100 երաժիշտ մեկ բեմում. Գյումրիում մեկ լեզվով են խոսել տեղի պետական և Բրյուսելի եվրոպական դպրոցի սիմֆոնիկ նվագախմբերը

11/07/2024 schedule16:21

Նախագիծը ծնունդ է առել իմ ու Արմանի հեռախոսային զրույցից: Արմանը ոնց որ մի փոքր հուշեր, որ իր նվագախումբն այս տարի հյուրախաղերի է պատրաստվում, ես էլ պահը որսացի, ասացի՝ գուցե Հայաստա՞ն գաք:

Հեռախոսային այս զրույցը 2024-ի տարեսկզբին ունեցել են Գյումրու պետական սիմֆոնիկ և Բրյուսելի եվրոպական դպրոցի սիմֆոնիկ նվագախմբերի դիրիժորներ Երվանդ Վարոսյանն ու Արման Սիմոնյանը: Դրական պատասխանի համար Արմանը երկար սպասեցնել չի տվել: Հայաստան այցելելու միտքը ոգևորել է նաև նվագախմբի բելգիացի երաժիշտ-կատարողներին:

Համաձայնությունը գործի վերածած Գյումրու Սև բերդ ամրոցի բեմ բարձրացավ «100 երաժիշտ մեկ բեմում» համատեղ նախագիծը: Ծրագրում՝ Ֆրանց Շուբերտ, Ժորժ Բիզե, Անտոնին Դվորժակ, Կլաուս Բադելտ, Հովարդ Շոր, Խաչատուր Ավետիսյան:

450743568_810750734528724_7045950131148050814_n.jpg (331 KB)

Գյումրիում ծնված, այնուհետև ընտանիքով ՌԴ, հետո էլ Բելգիայում հաստատված Արմանը հայրենիք հյուր է եկել 2018 թվականին: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա հուզմունքը չի կարողանում թաքցնել: Ասում է՝ 30 տարի անց վերադարձը անբացատրելի զգացողություններ է արթնացրել, որն անուն ու նկարագրություն չունի: Հայրենիքի ուժն ու էներգիան ուրիշ են:

«10 տարեկանից գնացել եմ: 30 տարի չէի եղել Հայաստանում ու երբ եկա, չգիտեմ՝ ինչ կատարվեց, անբացատրելի է զգացածս: Դրանից հետո պարբերաբար սկսեցի գալ ու տարբեր նախագծեր բերել: Ես սիրում եմ Հայաստանն ու վստահ եմ, որ իմ հայրենիքում ամեն ինչ լավ է լինելու»,- ասում է Արմանը:

f3da7653-f666-48ae-943e-60056e1f71f4.jfif (79 KB)

Համատեղ համերգ, համատեղ դիրիժորություն: Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Երվանդ Վարոսյանը փորձերի ժամանակ հեշտությամբ է հաղթահարել լեզվական բարիերը. խոսել են միջազգային՝ երաժշտության լեզվով:

«Բոլոր երկրներում համաշխարհային դասականները հնչում են նույն կերպ: Եվ այս պարագայում մեզ համար հեշտ էր, իրենք էլ էին պատրաստված, մենք էլ, և մեկ-երկու փորձով հնարավոր եղավ այս ծրագիրը կյանքի կոչել: Մեր լեզուն երաժշտությունն է, թե չէ հայերեն, անգլերեն, կամ այլ լեզվով խոսելը էական չէ»,- ասում է նա:

450672486_810750724528725_8072509222259485626_n.jpg (279 KB)

Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբն այս համերգի ժամանակ իր կազմում ընդգրկել է նաև Գյումրու Մանսուրյան պատանեկան կամերային նվագախմբի երաժիշտներին, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մասնաճյուղի, երաժշտական քոլեջից և Գյումրու արվեստի ու երաժշտական դպրոցների կատարողներին:

Երվանդ Վարոսյանն ասում է՝ նպատակը մեկն էր՝ համագործակցություն, փոխշփում երեխաների, օտարազգի իրենց հասակակիցների հետ:

449883539_527139386308562_2104818320121213245_n.png (1.37 MB)a813ccd7-a676-4da2-a37b-5ee0748d913c.jfif (93 KB)

Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը կարևորում է նման ծրագրերը թե՛ Գյումրու, թե՛ արտերկրի համար:

«Բեմում մեծերի կողին 9-18 տարեկան երեխաներ են: Ծրագրի նպատակն է դասական երաժշտության ասպարեզ բերել երեխային, ցույց տալ, թե այդ ուղին ընտրելով՝ ուր կարող է հասնել, ցույց տալ, թե ուր է տանում իրեն այդ ուղին: Պրոֆեսիոնալի կողքին երբ մանկահասակ երեխան սկսում է նվագել մեծ բեմում, ինքն իր առջևում երևի տեսնում է այդ տեսլականը, թե ինչպիսի բեմեր է նվաճելու»,- ասում է Հովհաննիսյանը:

67d3bc99-f1e0-4878-a667-3e96e144f1d7.jfif (97 KB)

Իրենց այցով նաև հյուրերն են ոգևորված: Երեխաները զարմացած են, որ կարողացել են հասկանալ ու ընկալել հայերենով իրենց հետ հաղորդակցվող երաժիշտ-ընկերներին, նույնը նաև հայ երեխաներն են բարձրաձայնում:

Բրյուսելից 47 երաժիշտ է եկել Գյումրի: Նրանց հետ նաև ծնողներն ու հարազատներն են, որոնք ոգևորված են և՛ Հայաստան այցելելուց, և՛ նոր ծանոթություններից: Ասում են՝ երբեք չէին մտածել, որ իրենց երեխաները կրող էին նվագել իրական, պատմական բերդում, իրենք էլ նստեին ու վայելելին որպես ունկնդիր:

Արման Սիմոնյանն էլ ավելացնում է՝ թեև գլխավորը միասին նվագելն էր, սակայն իր առաջին ցանկությունը Բրյուսելի իր նվագախմբի երեխաներին Հայաստանը ներկայացնելն էր:

449882707_499714549191128_3912941404046495315_n.png (1.02 MB)450869213_811112971159167_3781083261384516657_n.jpg (246 KB)

Տպել
2702 դիտում

Ալիքը «ծեփեց» ժայռին, «արյունլվիկ» եղա․ դերասանուհի Իննա Խոջամիրյանը կիսվել է Կիպրոսում անցկացրած հանգստի լուսանկարներով

ՀՀ և Տոգոյի ԱԳ նախարարները բազմակողմ հարթակներում փոխգործակցության ու տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր են փոխանակել

Հայաստանը գտնվում է կարևորագույն օրենսդրական բարեփոխումների իրականացման փուլում. ՄՊՀ նախագահը Վաշինգտոնում է

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 18:00-ից, Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը ժամանակավորապես կփակվեն. ինչպես երթևեկել

Ինչ հնարավորություններ կտան ՀՀ քաղաքացուն նոր ձևաչափով տրվելիք կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը

Սևանի թերակղզու հանգստի գոտու տարածքում ապօրինի ջրառ է կատարվել

Տուգանքի որոշումը բողոքարկելու դեպքում 30 տոկոս բոնուսային բաղադրիչը չի գործում

ՀՀ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել առանց հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ. Միրզոյան

Այստեղ մեզ զգում ենք ինչպես տանը. ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ (տեսանյութ)

Արշակյանը հաստատել է Մեքսիկայի հետ բոլոր բնագավառներում համագործակցությունը խորացնելու Հայաստանի շահագրգռվածությունը

Առաջացել է քարերի տեղաշարժման և քարաթափման վտանգ. ինչպես է ընթանալու Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգումը

Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 3-ին

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարն առաջին պաշտոնական այցով ժամանել է Կիև (տեսանյութ)

Համակարգող խորհրդի նիստը իրավական հարցեր քննարկելու համար կարևոր հարթակ է. Վարդապետյանը՝ Բելառուսի գլխավոր դատախազին

Երևանում մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Փաշինյան-Մակրոն հանդիպումը

Վերածննդի այգում բարեկարգման աշխատանքները շարունակվում են. կլինի ամբողջությամբ նոր խաղահրապարակ (տեսանյութ)

Բարձր ենք գնահատում Բեռլինի ներգրավվածությունը Հարավային Կովկասում անվտանգության հաստատման գործընթացում. Գրիգորյան

Ասեք՝ Ադրբեջանի համար ինչ կարող ենք անել ու մենք կանենք. Լուկաշենկո

Ուսումնասիրվել են շուկայում առկա տոմատի մածուկները, մի շարք արտադրողների մոտ արձանագրվել են խախտումներ. որոնք են դրանք

Տասնյակ փաթեթներով հաշիշի յուղ ու մարիխուանա են տեղադրել Շիրակի մարզի տարբեր հատվածներում. 2 անձ կալանավորվել է

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (լուսանկար, տեսանյութ)

Երևանում քաղաքացին հատել է 45 բարդի, կան ոստիկանություն տեղափոխված անձինք. քաղաքապետարանը մանրամասնում է

Լուկաշենկոն կմեկնի Ադրբեջան

Վարդապետյանն ընդունել է ԱՊՀ դատախազների խորհրդի նիստին ժամանած Տաջիկստանի իր գործընկերոջը

Ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, տեղումներ չեն սպասվում

Կանխվել է Դուբայից շուրջ 8 միլիոն դրամի ադամանդանման թանկարժեք քարերի և ոսկյա զարդերի ներմուծման փորձը (տեսանյութ)

Թողարկվել է «Գրանդ Հոլդինգի» հիմնադիր Հրանտ Վարդանյանի ծննդյան 75-ամյակին նվիրված նամականիշ

Իրանում վերացվել են թռիչքների սահմանափակումները

«Արաբկիր» առողջության կենտրոնը հարկ առ հարկ նորոգվում է (տեսանյութ)

Ակնհայտորեն պատվիրատուն որոշել է արագորեն մաշեցնել «վախճանվող առաջնորդին». Սաֆարյան

Երգչուհի Լյուբով Ուսպենսկայան Բաքվից վերադառնալուց հետո հայտարարել է դստեր անհետացման մասին

Երևան-Երասխ ճանապարհին «Infinity»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին կետ խաղաղության պայմանագրում չկա․ փոխնախարար

Ծեծկռտուք քոլեջում. երկու ուսանողի մոտ դանակ է հայտնաբերվել

էսկալացիաների վտանգը շարունակում է մնալ, քանի դեռ հարաբերությունների կարգավորման պայմանագիր չի կնքվել. Կոստանյան

Խաղաղության պայմանագրի բովանդակությունը հանրությունից չի թաքցվում․ ՀՀ ԱԳ փոխնախարար

Հայաստանը «Գլոբալ ինովացիոն ինդեքս» 2024-ում նախորդ տարվա համեմատ գրանցել է առաջընթաց 9 դիրքով

Ընդդիմության առաջնորդությունը ստանձնած գողական եկեղեցականը հակապետական գործունեություն է վարում․ Հովհաննիսյան

Ակնկալում ենք սերտ համագործակցություն Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության ամրապնդման շուրջ. Միրզոյանը՝ Ռյուտեին