Երևան
0 °C
15 հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել Ռուսաստանի Դաշնության քայլերի հետ կապված, որոնք վերջիններս անվանել են թշնամական: Հայտարարությունը ներկայացնում ենք՝ ստորև.
«2020 թ. նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությունից մինչ օրս բազմաթիվ դեպքերում ինչպես Արցախում գտնվող, այսպես կոչված, խաղաղապահ ուժերը, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունը՝ ընդհանուր առմամբ, ապացուցել են, որ չեն իրականացնում իրենց ստանձնած պայմանագրային և ռազմաքաղաքական պարտավորությունները, ու Հայաստանի և Արցախի հաշվին հետևողականորեն սպասարկում են Ադրբեջանի շահերը:
2023 թ. սեպտեմբերի 19-ից լայնամասշտաբ ռազմական գործողություններով սկսված Արցախի՝ Ռուսաստանի հետ համաձայնեցված հայաթափման ծրագիրը վերահաստատեց, որ Կրեմլը սպասարկում է Ադրբեջանի շահերը:
2023 թ․ սեպտեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց, որով, ըստ էության, Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծանրագույն վիճակի պատասխանատվությունը դրեց Հայաստանի իշխանությունների վրա՝ «Արևմուտքին» միջնորդական ջանքերում ներգրավելու պատճառաբանությամբ։
ՌԴ ԱԳՆ հայտարարությունը մինչ այդ արդեն ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի և Կրեմլից ուղղակի կախվածության տակ գտնվող լրատվամիջոցների կողմից Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու խոսույթի տրամաբանական շարունակությունը դարձավ:
Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանի Դաշնությունը ոչ միայն չի կատարում Հայաստանի անվտանգության երաշխավորի իր դաշնակցային պարտավորությունները, չի ապահովում Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման նպատակով իր խաղաղապահ գործառույթները, այլև փորձում է ուղղակի և հրապարակավ միջամտել Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքական գործընթացներին ու աջակցել հակապետական և ապակայունացնող գործողություններին:
Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս համարում ենք, որ Ռուսաստանի Դաշնության պաշտոնական շրջանակները փորձում են պետական հեղաշրջում իրականացնել Հայաստանի Հանրապետությունում, որը պայմանավորված է մեր երկրի՝ իր բոլոր խնդիրներով և դժվարություններով հանդերձ ժողովրդավարական զարգացման հանձնառությամբ:
Պետական մակարդակով մարդու իրավունքների արժեքները համակարգված ու շարունակական կերպով խախտող Ռուսաստանի Դաշնության իշխող ռեժիմը ակնհայտորեն նպատակ է հետապնդում իր գործողություններով և Հայաստանում գտնվող իր համակիրների և այլ միջոցների օգնությամբ նվազեցնել ՀՀ ինքնիշխանության աստիճանը և անկախության մակարդակը, հնարավորության դեպքում դարձնել իր նման բռնապետական երկիր՝ մեծացնելով իրենից Հայաստանի կախվածության մակարդակը:
Մենք հաստատակամորեն պնդում ենք, որ Հայաստանում իշխանությունը պետք է ձևավորվի բացառապես ազատ, թափանցիկ ու արդար ընտրություններով:
Կտրականապես մերժում ենք որևէ այլ, առավել ևս, օտարերկրյա կամ բռնի միջամտությամբ իշխանությունների ձևավորումն ու պետության հերթական զավթումը և դատապարտում ենք նման փորձերը Ռուսաստանի Դաշնության, հեղաշրջման կոչեր անող հայաստանյան գործակալների կամ բռնապետության այլ սիրահարների կողմից:
Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության անթաքույց թշնամական վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդավարության նկատմամբ՝ ՀՀ կառավարությունից պահանջում ենք.
Իրենց լիազորությունների շրջանակում վճռականորեն խափանել ներքաղաքական գործընթացներում օտարերկրյա միջամտության բոլոր փորձերը,
Դադարեցնել ռուսաստանյան հեռուստաալիքների վերահեռարձակումը ապահովող հայ-ռուսական պայմանագրերի գործողությունը, իսկ կաբելային հեռարձակում իրականացնող օպերատորներին պարտադրել՝ իրենց ցանցերից անջատել ռուսաստանյան բոլոր այն հեռուստաալիքները, որոնք հակահայաստանյան, հակահայկական բացահայտ կամ քողարկված պրոպագանդա են սփռում, հաղորդում են ՀՀ պետականությունը, ինքնիշխանությունը վարկաբեկող, նվաստացնող արտադրանք,
Սկսել ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցության դադարեցման պաշտոնական գործընթաց, դրանով իսկ վերացնել Արևմուտքի հետ ռազմատեխնիկական համագործակցության խորացման այս լրջագույն խոչընդոտը,
«Զվարթնոց» օդանավակայանում, ինչպես նաև հայ-իրանական ու հայ-թուրքական սահմաններին բոլոր սահմանապահ գործառույթները փոխանցել ՀՀ սահմանապահ զորքերին, ինչպես նախատեսված է 1992 թվականի հայ-ռուսական համապատասխան պայմանագրով:
Սկսել Հայաստանում ռուսաստանյան (102-րդ) ռազմակայանի գտնվելու հետ կապված բոլոր պայմանագրերի գործունեության դադարեցման և մեր երկրից ՌԴ զինված ուժերի ամբողջական դուրսբերման պաշտոնական գործընթացը:
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ
«Ազատ քաղաքացի» ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
«Փինք» իրավապաշտպան ՀԿ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
«Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ
«Ռեստարտ Գյումրի երիտասարդական քաղաքացիական կետնրոն» ՀԿ
«Մարդու իրավունքների հետազոտական կենտրոն» ՀԿ
«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամ
«Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ»:
Բնակարաններ, ավտոմեքենաներ, դրամական միջոցներ. Արա Մինասյանի ապօրինի գույքի գործով նախնական դատական նիստ է նշանակել
Հայտնի է Եվրամիության «ամենադժբախտ» երկիրը
Էլմիրա Կարապետյանը 2-րդն է, Հրաչ Բաբայանը` 8-րդը. հրաձիգները Բելգրադից մեդալներ են բերում
Նեթանյահուն ընդհատել է կառավարության նիստը՝ Պուտինի հետ խոսելու համար. զրույցը տևել է մոտ 1 ժամ
Հրդեհ Լեփսիուսի փողոցի բնակարաններից մեկում. հայտնաբերվել է դի
Արայիկ Հարությունյանը Կատարի Էմիրի դիվանի ղեկավարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Հրդեհ Ծաղկաձորի «Թումանյանի խինկալի» ռեստորանում․ կրակն ու ծուխը տեսանելի են եղել 100 մետրից
Հռոմի պապը խոսել է հայ և ադրբեջանցի գերիների ազատ արձակման մասին՝ նշելով, որ երջանիկ է
ԱՄԷ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ամրապնդման վերջին քայլերը
Ուկրաինան սեփական ոչինչ չունի, հետևաբար ապագա էլ չունի, իսկ Ռուսաստանն ունի այն. Պուտին
Ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին փողոցին կապող ուղեանցի երթևեկությունը
Սյունիքի մարզում փրկարարները քարշակել են 8 բեռնատար ավտոմեքենա
Հայաստանը վերահաստատում է իր անսասան պայքարը կոռուպցիայի բոլոր ձևերի դեմ. ԱԳՆ մամուլի խոսնակ
Ինքնահրավե՞ր, թե՞ սառն ընդունելություն. ինչպես է անցել Ռաիսի-Պուտին հանդիպումը և ուր է պատրաստվում մեկնել ՌԴ նախագահը
Ներկայացվել է նախաքննական և դատական մարմինների ծանրաբեռնվածության թեթևացմանն ուղղված նախագիծը
Շենգավիթում ժամանակավորապես կփակվեն փողոցներ
Ամեն հայկականը կմնա հայկական. Երուսաղեմի Հայոց պատրիարքը՝ «Կովերի պարտեզ»-ի մասին
ՀՀ նախագահն Արգենտինայի հայկական կազմակերպություններին ներկայացրել է Հայաստանի շուրջ ընթացող գործընթացները
Անձրև ու մառախուղ. ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին մարզերում և Երևանում
Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը Սուրբ Ծննդի նախաշեմին հրապարակել են ընտանեկան լուսանկար
Ձմեռ է, անձրև... Գագիկ Սուրենյանը կատակել է եղանակի մասին
Զինղեկը դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել 9-ամյա աշակերտուհուն
Իրանը Ռուսաստանի հետ համաձայնագիր է պատրաստում տեղեկատվական անվտանգության ոլորտում
ԱՄՆ-ում փոթորկի պատճառով վեց մարդ է մահացել, 74 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
Եգիպտոսում մեկնարկել են նախագահական ընտրությունները. գործող նախագահի շանսերը բարձր են գնահատվում
Արուսյակ Ջուլհակյանը 5 օրով գործուղվել է Նյու-Յորք՝ Հռոմի ստատուտը վավերացրած երկրների վեհաժողովին
Մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն է շարժիչ ուժը, որը նպաստում հանրային համերաշխությանը. Մանասյան
Լարսը փակ է բեռնատարների համար
Վահագն Խաչատուրյանը Բուենոս Այրեսում հանդիպել է Արգենտինայի նորընտիր նախագահի հետ, հրավիրել նրան Հայաստան
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Արարատի մարզում մառախուղ է
Նադեժդա Բաբկինան նկարահանումների ժամանակ ուշագնաց է եղել
Մահացել է պարուսույց Գրիգորի Սեդրակյանը. հայտնի է մահվան պատճառը
Արթուր Վանեցյանի որդին վթարի է ենթարկվել. մեքենաներից մեկում հայտնաբերվել է թմրամիջոց
Իջևանում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստ է տեղի ունեցել
Միջավայրն ու բովանդակությունը փոխելու են մեր երեխաների կրթության որակը. Ժաննա Անդրեասյան
Բուժական գյուղի տարածքում մեքենաներ են բախվել. տուժածերից 7 տարեկան երեխան Եղվարդից տեղափոխվել է Երևան
Մրգերը նետել են աշխատակցի վրա, հայհոյել, ծաղկի վաճառքի կետի ծաղիկները գետնին նետել․ ռուս բլոգերները ձերբակալվել են
Միակ մարզադպրոց արտահայտությունը ցույց է տալիս ինչ ծավալի խնդիր կա. վարչապետը մասնակցել է Դիլիջանի մարզահամալիրի բացմանը
Վայքում անձրև է, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում՝ ձյուն
Լսվել է կրակոցի ձայն, պահակակետում գտել են արնաշաղախ ոստիկանին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել ինքնասպանության փորձի մասին
© 2023 Հայկական ժամանակ