Երևան
26 °C
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը բարձր է գնահատել Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Տոկիո-2020-ի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանի մրցելույթը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում, որտեղ հայ մարմնամարզիկն արժանացավ արծաթե մեդալի:
«Առաջին մեդալը կա: Արթուր Դավթյանը փառահեղ ելույթ ունեցավ, ինչի առթիվ շնորհավորում եմ թե՛ Արթուրին, թե՛ մեզ բոլորիս: Արթուրը եզրափակիչ էր դուրս եկել 7-րդ տեղով, և, թեև, եզրափակչում ամեն ինչ սկսվում է զրոյից, բայց, միևնույն է, դա արդեն հոգեբանորեն ազդում էր: Եզրափակչում էլ հանդես էր գալիս վերջինը, երբ 7 մարզիկ արդեն իր ցատկն ավարտել էր՝ շատ բարձր միավորներով. պետք է կայացած հոգեբանություն ունենալ՝ այդ պահին անելու այն, ինչին ունակ ես: Արթուրը դա արեց: Շնորհակալ եմ իրեն. ուժեղ տղամարդու ուժեղ ցատկ էր»,- ասել է Կարեն Գիլոյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Փարիզում Օլիմպիական խաղերի ողջ ընթացքում գործող «Հայաստանի օլիմպիական տանը», որտեղ երկրպագուները մեծ էկրանով հնարավորություն ունեն հետևելու հայ մարզիկների մրցելույթներին, ինչպես նաև հանդիպելու նրանց հետ:
«Սա, անկասկած, կարևոր նախաձեռնություն է, որն արդեն մի շարք դրական արձագանքներ է ստացել մեր միջազգային գործընկերներից, այդ թվում՝ Ղազախստանի, Ուզբեկստանի և Միջին Ասիայի երկրների՝ սպորտը համակարգող նախարարներից: Սա նշանակում է՝ մենք ճիշտ ճանապարհին ենք: Արդեն մի շարք հանդիպումներ ունեցել ենք, առաջիկայում նոր միջոցառումներ ևս կլինեն»,- ասել է Կարեն Գիլոյանը և տեղեկացրել, որ օգոստոսի 5-ին, «Հայաստանի օլիմպիական տանը» հյուրընկալվելու են մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը:
Միջոցառմանը մասնակցելու են նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան, պաշտոնատար այլ անձինք, հայ համայնքի ներկայացուցիչներ: Մուտքն ազատ է:
«Հայաստանի օլիմպիական տունը» գործում է Հայկական բարեգործական ընդհանուր միության շենքում՝ 118 Rue, Courcelles 75017, Paris հասցեում: Այցելուները կարող են վայելել օլիմպիական մրցաշարերի համատեղ դիտումները, հանդիպել հայտնի մարզիկների հետ և ձեռք բերել ատրիբուտիկա՝ աջակցելու հայկական մարզիկներին մարզադաշտերում:
Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել
Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում
Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա
SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը
«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի
Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց
Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել
Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին
7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում
Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի
Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս
Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը
Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան
Բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-ն․ վերջինը հրդեհվել է, կա 3 վիրավոր
Ժնևում ներկայացվել է ՆԳՆ գործունեության երեխայակենտրոն բաղադրիչը. ՀՀ կառավարության ջանքերը բարձր են գնահատվել
Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 7-ին
Իրանի նախագահը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին
Հայաստանի և Լատվիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Հովտաշատում փայտե տնակ է այրվել
Վստահ եմ՝ ՀՀ-ի և Ուկրաինայի կառուցողական համագործակցության շարունակությունը կբերի նոր ձեռքբերումներ. Սիբիհան՝ Միրզոյանին
ԵԽ արդարադատության նախարարները Ուկրաինային առնչվող հռչակագիր են ընդունել. Հայաստանը չի միացել
Հնդկաստանից Գերմանիա մեկնած ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ժնևում ՀՀ պատվիրակությունը ներկայացրել է բռնի տեղահանված երեխաների իրավունքների ապահովման նպատակով իրականացվող քայլերը
Հայաստանի Մ-17 հավաքականն ընկերական խաղում զիջել է Լատվիայի ընտրանուն
Հրդեհ է բռնկվել Սոթքի դաշտերում. հրդեհաշիջմանը նաև զինծառայողներ են մասնակցել
Տեղի են ունեցել ՔՊ Շենգավիթ տարածքային կառույցի խորհրդի և նախաձեռնող խմբի նիստերը. արտաքին քաղաքական հարցեր են քննարկվել
Գևորգ Մանթաշյանը Ղազախստանում մասնակցել է UNESCAP-ի թվային ընդգրկման և վերափոխման թեմայով նախարարական խորհրդաժողովին
ԱԺ նախագահը նոր օգնական ունի
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին. Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել
«Դիմադրության» շարժման «սրբազան» շարունակությունը․ առաջիկա հավաքին իրական շահառուները դուրս կգա՞ն «փարդի հետևից»
Բարի գալուստ Հայաստան. Նիդերլանդների դեսպանությունը ողջունել է Մարիեկե Մոնրոյ-Վինթերին
Կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է. Գերմանիայում հանդիպել են Զելենսկին ու Շոլցը
Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկմանը
ՀՀ տարածքով անցնող կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելու գործառույթը վերապահված է Հայաստանին. վարչապետ (տեսանյութ)
Կամուրջը Հայաստանին նվիրաբերել է Իրանը. տեղի է ունեցել Սանահինի ժամանակավոր կամրջի բացման արարողությունը (լուսանկարներ)
Ինչո՞ւ է Իրանն ամենօրյա ռեժիմով խոսում իր կարմիր գծերի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին. ի՞նչն է նրան «բորբոքել»
© 2024 Հայկական ժամանակ