ՀՀ սուվերեն տարածքում այսօր էլ կան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներ, ինչ կտա Հռոմի ստատուտի վավերացումը. Եղիշե Կիրակոսյան

03/10/2023 schedule12:16

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ԱԺ-ում ներկայացրեց, թե ինչ կտա Հայաստանին Հռոմի ստատուտի վավերացումը։

«Հռոմի ստատուտի վավերացումը սահմանում է դատարանի իրավազորությունը Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ։ Այն որոշակիորեն երաշխիք է տալիս, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած ծանրագույն հանցագործություն ենթակա կլինի Միջազգային քրեական դատարանի իրավազորությանը, և այն անձանց համար, ովքեր մտադրություն ունեն կատարելու նման հանցագործություն, սա առնվազն կունենա կանխարգելիչ ազդեցություն։

Կարծում եմ, որ դա պակաս հիմնավորում չէ, որպեսզի վավերացման հարցը քննարկենք։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի սուվերեն տարածքում այսօր էլ գտնվում են Ադրբեջանի զինված ստորաբաժանումներ՝ կանոնադրության վավերացումը վերստին հիմնավորվում է»,- ասաց Կիրակոսյանը։

Ավելի վաղ Սահմանադրական դատարանը ճանաչել էր Սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ 2022 թվականին այս հարցով Սահմանադրական դատարան էր դիմել Կառավարությունը։ Ավելի ուշ գործադիր մարմինը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունն (Հռոմի ստատուտ) ուղարկել էր Ազգային ժողով՝ վավերացման: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արդեն իսկ ընդունել է նախագիծ, և այն ընդգրկվել է Ազգային ժողովի հերթական լիագումար նիստի օրակարգում։

Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ-ում՝ իր ելույթի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը կվավերացնի Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) ամբողջությամբ։ 

Սեպտեմբերի 24-ին ՀՀ քաղաքացիների համար արված հայտարարության մեջ էլ վարչապետը նշել էր, որ Հայաստանում Հռոմի ստատուտը վավերացնելու որոշում եղավ, երբ ակնհայտ էր՝ ՀՀ անվտանգության համար ՀԱՊԿ գործիքները բավարար չեն:

Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա էր հղել՝ Հայաստանի կառավարության կողմից Հռոմի ստատուտը ԱԺ-ի վավերացմանն ուղարկելու առնչությամբ։

Տպել
7119 դիտում

Հայաստանը կկիսվի իր դրական փորձով. քննարկում ԱԳՆ-ում՝ Ժնևում կայանալիք Փասխտականների համաշխարհային ֆորումին ընդառաջ

Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով գործած գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին. Կոլոմինա

Ցանկանում ենք, որ յուրաքանչյուրը, ով ունակ է կրել զենք, տիրապետի դրան և կարողանա հեշտ հասանելիություն ունենալ․ Արշակյան

Դրանից օգուտ չկա. Էրդողանը մեկնաբանել է Ֆրանսիայի կողմից Հայաստան զենքի մատակարարումները

Հրազդանում շների սպանդի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ. կենդանասերները բողոքի ակցիա են իրականացնում

Բաց մի՛ թողեք հնարավորությունը. Էրդողանը դիմել է Հայաստանին

Անձրև և մառախուղ. Հայաստանի ամբողջ տարածքում 0-ից բարձր ջերմաստիճան է

4 տարի ՌԴ-ից բերել է խոշոր չափի թմրամիջոցներ, իրացրել ՀՀ-ում «Տելեգրամ»-ով, հետո՝ կատարել փողերի լվացում

27-ամյա կինը վրաերթի է ենթարկել 13-ամյա աշակերտուհու. երեխային հասցրել են հիվանդանոց

Եվրոպայի խորհուրդը շատ լավ հարթակ է Հայաստանի հետ վստահության ամրապնդման գործընթացներին նպաստելու համար․ Ալիև

Եթե օրենքներն աշխատեն, կստեղծվեն անհրաժեշտ ենթակառուցվածքները. Քերոբյանը՝ ոչ սպանդանոցային մորթի արգելքի մասին

Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնությունը. ՌԴ ԱԳՆ

Հրազդանում շների սպանդ է տեղի ունեցել

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել խոշոր հարկեր. վերականգնվել է շուրջ 413 մլն դրամ գումար

ՌԴ-ի հայտարարությունները տրամաբանական ու ստույգ չեն․ Խանդանյանը՝ արևմուտքից ձեռք բերված զենքերի որակի մասին

Հույս ունեմ՝ հերթական պատրվակը չէ բանակցություններին չմասնակցելու․ Խանդանյանը՝ Ալիևի ընտրությունների գնալու մասին

Թարմ և չոր պտուղներ, ալկոհոլային խմիչք, պահածոներ. ինչ է ամենից շատ ներմուծվել Հայաստան նոյեմբերին

Արևմտյան հարթակները չեն չեղարկվում, նոր կետից պետք չէ սկսել․ Խանդանյանը՝ ՌԴ-ում բանակցություններ ունենալու մասին

Մակրոնը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Մարիո Դրագիի թեկնածությունը

Արմեն Գյուլբուդաղյանցը կգլխավորի Հայաստանի Մ-21 հավաքականը և ԲԿՄԱ-ն

Հայաստանը խաղաղության պայմանագիրը կստորագրի, երբ վստահ լինի, որ դա ի շահ իրեն է լինելու․ Խանդանյան

Գործընթացը տեղի է ունենալու ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին, գերիների վերադարձը օրերի կամ ժամերի հարց է. Խանդանյան

Վրաերթ Երևանում. ուկրաինուհի հետիոտնը տեղում մահացել է

Ապարան-Հարթավան ճանապարհին բախվել է 5 մեքենա. 8 անձ հոսպիտալացվել է (լուսանկարներ)

Տաքսի ծառայությունների ոլորտը կարգավորվում է, երբ ուժի մեջ կմտնի օրենքը․ մանրամասնում է Թունյանը

Առկա է պատմական հնարավորություն․ ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Ադրբեջանում է. նրան ընդունել է Ալիևը

Երեկ արդարացվեց մի ընտանիք՝ կինն ու ամուսինը, որոնք դատապարտվել էին 9 և 13 տարի ազատազրկման. Ալեքսանյան

Լարսը կրկին փակ է բեռնատարների համար

Փալոնը հայտնել է Հայաստանին ԱՄՆ-ի կողմից տրվող անվտանգային աջակցության մասին

Ղազախստանի նախագահն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ այցելելու՝ Նիկոլ Փաշինյանի հրավերը

Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Գերմանիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել 93-ամյա կնոջ սպանության վայրից, ում 24-ամյա երիտասարդը մինչ սպանելը բռնաբարել էր

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը

Իրաքում ԱՄՆ դեսպանատունը հրթիռակոծության է ենթարկվել

Այրվել է ավտոմեքենա, 3 տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն

Ադրբեջանում արտահերթ ընտրությունների պատճառը 2 ամիս խաղաղության բանակցություններից թռնելու պատճառ ունենալն է. Իոաննիսյան