Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցանքների կանխարգելումը կարևոր հանձնառություն է Հայաստանի համար. Հարությունյան

03/08/2024 schedule13:41

10 տարի առաջ այս օրը ցեղասպանության ենթարկվեց Իրաքի Սինջարի շրջանի եզդի բնակչությունը: Սպանվեցին հազարավոր եզդիներ, առևանգվեցին և բռնությունների ենթարկվեցին բազմաթիվ կանայք ու աղջիկներ, հարյուր հազարավորները ստիպված եղան լքել հայրենի տները և բռնել գաղթի երկար ու դժվար ճանապարհը:

Այս մասին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ուղերձում գրել է Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

««Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված այս ոճրագործությունը ցեղասպանություն էր, որը տեղի ունեցավ միջազգային հանրության աչքի առջև, և որի ընթացքում թիրախավորվեցին ոչ միայն մարդկային համայնքները, այլ նաև վերջիններիս ինքնության մաս կազմող պատմամշակութային ժառանգությունը՝ ոչնչացվեցին և հողին հավասարեցվեցին այդ համայնքների քաղաքակրթական ներկայության մասին վկայող սրբավայրերն ու հուշարձանները: Հայաստանը մշտապես բարձրաձայնել է այս ծանր հանցանքների մասին, և աշխարհում առաջին երկրներից էր, ով դատապարտեց եզդի ժողովրդի հանդեպ իրականացված ոճրագործությունները՝ դրանք ճանաչելով որպես ցեղասպանություն:

Զանգվածային վայրագությունների, այդ թվում՝ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցանքների կանխարգելումը կարևոր հանձնառություն է Հայաստանի համար` բարոյական մի պարտավորություն, որ բխում է մեր սեփական պատմությունից և հայ ժողովրդի վերապրած փորձառությունից: Մենք հաստատակամ ենք շարունակելու այս ուղղությամբ հետևողական ջանքերը:

Դրանց դրսևորումներից են, օրինակ, Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում Հայաստանի կողմից նախաձեռնվող բանաձևերը, որոնցից վերջինը՝ «Ցեղասպանության կանխարգելում» վերտառությամբ, այս տարվա ապրիլին միաձայն ընդունվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից:

Այս բանաձևերը գործողության կոչեր են, որոնց նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել կանխարգելիչ մեխանիզմների ամրապնդմանը, որպեսզի նման հանցանքներն այլևս չկրկնվեն: Պատահական չէ, որ այս տարվա ապրիլին Հայաստանն Իրաքից հետո դարձավ աշխարհում առաջին պետությունը, որը որոշում կայացրեց օգոստոսի 3-ը պաշտոնապես հռչակել որպես եզդիների ցեղասպանության հիշատակի օր:

Երևանի սրտում տեղակայված է Եզդի ժողովրդի անմեղ զոհերի հուշարձան-կոթողը: Այս ամենն արտացոլում է մեր խորը հարգանքն ու կարեկցանքը բարեկամ եզդի ժողովրդի հանդեպ, ում զավակները Հայաստանի Հանրապետության նվիրյալ քաղաքացիներ են՝ իրենց ջանքերով մեծապես նպաստելով Հայաստանի պետականության կայացմանն ու զարգացմանը:

Սինջարի եզդիների ցեղասպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ մեր զորակցությունն ենք հայտնում մեր երկրի եզդի քաղաքացիներին և աշխարհասփյուռ եզդի ժողովրդին: Սինջարի եզդի բնակչության ցեղասպանությունը դատապարելով և անմեղ զոհերի հիշատակը վառ պահելով՝ մենք մեր համերաշխության և հանդուրժողականության ուղերձն ենք հղում մեր եզդի համայնքին և, իրապես, միջազգային ողջ հանրությանը, որպեսզի աշխարհում ոչ մի ժողովուրդ այլևս իր կրոնի, լեզվի, մշակույթի կամ ինքնության համար չբնաջնջվի»,- ասված է ուղերձում:

Տպել
852 դիտում

Արդբեջանը և Ռուսաստանը ՀՀ-ին պատասխանելու բան ունեն ․ Ալեն Սիմոնյան

ԼՂ պաշտոնյա այլևս գոյություն չունի. Ալեն Սիմոնյանն առաջարկեց լուծարել ՀՀ-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովը

ԼՂ-ի վրա հարձակման նպատակը եղել է ՀՀ-ն որպես պետություն ոչնչացնելը և բռնակցելը միութենական որևէ կառույցի. Սիմոնյան

Գեղամ Նազարյանի հեղինակած նախագիծը չի ընդգրկվել ԱԺ նիստերի օրակարգում

Արայիկ Հարությունյանը ինձ ասել էր՝ «կարող է մի օր արթնանաք, տեսնեք՝ ես չկամ»․ Սիմոնյան

ԱԺ բակում այսուհետ սրճարան կգործի

Մեծացել է կենսաթոշակի և նպաստի անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը. քանի քաղաքացի է օգտվում ծրագրից

Երևանում ամեն մի փոքր պատահարից երթևեկությունը կաթվածահար է լինում, խնդիրը մեր դաշտում է․ Ավինյան

Լավ է չեք ասում՝ Շահրամանյանը մատերով խաչ էր արել. լուրջ չէ 120 հազար ԼՂ բնակչի տեղահանել, ասել՝ վավեր չէ. Հովհաննիսյան

«Հայաստանում հաց, Հայաստանում կաց» կարգախոսը կարող է լինել ժողովրդի և պետական պատկերացումները միավորող բանաձև. վարչապետ

Երևանում ապամոնտաժվել է 2516 գովազդ

Սեպտեմբերի 9-ից դեկտեմբերի 31-ը 0 տոկոս ներմուծման մաքսատուրքով կարող է ձևակերպվել դեռևս 1115 էլեկտրոմոբիլ. մանրամասներ

Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» գագաթնաժողովի բացմանը

Հայաստանի Հանրապետության կոչը սեփական քաղաքացիներին՝ «Այստեղ հաց, այստեղ կաց». վարչապետ

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Արմենուհի Ղազարյանը երդվեց և ընդունեց մանդատը

Ուկրաինայի ԱԳՆ-ն հետ է կանչել Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին. պատճառը՝ «դիվանագիտական մտքի բացակայություն»

Բնակավայրի խնդիրների ռեյտինգավորումը կնպաստի դրանց արդյունավետ լուծմանը. Նիկոլ Փաշինյանը դիմել է քաղաքացիներին

Աննա Հակոբյանը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության Կանանց ֆորումին (տեսանյութ)

Բելառուսն ուժեղացրել է սահմանային անվտանգությունն ու պաշտպանությունը երկրի հարավում

Խոշոր ավտովթար Երևան-Արմավիր ճանապարհին․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Գավառում հրդեհվել է մեծ քանակությամբ անասնակեր. կրակի դեմ պայքարել են 4 ժամ

Մահացել է КВН-ի ղեկավար և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը

Դպրոցում քարոզչություն չպետք է անել. քաղաքական զսպվածություն չցուցաբերող տնօրենները սանկցիաների կենթարկվե՞ն

Իմ ամենամեծ ուսուցիչը նորին մեծություն երաժշտությունն է. այսօր Օհան Դուրյանի ծննդյան օրն է

Լոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինի

Արծաթե մեդալով՝ Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան. Արթուր Ալեքսանյանը կպայքարի հանուն արդարության

Համագործակցության հեռանկարներ բիոէներգետիկայի ոլորտում․ Պապոյանն այցելել է լատվիական EggEnergy ընկերություն

Պուտինը կհետևի ՌԴ զինված ուժերի զորավարժություններին

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել

Ռուսական անօդաչու թռչող սարքերը հատել են Ռումինիայի օդային տարածքը. ՆԱՏՕ-ն արձագանքել է

Բախվել է 3 ավտոմեքենա. կա տուժած

Մեկնարկում է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը. ԱԳՆ-ն իրազեկել է՝ ինչպես հետևել ընթացքին

Հաջիևը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության հետախուզական գործակալության ներկայացուցչի հետ

ՀՀ տարածքում ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Իրանի նախագահն առաջին արտասահմանյան այցը կկատարի Իրաք

ՀՀ-ում Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

«Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծմանն ուղղված Ռուսաստանի մղումը «դանակով հարված է թիկունքից»․ իրանցի պատգամավոր

Մեկնարկում է թատերահամերգային կազմակերպությունների 2024-2025 թատերաշրջանի բացումը

Սևանա լճում շարունակվում են Երևանի 43-ամյա բնակչի մարմնի որոնումները. սպանության հատկանիշներով հարուցվել է վարույթ

Սուրեն Պապիկյանը մեկնել է Կորեայի Հանրապետություն