Երևան
5 °C
ԼՂ-ից բռնի տեղահանված բնակիչների առջև ծառացած կենսական խնդիրները հաշվի առնելով՝ Իդրամ ընկերությունը որոշել է սատար կանգնել «ՎԻՎԱ - բժիշկներն ու կամավորները՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամին, որն աջակցում է դժվարին կացության մեջ հայտնված հայրենակիցներին։ ՎԻՎԱ հիմնադրամին է փոխանցվել 5մլն դրամ։
«ՎԻՎԱ - Բժիշկներն ու Կամավորները՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը բազմամյա փորձ ունի արտակարգ իրավիճակներում մեր հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու՝ կազմակերպելով բժիշկների և կամավորների գործունեությունը այն վայրերում, որտեղ դրա կարիքն ամենաշատն է զգացվում։
«Արցախահայության դեմ Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողությունների և դրանց հետևանքով բռնի տեղահանության արդյունքում մեր հայրենակիցների առջև կենսական խնդիրներ ու բարդ մարտահրավերներ են ծառացել։ Սա հենց այն պահն է, երբ բոլորս պիտի միավորենք մեր ջանքերը՝ հնարավորինս արդյունավետ, արագ ու կազմակերպված աջակցություն ցույց տալու համար մեր հայրենակիցներին», - նշում է Իդրամ ընկերության բաժնետեր Լալա Բախշեցյանը։
«ՎԻՎԱ - Բժիշկներն ու կամավորները՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամի տնօրեն Տատյանա Օգանեսյանի խոսքով՝ այսօր յուրաքանչյուրը կարող է իր լուման ներդնել մեր հայրենակիցների աջակցության գործում։ «Մտածված, տեղին ու ճիշտ կազմակերպված օգնություն ցուցաբերելն առաջնային նշանակություն ունի։ Ցավոք՝ այսչափ բարդ իրավիճակում մարդիկ հաճախ չգիտեն՝ ինչպես օգնել, ինչ անել, ինչի կարիք ունեն տեղահանված ընտանիքները, վիրավորները, զոհերի ընտանիքները։ Մենք բազմամյա փորձ ունենք արտակարգ իրավիճակներում կամավորների և բժիշկների աշխատանքը կոորդինացնելու և ճիշտ ուղղությամբ տանելու, ուստի բարձր ենք գնահատում Իդրամ ընկերության վստահությունն ու օգնությունը հենց մեր միջոցով», - ավելացնում է Տատյանա Օգանեսյանը։
Հիմնադրամը հովանավորել և աջակցության ծրագրին սատարել կարող եք նաև Դուք՝ անցնելով հղումով և ընտրելով աջակցության նախընտրելի տարբերակը։
Իդրամը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Ֆրանսիան ողջունում է պահվող անձանց ազատ արձակելու և հարաբերությունները կարգավորելու ՀՀ-ի ու Ադրբեջանի հայտարարությունը
Ոգևորված եմ Հայաստանի և Ադրբեջանի՝ հարաբերությունները կարգավորելու հայտարարությամբ
Շնորհակալ ենք, մեր ավագ ընկեր. Ալեն Սիմոնյանը իր և եղբոր անունից շնորհակալություն է հայտնել
Հաստատվել է կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու կարգը
Կոլումբիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան
Հունաստանն աջակցում է տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին. Միրզոյանը հույն գործընկերոջը հրավիրել է Հայաստան
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է
20 ոստիկան Իտալիայում վերապատրաստում կանցնի. ՆԳ նախարարի տեղակալը հանդիպել է Վիտտորիո Պիսանիի հետ
Գնել Սանոսյանը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին
Աղիքային ցուպիկեր և այլ մանրէներ ուտեստներում ու սոուսներում. «Թումանյանի շաուրմա»-ի գործունեությունը կասեցվել է
Ալիևը փորձում է 2024-ի համար իրեն որոշակիորեն ազատել հերթական ընտրությանը տանող նախընտրական բեռից. Հակոբ Բադալյան
2024-ին կապիտալ ծախսերը 2018-ի համեմատ կաճեն 300 տոկոսով. վարչապետին է ներկայացվել ՏԿԵՆ 2023 թ. հաշվետվությունը
Իրենք ամեն ինչ են, բացի խմբակցությունից, քաղաքական ուժ էլ չեն երևի․ Ռուբեն Ռուբինյանը՝ «Պատիվ ունեմ»-ի մասին
Հայաստան-Ֆրանսիա ռազմական համագործակցությունը սադրանք է. Էրդողան
ԼՂ-ից բռնի տեղահանվածը որ դեպքերում և ուր կարող է դիմել մայրության, նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման համար
Առաջիկա շաբաթ օրերը Երևանի անձնագրային ստորաբաժանումներում աշխատանքային կլինեն. կսպասարկվեն ԼՂ-ից տեղահանված անձինք
Լեոնիդ Ագուտինը շտապ հոսպիտալացվել է
Մանվել Բադալյանն ընտրվեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ
Էկոնոմիկայի նախարարությունը, ՍԱՏՄ-ն ու Վրաստանի սննդամթերքի ազգային գործակալությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի կառավարությանն ու Արդարադատության նախարարության ոլորտային բարեփոխումներին
ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ՝ չթողնելով վերջին օրերին
Արարատ Միրզոյանը կմեկնի Բրյուսել. օրակարգը հայտնի է
Արցախը լուծարեցին, հիմա էլ ՀՀ-ն են ուզում վարի տալ, Հայաստանում ԼՂ վտարանդի իշխանություն չի կարող լինել. Սուքիասյան
Միրզոյանն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ու համատեղ հայտարարությանը
Պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվել է Արագյուղն ու Քարաշամբը իրար կապող ճանապարհը
ԼՂ-ից բռնի տեղահանված 5351 անձ արդեն աշխատանքի է տեղավորվել. տարբեր ոլորտներում առկա է առնվազն 5000 թափուր աշխատատեղ
Երևանում և Վանաձորում օդի աղտոտման և ապօրինի ջրօգտագործման դեպքեր են հայտնաբերվել
Պուտինը հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Մի հրաշք էլ մեզ համար արա, տե՛ր Աստված. անհետ կորածի հայրն Ադրբեջանից վերադարձող գերիների ցանկում որդու անունն է փնտրել
Սպասում եմ՝ լսեմ ձայնը. Բաքվում բանտարկված Վիգեն Էուլջեքյանի կինը լուսանկար է հրապարակել
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման քայլերը ողջունելի են. Ավստրիայի ԱԳՆ
Հայաստանը կկիսվի իր դրական փորձով. քննարկում ԱԳՆ-ում՝ Ժնևում կայանալիք Փասխտականների համաշխարհային ֆորումին ընդառաջ
Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով գործած գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է
ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին. Կոլոմինա
Ցանկանում ենք, որ յուրաքանչյուրը, ով ունակ է կրել զենք, տիրապետի դրան և կարողանա հեշտ հասանելիություն ունենալ․ Արշակյան
Դրանից օգուտ չկա. Էրդողանը մեկնաբանել է Ֆրանսիայի կողմից Հայաստան զենքի մատակարարումները
Հրազդանում շների սպանդի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ. կենդանասերները բողոքի ակցիա են իրականացնում
Բաց մի՛ թողեք հնարավորությունը. Էրդողանը դիմել է Հայաստանին
Անձրև և մառախուղ. Հայաստանի ամբողջ տարածքում 0-ից բարձր ջերմաստիճան է
4 տարի ՌԴ-ից բերել է խոշոր չափի թմրամիջոցներ, իրացրել ՀՀ-ում «Տելեգրամ»-ով, հետո՝ կատարել փողերի լվացում
© 2023 Հայկական ժամանակ