Ռուբեն Վարդանյանի կալանավորումը համարում ենք ապօրինի, պետք է ձեռնարկենք բոլոր միջոցները՝ ազատենք գերությունից. Խաչատրյան

29/09/2023 schedule14:05

«Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը համարում ենք ապօրինի, և ինչպիսի մեղադրանք էլ ներկայացնեն նրան, միանշանակ ապօրինի է: ՀՀ-ն պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները, այդ թվում՝ ներգրավելով միջազգային գործընկերներին, որպեսզի Ռուբեն Վարդանյանին օր առաջ ազատենք գերությունից»:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Ինչպիսի ցուցմունք էլ հիմա փորձեն կորզել, ինչպիսի քրեադատավարական պրոցեսներ էլ սկսեն Վարդանյանի նկատմամբ, պարզ է, որ դա ուժի ճնշման ներքո է և չի կարող հիմք հանդիսանալ ինչ-որ արդարադատություն իրականացնելու համար: Ռուբեն Վարդանյանին շատ արագ պետք է հետ բերել և այս ուղղությամբ լուրջ աշխատանք է պետք տանել, ինչը կնպաստի, որպեսզի այդ խոսվող սև ցուցակները շրջանառությունից հանվեն: Հնարավոր է՝ որևէ սև ցուցակ էլ չլինի, սակայն իրենք որոշակի մարդկանցից փորձեն հաշվեհարդար տեսնել: Իհարկե, ամեն ինչ անելու ենք՝ միջազգային հանրությանը ներգրավելով, որպեսզի մեր հայրենակիցներին, քաղաքացիներին ետ բերենք, և Ադրբեջանը պետք է դադարեցնի որևէ գործողություն, որն ուղղված է հաշվեհարդար տեսնելուն»,- ասաց Խաչատրյանը:

Սեպտեմբերի 27-ին ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, երբ փորձել էր հատել Հակարիի կամուրջը և գալ Հայաստան, նրան Ադրբեջանի սահմանային ծառայության ծառայողները ձերբակալել էին և տեղափոխել Բաքու: Տեղեկությունը նախ գրեցին ադրբեջանական լրատվամիջոցները, ապա հաստատեց Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, այնուհետև՝ Ադրբեջանի սահմանային ծառայությունը:

Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դիմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հստակ տեղեկություն չունի՝ Վարդանյանը հրաժարվե՞լ է ՌԴ քաղաքացիությունից, թե՞ ոչ: Եթե չի հրաժարվել, ապա ՌԴ-ն իր քաղաքացու ձերբակալման առնչությամբ քայլեր կձեռնարկի: Իսկ Հայաստանի կառավարությունը դիմել է ՄԻԵԴ՝ տեղեկություն ստանալու, թե ո՞ւր են տարել Ռուբեն Վարդանյանին և ի՞նչ վիճակում է նա:

ՀՀ ԱԳ նախարարությունն էլ հայտարարել է, որ կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները՝ Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար:

ՄԱԿ-ը Ադրբեջանին կոչ էր արել հարգել Ռուբեն Վարդանյանի իրավունքները:

Դատարանը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 4 ամիս ժամկետով։
Տպել
561 դիտում

Բնակարաններ, ավտոմեքենաներ, դրամական միջոցներ. Արա Մինասյանի ապօրինի գույքի գործով նախնական դատական նիստ է նշանակել

Հայտնի է Եվրամիության «ամենադժբախտ» երկիրը

Էլմիրա Կարապետյանը 2-րդն է, Հրաչ Բաբայանը` 8-րդը. հրաձիգները Բելգրադից մեդալներ են բերում

Նեթանյահուն ընդհատել է կառավարության նիստը՝ Պուտինի հետ խոսելու համար. զրույցը տևել է մոտ 1 ժամ

Հրդեհ Լեփսիուսի փողոցի բնակարաններից մեկում. հայտնաբերվել է դի

Արայիկ Հարությունյանը Կատարի Էմիրի դիվանի ղեկավարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Հրդեհ Ծաղկաձորի «Թումանյանի խինկալի» ռեստորանում․ կրակն ու ծուխը տեսանելի են եղել 100 մետրից

Հռոմի պապը խոսել է հայ և ադրբեջանցի գերիների ազատ արձակման մասին՝ նշելով, որ երջանիկ է

ԱՄԷ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ամրապնդման վերջին քայլերը

Ուկրաինան սեփական ոչինչ չունի, հետևաբար ապագա էլ չունի, իսկ Ռուսաստանն ունի այն. Պուտին

Ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին փողոցին կապող ուղեանցի երթևեկությունը

Սյունիքի մարզում փրկարարները քարշակել են 8 բեռնատար ավտոմեքենա

Հայաստանը վերահաստատում է իր անսասան պայքարը կոռուպցիայի բոլոր ձևերի դեմ. ԱԳՆ մամուլի խոսնակ

Ինքնահրավե՞ր, թե՞ սառն ընդունելություն. ինչպես է անցել Ռաիսի-Պուտին հանդիպումը և ուր է պատրաստվում մեկնել ՌԴ նախագահը

Ներկայացվել է նախաքննական և դատական մարմինների ծանրաբեռնվածության թեթևացմանն ուղղված նախագիծը

Շենգավիթում ժամանակավորապես կփակվեն փողոցներ

Ամեն հայկականը կմնա հայկական. Երուսաղեմի Հայոց պատրիարքը՝ «Կովերի պարտեզ»-ի մասին

ՀՀ նախագահն Արգենտինայի հայկական կազմակերպություններին ներկայացրել է Հայաստանի շուրջ ընթացող գործընթացները

Անձրև ու մառախուղ. ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին մարզերում և Երևանում

Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը Սուրբ Ծննդի նախաշեմին հրապարակել են ընտանեկան լուսանկար

Ձմեռ է, անձրև... Գագիկ Սուրենյանը կատակել է եղանակի մասին

Զինղեկը դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել 9-ամյա աշակերտուհուն

Իրանը Ռուսաստանի հետ համաձայնագիր է պատրաստում տեղեկատվական անվտանգության ոլորտում

ԱՄՆ-ում փոթորկի պատճառով վեց մարդ է մահացել, 74 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության

Եգիպտոսում մեկնարկել են նախագահական ընտրությունները. գործող նախագահի շանսերը բարձր են գնահատվում

Արուսյակ Ջուլհակյանը 5 օրով գործուղվել է Նյու-Յորք՝ Հռոմի ստատուտը վավերացրած երկրների վեհաժողովին

Մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն է շարժիչ ուժը, որը նպաստում հանրային համերաշխությանը. Մանասյան

Լարսը փակ է բեռնատարների համար

Վահագն Խաչատուրյանը Բուենոս Այրեսում հանդիպել է Արգենտինայի նորընտիր նախագահի հետ, հրավիրել նրան Հայաստան

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Արարատի մարզում մառախուղ է

Նադեժդա Բաբկինան նկարահանումների ժամանակ ուշագնաց է եղել

Մահացել է պարուսույց Գրիգորի Սեդրակյանը. հայտնի է մահվան պատճառը

Արթուր Վանեցյանի որդին վթարի է ենթարկվել. մեքենաներից մեկում հայտնաբերվել է թմրամիջոց

Իջևանում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստ է տեղի ունեցել

Միջավայրն ու բովանդակությունը փոխելու են մեր երեխաների կրթության որակը. Ժաննա Անդրեասյան

Բուժական գյուղի տարածքում մեքենաներ են բախվել. տուժածերից 7 տարեկան երեխան Եղվարդից տեղափոխվել է Երևան

Մրգերը նետել են աշխատակցի վրա, հայհոյել, ծաղկի վաճառքի կետի ծաղիկները գետնին նետել․ ռուս բլոգերները ձերբակալվել են

Միակ մարզադպրոց արտահայտությունը ցույց է տալիս ինչ ծավալի խնդիր կա. վարչապետը մասնակցել է Դիլիջանի մարզահամալիրի բացմանը

Վայքում անձրև է, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում՝ ձյուն

Լսվել է կրակոցի ձայն, պահակակետում գտել են արնաշաղախ ոստիկանին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել ինքնասպանության փորձի մասին