Երևան
22 °C
Ի սկզբանե երկու համայնքի վերաբերյալ քննարկումներ ունեինք, սակայն Արթիկի մեր գործընկերները կարողացան ապացուցել, որ հենց իրենց է պետք ունենալ երիտասարդների տուն:
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը հպարտությամբ նշում է՝ «Արթիկի երիտասարդների տուն»-ը Հայաստանում դարձավ 6-րդը, որը բացում են՝ հստակ նպատակով և ասելիքով:
Երիտասարդների տներում ոչ ֆորմալ կրթություն ապահովող բացառիկ մոդել է կիրառվում, որոնք շատ հաճախ շրջադարձային դերակատարություն ունեն 13-ից 18 տարեկան պատանիների ու երիտասարդների կյանքում: Յուրաքանչյուր հաջող ձեռնարկ կազմակերպությանն ու գործընկերներին տանում է նորի հետևից:
Ինտելեկտուալ ժամանցի կազմակերպում, զբաղվածության, բարեկեցության ապահովում, առողջ ապրելակերպի ու մասնագիտական կողմնորոշման հարցեր և ոչ միայն: Երիտասարդների տները նաև բնավորություն ու աշխարհայացք են ձևավորում: Ապահով այդ տարածքի պատերից ներս պատանիներն ու երիտասարդները երբեմն կարող են հայտնվել ֆիլմերում՝ իրենց տեսած միջավայրերում, հնարավորություն ունենալ փորձել բաներ, որոնք առօրյա կյանքում համարել են անհնար ու անհասանելի:
Երիտասարդական տները նաև կարծրատիպեր են կոտրում: Գործում են հավասարության, ամեն ինչի ինքնուրույն հասնելու, երբեք չընկրկելու և միշտ առաջ քայլելու անխախտ սկզբունքներով:
Արթիկի երիտասարդների տունը բացվել է 2023-ին՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի», ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Արթիկի համայնքապետարան միջև կնքված եռակողմ հուշագրով: Համայնքապետարանը տարածքն է տվել, որը վերանորոգվել, կառուցապատել, գույքով ու տեխնիկայով ապահովվել են ԵՆԿ-ն ու և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:
«Այս կենտրոնը, ըստ հուշագրի, տարեկան ծառայություն պիտի տրամադրի 300 պատանու, բայց մենք ընդամենը մի ամսում արդեն 350 պատանու ենք հյուրընկալել։ Երիտասարդների տան ստեղծմամբ համայնքապետարանը մեր միջոցով՝ որպես մասնագիտական կառույցի, երիտասարդական համայնքային ծառայություն է մատուցում իր երիտասարդներին: Սա ներդրում է Արթիկում երիտասարդների զարգացման համար, իսկ երիտասարդների զարգացմանն ուղղված ցանկացած ներդրում ներդրում է համայնքի և երկրի ապագայի մեջ»,- ասում է Արթուր Նաջարյանը։
Կենտրոնը նախատեսված է օրական՝ առնվազն 25, առավելագույնը մինչև 35 պատանու առօրյա ծառայություններ մատուցելու համար, բայց այս թիվը միջինում 55, օրեր են եղել՝ հասել է մինչև 126-ի:
«Իհարկե, սա խնդրահարույց է, քանի որ տարածքը բավական փոքր է ու այդքան մեծ թվով պատանիների ու երիտասարդների համար նախատեսված չէ։ Բայց նաև պետք է ասել, որ եթե մյուս տեղերում հատուկ միջոցառումներ էինք կազմակերպում, որպեսզի կարողանայինք երիտասարդներին հավաքագրել, այստեղ ոչինչ չենք արել, պաշտոնական բացումը չեղած՝ արդեն մեկ ամսվա ընթացքում շուրջ 150 երիտասարդ է այցելել»,- ընդգծում է պատասխանատուն:
Երիտասարդներին նման տները պետք են ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում: Իր փորձից է նման կարծիք հայտնում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին:
«ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փորձով կարող է ասել, որ ոչ միայն Հայաստանում, այլ ողջ աշխարհում անչափ կարևոր է երիտասարդներին տրամադրել ապահով տարածքներ, որտեղ նրանք կաշխատեն միասին, իրենց ստեղծագործական ներուժը կիրացնեն։ Եվ ոչ ֆորմալ կրթությունը շատ լավ կարող են համադրել դպրոցներում ստացող ֆորմալ կրթության հետ»,- ասում է նա։
Արթիկ այցելած ՀՀ-ում Արգենտինայի փոխդեսպանն էլ վստահ է՝ կենտրոնը հարյուրավոր երիտասարդների կյանքեր է փոխելու։
Մինչ այս նման երիտասարդական տներ արդեն բացվել ու գործում են Գյումրիում, Սպիտակում, Գավառում, Արմավիրում, Էջմիածնում։
Սրբատեղիի հարևանությամբ մեքենաներ են բախվել. «Օպել»-ը կողաշրջվել է, կա վիրավոր
Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը
Նոր հնարավորություն ստարտափների համար. «Աքսելերացիոն ծրագրին» մասնակցության հայտերի վերջնաժամկետը հոկտեմբերի 7-ն է
Գալստանյանը «փրկության» կարիք ունի. 6-ամսյա խայտառակության էջը փակելու համար նա ուժ կգտնի՞ արդյոք այսօր
Իլոն Մասկը ձեռքերն օդ պարզած ցատկել է բեմ. ինչ է նա խոստացել ամերիկացիներին Թրամփի հաղթանակի դեպքում
Բաքուն արձագանքել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում ընդունված բանաձևին. ինչ կոչ է Ադրբեջանն ուղղել Հայաստանին
Վերանայել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ. ադրբեջանցի պատգամավորները դիմել են ԱԳՆ-ին
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 6-ին
Չինական դպրոցի դիմաց «Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել Բեյրութում բնակելի շենքերի տակ գտնվող Հըզբոլլահի պահեստներին
Իսրայելը հարվածել է Գազայի մզկիթին և դպրոցին. առնվազն 24 մարդ է զոհվել
50 կիլոմետր, կեցցե’ հեծանիվը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Տևական ժամանակ լույս չի լինի Երևանում և 10 մարզում. հասցեներ
Հրդեհ է բռնկվել Հերմոն գյուղի հանգստի գոտում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Իսրայելն Իրանին պատասխան հարվածի մասին որոշում դեռ չի կայացրել․ Բայդեն
Ֆրանսիան Իսրայելին զենք չի մատակարարում. Մակրոն
Գևորգ Պապոյանը մասնակցել է Արենի գինու փառատոնին
Ընդդիմությունը «թեժ աշուն» էր խոստանում. Աջապահյանը «իր բաժին բենզինը» «պզզացրեց»
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տարածքում բացվեց ամբողջովին վերանորոգված «ԱրտԼանչ» սննդի ցանցի մասնաճյուղը (տեսանյութ)
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում ընդունվել է բանաձև, որով 54 անդամ պետություն համերաշխություն է հայտնել Հայաստանին
Ուսուցչուհին շշով հարվածներ է հասցրել 3 աշակերտի. նրանք գլխի շրջանում վնասվածքներ են ստացել
Վարչապետը Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիագումար նիստերին
Ձերբակալվել է Տեղ համայնքի ղեկավարը
Մարդիկ մեդիահարթակներում ներկայանում են առանց բարդույթների՝ ճեղքելով հասարակության մեջ առկա բազում տաբուներ. Գրիգորյան
Երևանում մեկնարկել է ՏՏ ոլորտի կարևորագույն իրադարձություն՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է պաշտոնական Երևանի հայտարարությանը
ԿԳՄՍ նախարարությունը Ուսուցչի օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ ներկայացուցիչների
Խաշթառակում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա տուժած
Ֆրանսիան կանգնած է հայ եղբայրների կողքին. Մակրոն
Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում. ՀՀ ԱԳՆ
Երևանում «Lexus» մակնիշի ավտոմեքենայից գողացել են 2 մլն 500 հազար դրամ և ականջակալ
ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Ծիծեռնակաբերդ
Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, շաբաթվա կեսին սպասվում են անձրև ու ամպրոպ
Քննարկումներ՝ ՖՄԿ 19-րդ գագաթնաժողովի շրջանակներում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Իսրայելական հարվածի հետևանքով ենթադրաբար սպանվել է «Հըզբոլլահ»-ի նոր առաջնորդը
Ամերիաբանկը ԴիջիԹեք Էքսպո 2024-ի ֆինթեք գործընկերն է և ներկայանում է MyInvest ներդրումային հարթակով
ՆԳՆ-ում ԱՄՆ գործընկերների հետ քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր
Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» թեմային
Մուշուրբի կախարդանքը, կամ ինչպես է բաժակը ձայներ հանում․ ում համար է գյումրեցի վարպետ Էդիկը ոսկե մուշուրբա սարքել
© 2024 Հայկական ժամանակ