Կրակոցներ Երևանում, կա վիրավոր. կասկածյալը շաբաթներ առաջ հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց

04/08/2024 schedule12:25

Օգոստոսի 4-ին կրակոցներ են հնչել Երևանում։

Ժամը 00:40-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ա. Ավետիսյան փողոցի 70 շենքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կա վիրավոր քաղաքացի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները։

Տեղում պարզվել է, որ նշված շենքի բնակարաններից մեկում ժամը 00:30-ի սահմանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ 56-ամյա Գագիկ Աղաբաբյանի և 46-ամյա Կարեն Թումանյանի միջև, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ապա Կ. Թումանյանն իր մոտ պահվող ապօրինի ատրճանակից 2 կրակոց է արձակել Կ. Աղաբաբյանի ուղղությամբ, որից մեկը կպել է նրա ձախ ոտնաթաթին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Վիրավորը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը:

Բնակարանում ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր, կոտրված իրեր։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «մարմնական վնասվածք՝ հրազենի գործադրմամբ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մինչ դեպքի վայրում աշխատել են քննչական խումբն ու փորձաքրեագետը, ոստիկանները պարզել են՝ որտեղ է թաքնվել Կ. Թումանյանը և նրան, հրազենի գործադրմամբ մարմնական վնասվածք պատճառելու ակնհայտորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա, ձերբակալել են։

Ըստ աղբյուրի տեղեկությունների ՝ Կ. Թումանյանն այս տարվա հունիսի 24-ին հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց ու այդ դեպքի փաստով նույնպես Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։  

Տպել
1644 դիտում

ԼՂ ներկայացուցչության շենքի իմաստը պետք է նույնպես վերանայենք․ Ալեն Սիմոնյան

Մի քանի օր Սևանա լճում որոնվող տղամարդը զանգահարել ու ասել է, որ ողջ է. նա նշել է՝ շուտով կհայտնի իր քայլի պատճառը

Լոգարանում հայտնաբերվել է գործարարի մարմինը, կողքին՝ ԼՂ նախագահի կողմից որպես պարգև տրված ատրճանակը

Ադրբեջանում պահվող Գոռ Սուջյանի հարցով ես ավելի համառ ձևով եմ զբաղվում․ ՀՀ ԱԺ նախագահ

Ձեր ստորագրած ամեն փաստաթուղթ միտված է նրան, որ ՀՀ-ն մտնի ՌԴ կամ միութենական կազմի մեջ. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Այսօրվա ընդդիմությունը մեր Աստծո պարգևն է․ Ալեն Սիմոնյան

Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Սկոպյե․ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի շրջանակում նրանք կմրցեն Հյուսիսային Մակեդոնիայի հետ

Արդարադատության նախարարի տեղակալն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի դստեր հետ մտերմության լուրերին

Որևէ ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի տարածքային կապը. ԱԽ քարտուղարը՝ Իրանի դեսպանին

Իրանի հայտարարությունները շատ կարևոր են, ակտիվությունը՝ ողջունելի. Ալեն Սիմոնյան

Իրան-Հայաստան ուղիղ սահմանային կապը մի քանի հազար տարեկան է, բոլորը, այդ թվում՝ ՌԴ-ն, պետք է հարգեն դա. Քաշքավի

Երևանի հիվանդանոցներից մեկը 25 օրական երեխայի մարմին է տեղափոխվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ադրբեջանը և Ռուսաստանը ՀՀ-ին պատասխանելու բան ունեն․ Ալեն Սիմոնյան

ԼՂ պաշտոնյա այլևս գոյություն չունի. Ալեն Սիմոնյանն առաջարկեց լուծարել ՀՀ-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովը

ԼՂ-ի վրա հարձակման նպատակը եղել է ՀՀ-ն որպես պետություն ոչնչացնելը և բռնակցելը միութենական որևէ կառույցի. Սիմոնյան

Գեղամ Նազարյանի հեղինակած նախագիծը չի ընդգրկվել ԱԺ նիստերի օրակարգում

Արայիկ Հարությունյանը ինձ ասել էր՝ «կարող է մի օր արթնանաք, տեսնեք՝ ես չկամ»․ Սիմոնյան

ԱԺ բակում այսուհետ սրճարան կգործի

Մեծացել է կենսաթոշակի և նպաստի անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը. քանի քաղաքացի է օգտվում ծրագրից

Երևանում ամեն մի փոքր պատահարից երթևեկությունը կաթվածահար է լինում, խնդիրը մեր դաշտում է․ Ավինյան

Լավ է չեք ասում՝ Շահրամանյանը մատերով խաչ էր արել. լուրջ չէ 120 հազար ԼՂ բնակչի տեղահանել, ասել՝ վավեր չէ. Հովհաննիսյան

«Հայաստանում հաց, Հայաստանում կաց» կարգախոսը կարող է լինել ժողովրդի և պետական պատկերացումները միավորող բանաձև. վարչապետ

Երևանում ապամոնտաժվել է 2516 գովազդ

Սեպտեմբերի 9-ից դեկտեմբերի 31-ը 0 տոկոս ներմուծման մաքսատուրքով կարող է ձևակերպվել դեռևս 1115 էլեկտրոմոբիլ. մանրամասներ

Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» գագաթնաժողովի բացմանը

Հայաստանի Հանրապետության կոչը սեփական քաղաքացիներին՝ «Այստեղ հաց, այստեղ կաց». վարչապետ

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Արմենուհի Ղազարյանը երդվեց և ընդունեց մանդատը

Ուկրաինայի ԱԳՆ-ն հետ է կանչել Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին. պատճառը՝ «դիվանագիտական մտքի բացակայություն»

Բնակավայրի խնդիրների ռեյտինգավորումը կնպաստի դրանց արդյունավետ լուծմանը. Նիկոլ Փաշինյանը դիմել է քաղաքացիներին

Աննա Հակոբյանը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության Կանանց ֆորումին (տեսանյութ)

Բելառուսն ուժեղացրել է սահմանային անվտանգությունն ու պաշտպանությունը երկրի հարավում

Խոշոր ավտովթար Երևան-Արմավիր ճանապարհին․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Գավառում հրդեհվել է մեծ քանակությամբ անասնակեր. կրակի դեմ պայքարել են 4 ժամ

Մահացել է КВН-ի ղեկավար և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը

Դպրոցում քարոզչություն չպետք է անել. քաղաքական զսպվածություն չցուցաբերող տնօրենները սանկցիաների կենթարկվե՞ն

Իմ ամենամեծ ուսուցիչը նորին մեծություն երաժշտությունն է. այսօր Օհան Դուրյանի ծննդյան օրն է

Լոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինի

Արծաթե մեդալով՝ Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան. Արթուր Ալեքսանյանը կպայքարի հանուն արդարության

Համագործակցության հեռանկարներ բիոէներգետիկայի ոլորտում․ Պապոյանն այցելել է լատվիական EggEnergy ընկերություն

Պուտինը կհետևի ՌԴ զինված ուժերի զորավարժություններին