«Չաղ Ռուստամ»-ին հայտնաբերել են Պռոշյանում, «Ֆազ»-ի սպանության անմիջական կատարողները լքել են Հայաստանը. նոր մանրամասներ

05/08/2024 schedule12:13

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հրապարակել է քրեական հեղինակություն «Ֆազ»-ի աղմկահարույց սպանության՝ մինչ այս պահը հայտնի բոլոր դրվագները:

Հաղորդագրությունն առանց խմբագրման ներկայացնում ենք ստորև.

«Հունիս 11-ին՝ ժամը 23:17–ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ստացվեց հաղորդում. ահազանգել էին, որ Երևանի Էստոնական փողոցում կրակում են: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց նշված հասցե: Ժամանեցին նաև պարեկներ, դատախազության, քննչական կոմիտեի ու ոստիկանության աշխատակիցներ, շտապօգնության խմբեր:

Ժամը 23:53–ին հաղորդում ստացվեց «Արմենիա» բժշկական կենտրոնից. հրազենային վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխվել երկու տղամարդ: Մոտ 20 րոպե անց ստացվեց ևս մեկ հաղորդում. տղամարդկանցից մեկը՝ ենթամշակույթի մակարդակում «Ֆազ» մականվամբ հայտնի 43-ամյա Սերգեյ Գրիգորյանը, գիտակցության չգալով՝ մահացել էր:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին միմյանց բախված «Լանդ Կրաուզեր», «Տոյոտա Քեմրի», «Օպել Աստրա» և «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենաներ:

«Լանդ Կրաուզերի» վրա կային կրակոցի, իսկ սրահում՝ արնանման հետքեր: «Օպել Աստրայի» բեռնախցիկի հատվածում ու դեպքի վայրում հայտնաբերվեցին «ոստիկանություն» գրառմամբ բաճկոն, հեռադիտակ, բենզինով տարաներ, ինքնաձիգի լիցքավորված փամփշտատուփ, ռադիոկապի երկու միջոց, տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ ու փամփուշտներ:

Հաշվի առնելով դեպքի առանձնահատկությունները՝ նախաքննության հետագա իրականացումը փոխանցվեց Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը։ Հանցագործության բացահայտմանը լծվեցին նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներ:

Առաջին իսկ պահից իրավապահներն ունեին մի քանի վարկած, որոնցից մեկը` հիմնավոր: «Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումերի և քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ կատարվածը նախկինում երկու անձի միջև ձևավորված թշնամական հարաբերությունների շարունակությունն է»,-ներկայացնում է ՔՈԳՎ ՔՄՀ բաժնի պետի տեղակալ Հարություն Անոյանը:

Դեռևս 2021 թ. հունվարի 13-ին Երևանի Դավիթ-Բեկի փողոցի ավտոկայանատեղիում Կոտայքի մարզի 36-ամյա բնակիչ Ռուստամ Ստեփանյանի և նրա կողմնակիցների ուղղությամբ կրակոցներ արձակվելու պատճառով թշնամական հարաբերություններ էին ձևավորվել նրա և Սերգեյ Գրիգորյանի միջև։ Հետագայում նույնպես այս երկուսի մտերիմների մասնակցությամբ տեղի էին ունեցել միջադեպեր, այդ թվում՝ զենքի գործադրմամբ, և դրանց կապակցությամբ նախաձեռնվել էին քրեական վարույթներ:

Վարկածը կար, սակայն ապացույցներ էին հարկավոր: Իսկ ամեն ինչ հուշում էր, որ հանցագործությունը նախապես մանրակրկիտ նախապատրաստված էր ու հնարավորինս բացառված փաստով բռնվելու հավանականությունը:

Մի խոսքով, իրավապահներին ծանր ու երկարատև աշխատանք էր սպասվում:

«Դեպքի վայրում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայում, ինչպես նաև հարակից տարածքներում հայտնաբերված բոլոր առարկաները, իրերը, այդ թվում` ինքնաձիգն ու փամփշտատուփերը ներկայացվեցին դատագենետիկական փորձաքննության: Արդյունքում պարզվեց, որ առնվազն չորս տղամարդկանց թողած ԴՆԹ հետքեր էին առկա այդ իրերի և առարկաների վրա»,-ներկայացնում է ՀԿԳ ՔԳՎ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արթուր Այվազյանը:

Մինչ կստացվեին ու կվերլուծվեին փորձաքննության արդյունքները` իրավապահներին հաջողվեց բացահայտման ուղղությամբ կարևոր քայլ կատարել:

ՔՈԳՎ ՔՄՀ բաժնի պետի տեղակալ Հարություն Անոյան. «Ուսումնասիրվեցին դեպքի վայրի, ինչպես նաև հարակից տարածքների տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, ինչի շնորհիվ հնարավոր եղավ պարզել կատարողներից մեկի շարժը: Նա Թումոյի այգու դիմացից տաքսի մեքենայով, դեպքից անմիջապես հետո, մեկնել էր Պռոշյան գյուղ»:

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում էր գտնվում Ռուստամ Ստեփանյանի առանձնատունը: Իրավապահների գործողությունները դարձան ավելի նպատակային: Նույնիսկ հաջողվեց պարզել, թե ով և որ խանութից է գնել չորս բաժակ սառը սուրճը, որոնք հայտնաբերվել էին սպանության վայրում՝ «Օպել» մակնիշի մեքենայում:

ՀԿԳ ՔԳՎ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արթուր Այվազյան. «Վարույթ իրականացնող մարմինը կատարեց բազմաթիվ հասցեների խուզարկություններ, այդ թվում՝ բնակարանների և ավտոմեքենաների, որոնց արդյունքում կասկածվող շրջանակի անձինք ներկայացվեցին նմուշառման, նրանցից վերցվեցին կենսաբանական նմուշներ՝ անձանց նույնացումը կատարելու համար»:

Փորձաքննությունների արդյունքները եկան հաստատելու իրավապահների վարկածը: Աստիճանաբար ուրվագծվեցին հանցագործության նախապատրաստական փուլի և կոնկրետ գործողության մանրամասները:

Հանցանքի կատարումը հեշտացնելու, անվրեպ իրականացնելու, հնարավոր հետքերը թաքցնելու համար նրանք ձեռք են բերել նաև անհրաժեշտ առարկաներ՝ հեռադիտակ, ձեռնոցներ, դիմակներ, ոստիկանության համազգեստ, ռադիոկապի սարքեր, լապտեր, կեղծված համարանիշներ, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա՝ դրա վրա փակցնելով կեղծ համարանիշներ՝ նախապես հեռացնելով ավտոմեքենայի նույնականացման համարները:

Ըստ այդմ` հունիսի 11-ին խմբի անդամները մի քանի անգամ հանդիպել են Պռոշյան գյուղում գտնվող առանձնատանը։ Հետագայում հանցագործությունն անմիջականորեն կատարած երկու անձինք կեղծված հաշվառման համարանիշներով «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով ժամը 21-ի սահմաններում ուղևորվել են Երևան։

Սպանության հարմար պահ և նպաստավոր տեղ գտնելու նպատակով նրանք հետապնդում են Սերգեյ Գրիգորյանին: Ժամը 23.15-ի սահմաններում Սերգեյ Գրիգորյանն ընկերների ուղեկցությամբ դուրս է գալիս Շինարարների փողոցում գտնվող բուքմեյքերական գրասենյակից, նստում իրեն պատկանող «Տոյոտայի» ղեկին, կողքը նստում է նրան ուղեկցողներից մեկը, ու պատրաստվում են հեռանալ: Այդ պահին «Օպել Աստրան» փակում է նրանց ճանապարհը: Մեքենաները բախվում են իրար: «Օպելի» միջից ինքնաձիգով կրակահերթ է արձակվում Սերգեյ Գրիգորյանի ուղղությամբ:

Չկարողանալով հեռանալ մեքենայով` կատարողները ոտքով դիմում են փախուստի՝ ճանապարհին տարբեր տեղերում գցելով ինքնաձիգը, ոստիկանության համազգեստները, դրանցից մեկի գրպանում առկա փամփուշտներով լիցքավորված փամփշտատուփը, լապտերը, ռադիոկապի երկու սարքերը, դիմակներն ու մեկ զույգ ձեռնոցը։ Երկուսն էլ, առանձին-առանձին, գնացել են Պռոշյան գյուղի իրենց հավաքատեղի առանձնատուն, որտեղ նրանց սպասում էին հանցագործության ղեկավարն ու կազմակերպիչը:

«Հաջողվեց ֆիքսել նաև հանցագործության անմիջական կատարողների հետագա շարժը: Պարզվեց, որ երկուսն էլ հունիսի 12-ի առավոտյան, տարբեր ժամերի, «Զվարթնոց» օդանավակայանով լքել են հանրապետությունը»,-ներկայացնում է ՔՈԳՎ ՔՄՀ բաժնի պետի տեղակալ Հարություն Անոյանը:

Իրավապահների ձեռք բերած ապացույցները հիմնավոր էին, և ներկայացրածն այդ ապացույցների մի մասն է միայն:

ՀԿԳ ՔԳՎ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արթուր Այվազյան. «Գտնելով, որ առկա է ապացույցների համակցություն, որը թույլ է տալիս չորս անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, միջնորդություն ներկայացվեց հսկող դատախազին` չորս անձանց նկատմամբ, որոնցից երկուսը` որպես կազմակերպիչ ու ղեկավար, իսկ մյուս երկուսը որպես անմիջականորեն կատարող, քրեական հետապնդում հարուցվի: Հուլիսի 27-ին միջնորդությունները ներկայացվեցին, ամբողջությամբ բավարարվեցին և ձերբակալման որոշումներ կայացվեցին, որոնց կատարումը հանձնարարվեց ոստիկանությանը:

Հուլիսի 28-ին Ռուստամ Ստեփանյանը ձերբակալվեց Պռոշյան գյուղում գտնվող իր տանը, ևս մեկ կազմակերպիչ` Նոր Նորքում գտնվող իր տանը: Երկուսն էլ ներկայացվեցին վարույթ իրականացնող մարմին: Այնուհետև նրանց կալանավորելու միջնորդություն ներկայացվեց դատարանին, ինչը նույնպես բավարարվեց:

Երկուսն էլ տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ:

Հանցագործության անմիջական կատարողների` Հարություն Սահակյանի և Սուրեն Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում` սպանության, սպանության փորձի և ապօրինի ձենք պահելու մեղադրանքով:

Նախաքննությամբ դեպքի այլ հանգամանքներ պարզվում են»:

Տպել
2879 դիտում

Մեծացել է կենսաթոշակի և նպաստի անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը. քանի քաղաքացի է օգտվում ծրագրից

Երևանում ամեն մի փոքր պատահարից երթևեկությունը կաթվածահար է լինում, խնդիրը մեր դաշտում է․ Ավինյան

Լավա չեք ասում Շահրամանյանը մատերով խաչ էր արել. լուրջ չի 120 հազար ԼՂ բնակչի տեղահանել, ասել՝ վավեր չի. Հովհաննիսյան

«Հայաստանում հաց, Հայաստանում կաց» կարգախոսը կարող է լինել ժողովրդի և պետական պատկերացումները միավորող բանաձև. վարչապետ

Երևանում ապամոնտաժվել է 2516 գովազդ

Սեպտեմբերի 9-ից դեկտեմբերի 31-ը 0 տոկոս ներմուծման մաքսատուրքով կարող է ձևակերպվել դեռևս 1115 էլեկտրոմոբիլ. մանրամասներ

Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» գագաթնաժողովի բացմանը

Հայաստանի Հանրապետության կոչը սեփական քաղաքացիներին՝ «Այստեղ հաց, այստեղ կաց». վարչապետ

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Արմենուհի Ղազարյանը երդվեց և ընդունեց մանդատը

Ուկրաինայի ԱԳՆ-ն հետ է կանչել Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին. պատճառը՝ «դիվանագիտական մտքի բացակայություն»

Բնակավայրի խնդիրների ռեյտինգավորումը կնպաստի դրանց արդյունավետ լուծմանը. Նիկոլ Փաշինյանը դիմել է քաղաքացիներին

Աննա Հակոբյանը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության Կանանց ֆորումին (տեսանյութ)

Բելառուսն ուժեղացրել է սահմանային անվտանգությունն ու պաշտպանությունը երկրի հարավում

Խոշոր ավտովթար Երևան-Արմավիր ճանապարհին․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Գավառում հրդեհվել է մեծ քանակությամբ անասնակեր. կրակի դեմ պայքարել են 4 ժամ

Մահացել է КВН-ի ղեկավար և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը

Դպրոցում քարոզչություն չպետք է անել. քաղաքական զսպվածություն չցուցաբերող տնօրենները սանկցիաների կենթարկվե՞ն

Իմ ամենամեծ ուսուցիչը նորին մեծություն երաժշտությունն է. այսօր Օհան Դուրյանի ծննդյան օրն է

Լոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինի

Արծաթե մեդալով՝ Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան. Արթուր Ալեքսանյանը կպայքարի հանուն արդարության

Համագործակցության հեռանկարներ բիոէներգետիկայի ոլորտում․ Պապոյանն այցելել է լատվիական EggEnergy ընկերություն

Պուտինը կհետևի ՌԴ զինված ուժերի զորավարժություններին

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել

Ռուսական անօդաչու թռչող սարքերը հատել են Ռումինիայի օդային տարածքը. ՆԱՏՕ-ն արձագանքել է

Բախվել է 3 ավտոմեքենա. կա տուժած

Մեկնարկում է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը. ԱԳՆ-ն իրազեկել է՝ ինչպես հետևել ընթացքին

Հաջիևը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության հետախուզական գործակալության ներկայացուցչի հետ

ՀՀ տարածքում ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Իրանի նախագահն առաջին արտասահմանյան այցը կկատարի Իրաք

ՀՀ-ում Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

«Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծմանն ուղղված Ռուսաստանի մղումը «դանակով հարված է թիկունքից»․ իրանցի պատգամավոր

Մեկնարկում է թատերահամերգային կազմակերպությունների 2024-2025 թատերաշրջանի բացումը

Սևանա լճում շարունակվում են Երևանի 43-ամյա բնակչի մարմնի որոնումները. սպանության հատկանիշներով հարուցվել է վարույթ

Սուրեն Պապիկյանը մեկնել է Կորեայի Հանրապետություն

Երկրաշարժ՝ Ադրբեջանի տարածքում

Մեկ ոստիկանի սպանության, ևս 4-ի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար կասկածվող անձը տվել է խոստովանական ցուցմունքներ

Ազգային հավաքականի անվանական մարզաշապիկներ Արթուր Ալեքսանյանին, Մալխաս Ամոյանին և Արթուր Դավթյանին

Գնել Սանոսյանը Լոռու մարզում դիտարկել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը, տվել հանձնարարականներ

Վիրավորում ստացած ոստիկանը վիրահատվել է. մանրամասներ՝ առողջական վիճակից

Իրանի նախագահն առաջարկում է երկրի մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխել հարավ