«Ոսկե ծիրանը» մեր մշակութային կյանքի, երևանյան ամառների անբաժանելի մասն է. ԿԳՄՍ նախարար

08/07/2024 schedule09:30

Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի նոր կինոնկարի՝ «Յոթ քողը» ֆիլմի ցուցադրությամբ հուլիսի 7-ին մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող կինոլորտի այս մեծ ծրագին արդեն 21-րդ անգամ Երևանում համախմբել է կինոյի միջազգային դեմքեին՝ արվեստասեր հանրությանը նվիրելով արդեն ավանդույթ դարձած կինոտոնը, որը կշարունակվի մինչև հուլիսի 14-ը՝ մրցութային և ոչ մրցութային ֆիլմերի ցուցադրությամբ։

«Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը, Ալֆրեդ Քոչարյանը, փառատոնին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած կինոյի պատվիրակները, կինոաշխարհի հայտնի դեմքերը, կինոյի սիրահարները։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել արդեն 21-րդ անգամ անցկացվող «Ոսկե ծիրան» փառատոնի առիթով։

««Ոսկե ծիրանը» մեր մշակութային կյանքի, երևանյան ամառների անբաժանելի մասն է՝ որպես մի իրադարձություն, առանց որի կյանքն արդեն չենք պատկերացնում։

Սա իրադարձություն է, որը չի սկսվում ու ավարտվում միայն այս օրերին. կինոփառատոնի մասին խոսակցությունները սկսվում են շատ ավելի վաղ և շարունակվում են դրանից հետո՝ ցույց տալով փառատոնի կարևորությունը կինոարտադրության, կինոմշակույթի և առհասարակ, մշակույթի համար։ ԿԳՄՍ նախարարության համար պատիվ է լինել փառատոնի կողքին, որը շարունակական աշխատանք է, և վստահ եմ՝ առաջիկա տարիներին տեսնելու ենք փառատոնի ավելի ընդլայնված և զարգացող օրակարգեր»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ կինոն Հայաստանում զարգացման նոր ուղիներ ունի՝ պայմանավորված նաև վերջին տարիներին օրենսդրական փոփոխություններով, որոնք նոր հնարավորություններ են ստեղծել։

Նախարարը հատկապես շեշտել է համատեղ կինոարտադրության հնարավորությունը, որն ստեղծվել է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի ընդունմամբ և համատեղ կինոարտադրության ոլորտում ներդրումների 10-40% մասնակի վերադարձի հնարավորությամբ։

«Սա հրաշալի նախապայման է, որպեսզի մեր երկրում ևս մեկ անգամ զարկ ստանան համատեղ արտադրված ամենահետաքրքիր և սպասված կինոնախագծերը, որոնք ստանալու են նաև պետության աջակցությունը,- ասել է նախարարը և հավելել,- այդ իմաստով Հայաստանն ամենալավ վայրերից մեկն է՝ իր բնությամբ, տարածքներով ու լանդշաֆտով, որը ցույց տալու արդյունավետ հարթակ է նաև այս փառատոնը»։

Ժաննա Անդրեասյանը նկատել է՝ հանդիսատեսն այս օրերին բազմապիսի ծրագրերից ու պրեմիերաներից ընտրում է՝ որ ժանրի ֆիլմ դիտել, որտեղ լինել, անվանի հյուրերից ում լսել։

«Մենք դժվար ժամանակներում ենք ապրում, որոնք առաջին հերթին դժվար խոսակցությունների ժամանակներ են. ամենաբարդ խնդիրների մասին խոսելու ամենալավ միջոցն արվեստն է։ Եվ կինոն այս օրերին օգնելու է շատ խոսելու այն ամենի մասին, ինչի մասին արտահայտվելու այլ ձև դեռևս չենք գտել»,- ասել է նախարարը` հանդիսատեսին մաղթելով բարի դիտում, իսկ փառատոնին՝ հաջող ընթացք։

Ելույթներով հանդես են եկել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը, կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։

Երևանի քաղաքապետարանը «Ոսկե ծիրան»փառատոնի գլխավոր հովանավորն է։

Փառատոնի բացումն ազդարարած Ատոմ Էգոյանի «Յոթ քողը» ֆիլմը, որի պրեմիերան նախորդ տարվա Տորոնտոյի կինոփառատոնում է կայացել և արդեն արժանացել բարձր գնահատանքի, Ռիխարդ Շտրաուսի «Սալոմե» օպերայի պատկերային վերաիմաստավորումն է։

Ֆլմում Ամանդա Սեյֆրիդը մարմնավորում է թատերական ռեժիսորին, որը ջանում է կյանքի կոչել Սալոմեի աստվածաշնչյան պատմության սեփական մեկնությունը։

Ֆիլմը կցուցադրվի նաև փառատոնի ընթացքում՝ որպես «Երևանյան պրեմիերա»։

Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացմանը կարմիր գորգը փոխարինվել է արվեստագետ Դավիդ Քոչունցի դիզայնի հիման վրա տեղացի գորգագործ վարպետների պատրաստած գորգերի «Տեղորոշում» (Point of Reference) հավաքածուով։

«Ոսկե ծիրանն» առանձնահատուկ անդրադարձել է նաև կինոյի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին:

Ի պատիվ Սերգեյ Փարաջանովի՝ «Ոսկե ծիրան» փառատոնում սահմանվել է նրա անվան մրցանակ, որը շնորհվել է փառատոնի աստղային հյուրին՝ կրկնակի օսկարակիր Քեվին Սփեյսին և հայազգի ռեժիսոր Ատոմ Էգոյանին` կինոյի զարգացման ասպարեզում ունեցած ավանդի համար։

Տպել
2417 դիտում

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Հոկտեմբերի 7-ի դրությամբ էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 76 հատ․ ՊԵԿ

Ադրբեջանական բանակում զինծառայող է մահացել

«Իլ դը Ֆրանս»-ն առաջարկել է Երևանի տրանսպորտային ցանցն ամբողջացնել ոչ թե 250, այլ 150 ավտոբուսով. Ավինյան

Վայոց ձորում թունավորմամբ հիվանդանոց տեղափոխված կնոջ դուստրը պնդում է՝ մայրը մահացել է բժիշկների մեղքով

Արզումանյան փողոցի 4-րդ ռիսկայնության շենքերը մի օր փլվելու են, իսկ բնակիչները դեմ են դուրս գալուն. Ավինյան

Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Թեոդոսիայի ամենամեծ նավթային տերմինալին. հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Նոյեմբերից մետրոյում այլևս ժետոն չի լինի, կգործի միասնական վճարման համակարգը

ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա

WCIT-ի բացման համերգի հրավառության դեպքով արձանագրություն կկազմվի․ Ավինյան

Մեր քաղաքն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով. Տիգրան Ավինյան

Ներքին Բազմաբերդ և Ներքին Սասնաշեն բնակավայրերից մինչև Թալին հատվածի ձախակողմյան մասը կառուցվել և կահավորվել է

Երբ Խաղաղության պայմանագիրը ստորագրվի, ՍԴ-ում և ԱԺ-ում վավերացվի, կստանա ցանկացած ներքին օրենքից մեծ իրավական ուժ. ԱԳՆ

Գուրգեն Դաբաղյանը երկրորդ անգամ հայր է դարձել

Բախվել են մարդատար մեքենան ու մոտոցիկլետը. մոտոցիկլետավարը հոսպիտալացվել է

Պուտինը դառնում է 72 տարեկան. նա ծննդյան օրը կնշի աշխատավայրում

Վստահ եմ՝ միասին մենք կկարողանանք բացել նոր հորիզոններ. Լուկաշենկոն շնորհավորել է Պուտինին

«Օգտագործում» են որպես «գործիք». ահազանգ՝ հանրահավաքի ժամանակ երեխայի մանիպուլացնելու դեպքի մասին (տեսանյութ)

Արարատ Միրզոյանը մեկնել է Մոսկվա

«Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվել է պացիենտի սրտի կանգ

Իրանը հայտնել է երկրի տարածքում որոշ չվերթների դադարեցման մասին

Գալստանյանի հանրահավաքի մասնակիցները հեռանում են հրապարակից (տեսանյութ)

Բագրատ Գալստանյանի հանրահավաքը՝ 19:10-ի դրությամբ (լուսանկար)

Գալստանյանն արձագանքել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերջին աղմկահարույց հայտարարություններին

Վարում են նստակյաց կյանք, անառողջ ապրելակերպ. սրտանոթային հիվանդությունները մեծ տոկոս են կազմում դեռահասների շրջանում

Հուժկու հանրահավաքը` 18:35-ի դրությամբ. Տարոն Չախոյանը լուսանկար է հրապարակել

Բագրատ Գալստանյանի հանրահավաքը՝ 18:20-ի դրությամբ (լուսանկար)

Լիբանանում ուսումնական տարվա մեկնարկը հետաձգվել է

Լճկաձորում մի քանի ժամ գազ չի լինի

«Վեսթ Հեմ»-ի կիսապաշտպանին ցմահ որակազրկում է սպառնում. ինչի համար է մեղադրվում Լուկաս Պակետան

Հրազենային վնասվածքով զինծառայողի դի է հայտնաբերվել. ՊՆ

«Արհեստանոց». Արենիում ձեռագործության կենտրոն է հիմնվել

Սարգիս Խանդանյանը նշանակվել է Ուզբեկստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ առաքելության ղեկավար

Ահաբեկչություն Իսրայելում. մոտ 20 տարեկան երիտասարդ կին է զոհվել, կան տասնյակ վիրավորներ

Իրանական համարանիշերով կցորդիչով բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել

Նրան կվիրահատեն. Մադրիդի «Ռեալը» հայտարարություն է տարածել Կարվախալի վնասվածքի վերաբերյալ

Իսրայելը Գազայի հարավում ընդլայնել է հումանիտար գոտին. խաղաղ բնակչության համար երկու քարտեզ է հրապարակվել

Շրջակա միջավայրի նախարարությունն ամփոփել է աշխատանքային շաբաթը

Բաժնային սեփականությամբ բնակարան, փոխառություններ և աշխատավարձ. ինչ է հայտարարագրել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

Վերջին 11 օրում Լիբանանի տարածքում առնվազն 100 երեխա է սպանվել. ՅՈՒՆԻՍԵՖ