Նոր էսկալացիայի վտանգ, սպառնալիքներ ու զգուշացումներ. Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակաբար սրվում է

04/08/2024 schedule23:20

Մերձավոր Արևելքում նոր հակամարտության վտանգի, իրավիճակի սրման ու լարվածության մեծացման չափերն օր օրի ընդլայնվում են:

Առավել ահագնացող են դարձնում իրավիճակը տարբեր երկրների կողմից իրենց քաղաքացիներին ուղղված ահազանգերը՝ Լիբանանը կամ Իրանն անմիջապես լքելու վերաբերյալ: Նման հայտարարությամբ են արդեն իսկ հանդես եկել Եվրոպական տասնյակ երկրներ, այդ թվում՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, իսկ Միացյալ Նահանգները խնդրել է Լիբանանում գտնվող ամերիկացիներին երկիրը լքել անհապաղ և դա անել ցանկացած հնարավոր միջոցներով:

Իրանը խոստացել է «դաժան վրեժ լուծել» Իսրայելից՝ մեղադրելով նրան հուլիսի 31-ին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության մեջ։ Իսրայելը, վաղուց որդեգրած գործելաոճին հավատարիմ, չի մեկնաբանել խմբավորման առաջնորդի սպանությունը։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին ասել է, թե Իսրայելը «խիստ պատիժ» է կրելու սպանության համար:

Հանիեի սպանությունը վտանգի տակ է դրել և կարծես ի չիք է դարձնում հրադադարի և Գազայի պատանդների ազատ արձակման մասին բանակցությունները:

Ինֆորմացիոն արտահոսք կամ չճշտված տեղեկատվություն

Առայժմ, Մերձավոր Արևելքի երկրները և ամբողջ աշխարհի՝ տարածաշրջանում ներգրավված դերակատարները շունչները պահած սպասում են իրադարձությունների հետագա զարգացմանը՝ չիմանալով կոնկրետ ժամկետներ, բայց ունենալով ենթադրություններ:

Sky News Arabia-ն, մինչդեռ, առաջ անցնելով կոնկրետ հայտարարություններից, հղում անելով հետախուզական ծառայություններում ունեցած աղբյուրին, գրել է, որ Իսրայելի վրա հարձակումը կկազմակերպվի հրեա ժողովրդի համար նշանակալից ամսաթվի՝ Tish'a B'Av-ին, օգոստոսի 13-ին: Սա ազգային սգո օր է, երբ ավերվել են Երուսաղեմի Առաջին և Երկրորդ տաճարները:

«Հարձակումը պատասխան կլինի Իսրայելի կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի, «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատարներից Ֆուադ Շուքրի և ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հրամանատար Մուհամեդ ադ-Դեյֆի սպանությանը»,- նշել է հեռուստաալիքը։

Այս տեղեկատվությունը ոչ հաստատվել է, ոչ էլ՝ հերքվել, սակայն նշված օրը եթե տեղի ունենա հարձակումը,ը ուժեղ հուզական և հոգեբանական ազդեցություն կունենա Իսրայելի վրա և կարող է մեծացնել խոցելիության և վախի զգացումը իսրայելական հասարակության մեջ՝ վերակենդանացնելով այս օրվա հետ կապված պատմական տրավմաները։

Հարձակումը կարող է պայմանավորված լինել նաև անակնկալի հասնելու մտադրությամբ. կրոնական օրերին անվտանգության միջոցառումները կարող են ավելի շատ ուղղված լինել խռովությունները կանխելուն, այլ ոչ թե ռազմական հարձակումներին:

Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, նշել էր Իրանի պատասխան հարվածի այլ հավանական ժամկետ՝ իր տվյալներով՝ հարձակումը կարող էր տեղի ունենալ օգոստոսի 5-ին։ Ենթադրվում է, որ Թեհրանի հարձակումը կիրականացվի նույն սցենարով, ինչ նախորդն էր ապրիլին, սակայն այն կլինի ավելի մասշտաբային, և դրանում կարող է ներգրավված լինել լիբանանյան «Հըզբոլլահ»-ի իրանամետ խմբավորումը։

Ինչ վախեր ունի Արևմուտքը և ինչպես են ծավալվել իրադարձությունները

Հանիեն, ով մասնակցում էր Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալությանը, սպանվեց Բեյրութում՝ «Հըզբոլլահի» ավագ հրամանատար Ֆուադ Շուքրի սպանվելուց ժամեր անց:

Արևմտյան պաշտոնյաները մտավախություն ունեն, որ Իրանը կարող է հակահարված տալ Իսրայելին հենց «Հըզբոլլահ»-ի ձեռքով, որին նա երկար ժամանակ աջակցում է: Եվ սա, անշուշտ, կբերի Իսրայելի լուրջ արձագանքին, կսկսվի նոր էսկալացիա:

ԱՄՆ-ը և արևմտյան այլ երկրներ շարունակում են դիվանագիտական ճանապարհով փորձել նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում։

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Ֆրանսիան, Կանադան և Հորդանանը կոչ են արել իրենց քաղաքացիներին հնարավորինս շուտ լքել Լիբանանը։ Երկրի միակ միջազգային օդանավակայանում՝ Բեյրութում, աննախադեպ թվով չվերթներ են չեղարկվում։ Որոշ տոմսերի գները զգալիորեն աճել են, սակայն խուճապի կամ երկրից մարդկանց զանգվածային փախուստի նշաններ դեռ չկան։

«Հըզբոլլահ»-ը սկսել էր հրթիռակոծել Իսրայելը հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից հարավային Իսրայելի վրա հարձակումից մեկ օր անց՝ իր գործողությունները Գազայում պաղեստինցիներին աջակցություն անվանելով: Այնուամենայնիվ, «Հըզբոլլահ»-ի հարձակումները հիմնականում սահմանափակվել են սահմանամերձ շրջաններով, և երկու կողմերն էլ բազմիցս հայտարարել են, որ շահագրգռված չեն հակամարտությունն ընդլայնելու մեջ:

Մինչդեռ Իսրայելի և Իրանի միջև հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ 12 երեխա սպանվեց գրավյալ Գոլանի բարձունքներում տեղի ունեցած հարվածի հետևանքով։ Իսրայելը մեղադրեց «Հըզբոլլահ»-ին և խոստացավ «խիստ» հատուցում, թեև խմբավորումը հերքում էր իր առնչությունը:

Օրեր անց Շուքրը՝ «Հըզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլայի մերձավոր խորհրդականը, սպանվեց Բեյրութում իսրայելական ավիահարվածի հետևանքով: Չորս մարդ, այդ թվում՝ երկու երեխա, նույնպես մահացել էր։

«Հըզբոլլահ»-ը խոստացել էր պատասխանել Շուքրի սպանությանը, որը տեղի էր ունեցել Բեյրութի հարավային արվարձանում խմբավորման հենակետ Դահիյա քաղաքում, այնուհետ հուլիսի 3-ի կեսգիշերն անց խմբավորումը տասնյակ հրթիռներ էր արձակել Իսրայելի հյուսիսում գտնվող Բեյթ Հիլել քաղաքի ուղղությամբ։

Սոցցանցերում հրապարակված կադրերում երևում էր, թե ինչպես էր իսրայելական «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը որսում հրթիռներ: Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Ի պատասխան՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող թիրախներին։

Հուլիսի 3-ին Բեյրութում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ ասվում է, որ նրանք, ովքեր կնախընտրեն մնալ Լիբանանում, պետք է «պատրաստեն արտակարգ իրավիճակների ծրագիր» և պատրաստ լինեն «երկարատև ժամանակով ապաստանելու»:

Աջակցում են Իսրայելին՝ Իրանի դեմ

Պենտագոնը հայտարարել է, որ ավելի շատ ռազմանավեր և կործանիչներ է ուղարկում տարածաշրջան՝ օգնելու Իսրայելին պաշտպանվել Իրանի և նրա կողմնակիցների հնարավոր հարձակումներից: Դաշնակիցները նմանատիպ ռազմավարություն կիրառեցին ապրիլին, երբ Իրանն ավելի քան 300 հրթիռ և անօդաչու թռչող սարք արձակեց Իսրայելի վրա՝ ի պատասխան Սիրիայում իր դիվանագիտական համալիրի վրա հարձակման, որի մեղավորը Իսրայելն էր:

Շատերը մտավախություն ունեն, որ ստեղծված իրավիճակում Իրանը նման կերպ կարձագանքի Հանիեի սպանությանը ևս:

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ լրացուցիչ զորքեր, հյուպատոսական սպաներ և սահմանապահ պաշտոնյաներ է ուղարկում տարհանմանը օգնելու համար և կոչ է արել իր քաղաքացիներին լքել Լիբանանը, քանի դեռ առևտրային թռիչքները  հասանելի են: Բրիտանական երկու ռազմանավ արդեն գտնվում են տարածաշրջանում, իսկ թագավորական ռազմաօդային ուժերը տեղակայել են տրանսպորտային ուղղաթիռներ։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին հայտարարել է, որ իրավիճակը տարածաշրջանում «կարող է արագորեն վատթարանալ»:

Ուրբաթ օրը Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին հեռախոսով խոսել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելի հետ, նշել, որ Իրանը «անկասկած կօգտագործի իր անօտարելի և օրինական իրավունքը»՝ պատժելու Իսրայելին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախազգուշացրել է իսրայելցիներին, որ «առջևում դժվար օրեր են», սակայն ասել է, որ երկիրը պատրաստ է «ցանկացած սցենարի»:

Տպել
4772 դիտում

Որքան թոշակառու կա ՀՀ-ում, որ տարիքից են այն ստանում, աշխատանքային ստաժը ինչպես է հաշվարկվում. մանրամասներ

Մեկնարկել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի այցը Հայաստան

Դեսպանատան մոտ հաստաբուն ծառն արմատից կոտրվել, ընկել է «Հոնդա»-ի վրա

ԱՄՆ ընտրությունները շատ բան կփոխեն. Թրամփը նոր հայտարարություն է արել ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ

«Նիվա»-ն վրաերթի է ենթարկել 3-ամյա երեխային. տղան հիվանդանոցում մահացել է

Եվրոպական մի շարք երկրներում լայնածավալ ջրհեղեղները շարունակվում են. Չեխիայում տարհանում է սկսվել

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը սրճել են աշնանային Երևանում

Մեքենան մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում․ 30-ամյա ուղևորը մահացել է, կա տուժած

Ռուսական լրատվամիջոցների դեմ ԱՄՆ-ի գործողություններն անպատասխան չեն մնա. Զախարովա

Կովկասյան ազնվացեղ ևս 10 եղջերու. բնություն է արձակվել երկրորդ և ամենամեծ խումբը

Լիբանանից շուրջ 40 հրթիռ է արձակվել. իսրայելական բանակը հայտարարություն է տարածել

Մասնակցեցինք Բերքի տոնին. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Գյուղական կյանքի և ավանդույթների 11-րդ փառատոն (լուսանկարներ)

Կառուցվող էլիտար շենքում աշխատանքի պահին Եգիպտոսի քաղաքացին ընկել, տեղում մահացել է

Նիկոլ Փաշինյանը Երևանում մեքենա է վարում. նա և Աննա Հակոբյանը ուղևորվել են՝ մասնակցելու Բերքի տոնին (տեսանյութ)

Պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի մակարոնի գործարանում, որին հաջորդել է հրդեհը. կան տուժածներ

Հրդեհ է բռնկվել «Լադա Պրիորա»-ում. տուժածները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն

Պատմական տիեզերական զբոսանքն ավարտվել է. Polaris Dawn-ի անձնակազմը վերադարձել է Երկիր

Հայաստանի ազգային հավաքականում նորամուտն է նշել Գոռ Մանվելյանը

Պատժամիջոցները ձախողված գործիքներ են, Արևմուտքը չի կարող դրանցով իր կամքը պարտադրել Իրանին

Իրանը հաստատել է նախագահի մասնակցությունը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Հայաստանի երեք մարզում ԲՏԱ նախարարության իրականացրած տեխնոլոգիական դասընթացներն ավարտվել են

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5, որոշ մարզերում՝ մինչև 7 աստիճանով. անձրև և ամպրոպ կլինի

20-ամյա Գեորգի Հարությունյանը տարիքային նոր ռեկորդ է սահմանել Հայատանի ազգային հավաքականում

Սեպտեմբերի 15-ը Ժողովրդավարության միջազգային օրն է. ինչ է այն ըստ ՀՀ քաղաքացիների (տեսանյութ)

ՊՆ ռազմական ակադեմիայի պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարություն և Սեն-Սիրի ռազմական ակադեմիա

Կրակոցներ Երևանի քաղաքապետարանի մոտ․ պարեկները մեքենաներ են վնասազերծել. կա վիրավոր

Հութիները լուսադեմին բալիստիկ հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Աշտարակի 5 բնակավայրի մի շարք փողոցներ գազաֆիկացվում են

Ռուսական «Միր» վճարային համակարգը ինտեգրվում է իրանական «Շետաբ»-ին. երբ այն կսկսի գործել

Երևանում և Արարատի մարզում գազ չի լինի. հասցեներ

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 15-ին

Լառնակա-Բրատիսլավա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Աթենքում

2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ն ևս բռնել է ժողովրդավարական բարեփոխումների ուղին. Ալեն Սիմոնյանի ուղերձը

Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը չորրորդ անընդմեջ հաղթանակն է տարել

Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մետր գլորվել ձորը. վարորդը մահացել է

Այսպիսին էր մեր 16-րդ հեծանվային լուսաբացը. վարչապետը տեսանյութ է հրապարակել