Երևան
23 °C
Գյումրիում շների ստերջացմամբ զբաղվող «ԿՈւՄՆԻ» ընկերությունը հերթական խնդրահարույց միջադեպի կենտրոնում է հայտնվել: Հուլիսի 28-ին՝ «Քաղաքի օր» տոնակատարության ժամանակ, 13:50-ի սահմաններում, ընկերության աշխատակիցները շան վնասազերծման գործողություններ են կատարել:
Դեպքը տեղի է ունեցել Կումայրի պատմական միջուկում՝ Շիրազի հուշատուն-թանգարանի մոտ: Կրակել են սև շանը, վախեցրել տարածքում գտնված քաղաքացիներին, Գյումրու հյուրերին և զբոսաշրջիկներին: Ներկաներից մեկը հաղորդում է ներկայացրել ոստիկանության Կումայրիի բաժին:
Ոստիկանությունից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին, որ ըստ հաղորդման, քաղաքացին տեսել է, որ նշված փողոցում մեկը զենքի նմանվող ինչ-որ առարկայով կրակել է սև գույնի շանը և ավտոմեքենայով տեղափոխել անհայտ ուղղությամբ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված շանը ստերջացնելու նպատակով քնեցնող ներարկիչ կրակող պնևմատիկ սարքավորման միջոցով կրակել և քնեցրել է կենդանիների ստերջացմամբ զբաղվող կազմակերպության աշխատակիցը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Գյումրիում շների ստերջացման աշխատանքներով զբաղվում է միայն «ԿՈւՄՆԻ» ընկերությունը, որն ամիսներ առաջ հայտնվել էր սկանդալի մեջ, երբ պարզվեց, որ Գյումրու փողոցներից ստերջացման և ստերիլիզացիայի նպատակով հավաքված շներին տանում են Ջաջուռ, պահում անասնագոմերից մեկում՝ հակասանիտարական պայմաններում:
Այս խնդրին «Հայկական ժամանակ»-ն անդրադարձել է դեռ մարտի 23-ին: ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում մանրամասնել էր՝ ստացվել է այդ ընկերության կողմից ստանձնած գործառույթները որոշակի էական խախտումներով իրականացնելու և այլ հանգամանքների մասին հաղորդում։ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ (Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը):
Մի կողմից «Բալասանյան դաշինք»-ի հետ փոխկապակցված ընկերությունն այս պահին քրեական վարույթով է անցնում, մյուս կողմից՝ Գյումրու համայնքապետարանը շարունակում է վերջինիս հետ համագործակցությունն այն նույն գործում, որում «ԿՈւՄՆԻ»-ն, ըստ վարույթի, իրավախախտ քայլեր է արել:
Մեր դիտարկմանը, թե նոր մեղադրանք կա ձեզ ուղղված, ընկերության պատասխանատու Հարություն Վիրաբյանն ասաց՝ սուտ է, որևէ խնդիր այդ օրը չի եղել:
«Շառով են տվել: Սպռիչ (նկատի ունի ներարկող ասեղ) կրակող սարք է եղել, կրակել են շանը, որ քնեցնեն, վերցնեն: Իրանք իրանց PR-ի համար նկարել են էդ պահը»,- ասաց Վիրաբյանը:
Ըստ ընկերության պատասխանատուի, շունը, որին քնեցրել են, ոչ մեկինը չի եղել, թափառող շուն է եղել, հարձակվել է մարդկանց վրա, իրենք էլ ուզել են բոլորի համար անվնաս ձևով այլ վայր տեղափոխել:
Տոնական օրը մարդաշատ վայրում և ցերեկային ժամի՝ բազմաթիվ մարդկանց ներկայությամբ շանը քնեցնելը Վիրաբյանն օրինաչափ է համարում:
«Մեր համար ոչ մի տիպի գրաֆիկ չկա, մենք ինչ էրել ենք, օրենքի սահմանում ենք էրել: Ուղղակի իրանք ( նկատի ունի ոստիկանություն հաղորդում ներկայացրած անձին, որն ի դեպ, բլոգեր է) պռասմոտր ունենալու համար ամեն ինչի կդիմեն էս թազա տիկտոկերները»,- ասաց Վիրաբյանը:
Արարատ Միրզոյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ոչ պաշտոնական մեկնարկը
Քեյթ Միդլթոնը կվերադառնա թագավորական պարտականությունների կատարմանը․ քաղցկեղից բուժումն ավարտվել է
Ավելի մեծ էկրաններ. Apple-ը ներկայացրել է iPhone 16 Pro-ն և 16 Pro Max-ը (տեսանյութ)
Բաքուն արձագանքել է Հայաստանի՝ Խաղաղության պայմանագիրն արդեն իսկ համաձայնեցված դրույթներով ստորագրելու առաջարկին
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
«Սխրագործության համար» մեդալ՝ հետմահու. տեղի է ունեցել կապիտան Հայրապետ Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունը
Դավիթ Բեկի փողոցի փլուզված հատվածը վերակառուցվում է. կուսումնասիրվեն Երևանի բոլոր կամրջային կառույցներն ու հանգույցները
Որսի ժամանակ ընկերներից մեկի հրացանը պատահաբար ձեռքից ընկել է, հնչել է կրակոց. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց
ԼՂ նախկին պաշտոնյաները ՀՀ-ում «5-րդ շարասյան» մասն են կազմում», Շահրամանյանը հատուկ առաքելությամբ է այստեղ. Ստեփանյան
Ինչպես է հայտնաբերվել ԱՄՆ-ում հայտնի գործարարի առևանգված կինը, ովքեր են ձերբակալված անձինք. ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել
Մերձավոր Արևելքը հայտնվել է տարածաշրջանային մեծ պատերազմի շեմին. Լավրով
Սասուն Բադասյանն ազատվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից
Մենք չենք ասում, որ այս իշխանությունն անպայման պետք է հեռանա, թող ապաշխարի ու մնա. Միքայել սրբազան
Աննա Հակոբյանը Շանդուն նահանգի և Վան Յույանի առաջարկը կփոխանցի հայ պաշտոնյաներին. հանդիպում Ցինդաո քաղաքում
Գնդակը գտնվում է Ադրբեջանի դաշտում. որ ուղղությամբ կգնա Բաքուն. վերլուծում է քաղաքագետ Հարություն Մկրտչյանը
Միրզոյանը Մարգարիտիս Սխինասին է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու Հայաստանի քայլերը
Ովքեր են եղել ԱԱԾ-ի կեղծ համազգեստով անձինք, որտեղ է հայտնաբերվել լողավազանից առևանգված ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կինը
Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը պետք է դիտարկել ԵՄ-ի՝ ՀՀ-ի հանդեպ հանձնառու վերաբերմունքի դրսևորում. Սխինաս
Ազդարարում ենք գործընթացի մեկնարկը, որի արդյունքում հնարավոր կլինի հասնել ԵՄ կողմից վիզաների ազատականացմանը. փոխվարչապետ
Կրկնակի բարձրացվել է փոխհատուցվող գումարի առավելագույն սահմանաչափը. պատահարի դեպքում վարորդները պետք է արագ կողմնորոշվեն
ԱԺ նախագահը Բետելի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Լյուքսեմբուրգը ջանքեր կներդնի հայ գերիներին վերադարձնելու հարցում
Երևանում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ են հայտնաբերել տեսուչները
Վարչապետն ու Քսավյե Բետելը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին վերաբերող հարցեր են քննարկել
Դեղերի ոչնչացմանը ներկա կլինի տեսչական մարմնի ներկայացուցիչը. գործընթացը կտեսաձայնագրվի
Հայաստանի հետ Աստանայում բանակցություններ անցկացնելու առաջարկն ընդունելի է Բաքվի համար. Ալիև
Պռոշյանում մեքենաներ են բախվել. կան վիրավորներ
Քննարկվում է Երևան-Լոս Անջելես և Երևան-Նյու Յորք ուղիղ չվերթեր սկսելու հարցը
Աննա Հակոբյանը նոր տեսանյութ է հրապարակել Չինաստանից
Մենք պատրաստ ենք րոպե առաջ սկսել ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքներով. Միրզոյան
Հայաստանը գնում է տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Լիտվայում եռակողմ հանդիպում է տեղի ունեցել
Սիմոնյանը Մուհամմադ Աբուդի հետ հանդիպմանը վերահաստատել է խաղաղության օրակարգին ՀՀ հավատարմությունը և հաստատակամությունը
Երևանը և Դուշանբեն կապված են ջերմ և բարեկամական հարաբերություններով. վարչապետը ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին
Երևանից մեկնելուց հետո 36 ժամ անց հասանք Ցինդաո․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Հայաստանը փաստացի ընդլայնում է օրակարգը Եվրամիության հետ. վարչապետն ընդունել է Սխինասի գլխավորած պատվիրակությանը
Զննության է ենթարկվել դեպքի վայր հանդիսացող բնակարանը. մանրամասներ Ղարամյանի նախկին փեսայի ինքնասպանության դեպքից
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 ոստիկանի սպանության, 4-ի նկատմամբ սպանության փորձ կատարած Մարգարյանի նկատմամբ
Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. քանի դեպք է հաստատվել վերջին մեկ շաբաթում
Ստեղծվել է կեղծ էջ. ինչ է զգուշացնում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 9-ին
Արմավիրի մարզի իր հյուրատանն ինքնասպանություն գործած տղամարդը Արշավիր Ղարամյանի նախկին փեսան է
© 2024 Հայկական ժամանակ