Երևան
24 °C
Բժիշկ, հասարակական գործիչ Վահան Վարդապետյանը հայտնել է, որ Բեռլինի պետական օպերային թատրոնում ներկա է գտնվել Պուչինիի «Տուրանդոտ» ներկայացմանը, որն ավարտվել է խստապահանջ հանդիսատեսի հիացմունքի ու ցնծության, ներկայացման ողջ կազմի հանդեպ խոր երախտագիտության զգացումով։
«Ողջ դահլիճի վերաբերմունքից ակնհայտ էր մեր հայրենակից Արսեն Սողոմոնյանի կերտած կերպարի՝ Կալաֆի դոմինանտ ազդեցությունը՝ դառնալով ներկայացման ամենավառ և տպավորիչ հնչերանգների արտացոլումը։ Հայտնի օպերային բեմերում իր՝ յուրաքանչյուր կատարում ունկնդրելիս, նամանավանդ այսօր Բեռլինի ամենահեղինակավոր Staats օպերային թատրոնում, կրկին ու կրկին համոզվում ես, որ սրանից ավելի լավ կատարում չէր կարող լինել, սա այն էր, ինչ կուզենայիր տեսնել ու լսել, որից հետո դարաշրջանի մեծանուն կատարողներին ունկնդրելիս անգամ չես բավարարվում ու գոհանում այնքան, քանզի չես ապրում նմանատիպ խորքային զգացմունքներով...
Եվ ամեն անգամ մտածում եմ՝ որքանո՞վ ենք գիտակցում, թե ինչ անկրկնելի, մեծ մասշտաբի արժեք ունենք մեր օրերում, մեր կողքին։ Վստահ եմ, որ այս համեմատություններով ու գովեստներով չեմ մեծամտացնում ու շեղում Արսեն Սողոմոնյանին սեփական անձի հանդեպ խստապահանջ ու անաչառ ինքնագնահատականից, քանի որ մշտապես նկատում եմ իր անձի ու կերպարի խստագույնս ինքնագնահատում և բազմակողմանի ինքնակրթությամբ զինվելու տքնաջան նպատակասլացություն՝ հասնելու կերպարի խորագույն արտահայտչականության, ձայնային-տեմբրային ինտելեկտուալ-ազնվագույն հնչողության։
Գովեստի, հաճոյախոսության շռայլ խոսքերին և չափազանցված համեմատություններին միշտ էլ դեմ եմ եղել, անգամ ըմբոստացել եմ աջ ու ձախ մաեստրո անվանելու, աշխարհահռչակ ու համաշխարհային համարելու տհաճ ու նվաստացուցիչ երևույթից։ Բայց Արսեն Սողոմոնյանի դեպքում լիարժեք և անվարան կարող ենք ասել՝ մեր աշխարհահռչակ դրամատիկ տենոր Արսեն Սողոմոնյանը նվաճում է համաշխարհային լավագույն բեմերը՝ փառքի ու հեղինակության արժանացնելով մեր ազգին ու պետությանը։ Ինչպես կատարողական արվեստի բազմաթիվ ներկայացուցիչներ, Արսենը ևս արտահաստիքային դեսպան է աշխարհի բազմաթիվ երկրներում, այն էլ՝ հզոր դեսպան։
Արսենի ձայնային տեմբրը ինչո՞ւ է այսքան յուրահատուկ, ինքնատիպ ու գերող, ինչպես շատերն են խոստովանում ու գրում, աշխարհում եզակիներից եզակի։ Մասնագիտական հետազոտություն իրականացնելիս միգուցե հաստատեն, որ այն արդյունք է բազմակողմանի կրթության, շարունակաբար ինքնակրթության, ինտելեկտի, հրաբխային էմոցիոնալ ժայթքումների գերզսպվածության, հզոր ինքնատիրապետման, բարդագույն դերերի համոզիչ կերպարանավորման, բեմական կատարյալ վարպետության։
Այո, այս ամենով է պայմանավորված Արսենի ձայնային տեմբրը, որի հանդեպ անտարբեր ու սառը լինել չի կարող փոքր-ինչ ճաշակ, հոգի, լսողություն ունեցող յուրաքանչյուր ոք։ Բայց ես մի կարևոր զգացողություն էլ ունեմ, որ այդ տեմբրը հենց այդպիսին է նաև իր հայկականությամբ, որովհետև հայի ոգի ու հայկական լեզվամտածողություն եմ զգում անգամ իտալերեն մաքուր արտասանության մեջ, էմոցիոնալ հայկականություն և հայկական աշխարհի երանգներ։ Հնագույն քաղաքակրթության, հնդեվրոպական լեզվամտածողության ներկայացուցչի, մի խոսքով, հայի, հայեցի, հայկական ձայն։ Հպարտությամբ կասեի՝ Արսեն Սողոմոնյանի ձայնը աշխարհում փառքով ու արժանապատվորեն հնչող Հայաստանի ձայնն է՝ արժանի պետական հոգածության»,- գրել է նա:
Արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվում է Խաղաղության օրակարգից. ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Ալիևի վերջին հայտարարություններին
Յունիբանկը գործարկել է մոբայլ հավելված անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց համար
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները ծաղկեպսակ են դրել Անհայտ զինվորի հուշարձանին
Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները. ՄԻՊ
Չեղարկված չվերթեր չկան ո՛չ Իրանից, ո՛չ Թել-Ավիվից․ քաղավիացիա
ՔՊ խմբակցության պատգամավորների, Կառավարության անդամների մասնակցությամբ աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել
Բաքուն կոնտեքստից կտրում է Հայաստանից հեռացած ադրբեջանցիների հարցը, որպեսզի հարձակվի ՀՀ-ի վրա. Իոաննիսյան
Մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային 19-րդ գագաթնաժողովը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության դեպքի նախաքննությունն ավարտվել է․ 3 անձի մասով գործը դատարանում է
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, ոգելից խմիչք․ ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ներում սեպտեմբերին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աճառյան փողոցում
Առաջիկա օրերին հնարավոր է նվազի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցակետերի թողունակությունը. ՊԵԿ-ը հայտնել է՝ ինչու
ՌԴ գլխավոր դատախազը Աննա Վարդապետյանին պարգևատրել է «ԱՊՀ մասնակից պետությունների պատվավոր դատախազ» կրծքանշանով
Սիսիան-Գորիս հատվածում 2 պայթյուն կիրականացվի. ՊՆ
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հոկտեմբերի 4-ին
ԱՄՆ-ն ակնկալում է ընդլայնել և ամրապնդել Հայաստանի հետ գործընկերային կապերը տեխնոլոգիաների ոլորտում. Քրիստինա Քվին
Ucom-ն ավարտել է շարժական ցանցի վերազինումը Գյումրիում և Վանաձորում
10% idcoin IDBank-ի Mastercard քարտերով
Հոկտեմբերի առաջին ուրբաթը` որպես ժպտալու տոն. Ամիօ բանկը տոնում է
Ինչ եղանակ է սպասվում Երևանում ու մարզերում առաջիկա օրերին
Հայաստանի վերաբերյալ ՌԴ ԱԴԾ ղեկավարի հայտարարությունը սուտ է ու մանիպուլյացիա. Ստանո
Մակրոնը Փաշինյանին վերահաստատել է Ֆրանսիայի վճռականությունը՝ աջակցելու ՀՀ տարածքային ամբողջականությանը
Ինչ անել, որպեսզի երթևեկության խախտումների տուգանքն ավտոմատ նվազի 20 տոկոսով. քանի քաղաքացի է օգտվել ծրագրից
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեին 5 տարվա մեջ առաջին քարոզն է կարդացել Թեհրանում՝ խոսելով «վամպիր» ռեժիմից
Ադրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա
Նոր Կյանք-Տափերական ճանապարհին 3 մեքենա է բախվել. տուժածների վիճակը ծանր է
Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են համակարգում ու մարդաքանակ ապահովում սուտասանին, նրանք են տիկնիկավարները. Չախոյան
Սարյանի «Հայաստան» նկարը՝ իր անվամբ փողոցում. աստիճանները կգունազարդվեն սարյանական ներկապնակով (տեսանյութ)
Չմոռանա՛ք ղարաբաղյան վերջին պատերազմը. Ալիևը կրկին սպառնում է
Վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող ջրատարը. մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի
Քննարկվել են ՀՀ ԶՈԻ-ի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարները
Կրակոցներ Արարատի մարզում, կա վիրավոր. կասկածյալը համայնքի նախկին ղեկավարի որդին է
Հակոբ Արշակյանն ու Հնդկաստանի ԱԳ պետնախարարը մտքեր են փոխանակել խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացման մասին
Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի և կնոջ հետ միջադեպ է տեղի ունեցել օդանավակայանում
Ռեփեր Էմինեմը պապիկ է դառնալու (տեսանյութ)
Դավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափն ավելի քան 1,5 միլիոն դրամ է
Արտոնյալ սպառազինությունների մատակարարումների դիմաց Արևմուտքը Հայաստանից պահանջում է դուրս գալ ՀԱՊԿ-ից. Բորտնիկով
Բեյրութի հարավում հզոր պայթյուններ են որոտացել. հարվածների թիրախը եղել է «Հըզբոլլահ»-ի սպանված առաջնորդի զարմիկը
ԲԴԽ-ն դատավոր Արտուշ Գաբրիելյանին խիստ նկատողություն է տվել
Սերժ Սարգսյանին առնչվող գործով դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվել են
© 2024 Հայկական ժամանակ