Դժվար է, ծանր, խենթանալու չափ՝ ցավոտ, բայց պիտի էս ճգնաժամը կառավարելի դարձնենք. Լիլիթ Ստեփանյան

29/09/2023 schedule11:50

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Հայաստան տեղափոխման գործընթացին, մանրամասնել իրավիճակն ու գրել.

«Համացանցում նկարներ եմ տեսնում, որոնք վերնագրված են իրավիճակային կամ վիզուալ զգացողություններով։ Իրավիճակն իրոք ողբերգական է, սա դասական առումով գաղթ է, որը ժամանակակից դիվանագիտական լեզվով կոչվում է բռնի տեղահանում, էթնիկ զտում։ Սրանցով, սակայն, ողբերգությունը չի պակասում։

Հիմա մի քանի փոքր դետալ։

Գորիսի հաշվառման կենտրոնում արցախցի մեր հայրենակիցները նախ կարիքի գնահատում են անցնում, սնվում, հագուստ, առաջին անհրաժեշտության պարագաներ ստանում կամ վերցնում, որքան անհրաժեշտ է իրենց։ Տեղում աշխատում են բժիշկներ, հոգեբաններ, կամավորներ, ՄՍԾ աշխատակիցներ և այլն։ Այնուհետև նրանք, ովքեր գնալու տեղ ունեն ու մեքենա, գնում են։ Վառելիքն անվճար է տրվում։ Նրանք, ովքեր չունեն, ծանոթանում են տարբեր մարզերում առկա ժամանակավոր կացարանների ինֆորմացիայի հետ։

Դրսում կանգնած են ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ, տաքսիներ։

Երբ լրանում են տվյալ տրանսպորտի նստատեղերը, այն ուղևորվում է որևէ համայնք։ Պրոցեսը կարող է տևել 1 ժամից մինչև մի քանի ժամ, հազար ու պատճառով՝ ընտանիքի մյուս հատվածին են սպասում, բուժօգնություն են ստանում, սնվում են, հաշմանդամություն ունեն՝ հատուկ միջոցի կարիք կա, զուգարան են գնում, այդքան օր ու ժամ մեքենայի մեջ մնալով՝ ուզում են դրսում պարզապես կանգնել, պառկեն, լաց լինեն, խոսեն, գրկախառնվեն..... մի խոսքով։

Բարձրախոսով հայտարարվում է, որ այսինչ համայնք գնացող միկրոավտոբուսը շարժվում է։ Կամավորների օգնությամբ մարդիկ նստում ու շարժվում են։
Մինչ շարժվելը՝ դրսում կամ ներսում մարդիկ հնարավոր է՝ գետնին նստեն կամ գլխակորույս ու անթարթ ժամերով նստեն ու չխոսեն, սնվեն, սրճեն, լռեն։

Նկարել իմ նկարագրածը ու անկապ վերնագրել, ճիշտ չէ։

Այո, կան մարդիկ, որ հենց հիմա էլ կացարանի կարիք ունեն։ Այդ մարդիկ հրաժարվում են մարզ գնալ՝ ընտրելով միայն Երևանը, Էջմիածինն ու Աբովյանը։ Բայց պիտի տեղ էլ լինի ախր։ Ժամերի ընթացքում սպառվել են առաջարկվող կացարանները։

Սա իրենց ընտրությունն է։

Էնպես է ստացվել, որ ՀՀ-ն մի մեծ քաղաք ունի ու շատ փոքր համայնքներ, որտեղ առաջարկվում է մնալ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ՝ մինչև վարձակալության ծրագրի մեկնարկը։

Եթե անկեղծ, ապա փոքր համայնքներում ինտեգրումն ու մարդկային ջերմությունն ավելի մեծ է, քան Երևանում։ Գուցե սուբյեկտիվ է կարծիքս։

Հայաստանը մեր մեծ տունն է՝ սահմանափակ հնարավորություններով, երեք օրում 75 հազարից ավելի քաղաքացի ընդունելն այն էլ այս պարագայում հեշտ չէ։ Ի վերջո արցախցիներն էլ շուտով կտեսնեն, որ Հայաստանն էլ առքի ու փառքի մեջ կորած չէ, պատերազմող երկիր է տարիներ շարունակ։ Մի օրի ենք բոլորս։

Դրա համար պետք չէ արհամարհել ու մեղադրանքների տարափ լցնել ոչ ոքի վրա, բարդ ու ճգնաժամային օրեր են, պիտի հաղթահարենք միասին։ Ծանր ու դաժան ապրումների մեջ գտնվող արցախցուն պետք չէ նկարել ու ասել՝ մեքենայի մեջ են քնում։ Պիտի հարցնել՝ ինչո՞ւ եք հրաժարվում Ջերմուկի հյուրանոցից, ինչո՞ւ եք հրաժարվում Կապան գնալ, ժամանակավոր մնացեք, մինչև բնակարան կվարձակալի պետությունը, կարևորը անվնաս եք, էրեխեքը ողջ են, ամեն բան կանցնի, մի քիչ դինջացեք, տուն կգտնենք ձեզ հարմար։

Ես էսպես եմ հասկանում, կարող է սխալ եմ։

Ախպոր պես, դիվիդենտ մի հավաքեք, կամ որ կոչ եք անում գալ Երևան ու տուն պահանջել, գուցե հրավիրողն էլ օգնի՞։

Շուտով վարձակալության ծրագիրը կսկսենք, վախենալու ոչինչ չկա, կանչել եք, ընդունեք։

Իսկ ազատ տուն ունեցողներին ու անռեալ վարձավճար ուզողներին մեկ հարց՝ դուք խիղճ ու աստված ունե՞ք....

Մի վարվեք դիմացինի հետ այնպես, ինչպես չեք ուզենա, որ ձեզ հետ վարվեն։

Դժվար է, ծանր է, խենթանալու չափ ցավոտ է, բայց պիտի էս ճգնաժամը կառավարելի դարձնենք»։

Տպել
633 դիտում

Ֆրանսիան ողջունում է պահվող անձանց ազատ արձակելու և հարաբերությունները կարգավորելու ՀՀ-ի ու Ադրբեջանի հայտարարությունը

Ոգևորված եմ Հայաստանի և Ադրբեջանի՝ հարաբերությունները կարգավորելու հայտարարությամբ

Շնորհակալ ենք, մեր ավագ ընկեր. Ալեն Սիմոնյանը իր և եղբոր անունից շնորհակալություն է հայտնել

Հաստատվել է կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու կարգը

Կոլումբիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան

Հունաստանն աջակցում է տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին. Միրզոյանը հույն գործընկերոջը հրավիրել է Հայաստան

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է

20 ոստիկան Իտալիայում վերապատրաստում կանցնի. ՆԳ նախարարի տեղակալը հանդիպել է Վիտտորիո Պիսանիի հետ

Գնել Սանոսյանը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

Աղիքային ցուպիկեր և այլ մանրէներ ուտեստներում ու սոուսներում. «Թումանյանի շաուրմա»-ի գործունեությունը կասեցվել է

Ալիևը փորձում է 2024-ի համար իրեն որոշակիորեն ազատել հերթական ընտրությանը տանող նախընտրական բեռից. Հակոբ Բադալյան

2024-ին կապիտալ ծախսերը 2018-ի համեմատ կաճեն 300 տոկոսով. վարչապետին է ներկայացվել ՏԿԵՆ 2023 թ. հաշվետվությունը

Իրենք ամեն ինչ են, բացի խմբակցությունից, քաղաքական ուժ էլ չեն երևի․ Ռուբեն Ռուբինյանը՝ «Պատիվ ունեմ»-ի մասին

Հայաստան-Ֆրանսիա ռազմական համագործակցությունը սադրանք է. Էրդողան

ԼՂ-ից բռնի տեղահանվածը որ դեպքերում և ուր կարող է դիմել մայրության, նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման համար

Առաջիկա շաբաթ օրերը Երևանի անձնագրային ստորաբաժանումներում աշխատանքային կլինեն. կսպասարկվեն ԼՂ-ից տեղահանված անձինք

Լեոնիդ Ագուտինը շտապ հոսպիտալացվել է

Մանվել Բադալյանն ընտրվեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ

Էկոնոմիկայի նախարարությունը, ՍԱՏՄ-ն ու Վրաստանի սննդամթերքի ազգային գործակալությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի կառավարությանն ու Արդարադատության նախարարության ոլորտային բարեփոխումներին

ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ՝ չթողնելով վերջին օրերին

Արարատ Միրզոյանը կմեկնի Բրյուսել. օրակարգը հայտնի է

Արցախը լուծարեցին, հիմա էլ ՀՀ-ն են ուզում վարի տալ, Հայաստանում ԼՂ վտարանդի իշխանություն չի կարող լինել. Սուքիասյան

Միրզոյանն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ու համատեղ հայտարարությանը

Պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվել է Արագյուղն ու Քարաշամբը իրար կապող ճանապարհը

ԼՂ-ից բռնի տեղահանված 5351 անձ արդեն աշխատանքի է տեղավորվել. տարբեր ոլորտներում առկա է առնվազն 5000 թափուր աշխատատեղ

Երևանում և Վանաձորում օդի աղտոտման և ապօրինի ջրօգտագործման դեպքեր են հայտնաբերվել

Պուտինը հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին

Մի հրաշք էլ մեզ համար արա, տե՛ր Աստված. անհետ կորածի հայրն Ադրբեջանից վերադարձող գերիների ցանկում որդու անունն է փնտրել

Սպասում եմ՝ լսեմ ձայնը. Բաքվում բանտարկված Վիգեն Էուլջեքյանի կինը լուսանկար է հրապարակել

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման քայլերը ողջունելի են. Ավստրիայի ԱԳՆ

Հայաստանը կկիսվի իր դրական փորձով. քննարկում ԱԳՆ-ում՝ Ժնևում կայանալիք Փասխտականների համաշխարհային ֆորումին ընդառաջ

Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով գործած գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին. Կոլոմինա

Ցանկանում ենք, որ յուրաքանչյուրը, ով ունակ է կրել զենք, տիրապետի դրան և կարողանա հեշտ հասանելիություն ունենալ․ Արշակյան

Դրանից օգուտ չկա. Էրդողանը մեկնաբանել է Ֆրանսիայի կողմից Հայաստան զենքի մատակարարումները

Հրազդանում շների սպանդի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ. կենդանասերները բողոքի ակցիա են իրականացնում

Բաց մի՛ թողեք հնարավորությունը. Էրդողանը դիմել է Հայաստանին

Անձրև և մառախուղ. Հայաստանի ամբողջ տարածքում 0-ից բարձր ջերմաստիճան է

4 տարի ՌԴ-ից բերել է խոշոր չափի թմրամիջոցներ, իրացրել ՀՀ-ում «Տելեգրամ»-ով, հետո՝ կատարել փողերի լվացում