ԼՂ նոր իշխանությունը մանդատը օգտագործեց կապիտուլյացիայի համար, իսկ Սամվել Բաբայանին խաղից դուրս թողեցին. Խաչատրյան

29/09/2023 schedule15:52

«Նիկոլ Փաշինյանը և մեր Կառավարությունն ընդհանրապես բազմիցս հորդորել ենք, որ գնան ուղիղ բանակցությունների, այսինքն՝ լինեն ուղիղ Ստեփանակերտ-Բաքու բանակցություններ, և նույնիսկ առաջարկ է արվել միջազգային գործընկերների կողմից, որ դա լինի միջազգային մեխանիզմների շրջանակներում, ինչը շատ լավ կլիներ»:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ հավելելով.

«Բազմաթիվ անհասկանալի պրոցեսների բերումով այդ բանակցությունները տեղի չունեցան, դրան հետևեց նաև Արցախում իշխանափոխությունը, որը հիմնավորվում էր Արցախի անվտանգության մակարդակը բարձրացնելով և այլ առկա խնդիրները լուծելով: Բայց տեսանք, որ իշխանափոխությունից մի քանի օր հետո կապիտուլյացիայի ենթարկվեց Արցախը: Այսինքն՝ այն բոլոր թեզերը, որոնք դրված էին իշխանափոխության, բանակցությունների չգնալու հիմքում, պարզվեց, որ սխալ էին, ճիշտ կլիներ, որ մեր հորդորներին ընդառաջեին և բանակցությունների գնային»:

Ըստ Խաչատրյանի՝ Սամվել Բաբայանը, տեսնելով ստեղծված իրավիճակը, տեսնելով, որ բանակցությունների չգնալը բերելու է աղետի, իր նախաձեռնությամբ գնացել է այդ բանակցություններին, և ինչ-որ համաձայնություններ եղել են, բայց քանի որ դա պաշտոնական Ստեփանակերտի կարծիքը չի եղել, դրանք որևէ արդյունք չեն տվել:

«Ադրբեջանը մի քանի անգամ համաձայնել է բանակցել Ստեփանակերտի հետ, իհարկե, որոշակի պայմաններով, բայց այդ բանակցությունները տարբեր պատճառներով չեն կայացել, դրանցից մեկը Ստեփանակերտի չցանկանալն է եղել»,- ասաց նա:

Հարցին՝ իր մոտ հարց չի՞ առաջանում, թե ինչպես է Սամել Բաբայանը ԼՂ իշխանությունների թիկունքում պայմանավորվածությունների, գրավոր շփումների մեջ մտել ադրբեջանցիների հետ, ո՞վ է նրան այդ մանդատը տվել, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Սամվել Բաբայանը նախքան իշխանափոխությունն էլ բազմիցս ասել է, որ եթե գնան այս ճանապարհով, Արցախի վրա հարձակում է լինելու, և կորցնելու ենք Արցախը: Սամվել Բաբայանը որպես հեռատես ռազմական և քաղաքական գործիչ կանխատեսել է այս իրավիճակը և հանուն Արցախի գնացել այդ բանակցություններին: Հիմա, որ մանդատ ուներ կառավարությունը, ինչ եղավ այդ մանդատը, այդ մանդատը օգտագործվեց կապիտուլյացիայի համար, իսկ Սամվել Բաբայանը, որ այդքան խնդրում էր, ասում՝ ես ունեմ դրա լուծումը, կարող եմ գնալ բանակցությունների, նրան խաղից դուրս թողեցին և այնպես արեցին, որ Բաբայանը չմասնակցի և լուծեցին հարցն այնպես, ինչպես ձեռք էր տալիս»:

Խաչատրյանը նաև նշեց, որ Բաբայանի ազնվության վրա ոչ ոք չի կարող կասկածել, նա դա իր կյանքի, անցած ուղով է ապացուցել. «Սամվել Բաբայանը տաղանդավոր ռազմական գործիչ է, որը շատ լավ վերլուծում է իրավիճակը և կարողանում իրավիճակի գնահատմամբ առաջ գնալ, ինչը ապացուցել է 90-ականներին, երբ որ Արցախում ստեղծված էին շատ ավելի դժվար պայմաններ, քան այսօր էր»:

Տպել
1072 դիտում

Բնակարաններ, ավտոմեքենաներ, դրամական միջոցներ. Արա Մինասյանի ապօրինի գույքի գործով նախնական դատական նիստ է նշանակել

Հայտնի է Եվրամիության «ամենադժբախտ» երկիրը

Էլմիրա Կարապետյանը 2-րդն է, Հրաչ Բաբայանը` 8-րդը. հրաձիգները Բելգրադից մեդալներ են բերում

Նեթանյահուն ընդհատել է կառավարության նիստը՝ Պուտինի հետ խոսելու համար. զրույցը տևել է մոտ 1 ժամ

Հրդեհ Լեփսիուսի փողոցի բնակարաններից մեկում. հայտնաբերվել է դի

Արայիկ Հարությունյանը Կատարի Էմիրի դիվանի ղեկավարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Հրդեհ Ծաղկաձորի «Թումանյանի խինկալի» ռեստորանում․ կրակն ու ծուխը տեսանելի են եղել 100 մետրից

Հռոմի պապը խոսել է հայ և ադրբեջանցի գերիների ազատ արձակման մասին՝ նշելով, որ երջանիկ է

ԱՄԷ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ամրապնդման վերջին քայլերը

Ուկրաինան սեփական ոչինչ չունի, հետևաբար ապագա էլ չունի, իսկ Ռուսաստանն ունի այն. Պուտին

Ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին փողոցին կապող ուղեանցի երթևեկությունը

Սյունիքի մարզում փրկարարները քարշակել են 8 բեռնատար ավտոմեքենա

Հայաստանը վերահաստատում է իր անսասան պայքարը կոռուպցիայի բոլոր ձևերի դեմ. ԱԳՆ մամուլի խոսնակ

Ինքնահրավե՞ր, թե՞ սառն ընդունելություն. ինչպես է անցել Ռաիսի-Պուտին հանդիպումը և ուր է պատրաստվում մեկնել ՌԴ նախագահը

Ներկայացվել է նախաքննական և դատական մարմինների ծանրաբեռնվածության թեթևացմանն ուղղված նախագիծը

Շենգավիթում ժամանակավորապես կփակվեն փողոցներ

Ամեն հայկականը կմնա հայկական. Երուսաղեմի Հայոց պատրիարքը՝ «Կովերի պարտեզ»-ի մասին

ՀՀ նախագահն Արգենտինայի հայկական կազմակերպություններին ներկայացրել է Հայաստանի շուրջ ընթացող գործընթացները

Անձրև ու մառախուղ. ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին մարզերում և Երևանում

Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը Սուրբ Ծննդի նախաշեմին հրապարակել են ընտանեկան լուսանկար

Ձմեռ է, անձրև... Գագիկ Սուրենյանը կատակել է եղանակի մասին

Զինղեկը դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել 9-ամյա աշակերտուհուն

Իրանը Ռուսաստանի հետ համաձայնագիր է պատրաստում տեղեկատվական անվտանգության ոլորտում

ԱՄՆ-ում փոթորկի պատճառով վեց մարդ է մահացել, 74 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության

Եգիպտոսում մեկնարկել են նախագահական ընտրությունները. գործող նախագահի շանսերը բարձր են գնահատվում

Արուսյակ Ջուլհակյանը 5 օրով գործուղվել է Նյու-Յորք՝ Հռոմի ստատուտը վավերացրած երկրների վեհաժողովին

Մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն է շարժիչ ուժը, որը նպաստում հանրային համերաշխությանը. Մանասյան

Լարսը փակ է բեռնատարների համար

Վահագն Խաչատուրյանը Բուենոս Այրեսում հանդիպել է Արգենտինայի նորընտիր նախագահի հետ, հրավիրել նրան Հայաստան

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Արարատի մարզում մառախուղ է

Նադեժդա Բաբկինան նկարահանումների ժամանակ ուշագնաց է եղել

Մահացել է պարուսույց Գրիգորի Սեդրակյանը. հայտնի է մահվան պատճառը

Արթուր Վանեցյանի որդին վթարի է ենթարկվել. մեքենաներից մեկում հայտնաբերվել է թմրամիջոց

Իջևանում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստ է տեղի ունեցել

Միջավայրն ու բովանդակությունը փոխելու են մեր երեխաների կրթության որակը. Ժաննա Անդրեասյան

Բուժական գյուղի տարածքում մեքենաներ են բախվել. տուժածերից 7 տարեկան երեխան Եղվարդից տեղափոխվել է Երևան

Մրգերը նետել են աշխատակցի վրա, հայհոյել, ծաղկի վաճառքի կետի ծաղիկները գետնին նետել․ ռուս բլոգերները ձերբակալվել են

Միակ մարզադպրոց արտահայտությունը ցույց է տալիս ինչ ծավալի խնդիր կա. վարչապետը մասնակցել է Դիլիջանի մարզահամալիրի բացմանը

Վայքում անձրև է, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում՝ ձյուն

Լսվել է կրակոցի ձայն, պահակակետում գտել են արնաշաղախ ոստիկանին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել ինքնասպանության փորձի մասին