Ինչպես ԼՂ 3 նախագահներին հաջողվեց հասնել ՀՀ, իսկ Լևոն Մնացականյանին, Դավիթ Բաբայանին և Դավիթ Մանուկյանին՝ ոչ. Բաբաջանյան

02/10/2023 schedule10:24

«Ինձ որևէ մեկը չի կարող համոզել, որ Պաշտպանության բանակի նախկին նախարար Լևոն Մնացականյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ՊԲ նախարարի տեղակալ Դավիթ Մանուկյանը Հայաստան հասնելու անվտանգ տարբերակ չեն ունեցել։ Պետական կարևորագույն գաղտնիք տիրապետող սույն նախկին և գործող պաշտոնյաների հանձնվելը Բաքվի բռնապետին մեծ, չափազանց մեծ վտանգներ է հարուցելու Հայաստանի գլխին»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը՝ շարունակելով.

Ինչպե՞ս Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, միջազգային հետախուզման մեջ գտնվող Արայիկ Հարությունյանին հաջողվեց Հայաստան հասնել (-խմբ. ոչ պաշտոնական է տեղեկատվությունը), իսկ Լևոն Մնացականյանին, Դավիթ Բաբայանին և Դավիթ Մանուկյանին՝ ոչ:

Դավիթ Բաբայանը, որ այդպես խրոխտ բարձրանում էր Շուշի, մոտավորապես պատկերացնո՞ւմ է, թե ինչ ծավալի գաղտնիքների է տիրապետում, և թե այդ գաղտնիքները ինչպե՞ս է թշնամին օգտագործելու Հայաստանի դեմ։ 

Կամ զինվորական շքերթ ընդունած ՊԲ նախաար Լևոն Մնացականյանը մոտավորապես պատկերացնո՞ւմ է, թե ինքը ինչ տեղեկություններ է տիրապետում քառօրյայի և 44-oրյայի կապակցությամբ, և այդ ողջ տեղեկատվությունը ի՞նչ պատուհաս է դառնալու և ի՞նչ թանկ է նստելու Հայաստանի վրա։ 

Երևանից նախընտրեցիք Բաքուն, դավաճաններ, որ Գրանադայից առաջ Բաքվում ասեք, թե վերջին օրերին տեղի ունեցածը ուժի կամ դրա սպառնալիքի տակ չի եղել։

Պատկերացում կա՞, որ էս երեքի Բաքվի բանտում գտնվելն ամբողջությամբ լեգիտիմացնելու է Հայաստանի մասին այն բոլոր պնդումներն ու թեզերը, որ արել է Ալիևը միջազգային բոլոր հարթակներից։ 

Պատկերացում կա՞, որ սա իր հերթին ռազմական սպառնալիք և նյութական ինչպիսի բեռ է հարուցելու Հայաստանի գլխին։ 

Դուք կհարցնեք՝ ինչպե՞ս լքեին Արցախի տարածքը։ Թող օգտվեին այն ուղղաթիռներից, որոնք օրեր առաջ մի քանի անգամ Ստեփանակերտից ծանր հիվանդներ տեղափոխեցին Հայաստան։ Ադրբեջանը ոչ մի խոչընդոտ չի հարուցել մեր բժիշկների աշխատանքին։

Անհրաժեշտ էր կոմունիկացնել Հայաստանի հետ և այդ փոքր լուսանցքից օգտվել»։

Հիշեցնենք՝ Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 28-ին հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ ինքն ընդգրկված է Ադրբեջանի սեւ ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար, ինչից ելնելով էլ՝ որոշել է Ստեփանակերտից մեկնել Շուշի։

2 օր անց Ադրբեջանի դատախազությունը հայտնեց Դավիթ Բաբայանին ձերբակալելու մասին:

Սեպտեմբերի 29-ին էլ հայտնել էինք, որ ադրբեջանական ուժայինները Լաչինի անցակետում Ղարաբաղից Գորիս ուղևորվելու փորձի ժամանակ բերման էին ենթարկել Լեռնային Ղարաբաղի բանակի նախկին հրամանատար (2015-2018թթ.), գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին։

Ադրբեջանական կողմը 1 օր անց հայտնել էր, որ Լևոն Մնացականյանը բերման է ենթարկվել և տեղափոխվել Պետական անվտանգության ծառայության կալանավայր, կալանավորվել մի քանի ամսով:

Նույն օրը՝ սեպտեմբերի 29-ին, հայտնի դարձավ նաև ԼՂ ՊԲ նախկին շտաբի պետ, գեներալ Դավիթ Մանուկյանին բերման ենթարկելու և 4 ամսով կալանավորվելու մասին:
Տպել
3496 դիտում

Հայաստանը կկիսվի իր դրական փորձով. քննարկում ԱԳՆ-ում՝ Ժնևում կայանալիք Փասխտականների համաշխարհային ֆորումին ընդառաջ

Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով գործած գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին. Կոլոմինա

Ցանկանում ենք, որ յուրաքանչյուրը, ով ունակ է կրել զենք, տիրապետի դրան և կարողանա հեշտ հասանելիություն ունենալ․ Արշակյան

Դրանից օգուտ չկա. Էրդողանը մեկնաբանել է Ֆրանսիայի կողմից Հայաստան զենքի մատակարարումները

Հրազդանում շների սպանդի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ. կենդանասերները բողոքի ակցիա են իրականացնում

Բաց մի՛ թողեք հնարավորությունը. Էրդողանը դիմել է Հայաստանին

Անձրև և մառախուղ. Հայաստանի ամբողջ տարածքում 0-ից բարձր ջերմաստիճան է

4 տարի ՌԴ-ից բերել է խոշոր չափի թմրամիջոցներ, իրացրել ՀՀ-ում «Տելեգրամ»-ով, հետո՝ կատարել փողերի լվացում

27-ամյա կինը վրաերթի է ենթարկել 13-ամյա աշակերտուհու. երեխային հասցրել են հիվանդանոց

Եվրոպայի խորհուրդը շատ լավ հարթակ է Հայաստանի հետ վստահության ամրապնդման գործընթացներին նպաստելու համար․ Ալիև

Եթե օրենքներն աշխատեն, կստեղծվեն անհրաժեշտ ենթակառուցվածքները. Քերոբյանը՝ ոչ սպանդանոցային մորթի արգելքի մասին

Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնությունը. ՌԴ ԱԳՆ

Հրազդանում շների սպանդ է տեղի ունեցել

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել խոշոր հարկեր. վերականգնվել է շուրջ 413 մլն դրամ գումար

ՌԴ-ի հայտարարությունները տրամաբանական ու ստույգ չեն․ Խանդանյանը՝ արևմուտքից ձեռք բերված զենքերի որակի մասին

Հույս ունեմ՝ հերթական պատրվակը չէ բանակցություններին չմասնակցելու․ Խանդանյանը՝ Ալիևի ընտրությունների գնալու մասին

Թարմ և չոր պտուղներ, ալկոհոլային խմիչք, պահածոներ. ինչ է ամենից շատ ներմուծվել Հայաստան նոյեմբերին

Արևմտյան հարթակները չեն չեղարկվում, նոր կետից պետք չէ սկսել․ Խանդանյանը՝ ՌԴ-ում բանակցություններ ունենալու մասին

Մակրոնը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Մարիո Դրագիի թեկնածությունը

Արմեն Գյուլբուդաղյանցը կգլխավորի Հայաստանի Մ-21 հավաքականը և ԲԿՄԱ-ն

Հայաստանը խաղաղության պայմանագիրը կստորագրի, երբ վստահ լինի, որ դա ի շահ իրեն է լինելու․ Խանդանյան

Գործընթացը տեղի է ունենալու ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին, գերիների վերադարձը օրերի կամ ժամերի հարց է. Խանդանյան

Վրաերթ Երևանում. ուկրաինուհի հետիոտնը տեղում մահացել է

Ապարան-Հարթավան ճանապարհին բախվել է 5 մեքենա. 8 անձ հոսպիտալացվել է (լուսանկարներ)

Տաքսի ծառայությունների ոլորտը կարգավորվում է, երբ ուժի մեջ կմտնի օրենքը․ մանրամասնում է Թունյանը

Առկա է պատմական հնարավորություն․ ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Ադրբեջանում է. նրան ընդունել է Ալիևը

Երեկ արդարացվեց մի ընտանիք՝ կինն ու ամուսինը, որոնք դատապարտվել էին 9 և 13 տարի ազատազրկման. Ալեքսանյան

Լարսը կրկին փակ է բեռնատարների համար

Փալոնը հայտնել է Հայաստանին ԱՄՆ-ի կողմից տրվող անվտանգային աջակցության մասին

Ղազախստանի նախագահն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ այցելելու՝ Նիկոլ Փաշինյանի հրավերը

Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Գերմանիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել 93-ամյա կնոջ սպանության վայրից, ում 24-ամյա երիտասարդը մինչ սպանելը բռնաբարել էր

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը

Իրաքում ԱՄՆ դեսպանատունը հրթիռակոծության է ենթարկվել

Այրվել է ավտոմեքենա, 3 տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն

Ադրբեջանում արտահերթ ընտրությունների պատճառը 2 ամիս խաղաղության բանակցություններից թռնելու պատճառ ունենալն է. Իոաննիսյան