Արտաքին հետախուզության ծառայության խնդիրը մեր պետությանը սպառնացող արտաքին վտանգների կանխատեսումն է․ Նազելի Բաղդասարյան

04/10/2023 schedule10:01

Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) պետի պաշտոնում Քրիստիննե Գրիգորյանին նշանակելու որոշումն ու մանրամասնել, թե ծառայությունն ինչ գործառույթներ է իրականացնելու։ 

- Տիկին Բաղդասարյան, վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել Քրիստիննե Գրիգորյանին Արտաքին հետախուզության ծառայության պետ նշանակելու մասին: Այս նշանակմամբ իրականություն է դառնում Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը: Ի՞նչ գործառույթներ է իրականացնելու այս ծառայությունը: 

- Ծառայության հիմնական խնդիրը մեր պետությանն ու հասարակությանը սպառնացող արտաքին վտանգների եւ հնարավորությունների կանխատեսումն է եւ քաղաքական որոշումներ կայացնողներին այդ մասին վստահելի, արժանահավատ եւ կիրարկելի հետախուզական տեղեկությունների տրամադրումը, որոնք կունենան կիրառական նշանակություն՝ հնարավոր վտանգները կառավարելու, կանխարգելելու եւ առկա մարտահրավերներին դիմակայելու տեսակետից: 

Ըստ էության՝ սա մի գործառույթ է, որ իրականացնում է ցանկացած երկրի արտաքին հետախուզական ծառայություն: Պետք է նշեմ նաեւ, որ ծառայությունը քաղաքականապես չեզոք մարմին է եւ կոչված է ծառայելու բացառապես պետության շահերին: ԱՀԾ-ն նաեւ սերտորեն համագործակցելու է Հայաստանի Հանրապետության հետախուզական գործառույթ ունեցող մյուս մարմինների ու դերակատարների հետ՝ Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության ու անվտանգության ամրապնդման համար։ Այս նպատակով ԱՀԾ-ն նաեւ միջազգային գործընկերների հետ համագործակցություն կհաստատի: 

- Իսկ ինչո՞վ է պայմանավորված ծառայության ձեւավորումը հենց ընթացիկ շրջանում: Ինչո՞ւ հատկապես հիմա: 

- Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը նախատեսված է ՀՀ կառավարության գործունեության ծրագրում։ Նոր ծառայության ստեղծումը անվտանգության ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ռազմավարական բարեփոխումների կարեւոր մաս է։ Ծառայության մասին օրենքն ընդունվել եւ ուժի մեջ է մտել դեռեւս 2022 թվականի դեկտեմբերին, այսինքն՝ ծառայության ստեղծումը բնականոն գործընթացի արդյունք է: Նախորդող ինն ամիսների ընթացքում Կառավարությունը հետեւողականորեն նախապատրաստվել է ծառայության հիմնադրման գործնական մեկնարկը տալու համար: 

- Իսկ ներկայումս ծառայությունը տեղակայման վայր ունի՞, քաղաքացիները այնտեղ աշխատանքի ընդունվելու համար ո՞ւմ պետք է դիմեն: 

- Օրենքը Ծառայության պետի նշանակումից հետո նախատեսում է որոշակի ժամանակահատված ինստիտուցիոնալ ձեւավորման, այդ թվում՝ տեղակայման, ինչպես նաեւ Ծառայության գործառնական հարցերը կարգավորող ենթաօրենսդրական ակտերի ընդունման համար։ Ծառայությունը ֆունկցիոնալ դառնալուն պես նշված հարցերը կունենան պատասխաններ, եւ անհրաժեշտ տեղեկությունը կտրամադրվի լրացուցիչ։ Իհարկե, ծառայության լիարժեք կայացման համար երկար ժամանակ հարկավոր կլինի: 

- Վարչապետը ԱՀԾ ղեկավար է նշանակել Քրիստիննե Գրիգորյանին, ով զբաղեցնում էր Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը: Գրիգորյանը, ով չունի ոլորտի որեւէ փորձառություն, արդյո՞ք ճիշտ թեկնածու է նման ծառայության ղեկավարի համար։ 

- Նոր ծառայության ղեկավարի առջեւ դրված է ժամանակակից մարտահրավերներին արդյունավետ արձագանքող հետախուզական ծառայություն ստեղծելու խնդիր, որը կունենա ամուր ինստիտուցիոնալ հիմք և կկարողանա սպասարկել ՀՀ կենսական շահերը։ Համոզված ենք, որ հանրային կառավարման ոլորտում Քրիստիննե Գրիգորյանի ունեցած փորձառությունը բավարար է նշված խնդիրները լուծելու համար։ 

- Իսկ արեւմտյան ո՞ր ծառայության մոդելն է ընտրված որպես հիմք։ 

- Ցանկանում եմ ընդգծել՝ ո՛չ արեւելյան, ո՛չ արեւմտյան, ո՛չ հյուսիսային եւ ո՛չ էլ հարավային որեւէ ծառայության մոդել ընտրված չէ։ Մեր քննարկումներում ուղղորդվել ենք բացառապես Հայաստանի Հանրապետության անվտանգային մարտահրավերներն ու արտաքին հետախուզության կարիքներն ու առաջնահերթությունները գնահատելու եւ ժողովրդավարական հասարակարգին բնորոշ ժամանակակից արտաքին հետախուզության ծառայություն ձեւավորելու սկզբունքներով։ Տրամաբանական է, որ ԱՀԾ աշխատանքներում կարեւոր դեր ունի նաեւ ժամանակակից մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու կարողություն ունեցող տարբեր մասնագիտական ծառայությունների մասին հասանելի տեղեկատվության ուսումնասիրությունը, որը կգնահատվի ըստ ՀՀ-ում կիրառելիության աստիճանի:

Տպել
1140 դիտում

Ucom-ում մեկնարկել են Ամանորյա անակնկալները. ռոումինգում 5 դրամ 1 ՄԲ-ի դիմաց դեկտեմբերի 1-ից հունվարի 31-ը

Բախվել են թեթև մարդատարն ու տրակտորը. կա 5 տուժած

Հրդեհ է բռնկվել Երևանի Աբովյան փողոցի ռեստորաններից մեկում

Ադրբեջանի՝ խաղաղության ընկալումը փոքր-ինչ տարբերվում է խաղաղության գործընթացի մեր ընկալումից. Մարուքյան

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին տեղեկությունը մտահոգիչ է․ Տոյվո Կլաար

Արծվիկ Մինասյանի «ցուցմունք»-ը՝ նախկին իշխանությունների դեմ

Լիբանանի Խորհրդարանի նախագահի հետ զրույցում ՀՀ դեսպանն անդրադարձել է Հարավային Կովկասում անվտանգային մարտահրավերներին

Թաքստոցներ սանհանգույցներում, հագուստների մեջ, առաստաղների և լվացարանների տակ. ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ներում

4 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունից

Ողբերգական դեպք Առինջում. տներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

Տուրք չտալ ճնշումներին և վաղը չդառնալ վահան՝ բացահայտ ապօրինությամբ աթոռից կառչողների համար. Ալավերդու ՔՊ խմբակցություն

7-րդ դասարանի պատմության դասագիրքը պահանջում են հանել կիրառությունից. ինչու է այն հայտնվել քննադատությունների թիրախում

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով Մոսկվայում է

Աննա Հայրապետյանը որոնվում է որպես անհետ կորած

Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել

Ալավերդիի համայնքապետը լավ կանի համակերպվի ավագանու որոշման հետ, ոչ թե կրկեսային բեմադրություններ անի. Ալեքսանյան

Կասեցվել է Շնողի հացի արտադրամասի և հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Միջազգային անվտանգության կարգավորումները և մարդու իրավունքների մեխանիզմները շարունակաբար անկում են ապրում. ԱԳ նախարար

«Դիլիջան» ազգային պարկում շարունակվում է հրդեհաշիջումը. ԱԹՍ-ով իրականացվում է օդային հետախուզում

Թամազյանի կողմից զոռբայությամբ աթոռը պահելը բարդացնում է իր վիճակը. Պապոյանը՝ անվստահություն հայտնելու գործընթացի մասին

Եվրոպական միությունը շարունակելու է աջակցել Հայաստանում և Երևանում իրականացվող բարեփոխումների օրակարգին. ԵԽ պատգամավոր

Դատապարտում ենք Ադրբեջանի՝ նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը փակուղի մտցնելու գործողությունները. ԱԳՆ

Տուգանքի չափը նվազեցնելու համար քաղաքացին պարտավոր չի լինի ԱՊՊԱ պայմանագիրը ներկայացնել ՆԳՆ ոստիկանություն

Աժ խորհուրդը հստակեցրել է վաղվա նիստի օրակարգը. նախագծում 36 հարց կա

Ուզու՞մ ես թեթևացնել վարկային բեռդ. ԱՄԻՕ բանկի առաջարկը

Քերոբյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ը՝ ընդգծելով տնտեսական և կապուղիների զարգացման հնարավորությունները

Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը խոսել է «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովին

Խիզախություն է երկրի համար կարևոր հարցերը կենացի չվերածել, նախագիծը կենաց է. Վարդանյանը հորդորեց դեմ քվեարկել «Հայքվեին»

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Լեհաստանի միջազգային մրցաշարի հաղթող

Հայաստանի տարբեր ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված հավակնոտ փաթեթ է մշակվում. Ֆրանսիայի դեսպան

2023-ին մեդալների թիվն ու հարգն ավելացել են. վարչապետի գլխավորությամբ քննարկվել է սպորտի ոլորտի ռազմավարության նախագիծը

Լարսը բաց է բոլոր մեքենաների, այդ թվում՝ արագ փչացող գյուղնշանակության արտադրանք տեղափոխող բեռնատարների համար

Մահացել է կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը

Երևանի քաղաքապետարանն ու Եվրոպական ներդրումային բանկը համատեղ նոր ծրագրեր կիրականացնեն

Պետության տարածքային ամբողջականության ճանաչումը չի նշանակում, որ այդ պետությունը կարող է դիմել էթնիկ զտման. Վարդանյան

Արայիկ Հարությունյանը պարգևատրել է բռնցքամարտի Աշխարհի պատանեկան առաջնության հաղթող Վաղարշակ Քեյանին

Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր շղթա. երեք անձի մասով նախաքննությունն ավարտվել է

ՔՊ-ի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Հայկ Ստեփանյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել

77-ամյա Շերը կանանց խորհուրդ է տվել մեկ անգամ ժամադրվել իրենցից երիտասարդ տղամարդու հետ