Պարզվել է Երևանի Կիևյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանության մասնակիցներից 2-ի ինքնությունը․ նրանք կձերբակալվեն

05/08/2024 schedule16:40

Պարզվել են 2024 թվականի հուլիսի 29-ին Երևանի Կիևյան փողոցում տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի մի շարք էական հանգամանքներ, այդ թվում՝ խուլիգանության մասնակիցներից երկուսի ինքնությունը:

ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների, Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական ակտիվ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ 2024 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Կիևյան փողոցի շենքերից մեկի բակային տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել Ե․Գ․-ի և ինքնությունը դեռևս չպարզված մի խումբ կողմնակիցների և Ռ․Ու․-ի ու նրա ինքնությունը դեռևս չպարզված կողմնակիցների միջև։

Այդ ընթացքում Ե․Գ․-ն և Ռ․Ու․-ն, իրենց անձի կարծեցյալ առավելությունը հասարակության մյուս անդամների նկատմամբ ցուցադրելու նպատակով, խախտելով մարդկային համակեցության կանոնները, հասարակության նկատմամբ իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, քննությամբ դեռևս չպարզված հիշյալ անձանց հետ, միմյանց գործողությունները լրացնելով, հայհոյանքներ հնչեցնելով, ապօրինի կերպով ձեռք բերված, իրենց մոտ պահվող հրազենով անկանոն կրակոցներ են արձակել, որի հետևանքով անհանգստության և տագնապի զգացողություն է առաջացել տվյալ տարածքի հարակից շենքի բնակիչների և պատահական անցորդների մոտ։

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում Կիևյան փողոցի շենքերից մեկի շքամուտքի մոտ հայտնաբերվել է 2 կրակված պարկուճ, 1 գնդակ, ինչպես նաև «Subaru» մակնիշի ավտոմեքենա՝ հետևի ձախ անվաթևի վրա կրակոցի արդյունքում առաջացած անցք: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ե․Գ․-ի և Ռ․Ու․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (Խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի,սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը )։ Որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալներին դատարան ներկայացնելու հիմքով ձերբակալելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է։

Տպել
728 դիտում

ԼՂ պաշտոնյա այլևս գոյություն չունի. Ալեն Սիմոնյանն առաջարկեց լուծարել ՀՀ-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովը

ԼՂ-ի վրա հարձակման նպատակը եղել է ՀՀ-ն որպես պետություն ոչնչացնելը և բռնակցելը միութենական որևէ կառույցի. Սիմոնյան

Գեղամ Նազարյանի հեղինակած նախագիծը չի ընդգրկվել ԱԺ նիստերի օրակարգում

Արայիկ Հարությունյանը ինձ ասել էր՝ «կարող է մի օր արթնանաք, տեսնեք՝ ես չկամ»․ Սիմոնյան

ԱԺ բակում այսուհետ սրճարան կգործի

Մեծացել է կենսաթոշակի և նպաստի անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը. քանի քաղաքացի է օգտվում ծրագրից

Երևանում ամեն մի փոքր պատահարից երթևեկությունը կաթվածահար է լինում, խնդիրը մեր դաշտում է․ Ավինյան

Լավ է չեք ասում՝ Շահրամանյանը մատերով խաչ էր արել. լուրջ չէ 120 հազար ԼՂ բնակչի տեղահանել, ասել՝ վավեր չէ. Հովհաննիսյան

«Հայաստանում հաց, Հայաստանում կաց» կարգախոսը կարող է լինել ժողովրդի և պետական պատկերացումները միավորող բանաձև. վարչապետ

Երևանում ապամոնտաժվել է 2516 գովազդ

Սեպտեմբերի 9-ից դեկտեմբերի 31-ը 0 տոկոս ներմուծման մաքսատուրքով կարող է ձևակերպվել դեռևս 1115 էլեկտրոմոբիլ. մանրամասներ

Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» գագաթնաժողովի բացմանը

Հայաստանի Հանրապետության կոչը սեփական քաղաքացիներին՝ «Այստեղ հաց, այստեղ կաց». վարչապետ

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Արմենուհի Ղազարյանը երդվեց և ընդունեց մանդատը

Ուկրաինայի ԱԳՆ-ն հետ է կանչել Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին. պատճառը՝ «դիվանագիտական մտքի բացակայություն»

Բնակավայրի խնդիրների ռեյտինգավորումը կնպաստի դրանց արդյունավետ լուծմանը. Նիկոլ Փաշինյանը դիմել է քաղաքացիներին

Աննա Հակոբյանը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության Կանանց ֆորումին (տեսանյութ)

Բելառուսն ուժեղացրել է սահմանային անվտանգությունն ու պաշտպանությունը երկրի հարավում

Խոշոր ավտովթար Երևան-Արմավիր ճանապարհին․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Գավառում հրդեհվել է մեծ քանակությամբ անասնակեր. կրակի դեմ պայքարել են 4 ժամ

Մահացել է КВН-ի ղեկավար և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը

Դպրոցում քարոզչություն չպետք է անել. քաղաքական զսպվածություն չցուցաբերող տնօրենները սանկցիաների կենթարկվե՞ն

Իմ ամենամեծ ուսուցիչը նորին մեծություն երաժշտությունն է. այսօր Օհան Դուրյանի ծննդյան օրն է

Լոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինի

Արծաթե մեդալով՝ Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան. Արթուր Ալեքսանյանը կպայքարի հանուն արդարության

Համագործակցության հեռանկարներ բիոէներգետիկայի ոլորտում․ Պապոյանն այցելել է լատվիական EggEnergy ընկերություն

Պուտինը կհետևի ՌԴ զինված ուժերի զորավարժություններին

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել

Ռուսական անօդաչու թռչող սարքերը հատել են Ռումինիայի օդային տարածքը. ՆԱՏՕ-ն արձագանքել է

Բախվել է 3 ավտոմեքենա. կա տուժած

Մեկնարկում է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը. ԱԳՆ-ն իրազեկել է՝ ինչպես հետևել ընթացքին

Հաջիևը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության հետախուզական գործակալության ներկայացուցչի հետ

ՀՀ տարածքում ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Իրանի նախագահն առաջին արտասահմանյան այցը կկատարի Իրաք

ՀՀ-ում Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

«Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծմանն ուղղված Ռուսաստանի մղումը «դանակով հարված է թիկունքից»․ իրանցի պատգամավոր

Մեկնարկում է թատերահամերգային կազմակերպությունների 2024-2025 թատերաշրջանի բացումը

Սևանա լճում շարունակվում են Երևանի 43-ամյա բնակչի մարմնի որոնումները. սպանության հատկանիշներով հարուցվել է վարույթ

Սուրեն Պապիկյանը մեկնել է Կորեայի Հանրապետություն

Երկրաշարժ՝ Ադրբեջանի տարածքում