Երևան
-4 °C
Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի՝ հոկտեմբերի 3-ին Հայաստան կատարած այցի ընթացքում մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած անհիմն մեղադրանքները։
Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մեկնաբանության մեջ։
Նշվում է, որ Ֆրանսիան «շուրջ 30 տարի չի կարևորել» ադրբեջանցիների զանգվածային արտաքսումը իրենց հայրենի հողերից:
«Այժմ առանց որևէ հիմքի և ՄԱԿ-ի դիրքորոշմանը հակառակ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնախումբը և այլ միջազգային կազմակերպություններ փորձում են մոլորեցնել միջազգային հանրությանը՝ պնդելով, որ իբր բռնի կերպով տեղահանվել են տարածաշրջանը կամավոր լքած հայ բնակիչները»,- հայտարարել է Ադրբեջանը՝ մարդկանց բռնի տեղահանությունը կրկին ներկայացնելով որպես ինքնակամ մեկնում:
Բաքվի ԱԳՆ-ն անդրադարձել է նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցության մասին ֆրանսիական կողմի հայտարարությանը: Հայտարարության նշված հատվածը՝ առանց խմբագրման, ներկայացնում ենք ստորև.
«Ֆրանսիան ամեն կերպ փորձում է զինել Հայաստանին, կրկին ներքաշել ագրեսիայի և ռազմական արկածախնդրության մեջ, ինչն անընդունելի է։ Ֆրանսիան պետք է հասկանա, որ այդ ջանքերը դատապարտված են ձախողման, ինչպես պատմության ընթացքում մեր տարածաշրջանին միջամտելու բոլոր փորձերը։
Այս համատեքստում ցանկանում ենք ընդգծել, որ այն փաստը, որ Ֆրանսիան աչք է փակել Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների գրեթե 20 տոկոսի օկուպացման վրա, ինչը միջազգային իրավունքի բոլոր նորմերի ու սկզբունքների կոպիտ խախտում է. ձեռք բերված պայմանավորվածություններով ստանձնած պարտավորությունները, 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Հայաստանի ռազմաքաղաքական սադրանքների շարունակումը, ինչպես նաև հայկական զինված ուժերի թերի դուրսբերումը մեր տարածքներից մինչև Ադրբեջանի կողմից հակաահաբեկչական միջոցառումների իրականացումը, հանդիսանում է խաղաղ գործընթացի խոչընդոտ և իրական սպառնալիք տարածաշրջանում։
Հայաստանին աջակցելու մասին Ֆրանսիայի հայտարարությունները, ինչպես նաև այն փաստը, որ նա հանդիսանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերի նախաձեռնողը, ևս մեկ անգամ ապացուցում է, որ վերջին գրեթե 30 տարվա ընթացքում նրա կողմից հնչեցված չեզոք միջնորդության մասին պնդումները բացարձակապես անհիմն են։
Չնայած միջազգային կազմակերպությունների և Հայաստանի վարչապետի հաստատմանը, որ Ադրբեջանի հակաահաբեկչական միջոցառումները վտանգ չեն ներկայացնում հայ խաղաղ բնակիչների համար, ֆրանսիացի նախարարը Ադրբեջանի օրինական քայլն իր ինքնիշխան տարածքների վրա անվանել է հանցագործություն, որը հորինվածք է և ցույց է տալիս Փարիզի տապալումը ոչ կոմպետենտ տարածաշրջանային քաղաքականություն»:
Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան հայտարարել էր, որ իր համաձայնությունն է տվել առաջիկայում պայմանագրի կնքման համար, որը ՀՀ-ին ռազմական տեխնիկա տրամադրելու հնարավորություն կտա։
«Սա արվում է, որպեսզի ՀՀ-ն կարողանա ապահովել իր պաշտպանությունը, բայց մանրամասներ չեմ կարող ասել այս պահին»,- նշել էր նա:
24 ժամ ջուր չի լինելու Երևանի Կենտրոն, Էրեբունի և Արաբկիր վարչական շրջանների որոշ հասցեներում
Ջեյմս Օ'Բրայենը կայցելի Ադրբեջան՝ աջակցելու Բաքվի և Երևանի միջև խաղաղությանը. Պետդեպ
Ucom-ում մեկնարկել են Ամանորյա անակնկալները. ռոումինգում 5 դրամ 1 ՄԲ-ի դիմաց դեկտեմբերի 1-ից հունվարի 31-ը
Բախվել են թեթև մարդատարն ու տրակտորը. կա 5 տուժած
Հրդեհ է բռնկվել Երևանի Աբովյան փողոցի ռեստորաններից մեկում
Ադրբեջանի՝ խաղաղության ընկալումը փոքր-ինչ տարբերվում է խաղաղության գործընթացի մեր ընկալումից. Մարուքյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին տեղեկությունը մտահոգիչ է․ Տոյվո Կլաար
Արծվիկ Մինասյանի «ցուցմունք»-ը՝ նախկին իշխանությունների դեմ
Լիբանանի Խորհրդարանի նախագահի հետ զրույցում ՀՀ դեսպանն անդրադարձել է Հարավային Կովկասում անվտանգային մարտահրավերներին
Թաքստոցներ սանհանգույցներում, հագուստների մեջ, առաստաղների և լվացարանների տակ. ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ներում
4 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունից
Ողբերգական դեպք Առինջում. տներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Տուրք չտալ ճնշումներին և վաղը չդառնալ վահան՝ բացահայտ ապօրինությամբ աթոռից կառչողների համար. Ալավերդու ՔՊ խմբակցություն
7-րդ դասարանի պատմության դասագիրքը պահանջում են հանել կիրառությունից. ինչու է այն հայտնվել քննադատությունների թիրախում
Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով Մոսկվայում է
Աննա Հայրապետյանը որոնվում է որպես անհետ կորած
Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել
Ալավերդիի համայնքապետը լավ կանի համակերպվի ավագանու որոշման հետ, ոչ թե կրկեսային բեմադրություններ անի. Ալեքսանյան
Կասեցվել է Շնողի հացի արտադրամասի և հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Միջազգային անվտանգության կարգավորումները և մարդու իրավունքների մեխանիզմները շարունակաբար անկում են ապրում. ԱԳ նախարար
«Դիլիջան» ազգային պարկում շարունակվում է հրդեհաշիջումը. ԱԹՍ-ով իրականացվում է օդային հետախուզում
Թամազյանի կողմից զոռբայությամբ աթոռը պահելը բարդացնում է իր վիճակը. Պապոյանը՝ անվստահություն հայտնելու գործընթացի մասին
Եվրոպական միությունը շարունակելու է աջակցել Հայաստանում և Երևանում իրականացվող բարեփոխումների օրակարգին. ԵԽ պատգամավոր
Դատապարտում ենք Ադրբեջանի՝ նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը փակուղի մտցնելու գործողությունները. ԱԳՆ
Տուգանքի չափը նվազեցնելու համար քաղաքացին պարտավոր չի լինի ԱՊՊԱ պայմանագիրը ներկայացնել ՆԳՆ ոստիկանություն
Աժ խորհուրդը հստակեցրել է վաղվա նիստի օրակարգը. նախագծում 36 հարց կա
Ուզու՞մ ես թեթևացնել վարկային բեռդ. ԱՄԻՕ բանկի առաջարկը
Քերոբյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ը՝ ընդգծելով տնտեսական և կապուղիների զարգացման հնարավորությունները
Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել
Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը խոսել է «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովին
Խիզախություն է երկրի համար կարևոր հարցերը կենացի չվերածել, նախագիծը կենաց է. Վարդանյանը հորդորեց դեմ քվեարկել «Հայքվեին»
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Լեհաստանի միջազգային մրցաշարի հաղթող
Հայաստանի տարբեր ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված հավակնոտ փաթեթ է մշակվում. Ֆրանսիայի դեսպան
2023-ին մեդալների թիվն ու հարգն ավելացել են. վարչապետի գլխավորությամբ քննարկվել է սպորտի ոլորտի ռազմավարության նախագիծը
Լարսը բաց է բոլոր մեքենաների, այդ թվում՝ արագ փչացող գյուղնշանակության արտադրանք տեղափոխող բեռնատարների համար
Մահացել է կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը
Երևանի քաղաքապետարանն ու Եվրոպական ներդրումային բանկը համատեղ նոր ծրագրեր կիրականացնեն
Պետության տարածքային ամբողջականության ճանաչումը չի նշանակում, որ այդ պետությունը կարող է դիմել էթնիկ զտման. Վարդանյան
Արայիկ Հարությունյանը պարգևատրել է բռնցքամարտի Աշխարհի պատանեկան առաջնության հաղթող Վաղարշակ Քեյանին
Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր շղթա. երեք անձի մասով նախաքննությունն ավարտվել է
© 2023 Հայկական ժամանակ