Երևան
12 °C
«Հայոց պատմությո՞ւն», թե՞ «Հայաստանի պատմություն». արդեն երկու օր է՝ հարցը քննարկման առարկա է դարձել կրթության ոլորտի մասնագետների, քաղաքական գործիչների և հանրության որոշ հատվածի շրջանում:
Բանն այն է, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայոց պատմություն» առարկան վերանվանելու մասին հարցը, որով առաջարկվում է այն դարձնել «Հայաստանի պատմություն»: Նախագիծն արդեն ներկայացվել է e-draft.am-ում՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ քննարկման:
Նկատենք, սակայն, որ մինչ նախարարության՝ հարցը քննարկման ներկայացնելը, դասագիրքը վերանվանելու մասին ավելի վաղ բարձրացրել էր ՀՀ վարչապետը։
Կառավարության ղեկավարը հունվարի 13-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի հերթական նիստի ժամանակ էր հայտարարել, որ մի խումբ մանկավարժներ, գիտնականներ դիմել են նախարարություն՝ առաջարկելով «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»:
«Այս առաջարկն ինձ ցնցել է, ես ինքս ինձ մեղադրեցի, որ այս նրբությունը չեմ նկատել՝ «Հայ ժողովրդի պատմության» և «Հայաստանի պատմության», իսկ այդտեղ խորքային բովանդակային շատ լուրջ տարբերություն կա, որովհետև «Հայ ժողովրդի» պատմությունը ենթադրում է պետականության բացակայության պատմություն՝ պետականության լինելիության դրվագներով, իսկ Հայաստանի պատմությունը ենթադրում է պետականության պատմություն՝ պետականության բացակայության դրվագներով»,- ասել էր Կառավարության ղեկավարը:
ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաճյանը վստահեցնում է՝ դասագրքի անունը որոշել են փոխել տարբեր մասնագետների հետ քննարկման արդյունքում: Ըստ նրա՝ կրթության նոր չափորոշիչների արդյունքում արդեն բովանդակությունը փոխած դասագիրքը միայն կվերանվանվի։
«Շատ երկրներում ոչ թե ուսումնասիրում են ժողովրդի պատմությունը, այլ երկրի, որը ներառում է նաև ժողովրդի պատմություն։ Դու չես կարող ուսումնասիրել ժողովրդի պատմությունը՝ առանց ժողովրդի մշակութային, պատմական, էթնիկ հարցերին անդրադառնալով, հետևաբար ելնելով միջազգային փորձից ու քննարկումներից՝ նախաձեռնել ենք փոփոխությունը։ Դասագրքերը բովանդակային որևէ փոփոխություն չեն կրի, այդ բովանդակությունը չափորոշիչով արդեն իսկ ամրագրված է։ Այսինքն՝ մենք չենք խոսում առարկայական ծրագրի և չափորոշչի փոփոխության մասին, այլ միայն անվան»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է նա։
Նախագծի հիմնավորման մեջ շեշտվում է, որ «Հայոց պատմություն» անվանումը չի նպաստում հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների, մասնավորապես՝ պետականամետ քաղաքացու վարքականոնի ձևավորմանը, իսկ առարկան, անվանելով տվյալ երկրի պատմություն, ցուցաբերվում է ինստիտուցիոնալ մոտեցում առարկայի միջոցով պետության և պետականության գաղափարների ամրապնդմանը։
Արդյոք այդ վարքականոնը ձևավորվելո՞ւ է դասագրքի անվանափոխությամբ, փոխնախարարը պարզաբանում է. «Անվանումը փոխելով՝ ոչինչ առաջ չենք կարող մղել։ Կարևոր է մոտեցումների փոփոխությունը․ դպրոցում աշխատող յուրաքանչյուր աշխատակից, ուսուցիչ ու տնօրեն կերտում են մեր քաղաքացիներին, և կարևոր է, որ ցանկացած առարկայի ուսումնասիրության ժամանակ կարևորվի պետության գաղափարը, երկրի համար պիտանի մարդ լինելու և երկրի հաջողություններում ներդրում ունենալու գաղափարը։ Այսինքն՝ պետք է դրանք սերմանել երեխաների մեջ, որպեսզի նրանք մեծանան այդպիսի գիտակցությամբ»։
Ցանկացած թեմա ուսումնասիրելու ժամանակ յուրաքանչյուր ուսուցիչ, ըստ Սվաճյանի, պետք է շեշտադրումները տանի ճիշտ ուղղությամբ։ Վերջինս ընդգծում է, որ երկրի պատմությունը ուսումնասիրելով՝ պետք է շեշտադրվի պետականությունն ու այն պահպանելու, զարգացնելու համար քաղաքացիների դերակատարումը։
ԿԳՄՍ ներկայացուցիչը ևս մեկ անգամ վստահեցնում է՝ անվանափոխությամբ որևէ ժամանակաշրջան դուրս չի գալու պատմության դասագրքերից։
«Անհնար է երեխային սովորեցնել որևէ պատմություն, բայց ինչ-որ ժամանակաշրջան չուսումնասիրել։ Նրանք ուսումնասիրելու են առարկայի այն ողջ ծավալը, որն արդեն դասագրքում կա որպես բովանդակություն։ Այսինքն՝ առարկայի անվան փոփոխությամբ մենք նպատակ ունենք ուսուցիչների ուշադրության կենտրոնի տակ պահել այն թիրախները, որոնք ուզում ենք պահպանել»,- ասում է նա։
Միևնույն ժամանակ նախարարը հավաստիացնում է, որ պատրաստ են դիտարկել և լսել ցանկացած կարծիք, որը կներկայացվի։ Ոլորտի մասնագետներն ու շահագրգիռ կազմակերպությունները նախագծի վերաբերյալ իրենց կարծիքներն ու առաջարկները կարող են ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել մինչև 2024 թվականի փետրվարի 2-ը:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջիլիզա գյուղում սելավաջրերը լցվել են անասնագոմերից մեկը․ խոճկորները չեն գտնվել
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Ծառուկյանը հայտարարել է, որ համակարգից հեռացվել է 52 պարետ (պարեկ). եթե անունները չհրապարակի, ուրեմն ստում է
Վերջին 8 տարում առաջին անգամ ԱՄՆ նախագահը ժամանել է Պեկին. ինչ կքննարկեն Թրամփն ու Չինաստանի առաջնորդը
Անլեզու, անուղեղ. դրանից ինչ վարչապետ, հայերեն խոսել չգիտի. իշխանությունը ձերբազատվելու է Կտրիճից. տեսանյութ
Ծառուկյանի նախշազարդ լուքերը. ԲՀԿ առաջնորդը խոսել է իր աղմուկ հանած վերնաշապիկների մասին
Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր - 2026» բազմազգ զորավարժությունները
ՌԴ-ն դարձել է «изгой» երկիր. դեպի Ռուսաստան գնալ քարոզողները չե՞ն տեսնում դա. Ռուբեն Բաբայան. տեսանյութ
Ջանես Նազարյանը դարձել է Եվրոպայի մինչև 17 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի առաջնության չեմպիոն
Քոչարյանը, որ իրեն միակ տղամարդ էր հռչակել, գնում է գյուղեգյուղ, իր աղքատիկ հայերենով ձայն խնդրում. Կոնջորյան
Ռոբը դեռ ամիսներ առաջ էր անկեղծացել՝ հաճելի չէ շփվել ժողովրդի հետ, շրջել Հայաստանով. Չախոյան
Բացահայտվել է ստվերային եկամուտներ ստացող հերթական զանգերի կենտրոնը. տեսանյութ
Երևանում ծառն արմատից պոկվել ու ընկել է մեքենաների վրա
85 հազար դոլար վճարել են, որ 300 հազար ադրբեջանցի գալու մասին կեղծ լուրը գովազդով տարածեն. վարչապետ
Մեքենան բախվել է բետոնե պարսպին և թիթեղյա ցանկապատին. վարորդը մահացել է
Roadpolice.am կայքում վարորդական իրավունքի վկայականի և մյուս հերթագրումները ժամանակավոր անհասանելի են
Ֆիլիպինների Սենատում կրակոցներ են հնչել. այնտեղ թաքնված սենատորին ձերբակալելու օրդեր է տրվել
Երեխաների միջազգային առևանգման դեպք. Բելգիայից Հայաստան տեղափոխված երեխաները վերադարձվել են
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը տեսնելու է ժողովրդական բռունցքի հարվածի ուժը. Փաշինյան
Ողբերգական ավտովթար Երևանում. դուրս է բերվել բեռնատարի վարորդի դին
Այ ժողովուրդ ջան, մի՛ թրջվեք, գնացեք տուն, ես կխոսեմ, ուղիղ եթերով կլսեք. վարչապետը՝ Մաստարայի բնակիչներին
Յունիբանկն ավելի քան 2 000 բարեխիղճ ՓՄՁ վարկառուներին տրամադրել է հետվճար
13-ամյա աշակերտին դասընկերները պարբերաբար ենթարկել են բռնության. վերջինս հայտնվել է հիվանդանոցում
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ուզում է 9 ամսական «երեխային» որբանոց հանձնել, չթողնե՛ք․ Փաշինյան
Ինժեներական քաղաքում քննարկվել է բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
Չնայած հորդառատ անձրևին և կարկուտին՝ Մաստարայում մարդիկ հավաքվել են վարչապետին լսելու. տեսանյութ
ՀՀ վարչապետը չնախատեսված կանգառներ է ունեցել Արթիկում, զրուցել քաղաքացիների հետ. տեսանյութ
Կապանում կասեցվել է լցակայանի հեղուկ գազի վաճառքը․ հայտնաբերվել է չստուգաչափված չափիչ սարք
Յան Կլինիկի զարգացումը՝ Կոնվերս Բանկի գործընկերությամբ
Ծառուկյանի հայտարարությունը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ-ն հերքել է 52 պարեկի աշխատանքից ազատելու տեղեկությունը
Քննարկվում է ՀՀ-ում աշխարհագրական նշումների և ապրանքային նշանների իրավունքների ներկա վիճակը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Վայոց ձորի մարզերում․ ժամանակացույց
Տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար ևս մեկ կարևոր քայլ է կատարվել․ Սերդար Քըլըչ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետև կնվազի 4-6 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել Ընտրական օրենսգրքի շրջանակում
Մասիս-Էջմիածին խճուղում հայհոյել, հարվածել են միմյանց, փախել են՝ թողնելով մեքենաները․ կրակոց չի հնչել․ ՆԳՆ
Արագածոտնում քարոզարշավին դպրոցների մասնակցության գրանցված դեպքերով կանցկացվի քննություն․ ԿԳՄՍՆ
ՄԻՊ-ում քննարկվել են «Ձորակ» խնամքի կենտրոնում արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերը
Մասյացոտնի թեմի ոչ մի լումա չի անցել ապօրինի ճանապարհ, չի լվացվել, չի յուրացվել, չարաշահվել․ հայտարարություն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT