Երևանում կայացել է ՌԴ և ՀՀ ներքին գործերի նախարարությունների Միավորված կոլեգիայի նիստը (տեսանյութ)

25/09/2023 schedule20:43

Սեպտեմբերի 25-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՌԴ ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի գլխավորությամբ։ «Զվարթնոց» օդանավակայանում պատվիրակությանը դիմավորել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

Նույն օրը Երևանում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների Միավորված կոլեգիայի նիստը, որին մասնակցում էին ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի և ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունները:

Նիստին ներկա է եղել նաև ԱՊՀ մասնակից երկրների տարածքում Կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի տնօրեն Օլեգ Կոնովալովը։

Վահե Ղազարյանը բացման խոսքում ընդգծել է, որ երկու նախարարությունների Միավորված կոլեգիան շարունակում է կարևոր մեխանիզմ լինել հանցավորության դեմ համատեղ պայքարի արդյունավետության բարձրացման գործում: Կոլեգիայի նիստերում քննության առարկա են դառնում կողմերին հետաքրքրող բոլոր հարցերն ու խնդիրները, համատեղ մշակվում են կոնկրետ քայլեր` երկու պետություններում քրեածին իրավիճակի բարելավման, ինչպես նաև ժամանակակից սպառնալիքներին ու մարտահրավերներին հակազդելու ուղղությամբ:

Ելույթի ավարտին Վահե Ղազարյանը հույս է հայտնել, որ Միավորված կոլեգիայի երևանյան նիստում կայացված որոշումները նոր մակարդակի կբարձրացնեն երկու գերատեսչությունների արդյունավետ փոխգործակցությունը:
Միավորված կոլեգիայի նիստում ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը:

Նա շնորհավորել է հայկական կողմին Անկախության տոնի առթիվ և խոսել հանցավորության դեմ պայքարի շրջանակներում երկու իրավապահ կառույցների համագործակցության, իրականացված աշխատանքի և նախատեսվող միջոցառումների մասին։

Ելույթից հետո նիստի մասնակիցներն անցել են առաջադրված խնդիրների քննարկմանը:

Օրակարգում հետևյալ հարցերն են եղել:

Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ՆԳ նախարարությունների համագործակցությունը նախաքննությունից և արդարադատությունից թաքնվող հանցագործների հետախուզման, անհետ կորած քաղաքացիների որոնման, դիակների նույնականացման ոլորտում և այդ ուղղությամբ տեղեկատվության փոխանակման արդյունավետության բարձրացումը:

Փոխգործակցության հեռանկարները ՌԴ և ՀՀ ներքին գործերի մարմինների կադրերի պատրաստման և գործունեության գիտական ապահովման բնագավառում:

Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ՆԳ նախարարությունների Միավորված կոլեգիայի 2025 թվականի աշխատանքի պլանի նախագծի մասին:

Օրակարգի հարցերի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ՌԴ և ՀՀ ՆԳ նախարարությունների համապատասխան կառույցների պատասխանատուները:

Հարցերի առարկայական քննարկումից հետո ընդունվել են կոնկրետ որոշումներ:

Նիստը եզրափակիչ ելույթներով ամփոփել են Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը և Հայաստանի

Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:

Ավարտին ստորագրվել են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների Միավորված կոլեգիայի նիստի ամփոփիչ փաստաթղթերը:

 

Տպել
862 դիտում

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հրապարակել է կանոնադրությունը. հայհոյել և ջուր շփել կարելի՞ է, թե՞ ոչ

Պատրաստ եմ առանց միջնորդների կրկին հանդիպել ադրբեջանցի մտավորականների հետ. Ռուբեն Բաբայան

Ֆրանսիայից ժամանած գյուղատնտեսության մասնագետները կայցելեն Սյունիք, կծանոթանան առկա խնդիրներին՝ նոր նախագծերի համար

Շնորհակալություն մեկը մյուսին գերազանցող հայտերի համար. հայտնի է 2024 թ. երիտասարդական մայրաքաղաքը

Այսօրվանից սկսած մինչև դեկտեմբերի 5-ը Գորիսում ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ կլինեն

Լիտվացի պատգամավորներն այցելել են Երասխի սահմանային հատվածներ, եղել հայ-ամերիկյան մետաղաձուլական գործարանի տարածքում

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Կիբերհանցագործները շանտաժի են ենթարկում Էդուարդ Թոփչյանին. դիրիժորը հայտարարություն է տարածել

ՓՄՁ զարգացման խորհրդի նիստում կարևորվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տնտեսական գործունեության խթանման միջոցառումները

Սյունիքում բեռնատարներ են բախվել. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են Հայաստանում

Քրեական ոստիկանները վիրտուալ տիրույթում կծանոթանան դեպքի վայրի տրամաբանությանը. նոր սարքավորումներ՝ ՆԳՆ կրթահամալիրում

Կառավարությունում կայացել է ԵՄ Տնտեսական և ներդրումային պլատֆորմի մեկնարկն ազդարարող առաջին նիստը

Աբովյան-Սևան ճանապարհին մեքենաներ են բախվել. 6 տուժածից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Հայաստանի սահմանները, տարածքային ամբողջականությունը չճանաչողը Ադրբեջանը չէ, Ռուսաստանը չի ճանաչում. Բաբաջանյան

Երևանում 32 մանկապարտեզ և 6 պոլիկլինիկա կհիմնանորոգվի. համաձայնագրեր են ստորագրվել Եվրոպական ներդրումային բանկի հետ

Պաշտոնապես մեկնարկել է Հայաստան-ՄԱԿ համատեղ ղեկավար կոմիտեի աշխատանքը. կայացել է առաջին նիստը

Հունգարիայի նախագահի անունից «Մեծ Խաչ»-ի բարձրագույն շքանշան է հանձնվել Տանն Կիլիկիո պատրիարք Ռաֆայել Պետրոս Մինասյանին

Վայելեք կյանքի յուրաքանչյուր ձեռքբերում՝ ԱՄԻՕ-ի սպառողական վարկի շահավետ պայմաններով

Առանց գիտության անհնար է ունենալ առաջընթաց ընդհանրապես. Հակոբ Արշակյան

4 բրոնզե մեդալ Երևանում ընթացող բռնցքամարտի պատանեկան ԱԱ-ում․ մրցույթն ավարտվել է Անդրանիկ Մարտիրոսյանի հաղթանակով

Կասեցվել է Սևանից ապօրինի ջրօգտագործումը, թիվ 3 հանրային լողափի խորքային հորը կապարակնքվել է

ՄԻՊ-ը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը

Հետախուզման մեջ գտնվող Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերաբերյալ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

Լոնդոնում ստորագրվել է պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական համագործակցության 2023-2024 թթ. ծրագիրը

Բերդ քաղաքում հարկադիր քարաթափում է իրականացվել

Արմեն Գրիգորյանն ու Վրաստանի ԱԱԽ քարտուղարը տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր են քննարկել

Երևանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ծխահարված քաղաքացին հոսպիտալացվել է

Փարաքարում ավազակային հարձակմամբ և բռնությամբ հափշտակել են ավտոմեքենան, մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է խոշոր գործարար Նագիբ Սավիրիսին

«Ռոսսելխոզնադզոր»-ը 2 օրում 110 անգամ շատ խախտում է հայտնաբերել, քան նախորդ 11 ամիսներին. ՍԱՏՄ

Հայաստանը ԵԱՏՄ-ում հրատապ խորհրդակցություն է հրավիրել ՀՀ-ից ՌԴ արտահանման խնդրի հարցով

Եվրոն թանկացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները

20 տարի ասել եմ՝ հույսներս չպետք է դնենք հարևանների վրա, չեն լսել. Բաբայան

«Amazon»-ը Հայաստանի հետ համագործակցության պատրաստակամություն ունի. վարչապետն ընդունել է Ֆրանկո Սպիչիարելիին

էդքան չկան, որ ինձ «դաբրո» տան․ ինչպես է Բաբայանը բանակցել ադրբեջանցիների հետ

Իրանի նախագահը հետաձգել է իր այցը Թուրքիա. Աբդոլլահիանը հայտնել է պատճառների մասին

ԼՂ նախագահը, որին ընդդիմադիր դաշտը շատ սիրում է, զանգում է Բաքու, բանակցում. Բաբայան

Ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածի երթևեկությունը