բակում այսուհետ սրճարան կգործի
Մեծացել է կենսաթոշակի և նպաստի անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը. քանի քաղաքացի է օգտվում ծրագրից
Երևանում ամեն մի փոքր պատահարից երթևեկությունը կաթվածահար է լինում, խնդիրը մեր դաշտում է․ Ավինյան
Լավ է չեք ասում՝ Շահրամանյանը մատերով խաչ էր արել. լուրջ չէ 120 հազար ԼՂ բնակչի տեղահանել, ասել՝ վավեր չէ. Հովհաննիսյան
«Հայաստանում հաց, Հայաստանում կաց» կարգախոսը կարող է լինել ժողովրդի և պետական պատկերացումները միավորող բանաձև. վարչապետ
Երևանում ապամոնտաժվել է 2516 գովազդ
Սեպտեմբերի 9-ից դեկտեմբերի 31-ը 0 տոկոս ներմուծման մաքսատուրքով կարող է ձևակերպվել դեռևս 1115 էլեկտրոմոբիլ. մանրամասներ
Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» գագաթնաժողովի բացմանը
Հայաստանի Հանրապետության կոչը սեփական քաղաքացիներին՝ «Այստեղ հաց, այստեղ կաց». վարչապետ
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Արմենուհի Ղազարյանը երդվեց և ընդունեց մանդատը
Ուկրաինայի ԱԳՆ-ն հետ է կանչել Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին. պատճառը՝ «դիվանագիտական մտքի բացակայություն»
Բնակավայրի խնդիրների ռեյտինգավորումը կնպաստի դրանց արդյունավետ լուծմանը. Նիկոլ Փաշինյանը դիմել է քաղաքացիներին
Աննա Հակոբյանը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության Կանանց ֆորումին (տեսանյութ)
Բելառուսն ուժեղացրել է սահմանային անվտանգությունն ու պաշտպանությունը երկրի հարավում
Խոշոր ավտովթար Երևան-Արմավիր ճանապարհին․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Գավառում հրդեհվել է մեծ քանակությամբ անասնակեր. կրակի դեմ պայքարել են 4 ժամ
Մահացել է КВН-ի ղեկավար և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը
Դպրոցում քարոզչություն չպետք է անել. քաղաքական զսպվածություն չցուցաբերող տնօրենները սանկցիաների կենթարկվե՞ն
Իմ ամենամեծ ուսուցիչը նորին մեծություն երաժշտությունն է. այսօր Օհան Դուրյանի ծննդյան օրն է
Լոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Արծաթե մեդալով՝ Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան. Արթուր Ալեքսանյանը կպայքարի հանուն արդարության
Համագործակցության հեռանկարներ բիոէներգետիկայի ոլորտում․ Պապոյանն այցելել է լատվիական EggEnergy ընկերություն
Պուտինը կհետևի ՌԴ զինված ուժերի զորավարժություններին
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել
Ռուսական անօդաչու թռչող սարքերը հատել են Ռումինիայի օդային տարածքը. ՆԱՏՕ-ն արձագանքել է
Բախվել է 3 ավտոմեքենա. կա տուժած
Մեկնարկում է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը. ԱԳՆ-ն իրազեկել է՝ ինչպես հետևել ընթացքին
Հաջիևը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության հետախուզական գործակալության ներկայացուցչի հետ
ՀՀ տարածքում ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Իրանի նախագահն առաջին արտասահմանյան այցը կկատարի Իրաք
ՀՀ-ում Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
«Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծմանն ուղղված Ռուսաստանի մղումը «դանակով հարված է թիկունքից»․ իրանցի պատգամավոր
Մեկնարկում է թատերահամերգային կազմակերպությունների 2024-2025 թատերաշրջանի բացումը
Սևանա լճում շարունակվում են Երևանի 43-ամյա բնակչի մարմնի որոնումները. սպանության հատկանիշներով հարուցվել է վարույթ
Սուրեն Պապիկյանը մեկնել է Կորեայի Հանրապետություն
Երկրաշարժ՝ Ադրբեջանի տարածքում
Մեկ ոստիկանի սպանության, ևս 4-ի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար կասկածվող անձը տվել է խոստովանական ցուցմունքներ
© 2024 Հայկական ժամանակ