Եթե ռումբը պայթի՝ Իրանը և Իսրայելը բախվեն, կործանարար հետևանքներ կլինեն Մերձավոր Արևելքի և Կովկասի համար. փորձագետ

06/08/2024 schedule22:00

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի համոզմամբ՝ գտնվում ենք մի շրջափուլում, երբ առավել քան մոտ է Իսրայել-Իրան ուղիղ բախումը, և չի բացառվում անգամ՝ ցամաքային բախումը:

«Իրանը աշխարհի այն եզակի պետություններից է, որն ունի, այսպես կոչված, արբանյակային զինված ուժեր, որոնց մեջ են մտնում Մերձավոր Սրևելքում տեղակայված մի շարք խմբավորումներ, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ը: Այն փաստը, որ Իսրայելը հարված է հասցնում այն ուժերին, որոնք գտնվում են Իրանի ուղիղ վերահսկողության տակ, խոսում է այն մասին, որ այդ բախումն արդեն սկսվել է, սակայն կարծում եմ՝ իրավիճակը դուրս է եկել միջնորդավորված բախումներից և պետք է լինի ուղիղ բախում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Հովհաննիսյանը:  

Ըստ նրա՝ կարմիր գիծը հատված է, պատերազմի հավանականությունը շատ բարձր է՝ հաշվի առնելով նաև կուլիսային զարգացումները: Իսկ թե ինչ մասշտաբի բախման մասին է խոսքը, փորձագետի կարծիքով, հենց այս փուլում այդ առումով բանակցություններ են գնում 2 ուղղությամբ՝ ՌԴ-ի ներկայացուցիչների կողմից Իրանում և միաժամանակ ԱՄՆ-ի կողմից՝ Իսրայելում:

«Կարծում եմ՝ դա կապված է նաև նրա հետ, թե Իրանի հարևան պետությունները ինչ դիրքորոշում կունենան: Տվյալ դեպքում ամենախնդրահարույց պետությունը Ադրբեջանն է և պետք է հասկանալ՝ Ադրբեջանը Իսրայելին կտրամադրի՞ ցամաքային տարածքներ Իրանի դեմ գործողություններ իրականացնելու համար, հենց դրանից են կախված նաև բախման մասշտաբները: Այնուամենայնիվ, եթե Իսրայելին չհաջողվի Իրանի հարևան պետություններից մեկի հետ «լեզու գտնել» և իրականացնել ցամաքային գործողություններ, ապա մնում են միայն օդային գործողությունները, իսկ դրանք, չեմ կարծում, որ կլինեն լայնամասշտաբ և որոշիչ»,- նշում է Կարեն Հովհաննիսյանը:

Հարցին, թե Ադրբեջանի կողմից ԼՂ գրավյալ տարածքները կարո՞ղ են օգտագործվել Իսրայելի կողմից՝ Իրանի դեմ գործողությունների առումով, ռազմական փորձագետը նշում է, որ այդ սցենարը կյանքի իրավունք կարող է ունենալ:

«Ըստ փորձագիտական դաշտի և վերլուծությունների, ակնհայտ է, որ 2020 թվականից հետո գրավյալ տարածքներում Իսրայելը որոշ չափով ներկայացվածություն ունի: Իրանի նախագահի ուղղաթիռի կործանումից հետո ինձ համար առնվազն պարզ է, որ այդ ահաբեկչական գործողությունները հենց Ադրբեջանի  գրավյալ տարածքներում տեղակայված Իսրայելի հատուկ ուժերն են իրականացրել, և, ընդհանրապես, Իսրայելի ակտիվացումը կապված է հենց Արցախի գրավյալ տարածքների հաշվին՝ Իրանի հետ ցամաքային գործողություններ սկսելու մտադրությամբ»,- նշում է նա:

Կարեն Հովհաննիսյանի համոզմամբ՝ պատերազմը որոշակի առումով ձեռնտու է Թուրքիային, որովհետև Իրանի թուլացումը, ընդհանրապես Իրան-Իսրայել հարաբերությունների վատթարացումը, բխում է հենց Թուրքիայի շահերից:

«Նաև ԱՄՆ-ին է որոշակի առումով ձեռնտու, որովհետև կարծես Իսրայելի միջոցով վերջինս փորձում է ավելի հզորացնել ամերիկյան ազդեցությունը և այն «չհնազանդվող» պետությանը՝ Իրանին, ինչ-որ չափով հնազանդեցնել»:

Դիտարկմանը, թե Թուրքիան և Ադրբեջանը Իրան-Իսրայել պատերազմի դեպքում կարո՞ղ են օգտվել իրավիճակից և նոր ճակատ բացել ՀՀ-ում, Հովհաննիսյանն արձագանքում է, որ երկու երկիրն էլ անընդհատ օգտվել են «խառը» վիճակներից, ինչպես եղավ 2020 թվականին՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների ֆոնին:

«Դրա մասին այսօր մեծ ակնկալիքով են խոսում ադրբեջանական հատկապես ծայրահեղ ազգայնական վերլուծաբանները, փորձագետները, մեդիադաշտը, որ ա՛յ, եթե սկսվի Իսրայել-Իրան հակամարտությունը, պետք է պատմական պահը բաց չթողնեն, իհարկե, ակնարկելով նաև Հայաստանի վրա հարձակում՝ կորզելու այն, ինչ հարկավոր է, ինչու չէ, նաև Իրանից կորզելու այն, ինչի մասին 2020 թվականից հետո անընդհատ բարձրաձայնում են թե՛ Ալիևը, թե ՛ Ալիևի մերձավոր շրջապատը»,- ասում է փորձագետը:

Հովհաննիսյանը ևս մեկ անգամ նշում է՝ եթե այդ ռումբը պայթի՝ Իրանը և Իսրայելը բախվեն, ապա դա տարածաշրջանում կործանարար հետևանք է ունենալու, որովհետև խառնվելու են Մերձավոր Արևելքի, Հարավային Կովկասի գրեթե բոլոր պետությունները:

«Կարծում եմ, որ այս շրջանում գոնե, երբ կա հայ-ադրբեջանական հակամարտություն, կան Մերձավոր Արևելքի բազմաշերտ հակամարտությունները, տարածաշրջանի երկրների համար ձեռնտու չէ այդ բախումը: Շատերը պնդում էին, որ ռուս-ուկրաինական պատերազմը կարող է հանգեցնել 3-ր համաշխարհային պատերազմի, ես ի սկզբանե ասել եմ, որ ռուս-ուկրաինականի դեպքում՝ ոչ, բայց Իսրայել-Իրան բախման դեպքում դա չի բացառվում»,- եզրափակում է քաղաքագետը:

Տպել
3481 դիտում

Աննա Հակոբյանը մասնակցել և ելույթ է ունեցել Շանհայի Համագործակցության Կազմակերպության կանանց Ֆորումի բացմանը (տեսանյութ)

Երևանում այս տարի կփոխարինվի 500 վերելակ (տեսանյութ)

Կյանքից հեռացել է Ֆելիքս Բախչինյանը

Աշխարհի 60 երկրի 150 երիտասարդ պատգամավոր կհավաքվի Հայաստանում

Ազգականների կողմից իբրև վթարի ենթարկվելու խաբեությամբ 1 օրում շորթվել է ավելի քան 16.700 դոլար. ՆԳՆ-ն զգուշացնում է

Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ կլինեն

Նարեկ Մկրտչյանն ու Պետեր Սիյարտոն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի

Փոխադարձ մեղադրանքներ, վիրավորանքներ, թեժ մթնոլորտ. Քամալա Հարրիսն ու Դոնալդ Թրամփն առաջին անգամ բանավիճել են

Վարչապետը հեծանվային զբոսանք է իրականացրել Երևանում

Կյանքից հեռացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ Էդուարդ Խարազյանը

BMW-ն հետ է կանչում 1,5 մլն ավտոմեքենա

Սելենա Գոմեսը խոստովանել է, որ չի կարող երեխա ունենալ

Սկսել ենք Թուրքիայի հետ երկխոսություն, պայմանավորվել ենք դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել․ Միրզոյան

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան

Իսկապես խաչմերուկի վրա ենք և պետք է ընտրություն կատարենք, մենք՝ Հայաստանում, ընտրել ենք խաղաղության օրակարգը․ Միրզոյան

Ըմբես ախորժակով կներկայացնեք, ինչխոր իսկականից տեսել եք տեսքը․ 75 մլն դրամով Գյումրին նոր տոնածառ և զարդարանքներ կունենա

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ է քննարկվել

Գնել Սանոսյանը վերահաստատել է Սև ծովի հատակով անցնող մալուխի ծրագրին միանալու Հայաստանի ցանկությունը

«Հրազդան ՋԷԿ»-ի տարածքում ապօրինի շահագործված օբյեկտին 2 անգամ բացասական եզրակացություն է տրվել․ ՔՏՀԱ տեսչական մարմին

Եկեղեցին Աջապահյանի շուրթերով կարծես փորձ է անում մաքրել իր անունը, այդ թվում՝ հեռու մնալ Վազգեն Գալստանյանից. Մեհրաբյան

Աննա Հակոբյանը Հայաստան է հրավիրել Չինաստանի Պետական խորհրդական Շեն Յիցինին (տեսանյութ)

Կրակել են Թուրքիայի բազկամարտի չեմպիոնի վրա․ հանցագործը փախուստի է դիմել

Գազ չի լինի Արագածոտնի և Կոտայքի մարզերում․ հասցեներ

«Սև աղբյուր» սարում հայտնաբերվել է քաղաքացու դի՝ կախված վիճակում

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

Ալիևը և Ադրբեջանը պատային իրավիճակում են, ԿՈՊ 29-ը պայմանավորվածության դիմաց են նրան տվել. Առաքելյան

«ՀրազՋԷԿ»-ի չգործող ձուլարանում տեղի ունեցած ողբերգական հետևանքով պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բաքուն պարտավորություն չունի ազատ արձակել ԼՂ-ի ապօրինի գերեվարված նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը․ Հաջիզադե

Վերահաստատում եմ ՀՀ առաջարկն Ադրբեջանին․ վարչապետը՝ Խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստի ստորագրման մասին

Մեկնարկել է ապագա պարեկների ամփոփիչ պետական ատեստավորումը․ քննություն է հանձնել 306 սովորող

Աննա Հակոբյանը Չինաստանում հանդիպել է ՉԺՀ պետական խորհրդականի հետ

«Այն ամենը, ինչ պետք է իմանալ». «Ապրելու երկիր»-ը բոյկոտել է Արևաշատում մանկապարտեզի բացման հարցը

Արարատ Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը տարածաշրջանային բնույթի հարցեր են քննարկել

Քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հեռանկարները

Մանրամասներ «ՀրազՋԷԿ»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին

Պայթյունը տեղի է ունեցել «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում, հայտնի է մահացածի ինքնությունը․ մանրամասներ

Պայթյուն Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում. կա զոհ և 6 վիրավոր

Աննա Հակոբյանն այցելել է Ցինդաո քաղաքում գտնվող Չինագիտության համաշխարհային կենտրոն

Կարևոր է Իրաքի հետ արդարադատության ոլորտում համագործակցության զարգացումը․ վարչապետն ընդունել է Ջասիմ Մուհամմադ Աբուդին

Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչությունը նոր ղեկավար ունի